Մոնիկա Բելուչիի երիտասարդության գաղտնիքը «Թագավորական թավիշ»-ն է
40 տարեկանից հետո կնճիռներից կարելի է խուսափել կամ շտկել դրանք սև հիրիկի խտանյութի օգնությամբ:
Աշխարհի ամենավառ աստղերից մեկը` Մոնիկա Բելուչին, բացահայտում է երիտասարդության արքայական գաղտնիքը «Օրիֆլեյմ»-ից: Աշխարհահռչակ դերասանուհին և մոդելը «Օրիֆլեյմ»-ի աշնանային կատալոգի դեմքն է, որտեղ ներկայացնում է շվեդ գիտնականների կողմից մշակված «Թագավորական թավիշ» մաշկի խնամքի հակատարիքային միջոցները` շեշտելով, որ դա նաև իր ընտրությունն է:
«Օրիֆլեյմ»-ի լաբորատորիաներում 8 տարի տևած գիտական հետազոտությունների և ուսումնասիրությունների արդյունքում բացահայտվել է հիրիկի բջիջների և հանքանյութերի դրական ազդեցությունը ծերացող մաշկի վրա:
«Օրիֆլեյմ»-ի ուսումնասիրությունների և հետազոտական կենտրոնի գիտաշխատող, մաշկաբան Սթիվ Բարթոնը Հայաստանում էր «Թագավորական թավիշի»-ի նոր տեսականին ներկայացնելու համար:
«Կոսմետիկ միջոցների նոր բանաձևում բաղադրիչների արդյունավետ համադրության շնորհիվ «Թագավորական թավիշը»-ը դանդաղեցնում է ծերացման գործընթացն ու ամրացնում է մկանամաշկային շրջանակահյուսվածքը: Արդյունքում` մաշկը ձգվում է, սնուցվում է օգտակար նյութերով, իսկ կնճիռների խորությունը կրճատվում է»,- նշեց մաշկաբանը:
40 տարեկանից բարձր 91 կնոջ մասնակցությամբ անցկացվել է սպառողական փորձարկում և թեստավորում, որոնց արդյունքների համաձայն`խնամքի միջոցների ազդեցությունը նկատելի է դառնում արդեն 4 շաբաթից: Դեմքի ուրվագիծը վերականգնվում է 69 տոկոսով, մաշկը դառնում է ավելի ձգված 74 տոկոսով, և 70 տոկոսով ավելի աննկատ են դառնում կնճիռները:
«Շվեդ գիտնականների կողմից մշակված «Օրիֆլեյմ»-ի խնամքի միջոցների այս նոր հավաքածուն իսկական հայտնագործություն և մեծ նվեր է քառասուննանց կանանց համար»,- նշում է «Օրիֆլեյմ»-ի ուսումնասիրությունների և հետազոտական կենտրոնի գիտաշխատող, մաշկաբան Սթիվ Բարթոնը:
«Թագավորական թավիշ» մաշկի խնամքի միջոցները հոկտեմբերին ներկայացվել են նաև հայ սպառողին:
In This Photo: Monica Bellucci, Vincent Cassel...17.september. 2011