Անկախության 20-ամյակի առիթով կադրային լուրջ փոփոխություններ են սպասվում նաև Պաշտպանության նախարարությունում։ Ասում են` Պաշտոնանկությունների ցուցակը գլխավորելու է ԶՈՒ գլխավոր շտաբի պետ Յուրի Խաչատուրովը։ Չի բացառվում, որ նրան թոշակի ուղարկեն՝ պարգևատրելով։ Այդ պաշտոնի թեկնածուների մեջ շրջանառվում են պաշտպանության փոխնախարար Ալիկ Միրզաբեկյանի, 5-րդ բանակային կորպուսի հրամանատար Կամո Քոչունցի, ներքին զորքերի հրամանատար, ‘’Գել’’ մականունով Գարիկ Գաբրիելյանի անունները։ Ամենահավանականն Ալիկ Միրզաբեկյանի թեկնածությունն է։ Չի բացառվում, որ կոռուպցիոն խոշոր բացահայտումներ իրականացվեն նաև ՊՆ ոլորտում։ Անգամ այնպիսիք, որ նույնիսկ ՃՈ պետ Մարգար Օհանյանի գործը խամրի այդ ֆոնին։


P.S. Karmirov nshvacner@ petq chen...