Ռուսաստանցի 8-ամյա աղջիկը Երևանում ընկել է ջրանցքը
11:31 • 21.04.10
Ապրիլի 20-ին, ժամը 17.31-ին անձը չպարզված քաղաքացուց ահազանգ է ստացվել, որ Երևանի Բրյուսովի փողոցին հարակից ջրանցքը երեխա է ընկել:
Դեպքի վայր մեկնած փրկարարները պարզել են, որ, դեռևս չպարզված հանգամանքներում, ջրանցքն է ընկել Հայաստան հյուր եկած ՌԴ քաղաքացի, 8-ամյա Ազալիա Գադելշինան:
Որոնողական աշխատանքներ իրականացնելու նպատակով փակվել են ջրարգելակները, ջրի ներհոսքը դեպի ջրանցք` կասեցվել:
Մինչև ժամը 21.13-ն իրականացված որոնողական աշխատանքներն արդյունք չեն տվել:
Ինչպես հայտնում են «Արտակարգ ալիք» լրատվական կենտրոնից, ապրիլի 21-ի առավոտյան որոնողական աշխատանքները վերսկսվել են:
Տեղեկատվությունը հաղորդվել է ՀՀ արտաքին գործերի նախարարություն: