Page 11 of 14 FirstFirst ... 7891011121314 LastLast
Results 71 to 77 of 98

Thread: Բա սենց բան կլինի՞

  1. #71
    Я слежу за вами ... VIP Ultra Club Мукик's Avatar
    Join Date
    Mar 2007
    Location
    Много будете знать скоро состаритесь...
    Posts
    14,868
    Blog Entries
    10
    Thanks
    4,980
    Interesting posts: 3,308
    Posts signed 5,421 times as interesting
    Groans
    2
    groaned 44 Times in 28 Posts
    Rep Power
    32

    Re: Բա սենց բան կլինի՞

    Сразу после появления в интернете видеоролика, рассказывающего об ужасающем инциденте в родильном отделении больницы Вайка Вайоц-Дзорской области, министр здравоохранения Армении Арутюн Кушкян распорядился создать комиссию по изучению вопроса и выяснению обстоятельств.

    Как сообщили Новости Армении - NEWS.am в пресс-службе Министерства здравоохранения Армении, главный неонатолог Министерства здравоохранения Армении Грант Калентерян, который одновременно является начальником службы реанимации новорожденных, представил министру подробности в связи с новорожденным.

    Ребенок родился в родильном отделении больницы Вайка Вайоц-Дзорской области Армении 14 августа в 23:00. Состояние новорожденного было крайне тяжелым, об этом было доложено главному специалисту, после чего дитя в течение нескольких часов было доставлено в медицинский центр «Мурацан».

    По указанию министра здравоохранения ряд сотрудников ведомства побывали в «Мурацане», чтобы на месте оценить ситуацию и предпринять необходимые меры.

    По оценке главного неонатолога, на данный момент состояние ребенка крайне тяжелое. Предпринимаются все необходимые меры для оказания должной медицинской помощи ребенку.

    Официальное мнение Министерства здравоохранения Армении будет оглашено после оказания медпомощи и экспертной оценки произошедшего.

    Как ранее сообщало Новости Армении – NEWS.am, в родильном отделении больницы Вайка Вайоц-Дзорской области Армении несколько дней назад произошел ужасный случай. Речь идет об инциденте с семьей из поселка Гндеваз Вайоц-Дзорской области.

    11 августа со схватками в указанную больницу была доставлена беременная женщина. Ждут заведующего родильным отделением больницы Метакцию Ованнисян, которая заявляет, мол терпите, пока я не закончу взбивать шерсть.

    По словам родных роженицы, головка младенца уже виднелась, в то время, когда врач по телефону призывала подождать еще немного. Она также дала указание сделать роженице укол димедрола с анальгином.

    «В больнице у нас потребовали подсолнечное масло, нитки, резиновую трубку и иные вещи. Почему они не были готовы, почему у них не было даже кислорода. Врач оставила ребенка на столе и сказала, пусть умирает. Она также сказала: «Я ухожу, когда ребенок умрет, позвоните, приду посмотрю, почему у него нет легких. Разве это врач?», - рассказывали родные, добавив: «Кислород был доставлен через 1 час после родов, ребенок начал дышать, его перевезли в Ереван. Здесь врачи сказали, что состояние ребенка является следствием трудных родов. Рентгеновские снимки ребенка отправили в Англию, откуда получили ответ, что имело место кровоизлияние в мозг».

    «Врач мне угрожает тем, что ее брат работает в КГБ. Что хотят пусть то и делают, 6 лет я воевал против турков, еще 6 лет повоюю против них», - отмечает один из родственников ребенка Аветик Ихпиарян.
    Люблю людей, которые рисуют улыбку на моем лице...

  2. #72
    Я слежу за вами ... VIP Ultra Club Мукик's Avatar
    Join Date
    Mar 2007
    Location
    Много будете знать скоро состаритесь...
    Posts
    14,868
    Blog Entries
    10
    Thanks
    4,980
    Interesting posts: 3,308
    Posts signed 5,421 times as interesting
    Groans
    2
    groaned 44 Times in 28 Posts
    Rep Power
    32

    Re: Բա սենց բան կլինի՞

    !
    Люблю людей, которые рисуют улыбку на моем лице...

  3. #73
    justice managements VIP Ultra Club
    Join Date
    Oct 2007
    Location
    germany
    Posts
    14,056
    Blog Entries
    93
    Thanks
    14,044
    Interesting posts: 2,181
    Posts signed 2,751 times as interesting
    Groans
    82
    groaned 40 Times in 21 Posts
    Rep Power
    31

    Re: Բա սենց բան կլինի՞


  4. #74
    justice managements VIP Ultra Club
    Join Date
    Oct 2007
    Location
    germany
    Posts
    14,056
    Blog Entries
    93
    Thanks
    14,044
    Interesting posts: 2,181
    Posts signed 2,751 times as interesting
    Groans
    82
    groaned 40 Times in 21 Posts
    Rep Power
    31

    Re: Բա սենց բան կլինի՞

    ՀՀ գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանին սպասարկող «Ֆոլցվագեն-Ֆաետոն» ավտոմեքենան կարող է վերցվել նրանից: Այդ մեքենան չի պատկանում ոչ միայն գլխավոր դատախազությանը (չնայած դրա վրա հենց գլխավոր դատախազության պետհամարանիշ է ամրացված) այլեւ նույնիսկ Աղվան Հովսեփյանին: Այդ մեքենան «Եվրովագեն» ընկերության սեփականատեր Մանվել Ղարիբյանին պատկանող մի ընկերության սեփականությունն է, եւ սեփականատերը մտադիր է պահանջել իր ավտոմեքենան կամ էլ դրա գումարը: Այս տեղեկությունը մեր թղթակցի հետ զրույցում հաստատել է Մանվել Ղարիբյանի փաստաբան Բագրատ Վարդանյանը: Ստորեւ ներկայացնում ենք նրա հետ մեր թղթակցի հարց ու պատասխանը.

    - Պարոն Վարդանյան, ճի՞շտ է, որ ՀՀ գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանին սպասարկող «Ֆոլցվագեն» ավտոմեքենան գտնվում է «Եվրովագեն» ընկերության բալանսում, եւ վերջինս երկար ժամանակ փորձում է գլխավոր դատախազությունից հետ ստանալ ավտոմեքենան կամ դրա գումարը:
    - Ավտոմեքենան հետ վերցնելու կամ գումարը ստանալու գործընթացը դեռեւս նախապատրաստական փուլում է: Այսինքն, ոչ մի կոնկրետ գործողություն դեռեւս չի արվել: Դրա համար, քանի դեռ մենք պաշտոնապես չենք դիմել, ես չեմ կարող այս պահին հաստատել, որ մենք միջոցներ ենք ձեռնարկում ավտոմեքենան հետ ստանալու համար:

    - Բայց դուք հաստատու՞մ եք, որ ավտոմեքենան գտնվում է «Եվրովագենի» բալանսում:
    - Ես այս պահին չեմ կարող ասել, թե ավտոմեքենան «Եվրովագենին» է պատկանում, թե Մանվել Ղարիբյանին պատկանող մեկ այլ ընկերության: Սակայն կարող եմ ասել, որ այդ ավտոմեքենան պետական չի, եւ այն պատկանում է մասնավոր ընկերության` իրավաբանական անձի:

    - Իսկ ե՞րբ եք պատրաստվում պաշտոնապես ավտոմեքենան վերադարձնելու համար դիմել, այսինքն` խնդրին իրավական ընթացք տալ:
    - Դեռեւս նախապատրաստական փուլում է գտնվում, դրա համար չեմ ցանկանում առաջ անցնել եւ ինչ-որ կոնկրետ բաներ ասել: Բայց երբ կոնկրետ քայլ կատարենք, ձեզ եւ հանրությանը տեղյակ կպահենք:

