сегодня весь день даже по холодильнику его показывали)
с меня хватит))
сегодня весь день даже по холодильнику его показывали)
с меня хватит))
Плохая примета – сесть на тюбик вазелина.
Քնի որ ճչում է, ինչը հազվադեպ է լինում, եթե ոչ առաջին անգամն է։
Ավելին աերժանտական գվարդիան արդեն գովերգում է իր գլխավոր սերժանտին, բա թե «մեռանք սպասելով, վախուց էր պետք դրանց տեղը դնել» երբ իրականում ինչ դրած եղել են ազերները, տենց ել դրած մնացել են, նրանց ասել ու տեղը դնելը 1994ին արվել է։
Հիմիկվա փորձերը, դուխ տալու, վերաբերում են սերժանտներին, որոնք վերջին շրջանում լրիվ նստել են ու կլռին, ավելի ճիշտ ճռռում են միջազգային ճնշման տակ մի կողմից, կրիզիսն էլ մյուս կողմից - ապրանքն առնող չկա, էլիտարնի տներն առնող չկա, դախոդ չկա, դրանից էլ դրել ժողովրդի վերջին կոպեկն են քամում, սնունդի գներն են բարձրացնում, որ իրանց դախոդը չպակասի...
Մեռան երդվելով, որ ճնշում չկա, մեկել ու հիմա ջան են ասում չեղած ճնշումին դուխով պատասխան տալու համար...Դավիթ Հովհաննիսյանի կարծիքով` Հայաստանի նախագահի նման կտրուկ հայտարարությունը եւ այդ կարգի զորավարժությունների անցկացումը կարելի է անգամ փոքր-ինչ ուշացած համարել. - «Արդեն տարիներ շարունակ փորձ է կատարվում սարսափեցնել Հայաստանի եւ Լեռնային Ղարաբաղի բնակչությանը հնարավոր պատերազմով, սակայն Լեռնային Ղարաբաղի հարցն այն հարցն է, որտեղ մեր հասարակությունը տրամադրված չէ տեղի տալու որեւէ ճնշումների»:
ՆԱՏՕ-ն դեր չի կարող խաղալ ԼՂ հարցում. Անդերս Ֆոգ Ռասմուսեն
14:15 • 20.11.10
ՆԱՏՕ–ի գլխավոր քարտուղար Անդերս Ֆոգ Ռասմուսենը ՆԱՏՕ–ի գագաթնաժողովի առաջին օրվա արդյունքների ամփոփմանը նվիրված ասուլիսի ժամանակ պատասխանել է նաև ԼՂ հակամարտության վերաբերյալ հարցին։ Այս մասին հայտնում է 1news.az–ը՝ վկայակոչելով ANS TV–ին։
«Չեմ կարծում, թե ՆԱՏՕ–ն որոշակի դեր կարող է խաղալ ղարաբաղյան հակամարտության լուծման հարցում։ Ինչ վերաբերում է Կենտրոնական Ասիայի երկրների հետ մեր հարաբերություններին, ապա մեր ռազմավարական հայեցակարգը մտադիր է կատարելագործել գոյություն ունեցող համագործակցությունը և զարգացնել համագործակցության նոր ուղղություններ։
Կենտրոնական Ասիայի երկրների հետ մեր համագործակցությունը չի սահմանափակվում Աֆղանստանում թմրանյութերի դեմ պայքարով։ Ես ցանկանում եմ, որ այդ համագործակցությունը զարգանա»,– նշել է Ռասմուսենը։
Ադրբեջանը պատերազմ սկսելու համար սպասում է հարմար պահի. ադրբեջանցի պատգամավոր
13:48 • 31.10.11
Պատերազմ սկսելու համար Ադրբեջանը սպասում է միջազգային պայմանների ձևավորմանը։ Այս մասին SalamNews–ի հետ հարցազրույցում ասել է ադրբեջանցի խորհրդարանական Սահիբ Ալըևը։
Ընդգծելով, թե Ադրբեջանը կարող է առանց Թուրքիայի զինված ուժերի աջակցության ջախջախել հայկական բանակին, ադրբեջանցի պատգամավորը միևնույն ժամանակ նշել է, որ Ադրբեջանի և Թուրքիայի միջև առկա է բոլոր բնագավառները ընդգրկող երկարատև ռազմական համագործակցություն։
«Առայժմ Ադրբեջանը փորձում է հակամարտությունը կարգավորել խաղաղ ճանապարհով. ամեն դեպքում, եթե թշնամու կորուստները 5-6 անգամ ավելի լինեն, միևնույն է, պատերազմ նշանակում է կորուստներ։ Հիմա, եթե պատերազմ սկսվի, այնքան կարևոր չէ՝ Թուրքիան կաջակցի Ադրբեջանին, թե ոչ։ Դա կարևոր էր 2000-ական թվականներին։ Իսկ հիմա Ադրբեջանն ընդունակ է օկուպացվցած տարածքներից դուրս շպրտել հայերին։ Պատերազմ սկսելու համար Ադրբեջանն ուղղակի սպասում է միջազգային պայմանների ձևավորմանը»,– ասել է Սահիբ Ալըևը՝ նշելով, որ եթե Ադրբեջանը պատերազմ սկսի, նա չի անտեսվի միջազգային հանրության կողմից։
«Որովհետև ՄԱԿ–ի համապատասխան հոդվածում նշվում է այն մասին, որ օկուպացիայի ենթարկված երկիրը կարող է ցանկացած միջոցով ազատագրել իր հողերը։ Այսինքն, իր հողերի ազատագրման համար Ադրբեջանի կողմից պատերազմ սկսելը, ըստ միջազգային իրավունքի, ճիշտ է և արդարացի»,– ասել է ադրբեջանցի պատգամավորը։
http://news.day.az/politics/296453.html
Да от монгола чего можно ожидатъ?
There are currently 3 users browsing this thread. (0 members and 3 guests)