For Englisch, Russian, French, Arabic, Spanish versions see below and for signing press thanks button near corresponding post or
visit http://votch.org/
ՀԱՅ ԺՈՂՈՎՐԴԻ ԿԵՆՍԱԿԱՆ ՇԱՀԵՐԸ ՍՏԻՊՈՒՄ ԵՆ ՄԵՐԺԵԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԵՎ ԹՈՒՐՔԻԱՅԻ ՄԻՋԵՎ ԱՐՁԱՆԱԳՐՈՒԹԻՒՆՆԵՐԸ
0գոստոսի 31-ին, Հայաստանի եւ Թուրքիայի Հանրապետությունների կառավարությունները, Շվեյցարիայի հովանու ներքո, համաձայնվեցին հասարակական քննարկամ ներկայացնել « Դիվանագիտական հարաբերությունների հաստատման » և « Երկկողման հարաբերությունների զարգացման մասին » արձանագրությունները ու ներքին քաղաքական խորհրդակցությամբ՝ հանգեցին դրանց ստորագրմանը եւ վավերացմանը։
Սույն արձանագրությունները լուրջ հետևանքներ կարող են ունենալ ամբողջ հայ ժողովրդի եւ Սփյուռքի համար։ Ելնելով այն իրողությունից, որ Սփյուռքի հայությունը ներկայացված չէ ո՛չ Հայաստանի Հանրապետության կառույցների եւ ո՛չ էլ այն պետությունների միջոցով որոնց քաղաքացիներն են, այդսմին մեր պարտականությունը մեզ հրահանգում է անհրաժեշտորեն հակազդել սույն ստորոգրահավաքով, որ տրամադրվում է մարդկային արժանապատվության սկզբունքներին գիտակից բոլոր անհատների ստորագրությանը։
Մենք ի սկզբանե մերժում ենք այս հակազդեցությունը իբրև Հայաստանի Հանրապետությանը դէմ ուղղված արարք մեկնաբանելու փորձերը։ Ընդհակառակը, այս նախաձեռնության նպատակն է պաշտպանել հայ ժողովրդի կենսական շահերը եւ հիմնական իրավունքները։
Այս պայմաններում, ներքոյ ստորագրյալները՝
- Հիշեցնում են, որ Հայաստանի մասին իրենց պատկերացումը չի սահմանափակվում Հայաստանի Հանրապետությամբ եւ նրա հողատարածքով։
- Հիշեցնում են, որ Հայաստանի Հանրապետության իշխանությունները իրավասու չեն հայ ազգի ամբողջությանը առընչվող հարցերի համար որոշում կայացնել, նամանավանդ 1915 թվականի Ցեղասպանության համար, որի համար ավանդապահ է Սփյուռքը։
- Հիշեցնում են, որ ցեղասպանության նման յուրահատուկ փաստի հարցը ենթարկել սակարկությունների եւ կառավարական հանձնախմբերի կամ ենթահանձնախմբերի գնահատականին, հանգեցնում է ճշմարտությունը քաղաքական գրավարկների եւ ուժային հարաբերությունների ենթակա դարձնելուն ։
- Վերահաստատում են Հրեաների Ցեղասպանութեան փորձից առաջացած համաշխարհային համախոհությունը, որը դատապարտում է ուրացման բոլոր ձեռնարկումները և պայմանավորում է ցեղասպանութեան ուսումնասիրությունը նրա նախօրոք ճանաչմամբ։
- Նկատի ունենալով այն իրողությունը, որ ներկա արձանագրությունների ստորագրմամբ, Հայաստանը մեկուսացնում է Սփյուռքը եւ առարկայօրեն նպաստում է թուրք պետության ռազմավարությանը՝ պառակտել հայ ժողովուրդին եև ոճրականացնել Ցեղասպանության հիշողությանը կրող Սփյուռքը։
- Նկատի ունենալով, որ արձանագրությունների ստորագրությունը պարտադրված է նրանց կողմից, ովքեր ցանկանում են տեսնել հայ պետականության կառուցումը հայ ժողովրդի մի հատվածի տարամերժմամբ,
ա- մերժում են սույն արձանագրությունները, որպես թուրք պետության հերդական փորձը տնտեսությամբ խոցելի Հայաստանի Հանրապետությանը պարտադրել պատմության կեղծված մոտեցում եւ ուրացում այն Ցեղասպանության, որի ուղիղ արդյունքն է թրքական հանրապետությունը։
բ- Կոչ են ուղղում Սփյուռքին հաստատել եւ հզորացնել իր ինքնությունը որպէս Հայոց Ցեղասպանության հիշողության ավանդապահ՝ ինքնուրույն զարգացման մի ծրագրի բովում շինիչ եւ քննադատ երկխոսության մէջ մտնել Հայաստանի Հանրապետության իշխանությունների հետ։
գ- Կոչ են ուղղում բոլոր նրանց, ովքեր ունեն մարդկային արժանապատվության գիտակցություն, դեմ արտահայտվել այս համաձայնագրերին, որոնք վտանգում են հայ ժողովրդի ամբողջականությունը։