    «Ֆոլցվագեն-Ֆաետոն» մակնիշի ավտոմեքենայի գինը 70-90 հազար եվրո է: Այս ավտոմեքենան Աղվան Հովսեփյանին սպասարկում է դեռեւս 2005 թվականից: Երբ նա սկսեց շրջագայել այդ ավտոմեքենայով, մեր թղթակցին նրա այն ժամանակվա մամուլի քարտուղար Գուրգեն Ամբարյանը հրաժարվել էր ասել, թե ավտոմեքենան ինչ միջոցներով է ձեռք բերվել: Այժմ արդեն հասկանալի է, որ այն պետբյուջեի միջոցներով չի ձեռք բերվել: Ավելին, այն պաշտոնապես չի ձեւակերպվել որպես նվիրատվություն պետությանը: Այսինքն, ամենապարզ կոռուպցիայի հետ գործ ունենք, որի անմիջական գործող անձը հենց ինքը` գլխավոր դատախազն է:

    Դեռեւս օգոստոսի 30-ին «ՀԺ» թղթակիցը խնդրի հետ կապված Աղվան Հովսեփյանի մամուլի քարտուղար Սոնա Տռուզյանին է ուղարկել հարցում հետեւյալ բովանդակությամբ. «Ճի՞շտ է արդյոք, որ ՀՀ գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանին սպասարկող ծառայողական «Ֆոլցվագեն Ֆաետոն» ավտոմեքենան գտնվում է «Եվրովագեն» ընկերության հաշվեկշռին եւ, որ բավական երկար ժամանակ է այդ ընկերության տնօրինությունը ՀՀ գլխավոր դատախազից պահանջում է վերադարձնել ավտոմեքենան կամ վճարել դրա արժեքը»: Հարցման պատասխանը դեռեւս չենք ստացել:

  5. #75
    justice managements VIP Ultra Club
    Join Date
    Oct 2007
    Location
    germany
    Posts
    14,056
    Blog Entries
    93
    Thanks
    14,044
    Interesting posts: 2,181
    Posts signed 2,751 times as interesting
    Groans
    82
    groaned 40 Times in 21 Posts
    Rep Power
    31

    Re: Բա սենց բան կլինի՞

    Դատախազով ու կարգադրիչներո՞վ...
    Առեւանգել են, ծեծել ու թալանել.

    Արցախյան պատերազմի մասնակից, այժմ տաքսու վարորդ 52-ամյա Գարեգին Բաբայանը օրերս իմացել է, որ շուրջ մեկ տարի առաջ իր որդին առեւանգվել է եւ դաժան բռնության ենթարկվել: Այսքան ժամանակ որդին թաքցրել է իր հետ տեղի ունեցածը: Իսկ երբ ամեն ինչ պարզվել է, Գարեգին Բաբայանը դիմել է ՀՀ բարձրաստիճան պաշտոնյաներին, պահանջելով գտնել եւ պատժել որդու նկատմամբ ապօրինություններ գործած անձանց:
    Գարեգին Բաբայանը պատմեց, որ 24-ամյա որդին` Գեւորգ Բաբայանը մեկ ամիս առաջ ուղղակի անհետացել էր, շուրջ 20 օր տանը չէր գիշերել, չէր զանգահարել: «Տղուս մասին ոչ մի լուր չկար: Մի օր մեքենաս տարա վարպետի մոտ, մեկ էլ հարեւան ավտոլվացման կետում տղուս տեսա»,- պատմեց Բաբայանը եւ ավելացրեց, որ որդուն տեսնելուն պես նրան նստեցրել է իր մեքենան եւ պահանջել, որ նա բացատրի, թե ինչ է կատարվում իր հետ եւ ինչու է հեռացել տնից:
    Եւ ահա որդին պատմել է իր հետ տեղի ունեցածը: Նա պատմել է, որ 2010թ. փետրվարի 23-ին ինքը ավտոլվացման կետի դիմացի մայթի մոտ կայանած «Վազ 21 07» ավտոմեքենայում նկատել է իր զինծառայող ընկերոջը` Արման Համբարձումյանին, մոտեցել է նրան, զրուցել է, ինչից հետո երիտասարդները որոշել են մեքենան լվանալ այն ավտոլվացման կետում, որտեղ աշխատում էր Գեւորգը: Ընկերը առաջարկել է, որ մեքենայի ղեկին նստի ու մեքենան ավտոլվացման կետին հասցնի Գեւորգը, իսկ ինքը` Համբարձումյանը, նստել է վարորդի կողքին, ու միասին շարժվել են դեպի ավտոլվացման կետը:

    Մինչեւ տեղ հասնելը, սակայն, «Վազ 21 07» ավտոմեքենան բախվել է «Շեվրոլե Նիվա» մի ավտոմեքենայի, ինչի հետեւանքով երկու մեքենաներն էլ թեթեւ վնասվել են: Համբարձումյանը եւ «Շեվրոլե Նիվայի» վարորդը համաձայնության են եկել, եւ ստանալով 500 ԱՄՆ դոլարը, այդ մեքենայի վարորդը հեռացել է: Դրանից հետո Համբարձումյանը Գեւորգից պահանջել է 500 ԱՄՆ դոլար, գումարած` եւս 250 հազար դրամ: Այսքան է նա գնահատել իր մեքենային հասցված վնասը: Գեւորգը հրաժարվել է այդքան գումար վճարել, փոխարենը առաջարկել է միասին գնալ եւ մեքենան ցույց տալ մի մասնագետի, որը կասի, թե իրականում ինչ չափի վնաս է հասցվել մեքենային:

    Դեպքի հաջորդ օրը Համբարձումյանը եկել է Գեւորգի մոտ եւ 450 հազար դրամ է պահանջել: Գեւորգը նորից հրաժարվել է վճարել այդ գումարը: Համբարձումյանը իր երկու ընկերների հետ, որոնցից մեկը ոմն Նարեկ Գալստյան է, մյուսը` Միքայել անունով մի երիտասարդ (Գեւորգի խոսքով, երեքն էլ Էրեբունի եւ Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարաններում են աշխատում.- հեղ.) առեւանգել են Գեւորգին, տարել Նոր Նորքի 7-րդ զանգվածում գտնվող մի ավտոտնակ եւ այնտեղ պահել մի քանի ժամ` ընթացքում բռնություն գործադրելով նրա նկատմամբ: Գեւորգից վերցրել են անձնագիրը, սոցիալական քարտը, զինգրքույկը, այլ փաստաթղթեր եւ ստիպել, որ նա պարտավորագիր գրի եւ պարտավորվի վճարել 450 հազար դրամ: Այնուհետեւ Գեւորգին ազատ են արձակել:

    10 ամիսների ընթացքում Գեւորգը աշխատել է եւ մաս-մաս տվել է 300 հազար դրամ, ինչից հետո նրան վերադարձրել են անձնագիրն ու սոցիալական քարտը, պայմանով, որ այլ աշխատանքի անցնի ու շարունակի վճարել իր պարտքը: Գեւորգին ասել են, որ նա դեռեւս պարտք է 450 հազար դրամ, քանի որ այդ 300 հազար դրամը 450 հազարի տոկոսն էր:

    Գարեգին Բաբայանը մեզ պատմեց նաեւ, որ այս տարվա մարտի 21-ին իր հոր հոգեհանգստի օրը, 1177 ՊՆ պետհամարանիշով «Պաջերո» մակնիշի ավտոմեքենայով ինչ-որ անձինք, որոնցից մեկը ներկայացել է որպես դատախազ Վահրամ Հարությունյան, եկել են իրենց տուն եւ սպառնացել: «Ես այդ ժամանակ տանը չեմ եղել, չգիտեի, որ նման բան է եղել: Բայց որդիս պատմեց, որ այդ օրը դրանք եկել են ու ասել, որ եթե ինքը չվճարի 450 հազար դրամը, իրեն կմեղադրեն մեքենայի գողության մեջ ու բանտ կնստեցնեն»,- պատմեց Գարեգին Բաբայանը եւ ավելացրեց, որ դրանից հետո որդին որոշել է հեռանալ տնից, որ հարազատները չիմանան իր հետ տեղի ունեցածի մասին, առավել եւս, որ իրեն սպառնացողները չվնասեն նրանց: Գեւորգը այժմ էլ շարունակում է մարել 450 հազար դրամ պարտքը, սակայն արդեն տուն է վերադարձել:

    Էրեբունի եւ Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի աշխատակազմի ղեկավար Վաչե Մարգարյանը, մեր հարցին ի պատասխան, ճշտելուց հետո ասաց, որ Նարեկ Գալստյան եւ Արման Համբարձումյան անուն-ազգանունով մարդիկ դատարանի աշխատակիցների շրջանում չկան, սակայն նշեց, որ հնարավոր է, որ այդ երիտասարդները դատարանում աշխատում են որպես կարգադրիչներ: Ասաց, որ ինքը իրավասու չէ կարգադրիչների մասին ինֆորմացիա տալ: Դատական կարգադրիչների ծառայությունից եւս հրաժարվեցին ասել, թե Նարեկ Գալստյան եւ Արման Համբարձումյան անուն-ազգանունով աշխատակիցներ կան, թե ոչ:

    Արդեն նշեցինք, որ իր որդու հետ տեղի ունեցածի մասին Գարեգին Բաբայանը դիմում է գրել ՀՀ բոլոր բարձրաստիճան պաշտոնյաներին, այդ թվում` ՀՀ Գլխավոր դատախազին, ՀՀ Արդարադատության նախարարին: Մինչ օրս ոչ ոք չի արձագանքել:

  6. #76
    justice managements VIP Ultra Club
    Join Date
    Oct 2007
    Location
    germany
    Posts
    14,056
    Blog Entries
    93
    Thanks
    14,044
    Interesting posts: 2,181
    Posts signed 2,751 times as interesting
    Groans
    82
    groaned 40 Times in 21 Posts
    Rep Power
    31

    Re: Բա սենց բան կլինի՞

    Ազնավուրի խոսքերն աղավաղել են
    08/09/2011 |
    «Եթե թուրքերը բավականաչափ ազնիվ գտնվեն եւ ասեն, որ «եղեռն» բառն իրենց անհանգստացնում է, մենք այլ բառեզր կգտնենք հայ-թուրքական երկխոսության եւ հայ թուրքական սահմանը բացելու համար», - բառացիորեն սա է ասել ֆրանսահայ երգիչ, Շվեյցարիայում Հայաստանի դեսպան Շարլ Ազնավուրը «France 2» հեռուստատեսության Vivement Dimanche հաղորդման եթերում: Թուրքական լրատվամիջոցները գերադասել են ուրույն ձեւով մեկնաբանել Ազնավուրի այս նախադասությունը, եւ վերը նշված ֆրանսերեն բնագրից ընտրական թարգմանություն կատարելով` իրենց հրապարակումներում մեջբերել են շանսոնյեի խոսքերը հետեւյալ կերպ. «Եղեռն» բառեզրը ինձ անհանգստացնում է: Հայ-թուրքական սահմանը բացելու եւ թուրքերի հետ երկխոսություն սկսելու համար պետք է այլ բառ գտնել»: Ըստ թուրքական կայքերի` Ազնավուրը նաեւ իր հիացմունքն է արտահայտել թուրք ժողովրդի հանդեպ եւ պատմել Թուրքիա այցելելու իր երազանքի մասին: Այնուամենայնիվ, թուրքական լրատվամիջոցներում տեղ գտած թյուր լուսաբանումը հասցրել է բացասական արձագանքի հսկայական ալիք բարձրացնել աշխարհասփյուռ հայերի մոտ: Մասնավորապես Ֆրանսիայի հայկական համայնքը սուր քննադատության է ենթարկել երգչին, չզլանալով մեղադրել նրան «դավաճանության» մեջ:

  7. #77
    justice managements VIP Ultra Club
    Join Date
    Oct 2007
    Location
    germany
    Posts
    14,056
    Blog Entries
    93
    Thanks
    14,044
    Interesting posts: 2,181
    Posts signed 2,751 times as interesting
    Groans
    82
    groaned 40 Times in 21 Posts
    Rep Power
    31

    Re: Բա սենց բան կլինի՞

    Ո՞ւր ես, Մառոզ...


