Page 2 of 2 FirstFirst 12
Results 8 to 10 of 10

Thread: EU & UNO против нас...

  1. #8
    Highly VIP VIP Extra Club Shaper's Avatar
    Join Date
    Dec 2009
    Posts
    1,025
    Blog Entries
    7
    Thanks
    144
    Interesting posts: 76
    Posts signed 96 times as interesting
    Groans
    10
    groaned 36 Times in 32 Posts
    Rep Power
    17

    Re: EU & UNO против нас...

    отобрать карабах?
    УАХАХА не смешите мои носки
    есть кое что, что армяне делать умеют, и умеют ОЧЕНЬ хорошо-воевать
    от количества варваров, гуннов и татаро-монголов, которое повидала Армения викинги с галлами наложили бы в штаны, так что лучше им взять хорошенький носок, скомкать, положить себе в рот и молчать, а то глядишь азербайджанская проблема решится путем устранения азербайджана

  2. One user like this post

    brat_eu (07 Jun 11)

  3. #9
    justice managements VIP Ultra Club
    Join Date
    Oct 2007
    Location
    germany
    Posts
    14,056
    Blog Entries
    93
    Thanks
    14,044
    Interesting posts: 2,181
    Posts signed 2,751 times as interesting
    Groans
    82
    groaned 40 Times in 21 Posts
    Rep Power
    32

    Re: EU & UNO против нас...

    Quote Originally Posted by Shaper View Post
    отобрать карабах?
    УАХАХА не смешите мои носки
    есть кое что, что армяне делать умеют, и умеют ОЧЕНЬ хорошо-воевать
    от количества варваров, гуннов и татаро-монголов, которое повидала Армения викинги с галлами наложили бы в штаны, так что лучше им взять хорошенький носок, скомкать, положить себе в рот и молчать, а то глядишь азербайджанская проблема решится путем устранения азербайджана
    Bravo...

  4. #10
    justice managements VIP Ultra Club
    Join Date
    Oct 2007
    Location
    germany
    Posts
    14,056
    Blog Entries
    93
    Thanks
    14,044
    Interesting posts: 2,181
    Posts signed 2,751 times as interesting
    Groans
    82
    groaned 40 Times in 21 Posts
    Rep Power
    32

    Re: EU & UNO против нас...

    Սերժ Սարգսյանի ելույթը ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 66-րդ նստաշրջանում


    Նախ շնորհավորում և ամենայն հաջողություն եմ մաղթում ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 66-րդ նստաշրջանի նախագահ պարոն Նասիր Աբդուլազիզ ալ Նասերին, ինչպես նաև շնորհակալություն եմ հայտնում Շվեյցարիայի ներկայացուցիչ պարոն Դայսին` 65-րդ նստաշրջանը կառավարելու համար:

    Օգտվելով առիթից` այս բարձր ամբիոնից կրկին շնորհավորում եմ ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղար Բան Կի Մունին` բարձր պաշտոնում վերանշանակվելու կապակցությամբ:

    Ուզում եմ հատուկ արժևորել այս նստաշրջանի բարձրաստիճան քննար»կումների թեմայի ընտրությունը և կարևորել միջնորդական առա»քե»լությունների նշանակությունը՝ որպես հակամարտությունների խաղաղ կար»գավորման ու ռազմական զարգացումների կանխարգելման միջոց:

    Մենք բարձր ենք գնահատում համաշխարհային և տարածաշրջանային կառույցների ու կազմակերպությունների միջնորդական ջանքերն աշխարհի տարբեր մասերում խաղաղության և անվտանգության պահպանման, խաղաղ բանակցությունների միջոցով հակամարտությունների կարգավորման գործում:

    Այս առումով հարկ է շեշտել տարածաշրջանային կազմակերպությունների ներգրավվածությունը, որոնք միջնորդական առաքելու»թյունների բնագավառում կուտակել են հսկայական փորձառություն, խորությամբ են տիրապետում տեղի քաղաքական, մշակութային և ռազմական իրողու»թյուններին: Միջնորդական գործունեության հաջողությունը պայմանավորված է նաև հստակորեն ձևա»կերպված լիազորություններով: Այս առումով մեզ համար ակնառու օրինակ է ԵԱՀԿ Մինսկի խմբի առաքելությունը Լեռնային Ղարաբաղի հակա»մարտության կարգավորման հարցում:

