ՀՀ ԱԳՆ մամուլի ծառայությունից տեղեկացնում են, որ Մոսկվայի մետրոյի երկու կայարաններում կատարված ահաբեկչական պայթյունների հետևանքով զոհված երկու հայերի մասին (1982թ. ծնված Խաչատրյան Լևոնը և 1973թ. ծնված Մելքումյան Հասմիկը) տեղեկությունը չի համապատասխանում իրականությանը։

Ռուսաստանի գլխավոր դատախազությունը սխալմամբ հրապարակել էր 2004թ. փետրվարի 6–ին մետրոյի պայթյունի հետևանքով զոհվածների ցանկը, ինչի հետևանքով սխալ տեղեկություն են տարածել ռուսական և համաշխարհային լրատվամիջոցները։ ՀՀ ԱԳՆ–ն հայցում է հանրության ներողամտությունը։

Հիշեցնենք, որ այսօր առավոտյան երկու հաջորդական պայթյուններ էին տեղի ունեցել Մոսկվայի մետրոյի երկու կայարաններում։ Կան տասնյակ զոհեր։ Հարուցվել է քրեական գործ ահաբեկչության հոդվածով։ Նախնական վարկածով՝ պայթյուններն իրականացրել են կին մահապարտ ահաբեկիչները։ Վերջին տվյալով՝ զոհերի թիվը 37 է, վիրավորներինը՝ մոտ 70։
кто нибудь видел информацию от прямого источника(то бишь от генпрокуратуры РФ) где говорилось о двух погибших армянах?Или наши идиоты как всегда сами напортачили?