    17:55 - 12.09.2011

    Բաց նամակ Մարգարիտա Խաչատրյանին (Մառոզին)



    Ամեն հինգշաբթի, անցնելով կառավարության մոտով, չգիտեմ` խղճմտա՞նք, թե՞ զայրույթ զգամ. խղճմտանք` անհույս ու «որբացած» մայրերի, ու զայրույթ` այն անտարբերության ու արհամարհանքի վրա, որ ցուցաբերվում է նրանց նկատմամբ:

    Ամենաահավորն այն է, որ նկարները ձեռքներին ու արցունքը կոպերում չորացած, որդիների նկարները ձեռքներին այդ մայրերը արդեն սովորական են դարձել, ու նրանց մասին մտածելիս նրանց ակամա պատկերացնում եմ հենց այդտեղ` ձուլված կառավարության շենքի ֆոնին:

    Հանկարծ հիշեցի մեր զինծառայողների պաշտպանության մասին տարիներ շարունակ աղաղակող մի սեւազգեստ ու գեր կնոջ` Մարգարիտա Խաչատրյանին, ինչպես ժողովուրդն է ասում` Մառոզին: Հիշեցի, թե տարիներ շարունակ ինչպես էր հարայ-հրոցով ներխուժում զորամասեր ու աղմուկ բարձրացնում այնտեղ, ինչպես էր հետո մամլո ասուլիսներում պարծենում, որ պաշտպանության նախարարին ուղիղ զանգելու հնարավորություն ու ցանկացած հարցում նրա աջակցությունն ունի, թե ինչպես էր այդ նույն ասուլիսներից հետո, սրբի կերպարը մի կողմ դրած, միջանցքում «բազարչու» հոգեբանությամբ ու կերպարով կռվում ու անիծում իր անձն ու գործունեությունը մոտիկից ճանաչելու դժբախտությունն ունեցած որդեկորույս մայրերին, ովքեր լրագրողների մոտ փորձում էին պատռել նրա դիմակը:

    Ո՞ւր ես հիմա, տիկին Մարգարիտա, հիմա՞ ում փողերով ես շրջում զորամասերում` տպավորություն ստեղծելով, թե մտահոգ ես, որ մեր զինվորներն անհոգ ծառայեն: Ինչո՞ւ մի անգամ չկանգնեցիր ու չդատապարտեցիր բանակում կատարվող այս դեպքերը, չէ՞ որ, քո ասելով, ամենազոր ես ու խոսքդ ամեն տեղ անցնում է: Ուրեմն կանգնեիր այս մայրերի կողքին, այնպես անեիր, որ նրանց բողոքը հասցեատերերին հասներ, օգնեիր նրանց` գոնե մի քիչ փարատելու, մոռացնել տալու իրենց վիշտը:

    Թե՞ ավելի կարեւոր գործերով ես զբաղված` փողեր ես լվանում, սրան-նրան վարկաբեկում, այնպես անում, որ հանկարծ չզրկվես զբաղեցրածդ դիրքից ու այդ նպատակի ճանապարհին տրորում, անցնում բոլոր նրանց վրայով, ովքեր իսկապես որդի են կորցրել բանակում, ովքեր իսկապես ողբում են, ոչ թե քեզ նման աղաղակում ու որդու կորուստը դրոշակ դարձրած` սեփական բարեկեցությունը կառուցում:

    Ո՞ւր ես, Մառոզ, մեր «զինվորների պաշտպան», ինչո՞ւ այս մայրերի կողքին չես:



    Կարինե Ասատրյան ք. Երեւան



    This photo: Maroz...
    Attached Images Attached Images  

Thread Information

Users Browsing this Thread

There are currently 1 users browsing this thread. (0 members and 1 guests)

Similar Threads

  1. Replies: 0
    Last Post: 27 May 09, 21:04
  2. Replies: 5
    Last Post: 08 Jul 08, 13:42
  3. Replies: 44
    Last Post: 13 Mar 08, 16:00
  4. Replies: 0
    Last Post: 01 Mar 08, 09:45
  5. Replies: 0
    Last Post: 26 Jan 08, 21:10

Posting Permissions

  • You may not post new threads
  • You may not post replies
  • You may not post attachments
  • You may not edit your posts
  •