Էդ ոնց հասկանանք, այսպիսի մեքենաների տերերը ինչ եկամուտով են կարողանում գնել ջիպ մոդելները?...
Էդ ոնց հասկանանք, այսպիսի մեքենաների տերերը ինչ եկամուտով են կարողանում գնել ջիպ մոդելները?...
Կամ էլ այսպիսինը...
Իսկ դու ում մարդն ես
15/09/2011 | ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ
ՀՀ նախագահի աշխատակազմի արդեն նախկին ղեկավար Կարեն Կարապետյանի հրաժարականից հետո ԱԺ Հանրապետական խմբակցությունում հետաքրքիր իրավիճակ է ստեղծվել: ՀՀԿ-ականները փորձում են շահել կամ Գալուստ Սահակյանի, կամ Հովիկ Աբրահամյանի բարեհաճությունը, քանի որ Սերժ Սարգսյանի փեսա Միքայել Մինասյանի ճամբարի դռները փակ են այս մարդկանց համար: Գաղտնիք չէ, որ պատգամավորների այս խումբն իրենց մանդատները պահում էին շնորհիվ Կարապետյանի, եւ համամասնական ընտրացուցակում կրկին հայտնվելու նրանց հույսերը եւս կապված էին վերջինիս հետ:
Հիմա, փաստորեն, նրանք անհանգստացած են: Փորձեցինք մեկնաբանություն ստանալ Մկրտիչ Մինասյանից: «Մենք վատ վիճակում չենք, ես ինձ զգում եմ ինչպես նորմալ մարդը եւ քաղաքակիրթ քաղաքացին: Ես այդ մարդուն ծանոթ եմ 2003 թվականից, իսկ մինչ այդ Մկրտիչ Մինասյանը եղել է Մկրտիչ Մինասյանը եւ շարունակելու է լինել Մկրտիչ Մինասյանը»,- պատասխանեց Մկրտիչ Մինասյանը, ապա ավելացրեց.
«Կարեն Կարապետյանը լուրջ քաղաքական-տնտեսական գործիչ է, պետք է ասել, որ բավականին լավ գործունեություն ծավալեց, երբ ժողպատգամավոր էր: Ես իսկապես աշխատել եմ իր հետ եւ գնահատել իրեն, բայց ես որեւէ մեկի մարդը չեմ: Ես ՀՀԿ խորհրդի անդամ եմ»:
Գորշ կարդինալը հեռացավ
10/09/2011 | ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ
Չի բացառվում, որ իր դիմումի համաձայն աշխատանքից ազատված ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավար, ՀՀԿ-ական Կարեն Կարապետյանը տեղափոխվի Մոսկվա: Որոշ չճշտված տեղեկություններով` նախօրեին կոնֆլիկտ է տեղի ունեցել նախագահականում: Հիշեցնենք, որ Սերժ Սարգսյանի փեսա Միքայել Մինասյանի եւ Կարեն Կարապետյանի ջրերը վաղուց մի առվով չէին գնում:
Ավելին` ասվում է, որ աշխատակազմի ղեկավարի պաշտոնը կարող է զբաղեցնել հենց Միքայել Մինասյանը, ով այժմ համակարգում է նախագահականի մի թեւը: Կարեն Կարապետյանի հեռացման բուն պատճառը թերեւս կերեւա նոր նշանակումից. կախված, թե ով կնշանակվի այդ պաշտոնում, կհասկացվի, թե ինչն էր Կարեն Կարապետյանին հեռացնելու բուն պատճառը:
ՀՀԿ-ում երեկ ժամը 20-ին տեղի է ունեցել գործկոմի նիստ՝ Սերժ Սարգսյանի մասնակցությամբ, որին, սակայն, չի մասնակցել գործկոմի անդամ Կարեն Կարապետյանը, ով սովորաբար մասնակցում էր նիստերին:
Նիստում քննարկվել է նրա հրաժարականի հարցը: Որոշ տեղեկություններով` Սերժ Սարգսյանը պնդել է, որ հրաժարական տալը եղել է Կարապետյանի ցանկությունը:
Երեկ տարածված պաշտոնական հաղորդագրության համաձայն՝ Կարեն Կարապետյանն ու Սերժ Սարգսյանը փոխադարձ շնորհակալություններ են հայտնել միմյանց՝ տարիների համատեղ աշխատանքի համար:
21:02 - 15.09.2011
Ղարաբաղի անկախության 20-ամյակի տոնակատարություններին Լեւոն Տեր-Պետրոսյանի բացակայության մասին գրել են բազմաթիվ լրատվամիջոցներ: Նրա բացակայությունը տոնակատարություններին իր մամլո խոսնակը օրերս փորձեց բացատրել պաշտոնական հրավերի բացակայությամբ: Սակայն, ինչպես հայտնի է, Լեւոն Տեր-Պետրոսյանը չի մասնակցել նաեւ նախորդ 10 տարիներին՝ ՀՀ անկախության որեւէ տոնակատարության:
«Երկրի»-ի այն հարցին` արդյո՞ք այս տարի Լեւոն Տեր-Պետրոսյանը պաշտոնապես հրավիրվելու է ՀՀ անկախության 20-ամյակի տոնակատարություններին, ՀՀ նախագահի մամլո խոսնակ Արմեն Արզումանյանը պատասխանեց, որ ինչպես նախորդ տարիներին է առաջին նախագահին ուղարկվել պաշտոնական հրավեր, բնականաբար, նույնը արվելու է նաեւ այս տարի:
Կմասնակցի Տեր-Պետրոսյանը անկախության տոնական միջոցառումներին, թե դարձյալ կանտեսի հրավերը, պարզ կլինի առաջիկայում:
P.S.: karmir xndzor piti uxarken , vor nerkayana...
''Հրապարակ''. Երեկ ԱԺ-ի բակում ՍԴ նախագահ Գագիկ Հարությունյանին շնորհավորեցինք եղբոր որդու և քաղաքապետ Կարեն Կարապետյանի աղջկա անցյալ կիրակի կայացած հարսանիքի առթիվ. ''Փաստորեն Դուք ազգակցական կապեր ունեք տարբեր իշխանությունների հետ, ինչպե՞ս եք հաջողացնում''։ Հիշեցնենք, որ մոտ 2 տարի առաջ Հարությունյանը բարեկամացավ Սերժ Սարգսյանի ընտանիքի հետ, ավելի վաղ բարեկամացել էր նաև Լևոն Տեր-Պետրոսյանի եղբոր հետ։ ''Հայաստանում չեմ հանդիպել մի մարդու, որն ազգակցական կապեր չունի մնացած բոլորի հետ'',- հայտարարեց ՍԴ նախագահը։ Բայց հատկապես օրվա իշխանության հետ է հաջողվում խնամիանալ'': Իսկ ո՞վ ասեց՝ օրվա իշխանության։ Դուք շատ վատ գիտեք ինձ, իմ ընտանիքը։ Հայրս, մայրս ունեցել են 56 թոռ ու ծոռ, և չկա հասարակության մեջ էդպիսի շերտ, որի հետ ես բարեկամական կապ չունենամ''։ Իսկ քաղաքապետ Կարեն Կարապետյանի հետ խնամիությունը հեռանկարայի՞ն է, Գ. Հարությունյանը պատասխանեց. ''Երեխաներին հարցրեք։ Եթե իրար սիրում են, լավ ընտանիք կկազմեն, հեռանկարային է։ Ես իրենց ընտանիքին ճանաչում եմ վաղուց, և Կարենի միջոցով չէ, որ ճանաչում եմ։ Կարենի մաման եղել է համալսարանում իմ դասախոսը։ Նույնիսկ մայրական վերաբերմունք ուներ իմ նկատմամբ'':
There are currently 1 users browsing this thread. (0 members and 1 guests)