Esquire ամսագիրը կազմել է Վլադիմիր Պուտինի օրինախախտումների ցանկը
16:16 • 27.01.11
Esquire ամսագիրը կազմել է ՌԴ վարչապետ Վլադիմիր Պուտինի օրինախախտումների ցանկը։ Ցանկում ընդգրկվել են այն օրինախախտումները, որ Պուտինը կատարել է ինչպես իր քաղաքական կարիերայի սկզբում, այնպես էլ ՌԴ նախագահի, վարչապետի պաշտոնը զբաղեցնելիս։
Ցուցակի համաձայն՝ Պուտինը երեք անգամ խախտել է ճանապարհային երթևեկության կանոնները, ընդ որում՝ երկու անգամ նախագահ եղած ժամանակ և մեկ անգամ ՌԴ վարչապետի պաշտոնը զբաղեցնելիս։
Երկու իրավախախտումները վերաբերում են նրան, որ Պուտինը ամրագոտի չի ամրացել և չի վառել մեքենայի ցոլարձակ լապտերները, իսկ մեկ անգամ՝ մոտոցիկլետ վարելիս սաղավարտ չի կրել։
Esquire ամսագիրը գրում է նաև, որ քաղաքական գործչի կյանքում այդուհանդերձ առավել ողբերգական դեպքեր ևս եղել են։
Պարզվում է, որ Սովետական Միության ժամանակաշրջանում Գերմանիա գործուղման ժամանակ Պուտինը էրոտիկ շոու է այցելել, որը սակայն հակասում էր Կոմունիզմ կառուցողի բարոյական կոդեքսի նորմերին։
Իսկ ինչ վերաբերում է Պուտինին պատասխանատվության ենթարկելուն, ապա, ըստ ամսագրի, նման նախաձեռնությամբ հանդես են եկել ՌԴ կոմունիստական կուսակցության առաջնորդ Գենադի Զյուգանովը և իրավապաշտպան Ալեքսեյ Նավալնին։
Զյուգանովի բողոքները վերաբերում էին նախտընտրական քարոզարշավի ժամանակ թույլ տրված խախատումներին, իսկ Նավալնին նշում էր, որ Պուտինը անօրինական է թռչել Бе-200 ինքնաթիռով և մասնակցել 2010 թ. օգոստոսին Ռուսասատնում բռնկված անտառային հրդեհը մարելու աշխատանքներին։ Այդուհանդերձ նշվում է, որ Պուտինը պատասխանատվության այդպես էլ չի ենթարկվել։
Ավելացնենք միայն, որ 2001թ.
Պուտինը մի օրենք է ստորագրել, որի համաձայն ՝ պետության առաջին դեմքը չի կարող քրեական կամ վարչական պատասխանտվության ենթարկվել պաշտոնավարման ժամանակ գործած հանցագործությունների համար։