    Կցանկանայի մատնանշել ևս մի կարևոր գործոն՝ հակամարտությունների սրացման և ռազմական գործողությունների վերսկսման կտրվածքով միջնորդա»կան առաքելությունների կանխարգելիչ գործունեությունը: Միջնորդական գործու»նեության այս կողմը երբեմն անտեսվում է, բայց միջազգային խաղաղության և կայունության պահպանման առումով այն ունի ոչ պակաս կարևորություն, քան միայն վիճահարույց խնդիրը լուծման հանգեցնելը:

    Պարո´ն Նախագահ,

    Երեք տարի առաջ, պատիվ ունենալով խոսելու այս ամբիոնից, ես նշել էի, որ ժամանակն է եկել լուրջ անդրադարձ կատարելու ժողովուրդների ինքնորոշման իրավունքի իրականացմանը 21-րդ հարյուրամյակի պայմաններում: Այսօր մենք ականատես ենք այս անքակտելի իրավունքի իրացման նոր օրինակների:

    Ցանկանում եմ շնորհավորել Միավորված ազգերի կազմակերպության նորընտիր՝ 193-րդ անդամին՝ Հարավային Սուդանի Հանրա»պետությանը: Նրա ճանապարհը մինչև այս դահլիճում տեղ ունենալը երկար էր ու դժվարին, սակայն Հարավային Սուդանի ժողովուրդն ազատ կամարտա»հայ»տությամբ իրականացրեց ազատ ու անկախ ապրելու իր իրավունքը` անցնելով այն ճանապարհով, որով անցել են այս դահլիճում ներկա` ՄԱԿ-ի բազմաթիվ անդամ-պետություններ:

    Միևնույն ընտրությունը երկու տասնամյակ առաջ կատարել է նաև Լեռնային Ղարաբաղի ժողովուրդը, իրականացնելով ինքնորոշման իր իրա»վունքը, դիմակայելով Ադրբեջանի կողմից սանձազերծված պատերազմին և արյան գնով նվաճելով իր ազատ ապրելու իրավունքը:

    ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների միջնորդությամբ շարունակվում են Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման բանակցությունները: Մենք շնորհակալ ենք համանախագահ երկրներին, այդ երկրների ղեկավարներին իրենց միջնորդական ջանքերի համար: Սակայն միջնորդները չեն կարող բանակցող կողմերի փոխարեն համաձայնություն կայացնել:

    Փոխհամաձայնության հասնելու Ադրբեջանի ցանկության բացակայու»թյունը, նրա որդեգրած «ամեն ինչ կամ պատերազմ» կեցվածքը թույլ չեն տալիս առաջընթաց արձանագրել բանակցություններում: Չնայած բոլոր սպասելիքներին, միջազգային հանրության բարձր մակարդակի հորդորներին, վերջին՝ կազանյան հանդիպմանը Ադրբեջանը կատարեց հերթական հետքայլը՝ մերժելով նախորդ փուլերում ձեռք բերված համաձայնությունները և փորձելով փաստացիորեն ձախողել բանակցային գործընթացը:

    Բաքուն հայատյացությունը դարձրել է պետական քարոզչություն՝ հասցնելով այն առավել քան վտանգավոր մակարդակի: Սա միայն մեր գնահատականը չէ. այս մասին ահազանգում են նաև ռասիզմի և անհանդուրժողականության դեմ պայքարի միջազգային մասնագիտացված կառույցները: Առավել վտանգավոր է, երբ հայատյաց գաղափարները խորանում են ադրբեջանցիների երիտասարդ սերնդի մեջ` վտանգելով նաև խաղաղ գոյակցության ապագան:

    Մերժելով ու ոչնչացնելով ամեն հայկականը` Բաքուն համառությամբ շարունակում է բոլոր մակարդակներով և ամենուր, այդ թվում և այստեղ՝ ՄԱԿ»ի շրջանակներում տարածել կեղծ մեղադրանքներ Հայաստանի, Լեռնային Ղարաբաղի և հայերի մասին: Ադրբեջանական քարոզչամեքենան պարբերաբար համաշխարհային և սեփական հանրությանը շարունակում է ներարկել, այսպես կոչված, «հայերի վայրագությունների», մասնավորապես՝ անչափահաս երեխաների սպանության մասին սահմռկեցուցիչ ստերով: Նման պատմությունները հորինվում և տարածվում են շատ պարզունակ և, միևնույն ժամանակ, ցավալի տրամաբանությամբ. այդ տրամաբանությունը հետևյալն է` հաստատ կգտնվեն մարդիկ, ովքեր կուլ կտան Հայաստանի նկատմամբ այս սև «փիառ»-ի խայծը, և դա արդեն իսկ օգտակար է:

    Վերջին տարիներին Մինսկի խմբի եռանախագահ երկրների ջանքերով և մասնավորապես ՌԴ նախագահի անմիջական միջնորդությամբ ստորագրվել են մի շարք փաստաթղթեր՝ Մայնդորֆի, Աստրախանի, Սոչիի հռչակագրերը, որտեղ հստակ ձևակերպվել է կողմերի միջև վստահության միջոցների ամրապնդման անհրաժեշտությունը: Նշված փաստաթղթերում առկա է նաև Ադրբեջանի նախագահի ստորագրությունը:

    Սակայն Ադրբեջանը շարունակում է մերժել ուժի չկիրառման վերաբերյալ համաձայնության գալու և վստահության միջոցների ամրապնդմանն ուղղված միջազգային հանրության շարունակական առաջարկները:

    Ավելին, Ադրբեջանի կողմից այսօր հնչող ռազմատենչ հռետորաբանու»թյունն ու պատերազմի սպառնալիքները սաստկացել են, հաճախակի են դարձել զինադադարի ռեժիմի խախտումները, որոնք շարունակում են անմեղ մարդկանց կյանքեր խլել: Եվ դա արվում է պետական ամենաբարձր մակարդակով:

    Հայատյացության դրսևորումների վտանգավոր աճը ոչ միայն չի կարող նպաստել տարածաշրջանում վստահության մթնոլորտի ձևավորմանը, այլ հարց է առաջացնում` մի՞թե այսպես է այդ երկիրը հասկացել ՄԱԿ-ի նպատակները` «դրսևորել հանդուրժողականություն, ապրել խաղաղության մեջ միմյանց կողքին»: Նման ըմբռնումով ոչ միայն անթույլատրելի, այլ նույնիսկ վտանգավոր է հավակնել ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի անդամությանը:

    Պարո´ն Նախագահ,

    Այս վեհաժողովի շրջանակներում, ի թիվս մեր ժամանակի թերևս ամենակարևոր և անհապաղ լուծում պահանջող խնդիրների վերաբերյալ քննարկումների, երեկ տեղի ունեցավ Դուրբանի հռչակագրի 10-ամյակին նվիրված բարձրաստիճան հանդիպումը, որը մեկ անգամ ևս ամրագրեց անհանդուրժողականության, ռասիզմի, ռասայական խտրականության և այլատյացության բոլոր դրսևորումների վերացման անհապաղ անհրաժեշտությունը:

    Ցավոք, մեզ՝ հայերիս համար այդ երևույթները սոսկ իմ կողմից քիչ առաջ հիշատակած դրսևորումներով չէ և սոսկ այսօր չէ, որ ծանոթ են: Որպես ռասիզմի և այլատյացության ծայրահեղ դրսևորումը՝ ցեղասպանությունը վերապրած ժողովուրդ, մենք բարոյական պարտք ունենք ապագա ցեղասպանությունների կանխարգելման գործում:

    Ռասիզմի և այլատյացության վերացումն ու հանդուրժողականության արմատավորումը կարող է դառնալ իրապես գործուն մեխանիզմ, եթե ուղեկցվի պատասխանատվության հստակ սահմանումով: Անպատժելիությունը, պատաս»խանատվությունից խուսափումը ծնում են նորանոր հանցանքներ, ուստի մեր՝ միջազգային հանրության պարտքն է ժամանակին նկատել և դատապարտել անհանդուրժողականության ցանկացած, առավել ևս ծայրահեղ դրսևորում:

    Օսմանյան կայսրությունում հայերի հանդեպ իրագործած ցեղասպա»նությունը ճանաչվել և դատապարտվել է բազմաթիվ երկրների, խորհրդա»րանների, միջազգային կառույցների, ցեղասպանագետների հանրության կողմից: Ինչը, ցավոք, չենք կարող ասել Թուրքիայի Հանրապետության մասին, որը շարունակում է վարել մարդկության հանդեպ իրականացրած այս ոճրագոր»ծության ժխտման քաղաքականություն:

    Մենք միանշանակորեն ողջունում ենք միջազգային հանրության մեջ արմատավորված հստակ կեցվածքը, որը բացառում է ցեղասպանության և մարդկության դեմ իրականացրած այլ հանցագործություններ կատարողների նկատմամբ որևէ անձեռնմխելիության կամ ներման հնարավորությունը:

    Առանց ճանաչման և դատապարտման հնարավոր չէ կանխարգելման արդյունավետ մեխանիզմների մշակումն ու կիրառումը, ինչը ՄԱԿ-ի առաջնահերթություններից է: Հայաստանը շարունակելու է գործադրել իր ողջ կարողությունները ցեղասպանությունների ճանաչման, դատապարտման և կանխարգելման նպատակով:

    Հայոց ցեղասպանության մասին խոսելիս չեմ կարող չհիշատակել այս տարի նշվող մեկ կարևոր հոբելյան՝ փախստականների հարցերով առաջին հանձնակատար Ֆրիտյոֆ Նանսենի ծննդյան 150-ամյակը: Մեծ հումանիստը մեր ժողովրդի դժվարագույն տարիներին անգնահատելի օգնություն է ցուցաբերել՝ նպաստելով ցեղասպանությունից փրկված, հայրենազրկված հայության բեկորների վերապրելուն: Նանսենյան անձնագիր կրողները հաստատվեցին աշխարհի բազում երկրներում, ոտքի կանգնեցին՝ սեփական նպաստը բերելով իրենց ապաստանած երկրների ու ժողովուրդների զարգացմանը:

    Կարծում եմ` բարոյականության իրենց պատկերացումը «ռեալպոլիտիկի» դաժան աշխարհում առաջ մղող նման հզոր անձնավորությունների շնորհիվ է, որ միջազգային հարաբերություններում արդարությունը և պետությունների իրավա»հավասարությունը դարձել են կատեգորիաներ:

    Պարո´ն Նախագահ,

    2008 թվականին այս նույն ամբիոնից հույս էի հայտնել, որ մեր կողմից նախաձեռնած Հայաստան»Թուրքիա կարգավորման գործընթացը և որպես առաջին քայլ դիվանագիտական հարաբերությունների հաստատումն ու Թուրքիայի կողմից միջազգային իրավունքին անհարիր կերպով փակված սահմանների բացումը հնարավորություն կընձեռեին սկսել երկխոսություն, վերացնել մեր մեջ առկա անվստահության, կասկածանքի և անորոշության մթնոլորտը: Եվ թեև մեր նախաձեռնությունը ողջունվեց ու լայն աջակցություն գտավ միջազգային հանրության կողմից, 2009 թվականին ստորագրված արձանագրությունների վավերացումն ու իրականացումն ամեն կերպ վիժեցվում են Թուրքիայի կողմից:

    Այսօր կայուն զարգացմանը նվիրված Ռիոյի գագաթնաժողովի նախաշեմին անհրաժեշտ է դրսևորել քաղաքական կամք, կյանքի կոչել միջազգայնորեն ստանձնած պարտավորությունները` Հարավային Կովկասը համագործակցության ու բարգավաճման տարածաշրջան դարձնելու համար:

    Անվտանգության ու զարգացման փոխկապակցվածությունը վերացական հասկացություն չէ մեր տարածաշրջանի համար, որտեղ տնտեսական համագործակցությունն ու միջազգային տնտեսության մեջ լիարժեք ինտեգրումը խոչընդոտվում են ապօրինի շրջափակումներով և տարածաշրջանային ինտեգրացիոն ծրագրերի արգելափակումով:

    Նման մոտեցումները, ինչպես նաև սպառազինությունների մրցավազքի հրահրումը ոչ միայն վտանգավոր են տարածաշրջանի ժողովուրդների համար, այլև շարունակում են խլել կայուն զարգացում ապահովելու համար խիստ անհրաժեշտ ռեսուրսները:

    Ժամանակն է, որ մեր տարածաշրջանի երկրների առաջնորդները փորձեն վեր կանգնել նեղ քաղաքական օրակարգի թելադրանքից` գնալով լուծումների, որոնք ուղղված են սերունդների խաղաղ ու բարեկեցիկ ապագային:

    Ուզում եմ հավատալ, որ հեռու չէ այն օրը, երբ մեր տարածաշրջանը համատեղ ջանքերի շնորհիվ կսկսի ընկալվել ոչ թե որպես սահմանագիծ, այլ քաղաքակրթությունները միավորող ամուր և կայուն կամուրջ:

