Յուրօրինակ Երեւան. ԱՄՆ քաղաքացիներին չեմ սպասարկում...
Պարոնյանի թատրոնի դիմացում գործող կրպակը արդեն 4 տարի շարունակ չի սպասարկում ԱՄՆ-ը քաղաքացիներին: Ինչպես մեզ հետ զրույցում նշեց սեփականատեր Սուրեն Աբաջյանը` իր հայրն ապրում է միացյալ նահանգներում եւ իրեն մերժել են վիզա մուտքի արտոնագր տալ ԱՄՆ մեկնելու համար:Այդ պատճառով նա հրաժարվում է իր սեփականություն հանդիսացող կրպակում սպասարկել ԱՄՆ քաղաքացիներին եւ այդ մասին անգլերեն տառերով գրել եւ փակցրել է: Սուրենի համար կարեւորը արժանապատվությունն է, եւ նա կարծում է, որ իրեն մերժելով վիրավորել են մեր պատությանը, որովհետեւ ինքը ՀՀ քաղաքացի է եւ մեկնում էր ԱՄՆ վերադառնալու հաստատ մտադրությամբ:Նշենք, որ մեր կայքի էջերում այսուհետ պարպերաբար կներկայացնենք Երեւանյան յուրօրինակ կոլորիտը:
No service for US citizens...Yerevan.