Читая впечатления любого посетившего Арцах понимаешь, почему азеры и турки особенно стараються завлекать в свои антиармянскиее козни тех, кто не был и не собираеться побывать в Армении и Арцахе перед тем как подписывать всякие декларации с призывами "асфабадить акупиравание 20 пирацентов"
СТРАНА ОБЕТОВАННАЯ

Экс-спикер парламента Словакии, ныне депутат Франтишек Миклошко посетил Степанакерт в статусе наблюдателя за парламентскими выборами. В Азербайджане его объявили персоной нон-гранта, в ответ он опубликовал статью в Tyzden.

На прошлой неделе я побывал в Армении и Нагорном Карабахе, рассказывает автор. Ереван со всех сторон окружен высокими горами, и почти со всех точек виден Большой и Малый Арарат. Здесь человек понимает, что в Библии приведены достоверные факты. Отсюда человечество пустилось в новый путь.

Автор напоминает, что христианство в Армении было провозглашено государственной религией в 301 году, за 12 лет до Запада. Армянский алфавит был создан в 405 году. Армяне осознают и гордятся древностью своей истории и культуры.

А Нагорный Карабах выглядит как страна обетованная. В Карабахе расположена церковь, которую возвел, по преданию, апостол Варфоломей, который проповедовал на территории Армении и подвергся здесь великомученической смерти.

23 мая 2010 года вместе с президентом Европейского форума армянских союзов Ашотом Григоряном я был наблюдателем на парламентских выборах в Карабахе, пишет Миклошко. НКР в советские времена была автономной единицей в составе Азербайджанской ССР (на исконно армянских землях). За день до распада СССР НКР провозгласил независимость, а в 1991-94 гг. здесь происходила кровопролитная война – Азербайджан совершил агрессию. Сейчас в Карабахе проживают 138 тыс. армян. НКР – де-факто независимая, де-юре непризнанная страна.

Среди наблюдателей были депутаты Госдумы России, 16 представителей Европы, 9 из Абхазии, Южной Осетии и Приднестровья, 7 из Канады, США и Южной Америки, 4 из Ирана. До выборов нам объявили, что все 63 человека объявлены в Азербайджане персонами нон-гранта.

Франтишек Миклошко пишет, что визит в НКР полностью изменил его политические представления. Во всех школах, где расположены избирательные участки, на стенах висели портреты погибших учеников. Впечатляющей была встреча с политическими деятелями, большинство которых участвовали в войне.

Автор упоминает о скромном министре обороны Мовсесе Акопяне, который является Национальным героем, о генпрокуроре Аршавире Гарамяне, который был в плену у азербайджанцев, и его обменяли на 42 солдата, архиепископе Паргеве Мартиросяне, который воевал с оружием и крестом. Легитимность этих людей закрепляется не только выборами, но и тем, что они смотрели в глаза смерти, боролись за спасение отечества и были готовы отдать за это жизнь, говорится в статье.

Экс-спикер словацкого парламента упоминает о том, что накануне выборов была принята резолюция Европарламента, в которой говорится, что НКР должна быть возвращена Азербайджану.

Автор упоминает о хачкарах, которых было много в Нахиджеване, ныне – территории Азербайджана. В 2005 году азербайджанцы раздробили и уничтожили хачкары и вывезли в вагонах в неизвестном направлении. Видимо, Европарламент решил дать зеленый свет такому же поведению в отношении культурных памятников НКР, говорится в статье.

И хотя за день до выборов верховный представитель Евросоюза по внешним отношениям Кэтрин Эштон заявила, что не признает итоги выборов, на следующий день все 63 наблюдателя подписали отчет о признании свободных, прозрачных и демократических выборов. Участие 71% населения в выборах оставило впечатление нового референдума о независимости, говорится в статье.

Автор называет НКР толерантной и демократической страной, в отличие от Азербайджана, где недавно парламент облачил Алиева пожизненной властью.
Проблема НКР – это проблема Европы, говорит автор. 138 тыс. человек отстаивают христианскую политику, историю, физическую и духовную сущность. НКР существует благодаря посланникам России, США и Франции, которые составляют сопредседательство Минской группы ОБСЕ. НКР существует благодаря жителям Армении и Карабаха, которые готовы встать на его защиту. В 1983 году европейские державы сдали Чехию и Словакию Гитлеру, думая, что таким образом спасут мир в Европе. Но они не спасли ни мир, ни себя, говорит словацкий депутат. И если отпустить НКР и его христианскую политику, пустить сюда чужую политику, завтра то же самое случится с Европой. Христианская Европа – это цепь, существование которой будет определяться самым слабым звеном – НКР.

От информационного сайта Lragir.am:
http://www.lragir.am/russrc/politics14154.html

Регистрировано: 15:10:57 - 09/06/2010
ԱՎԵՏՅԱՑ ԵՐԿԻՐ
Սլովակիայի Ազգային Խորհրդի առաջին նախագահ, Սլովակիայի ԱԽ-ի ներկայիս պատգամավոր Ֆրանտիշեկ Միկլոշկոն այցելել էր Ստեփանակերտ եւ դիտարկել ԼՂՀ խորհրդարանի ընտրությունը: Ադրբեջանում նա հայտարարվել է պերսոնա նոն գրատա, որին ի պատասխան նա հոդված է հրապարակել Tyzden պարբերականում: Ներկայացնում ենք այդ հոդվածը:

“Ջրերը հոսում էին և վերադառնում հողին, և 150օր հետո ջրերը պակսեցին: 7-րդ ամսին, ամսվա 17-րդ օրը, Տապանը կանգնեց Արարատի գագաթին: Ջրերը գնալով քչանում էին մինչև 10-րդ ամիսը: 10-րդ ամսվա առաջին օրը հայտնվեցին սարերի գագաթները” /Աստվածաշունչ, 1Մ 8,3-5/:

Անցյալ օրերս այցելեցի Հայաստան ու Լեռնային Ղարաբաղ: Երբ մարդ Երևանում որևէ բարձր կետից իր շուրջն է նայում, անպայման մի կողմի վրա տեսնում է Փոքր և Մեծ Արարատները: Բոլոր կողմերից այս քաղաքը շրջապատված է 3-4 հազար մ. բարձրության սարերի գագաթներով: Եվ մարդ հստակ հասկանում է, որ Աստվածաշնչի առաջին գիրքը որոշ բաներ շատ ճշգրիտ է նկարագրում:

Այս հողերից մարդկությունը երկրորդ անգամ սկսել է իր ուխտագնացությունը, և այս հողերի վրա է հնչել Աստծո խոստումը. “Այլևս երբեք չեմ անիծի երկիրը, հանուն մարդկության”:

Հայաստանում քրիստոնեությունը ստացավ ազատություն և դարձավ պետական կրոն 301թ-ին, այսինքն 12 տարի ավելի շուտ քան արևմուտքում: Դա կատարեց Տրդատ Մեծ թագավորը, Գրիգոր Լուսավորչի հրաշագործության և մկրտության շնորհիվ: Հայկական այբուբենը /36տառ/ ստեղծվեց 405թ-ին, որը կազմեց հայ վանական, աստվածաբան և լեզվաբան սուրբ Մեսրոպ Մաշտոցը:

Հայաստանը լեռնային երկիր է` ծածկված վանքերով և եկեղեցիներով: Հայերը գիտակցում են իրենց այս հին պատմության ու մշակույթի արժեքը: Հպարտ և ամբողջ իրենց պատմության մեջ փորձությունների ենթարկած ազգ են:

Եթե Հայաստանը գեղեցիկ լեռնային երկիր է, ապա Լեռնային Ղարաբաղը իր սարերով, կանաչով, լայն հովիտներով և կիրճերով ընկալվում է որպես Ավետյաց Երկիր: Հայաստանը ընդունեց քրիստոնեությունը 301 թ-ին, իսկ Լեռնային Ղարաբաղում գտնվում է առաջին դարի եկեղեցի, որն ըստ ավանդույթի կառուցել է Բարդուղիմեոս առաքյալը/ վերջինս գործում էր Հայաստանում և այստեղ էլ նա ենթարկվեց տանջանքների/:

2010 թ-ի մայիսի 23-ին Եվրոպայի Հայկական Միությունների Ֆորումի նախագահ Աշոտ Գրիգորյանի հետ, որպես դիտորդ, մասնակցեցի Լեռնային Ղարաբաղի 5-րդ պառլամենտական ընտրություններին: ԼՂՀ-ը ԽՍՀՄ-ի ժամանակ ավտոնոմ հանրապետություն էր Ադրբեջանի ԽՍՀՄ շրջանակներում /պատմական Հայաստանի հողերի վրա/: Երբ ԽՍՀՄ-ն փլվեց, 1991թ-ի դեկտեմբերի 10-ին ԼՂՀ-ը ռեֆերենդում կազմակերպեց և անկախություն հայտարարեց: Այնուհետև 1991-1994թթ-ը պատերազմ տեղի ունեցավ. Ադրբեջանը հարձակվեց ԼՂՀ-ի և Հայաստանի վրա: Այսօր ԼՂՀ-ում բնակվում է 138 հազար բնակիչ-հայ: ԼՂՀ-ը դեֆակտո անկախ հանրապետություն է, դեյուրե նրան դեռ ոչ ոք չի ճանաչել:

Ընտրություններին մասնակցեց 28 դիտորդ Ռուսաստանից /նրանցից ամենահայտնին Կ.Ֆ. Զատուլինն է, ռուսական դումայի պատգամավոր, Պուտինի կուսակցությունից, Հայաստանի և ԼՂՀ-ի երկար տարիների բարեկամ/, 16 դիտորդ Եվրոպայից, 9-ը Աբխազիայից, Հարավային Օսեթիայից, Մերձդնեստրովիեից, 7-ը Կանադայից, ԱՄՆ-ից և Հարավային Ամերիկայից, 4-ը Իրանից: Արդեն մեկ օր ընտրություններից առաջ մեզ հայտնեցին, որ բոլոր 63 հոգով, ընտրություններին մասնակցելու համար, հայտնվել ենք Ադրբեջանի “սև ցուցակում” /հայտարարվել ենք persona non grata/:

ԼՂՀ-ում ընտրություններին իմ մասնակցությունը և այնտեղ հայտնվելն ու ոչ վաղ անցյալում Ադրբեջանի հետ կայացած պատերազմի հետ շփումը լրիվ նոր զգացողություն տվեց իմ քաղաքական ընկալումներին: Մենք այցելեցինք տարբեր ընտրաշրջաններն, անցանք տարբեր քաղաքներ ու գյուղեր, նաև այցելեցինք անցյալում հայտնի քաղաք Աղդամը. ավելի քան 20 հազարանոց քաղաք, ամբողջովին ռմբակոծված, դատարկված, մեկումեջ հանդիպող անասուններով կամ անտուններով:

Ընտրատարածքների կենտրոնները տեղավորված էին, ինչպես ցանկացած ուրիշ տեղ` մշակութային կենտրոններում և դպրոցներում: Գրեթե բոլոր մեր այցելած դպրոցներում պատերին երիտասարդ տղամարդկանց և կանանց սև ու սպիտակ լուսանկարներ կային, որոնք այդտեղ ժամանակին սովորել էին և, որոնք վերջին պատերազմում զոհվեցին: Նույնքան տպավորիչ էր իմ հանդիպումը ԼՂՀ-ի քաղաքական գործիչների և պաշտոնական ներկայացուցիչների հետ, որոնք հիմնականում պատերազմի մասնակիցներ էին: ԼՂՀ-ի պաշտպանության նախարար Մովսես Հրանտի Հակոբյանն` իր պաշտոնական հագուստով շատ տպավորիչ և արտակարգ համեստ մարդը, իրականում պատերազմի մասնակից ու ազգային հերոս է:

ԼՂՀ-ի գլխավոր դատախազ Արշավիր Սուրենի Ղահրամանյանը` բանակի գեներալ, ԼՂՀ-ի ազգային հերոս: Նա եղել է գերության մեջ` Ադրբեջանում, հետո փոխանակվել ադրբեջանցի 42 սպաների և զինվորների դիմաց: Նույնպես ԼՂՀ-ի ազգային հերոս ու համեստության տիպար: Իսկ այ ԼՂՀ-ի հայոց եկեղեցու արքեպիսկոպոս Պարգև Մարտիրոսյանը զենքը ձեռքին կռվել է պատերազմի ժամանակ, և այսօր նույնպես ազգային հերոս է: Այս մարդկանց, ինչպես նաև ԼՂՀ նախագահի և կառավարության անդամների գոյության օրինականությունը հաստատվում է ոչ միայն ընտրություններով, այլ նաև այն փաստով, որ նրանք նայել են մահվան դեմքին, պայքարել հայրենիքի փրկության համար ու պատրաստ եղել իրենց կյանքը տալու հանուն այդ փրկությանը:

Ընտրությունների նախորդ երեկոն ԼՂՀ-ում երկու իրադարձություն տեղի ունեցավ. Եվրոպայի պառլամենտը ընդունեց Բուլղարիայի պատգամավորի առաջարկը, որ ԼՂՀ-ը վերադարձվի Ադրբեջանին: Այս որոշումը, ամենալավ դեպքում, կարելի է համարել անիրավ:

Հայաստանում 2 հազար մ. բարձրության վրա տեղավորված է Սևանա լիճը: Նրա մոտ գտնվում է 4-րդ դարի քրիստոնեական գերեզմանոց` ավելի քան 2 հազար յուրահատուկ խաչքարերով: Նրանցից մի քանիսը Փարիզյան Լուվրում ցուցահանդեսի են ներկայացվել: Նույնպիսի գերեզմանոց 4-րդ դարից, բայց մոտավորապես 6 հազար յուրահատուկ խաչքարերով գտնվում էր Նախիջևանում, որի տարածքն այսօր պատկանում է Ադրբեջանին: Կարծեմ 2005թ-ին էր, ադրբեջանցիք բոլոր այդ խաչքարերը ջարդեցին, լցրեցին վագոնները և հեռացրեցին: Այսօր այս գերեզմանոցի տեղը դատարկ տարածք է: Եվրոպայի պառլամենտը երևի ուզում է կանաչ լույս վառել նաև ԼՂՀ-ի հայկական հնադարյան մշակույթի այսպիսի ապագայի համար:

Ընտրություններից մեկ օր առաջ ԼՂՀ-ի ԱԳՆ ևս մեկ լուր եկավ Բրյուսելից: Եվրոպական Միության ԱԳ նախարար Բարոնուհի Կատերին Էշտոնը հայտարարել է, որ ԵՄ չի ընդունում ԼՂՀ-ի ընտրությունները: Ընտրությունների ավարտից հետո 63 անկախ դիտորդ հայտարարություն ստորագրեցին, որ ԼՂՀ-ի ընտրությունները խաղաղ, ազատ և ժողովրդավարական էին ու բոլոր միջազգային նորմերին և պահանջներին համապատասխան: Ես ավելացնեմ, որ ընտրություններին ժողովրդի 71 տոկոսի մասնակցությունը այն տպավորությունը թողեց իմ վրա, որ նորից ԼՂՀ-ի անկախության ռեֆերենդում տեղի ունեցավ:

ԼՂՀ-ը հանդուրժողական և ժողովրդավարական երկիր է, ի տարբերություն, օրինակ, Ադրբեջանի, որտեղ վերջերս պառլամենտը սահմանադրական օրենք ընդունեց Ալիևին ցմահ իշխանության մանդատ տալու մասին:

Իմ ԼՂՀ-ում մնալու ընթացքում այն տպավորությունը ստացա, որ ԼՂՀ-ի պրոբլեմը ի վերջո Եվրամիության պրոբլեմն է: 138 հազար ԼՂՀ բնակիչ անելանելի վիճակում պաշտպանում է իր քրիստոնեական քաղաքակրթությունը, պատմությունը, իր հոգևոր և ֆիզիկական էությունը: ԼՂՀ-ը այսօր գոյություն ունի հատկապես Ռուսաստանի, ԱՄՆ-ի և Ֆրանսիայի դեսպանորդների շնորհիվ, որոնք կազմում են այսպես կոչված Մինսկի խումբը և փնտրում լուծում: ԼՂՀ-ը գույություն ունի նաև Հայաստանում և ԼՂՀ-ում ապրող հայերի շնորհիվ, որոնք պատրաստ են պատերազմով պաշտպանել ԼՂՀ-ը շատ ավելի մեծ, բայց զորապես ավելի թույլ Ադրբեջանի կողմից հարձակման ենթարկվելու դեպքում: 1938թ-ին Եվրոպայի գերհզոր երկրները հանձնեցին Չեխիայի ու Սլովակիայի տարածքները Հիտլերին` մտածելով, որ այդ ճանապարհով կփրկեն խաղաղությունը Եվրոպայում: Իրականում ոչ խաղաղությունը փրկեցին, ոչ էլ իրենք իրենց: Եթե ԵՄ բաց թողնի ձեռքից փոքրիկ ԼՂՀ-ին և նրա քրիստոնեական քաղաքակրթությունը փրկելու հնարավորությունը` թույլ տալով, որ հաղթանակի այստեղ օտարի քաղաքակրթությունը, անկասկած նույնը պատահելու է իրեն` ԵՄ-ին: Քրիստոնեական Եվրոպան այսօր մի շղթա է ներկայացնում, որի գոյությունը որոշվելու է ի վերջո իր ամենաթույլ օղակով. այդ օղակը ԼՂՀ-ն է:

Լինել Հայաստանում և չտեսնել Արարատը, դա նույն բանն է, ոնց որ լինել Հռոմում և չտեսնել Սուրբ Հորը /Հռոմի Պապին/: Պուշկինը 23 օր ճանապարհորդեց Երևան և 7 օր սպասեց, որ Արարատը տեսնի: Երբ չստացվեց, նա ասեց. ՙԱրարատ, 7 օր սպասեցի, որ դեմքտ տեսնեմ: Ափսոս, որ դու այն թաքցրեցիր, բայց փոխարենը դու գոնե իմ դեմքը տեսար՚:
Ես Պուշկինը չեմ և միգուցե դրա համար վերջին երեկոն, Էջմիածին այցելելուց հետո, որտեղ ինձ օրհնեց գերապատիվ Վեհափառը, Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին 2-րդը, ինձ տրվեց այս վերջին երջանկությունը վայելելու հնարավորությունը. արևամուտի ժամանակ հանկարծ բացվեց Արարատը և ես կարողացա ականատես լինել այս փառահեղ լեռան աննման գեղեցկությանը, որն այլևս չեմ մոռանա իմ ողջ կյանքում:

Lragir.am Նորություների կայքից.
http://www.lragir.am/armsrc/politics35677.html

Տեղադրված է. 14:27:57 - 09/06/2010