«Էքսի սինդրոմը»
Լևոն Տեր-Պետրոսյանի տարիներին, եթե հավատանք Բագրատյանին, կյանքը ծաղկել է. տնտեսությունն աճել է բոլոր դինամիկաներով, կորերով և ալգորիթմներով: Քոչարյանի տարիներին, ըստ Օսկանյանի, Հայասատանը գրեթե Հարավային Կորեա է եղել. տնտեսությունն աճել է վագրի թռիչքով, իշխանությունն էլ հավասարակշռված է եղել: Ով չի հիշում, ինչպես էր Արմեն Խաչատրյանը հավասարակշռում Ռոբերտ Քոչարյանին, ծպտված սերժական է: Ոչինչ մեզ այնքան լավատես չի դարձնում, որքան «Էքսի սինդրոմը»: