ԻՏԱԼԻԱՆ ՈՒ ԹՈՒՐՔԻԱՆ ԱՄԵՆԱԴԱՏՎՈՂՆ ԵՆ

Թուրքիան որոշել է Սամսունում մի փոքր բնակավայրի բնակիչների և նրանց իրավահաջորդների հետ դեռ 1961թ. առկախ հողային վեճը հաշտության միջոցով լուծել այն բանից հետո, երբ նրանք դիմել են Մարդու իրավունքների եվրոպական դատարան: Օնդոկուզմային շրջանի բնակիչները դիմել են դատարան 2006 թ., քանի որ Թուրքիայի կառավարությունը չի փորձել 3,782 հեկտար հողի գրանցման հարցը խելամիտ ժամկետում լուծել: Այս մասին տեղեկացնում է թուրքական Հյուրիեթը:

Անկարան պարտավորվել է երեք հայցվորների վճարել 5,000-ական եվրո իսկ մյուս հարյուր հայցվորներին 3,500-ական եվրո: Թուրքիայի կառավարությունը վճարելու է նաեւ 3,000 եվրո իրավաբանական ծախսեր, որից հետո ընդհանուր գումարը կազմելու է 368,000: Այս որոշման շնորհիվ Թուրքիան կանխել է իր դեմ եւս մեկ պոտենցիալ որոշման ընդունումը Եվրադատարանում:

Ի դեպ, Եվրոպական դատարանի որոշումների թվով Թուրքիան երկրորդ եվրոպական երկիրն է: Առաջինը Իտալիան է: