Իմ Մայրիկը
Թե տխրում եմ, անմիջապես
Մայրիկիս մոտ եմ վազում,
Թե ուրախ եմ, հրճվանքս ես
Մայրիկիս հետ եմ կիսում:
Բարի, ժպտուն իմ մայրիկից
Չեմ թաքցնում ես ոչինչ:
Մայրիկն ասես գիտուն լինի
Գիտե ամե՛ն, ամե՛ն ինչ:
Մի արև կա, մի երկինք,
Մի սիրտ կա ու մի լուսին,
Մի գեղեցիկ հայրենիք
Ու մի մայրիկ թանկագին