Да и еще эти разговоры типа приехала неизвестно откуда и едет на евровиденее от нашей страны...Так сложилась судьба у многих что живут за границей ,им пробиватся там трудно даже если ты хорошо поешь, а на своей родине ты чужая да?не имеешь права петь?
К примеру моя племмянница поет и живет в России так что права не имеет в Ереване на детское евровидение подавать?
Люблю людей, которые рисуют улыбку на моем лице...
ЕреВаНсКаЯ (16 Feb 10)
этот конкурс еще раз показал как все в Армении не спокойно))
На этот раз я буду болеть за Грузию))
Даже перед тем как открыть шкаф, сперва постучи.
Армен (16 Feb 10)
...Էմմիի և Միհրանի երկրպագուները պահանջում են Հայաստանի հանրային հեռուստաընկերության ղեկավարությունից անցկացնել նոր քվեարկություն` «հատկապես հաշվի առնելով այն հանգամանքը, որ ժյուրիի նախապատվությունը եղել է Էմմիի և Միհրանի օգտին»:
Այսօր տարածած հայտարարությունում Էմմիի և Միհրանի 2500 երկրպագուները նշում են, որ իրենք «Եվրատեսիլ-2010» մրցույթի նախընտրական փուլին հնարավորություն չեն ունեցել քվեարկել իրենց նախընտրած զույգի օգտին:
ДА ладно...сеичас ....Просто шат манто ен....
Люблю людей, которые рисуют улыбку на моем лице...
...Փետրվարի 14-ին կայացավ «Եվրատեսիլ-2010» երգի միջազգային մրցույթի հայաստանյան փուլը, եւ տեղի ունեցավ սպասելին` հաղթող ճանաչվեց Եվա Ռիվասը` իր «Ծիրանի կորիզ» երգով, ինչը, թերեւս, շատերի վրա սառը ցնցուղի ազդեցություն գործեց:
Մեկ անգամ եւս վկան դարձանք այն բանի, որ խոստացված «արդար ու թափանցիկ» ընտրությունների արդյունքում հաղթող է ճանաչվում նա, ում հաղթանակի մասին արդեն վաղուց էր խոսվում: Եւ չնայած Ռիվասի երգն ու կատարումը համեմատաբար ամենահաջողվածը կարելի է համարել, սակայն հենց միայն կասկածները բացառելու համար, որ ամեն ինչ կեղծված է, խաբված ու ծաղրի ենթարկված չլինելու համոզումն ունենալու համար առավել նախընտրելի էր, որ մեկ ուրիշի անունը հնչեր` որպես Օսլոյում Հայաստանը ներկայացնող կատարողի: Իսկ որ կեղծիքներ իսկապես տեղի են ունեցել ու որ, ինչպես հայաստանյան ամեն մի ընտրություն, այս մեկն էլ բացառություն չէր, պարզ դարձավ շատ շուտով: Էմմի եւ Միհրան զույգի, ապա նաեւ Ռազմիկ Ամյանի ցուցադրաբար բեմը լքելուց հետո վերջիններիս պրոդյուսերները հայտարարեցին, որ նրանց օգտին ուղարկվող sms հաղորդագրություններն արգելափակվում եւ տեղ չէին հասնում: Փոխանցելով քվեարկության ժամանակ համակարգչային կենտրոնում գտնված իրենց ներկայացուցչի այդ մասին հաղորդածը` Ռ. Ամյանի պրոդյուսեր Արմեն Մովսիսյանը մեզ հետ զրույցում երեկ նշեց, որ նախ ինքը պետք է փորձի պարզաբանում ստանալ, թե ուր են չքացել Ռազմիկի երկրպագուների ուղարկած հաղորդագրությունները: «Ես անձամբ ուղարկել եմ, չի հասել: Զանգել եմ «ԱրմենՏել», ասել եմ, որ փողը վերցրել է, բայց sms-ը չի գնացել: Իրենք նայեցին, տեսան, որ դա այդպես է, ասացին` երեւի 1 օրվա ընթացքում կփոխհատուցեն»,- պատմեց Արմեն Մովսիսյանը ու, ինչպես եւ նախկինում խոստացել էր, որ անարդար ընտրություն լինելու դեպքում Ռ. Ամյանը բոյկոտելու է այս մրցույթը` հայտարարեց. «Մենք հասկացանք մի բան, որ «Եվրատեսիլում» ՀՀ-ն կյանքում չենք ներկայացնի: Թող մտածեն բոլոր նրանք, ովքեր ուզում են ներկայացնել: Ինչ ուզում են` թող անեն: Թող գնան: Եթե կարողանան փայլուն այնտեղ հանդես գալ, մենք միայն կողջունենք: Եթե չէ, իրենք գիտեն»,- վրդովված էր պրոդյուսերը: Ու եթե այնպես ստացվի, որ նոր sms քվեարկություն կազմակերպվի, Ամյանը կոչ է անելու իր երկրպագուներին քվեարկել հօգուտ Էմմի եւ Միհրան զույգի: Իսկ Էմմիի պրոդյուսեր Նադեժդա Սարգսյանն առավել գործնական քայլերի է դիմել: Երեկ նա հեռախոսային բոլոր օպերատորներին ուղղված դիմումներ է պատրաստել` պահանջելու sms քվեարկությունների վերծանումները: Անճշտություններ նկատելու դեպքում պատրաստվում է դատական հայց ներկայացնել` վիճարկելով մրցույթի արդյունքները: Ն. Սարգսյանը չի հավատում, որ Էմմին ու Ռազմիկը, որոնք բազմահազարանոց դահլիճներում համերգներ են տալիս, ավելի քիչ ձայն կարող են ստանալ, քան նորահայտ Եվա Ռիվասը: «Դե, պատկերացրեք, նրանք տարեկան քանի համերգներ են ունենում: Եթե դահլիճ են հավաքում, ուրեմն ունեն, չէ՞, այդքան ֆանատներ: Չճանաչված այդ աղջիկը պետք է 6 հազար ձայն հավաքեր, Ռազմիկն ու էմմին` հազար չորս հարյո՞ւր: Դա ծիծաղելի է»,- մեզ հետ զրույցում հայտարարեց Ն. Սարգսյանը` շարունակելով. «Էմմին էլ է ասել` եթե Ռազմիկը հաղթեր, մենք դեմ չէինք լինի, որովհետեւ նրա վոկալն էլ գիտեինք, երգն էլ: Նույնը Ռազմիկն է հայտարարում: Բայց այդ աղջիկը ծայրից ծայր ֆալշ է երգել, պլյուս դրան` բեք-վոկալում իր ձայնը ձայնագրված է եղել: Դա կանոններից դուրս է: Ես 2 օր պահանջել եմ, որ այդ ձայնը հանեն, չեն հանել»: «Emmy-B» պրոդյուսերական ընկերության տնօրեն Վրեժ Կիրակոսյանը, ով որպես Էմմիի ու Միհրանի ներկայացուցիչ գտնվել է համակարգչային կենտրոնում, մանրամասնեց քվեարկության րոպեներին այնտեղ կատարվողի մասին: «sms սերվերը, որը ֆիքսում է ամբողջ sms քվեարկության արդյունքները, գտնվում է Ղազախստանում: Եւ այստեղ` Ռադիոտան շենքում, որտեղ տեղադրված է Երեւանի կայանը, մենք յուրաքանչյուր 30 վայրկյանը մեկ ծրագիրը «ռեստարտ» էինք անում եւ ձայները ստանում: Առաջին «ռեստարտով» ստացանք ավելի քան 5 հազար ձայն` հօգուտ Եվա Ռիվասի, մոտ 800 ձայն` էմմիի եւ 800-ին մոտ` Ռազմիկի: Արդեն դրանից հետո այլեւս այդ «ռեստարտը» չի իրականացվում, որովհետեւ, չգիտես ինչու, ասում են, որ ծրագիրը կախում է... Ես ասում եմ` հնարավոր է ծրագիրը խախտվել է, եւ միգուցե այդ 5 հազար ձայնն էլ այլ կերպ պետք է բաշխվեր, եւ սխալ է ֆիքսվում»,- նշում էր Կիրակոսյանը: Այնուհետեւ եւս 1 փուլ հաղորդագրություններ են ստացվել. «Մեկ էլ, վայ, ասում են, եկավ: Դարձնում են 6039 ձայն Ռիվասին, 1 400` էմմիին, 1 800-ից ավելի` Ռազմիկին»: Կիրակոսյանն ու նաեւ Ամյանի ներկայացուցիչը կազմված արձանագրություններում նշել են, որ իրենք համաձայն չեն sms քվեարկության արդյունքների հետ, քանի որ դրանք սխալ են: Նշենք, որ Ռիվասի պրոդյուսեր Վալերի Սահարյանը մրցութային համերգին հաջորդած ասուլիսի ընթացքում հասցրել է մեկնաբանել այս ընտրությանն առնչվող դժգոհություններն ու հայտարարել, որ պետք է պատվով պարտվել իմանալ: Ի դեպ, մրցույթից հետո մթնոլորտն այնքան է շիկացած եղել, որ հաղթող երգչուհին դուրս է եկել կարմիր բերետավորների ուղեկցությամբ: Ու այս տեսակ հայաստանյան «Եվրատեսիլից» հետո մենք փորձեցինք իմանալ «Էմփիրեյ» ռոք-խմբի մենակատար Սարգիս Մանուկյանի կարծիքը: «Բայց ինչո՞ւ պիտի չկեղծվեր: Նրանք մասնակցում էին` կարծելով, որ չի՞ կեղծվելու: Չկա այդպիսի բան: ՀՀ-ում գոնե մոտ ապագայում կեղծիքից բացի այլ բան չի լինելու: Երեկվա «Եվրատեսիլի» ընտրության մեջ այնքան կեղծիք կար, որքան հասարակության մյուս բոլոր դրսեւորումներում: Ինչքան կեղծիք կա քաղաքականության մեջ, տնտեսության մեջ, նույնքան էլ մշակույթում է: Դրանք ուղիղ համեմատական են»,- հայտարարեց Մանուկյանը` նկատելով, որ արդեն 4 տարի «Եվրատեսիլին» մասնակցում է նա, ում անունը տալիս են նախընտրական փուլից 4 ամիս առաջ: «Ուղղակի մարդկանց մեջ մի քիչ ռոմանտիզմը մնացել է, հավատում են, ամեն տարի մասնակցում են: Ամենավատն այն է, որ մի 2-3 հոգի կոտրվեցին բարոյապես»,- ասաց ռոք-խմբի մենակատարը` ընդգծելով, որ խնդիրն ամենեւին էլ Ռիվասի անձի մեջ չէ, որովհետեւ, շատ հնարավոր է, արդար ընտրության դեպքում դարձյալ նա հաղթեր, քանի որ արժանիքներ ունի: «Եվա Ռիվասի փոխարեն կարող էր լրիվ ուրիշ մարդ լինել, ու եթե պիտի ինքը գնար, ուրեմն ինքն էլ պիտի գնար: Որովհետեւ «պիտին» վաղուց որոշված էր»,- ասաց երգիչը, ում բողոքը ոչ թե Եվա Ռիվասի, այլ կեղծիքի դեմ է: Հավելենք, որ «Հ1»-ի տնօրենի` հատուկ նախագծերի գծով խորհրդական Դ. Մնացականյանից sms-ային մեղադրանքների առնչությամբ մեկնաբանություն ստանալ մեզ չհաջողվեց: Նա անհասանելի էր: Նշենք նաեւ, որ մեր տեղեկություններով «ԱրմենՏել» ընկերության տնօրենն իր աշխատակիցներին հրահանգել է 2-ական sms ուղարկել Ռիվասի օգտին: Սա այս ընկերության պատմության մեջ 1-ին նմանօրինակ դեպքն է: Ավելացնենք նաեւ, Էմմիի եւ Միհրանի մի խումբ երկրպագուներ երեկ բողոքի ցույց են արել Օպերային թատրոնի մոտ: Այս զույգն, ի դեպ, ըստ Ն. Սարգսյանի, ստացել է ժյուրիի անդամների առավելագույն ձայները: Հիշեցնենք, որ հաղթողն ընտրվելու էր պրոֆեսիոնալ ժյուրիի ու sms քվեարկության արդյունքների համադրությամբ:
There are currently 5 users browsing this thread. (0 members and 5 guests)