    Պարո´ն Նախագահ,

    Երկու օր առաջ Հայաստանի Հանրապետությունը նշեց իր 20-ամյա հոբելյանը: 1991 թվականի սեպտեմբերին Հայաստանը վերականգնեց իր անկախությունը` հասնելով հայ ժողովրդի երազանքի իրականացմանը և վերստին միանալով միավորված ազգերի ընտանիքին:

    Պատմության տեսանկյունից 20 տարին գուցե և փոքր ժամանակահատված է, սակայն ներկա սերնդի համար դա մեծ փոփոխությունների, անկախ պետականության կայացման և աշխարհում իր տեղի ու դերի ընկալման խորհուրդն է ունեցել: Օգտվելով առիթից` այս բարձր ամբիոնից իմ երախտագիտության խոսքն եմ հղում բոլոր պետություններին, ժողովուրդներին ու անհատներին, ում օժանդակությունը վայելել ենք մեր 20-ամյա կայացման և պետականաշինության ճանապարհին:

    Ազատություն, խաղաղություն և ժողովրդավարություն` սա է մեր ընտրությունը, և մենք ընթանում ենք այդ ճանապարհով: Այսօր մենք հպարտ ենք մեր ձեռքբերումներով: Երկու տասնամյակների ընթացքում Հայաստանի Հանրապետությունն իրականացրել է պետական շինարարության լայնածավալ ծրագիր: Զգալի աշխատանք է կատարվել ժողովրդավարության, մարդու իրավունքների պաշտպանության և տնտեսական բարեփոխումների, իրավական պետության և ազատական տնտեսության կայացման ուղղությամբ: Շատ բան մեզ հաջողվել է, շատ բան դեռ ունենք անելու, բայց մի բանում ավելի քան համոզված ենք` ճանապարհը, որով ընթանում ենք, իսկապես ճիշտ ճանապարհ է և այլևս հետդարձ չունի:

    Պարո´ն Նախագահ,

    Ուղիղ մեկ տասնամյակ առաջ Միավորված ազգերի կազմակերպության նստավայր Նյու Յորքը տեսավ մարդկության պատմության մեջ ամենադաժան բռնություններից մեկը` 2001 թվականի սեպտեմբերի 11-ի ահաբեկչությունը: Հայաստանն անվերապահ սատարում է և իր գործուն մասնակցությունն է բերում միջազգային հանրության հակաահաբեկչական պայքարին, ՄԱԿ-ի բոլոր նախաձեռնու»թյուններին, անում և պատրաստ է անել առավելագույնը, որպեսզի մեր աշխարհը դառնա առավել խաղաղ ու ապահով:

    Մենք պատրաստ ենք մեր ուժերի ներածին չափով ներդրում ունենալ գլոբալ անվտանգության ապահովման և համաշխարհային մարտահրավերներին դիմակայելու գործին` լինեն դրանք խաղաղապահ առաքելություններ, բնական աղետների հետևանքների վերացում, բնապահպանական խնդիրներ, թե ահաբեկչության, ռասիզմի, անհանդուրժողականության դեմ պայքար: Մեր այդ մղումն ու ցանկությունն այս տարիների ընթացքում մենք ապացուցել ենք նաև գործով ու պատրաստ ենք նույնը անել նաև այսուհետ:

    Շնորհակալ եմ:
    Attached Images Attached Images  

Thread Information

Users Browsing this Thread

There are currently 1 users browsing this thread. (0 members and 1 guests)

Similar Threads

  1. Кофе против чая=)
    By Амиго in forum Cuisine
    Replies: 40
    Last Post: 17 Apr 10, 23:17
  2. Блондинки против брюнеток
    By Forget-me-not in forum Discussions
    Replies: 26
    Last Post: 10 Nov 07, 03:10
  3. McDonald's - все за и против!
    By PusSycat in forum Beauty and Health
    Replies: 4
    Last Post: 05 Jun 07, 19:06
  4. Военное дело: АКМ против М-16
    By Амиго in forum Documentaries
    Replies: 0
    Last Post: 17 Mar 07, 17:18
  5. Звезды против фотошопа!
    By PusSycat in forum Society
    Replies: 9
    Last Post: 10 Mar 07, 00:47

Tags for this Thread

Posting Permissions

  • You may not post new threads
  • You may not post replies
  • You may not post attachments
  • You may not edit your posts
  •