Հեռուստահոգնա նախագահականում
25 Դեկտեմբեր [14:25] / Հասարակություն
Երեկ Սերժ Սարգսյանն իր մոտ էր հրավիրել հեռուստաընկերությունների ղեկավարներին՝ Նոր տարի նշելու, սակայն առիթն օգտագործելով, ծրագրային խոսակցություն է ծավալել նրանց հետ: Նա շատ կտրուկ է տրամադրված եղել եւ խիստ քննադատության է ենթարկել հեռուստաընկերություններին ՝ իրենց եթերից հեռարձակվող խոտանի համար: Անգամ նկատել է, որ, փոխանակ հեռուստատեսությունը ճաշակ թելադրի, ինքն է տուրք տալիս բնակչության որոշակի խավի ցածր ճաշակին՝ ռեյտինգի հետեւից ընկնելով: Ապա առարկություն չընդունող տոնով արգելել է հաջորդ տարի կրիմինալ սերիալների ցուցադրությունը: Ինչ-որ մեկը փորձել է անհամարձակ առարկել, թե իրենք կրիմինալ սերիալներում փորձում են իրավապահների հեղինակությունը բարձրացնել, ինչը Սերժ Սարգսյանը բացասաբար է ընդունել: Ապա նա խոսել է լրատվական թողարկումների մասին, ասելով, որ նորմալ լրատվություն ցույց չեն տալիս, այլ մի վթարված ավտոմեքենայի "շիթը" դարձնում են իրենց լրատվական հաղորդումների "թոփ-թեման": Մեզ հայտնի չէ, թե ինչ է նշանակում այս "հեռուստահոգնան", արդյո՞ք երկրի ղեկավարը սրանով ուզում է հասնել նրան, որ "տելեները" նորմալ աշխատեն եւ նորմալ լրատվություն ապահովեն, թե՞ ընդամենը նախատում է նախագահականից իջեցվող պատվերները վատ կատարելու համար:
http://www.hraparak.am/news.php
Президент Армении запретил показ криминальных телесериалов - Грапарак
10:45 | 25/ 12/ 2009
ЕРЕВАН, 25 декабря. /Новости-Армения/. Президент Армении Серж Саргсян запретил в следующем году показ криминальных телесериалов по армянским телеканалам, пишет газета «Грапарак».
Данное заявление президент сделал 24 декабря на встрече с руководителями армянских телеканалов.
Президент подверг резкой критике армянские телеканалы за транслирующийся брак и отметил, что каналы, вместо того, чтобы диктовать вкус, сами идут на поводу у плохого вкуса некоторых слоев общества в погоне за рейтингом.