Ի դեպ, էս խոսքիս վրա լրատվական կայքերից մեկը վիդեո հրապարակեց մարմնավաճառների մասին, որտեղ ակնհայտ երևում են դեմքերը, մարդիկ, խոսքը, պատմությունը… էլ չեմ ասում, որ գաղտնի ձայնագրության միջոցով է հավաքագրված ինֆորմացիան, ինչը արդեն վիճելի հարց է ու շարունակվում է չափվել “հանրության գերակա շահ” եզրույթով:
Es el video_n inchi masin nkati uni [email]Blansh@...

Պոռնիկների առևտուր` Նժդեհի հրապարակում (թաքնված նկարահանում)

«Առաջին լրատվական»-ը արձագանքեց Երևանի Շենգավիթ վարչական շրջանի Գարեգին Նժդեհի հրապարակի հարակից շենքերի բնակիչների բողոքներին և օրեր շարունակ աշխատելով՝ կազմակերպեց Նժդեհի հրապարակից մինչև Երևանյան լճի երկայնքով շարված «գիշերային թիթեռնիկների» «փողոցային առևտրի» մանրամասների թաքնված նկարահանումը։

Տեսանյութը հասցեագրում ենք փողոցային առևտրականների դեմ անխոնջ պայքարող Երևանի քաղաքապետ Կարեն Կարապետյանին և պոռնիկներին հովանովորող ոստիկաններին։