Мариам Сухудян активистка движения по защите природы против которой затеяли уг.дело после её разоблачений педофилов в спец.школе 11, получит за свою активность приз "отважная женщина" 10ого Марта в посольстве США.
ՀՀ-ում ԱՄՆ դեսպան Մարի Յովանովիչը «Խիզախ կին» մրցանակ կհանձնի Մարիամ Սուխուդյանին
13:28 / 08.03.2010


Մարտի 10-ին ԱՄՆ դեսպանատանը տեղի է ունենալու ընդունելություն, որի ընթացքում դեսպան Մարի Յովանովիչը «Խիզախ կնոջ» մրցանակ է հանձնելու «ՍՈՍ-Թեղուտ» նախաձեռնության ակտիվիստ Մարիամ Սուխուդյանին:

Մարիամը Հայաստանի բնապահպանական շարժման ակտիվիստ է, մասնակցել է Թեղուտի անտառների պաշտպանության շարժմանը, նաեւ մեծ աշխատանք է կատարել Նուբարաշենի թիվ 11 հատուկ դպրոցում տիրող սարսափելի վիճակը հանրայնացնելու ուղղությամբ։

Հիշեցնենք, որ այն բանից հետո, երբ Մարիամը բարձրաձայնեց, որ այդ դպրոցի ուսուցիչներից մեկը սեռական ոտնձգությունների փորձ է արել երեխաների նկատմամբ, նրա նկատմամբ նախ մեղադրանք առաջադրվեց «զրպարտության» հոդվածով, հետո մեղադրանքը փոխվեց՝ դառնալով «սուտ մատնություն»: Ներկայումս Մարիամի նկատմամբ քրեական գործը դեռևս ընթացքի մեջ է։

Մարիամ Սուխուդյանն այդ դպրոցում մասնակցել էր ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակի կողմից իրականացվող կամավորական ծրագրերից մեկին և խմբի այլ անդամների հետ ահազանգել դպրոցում տիրող վիճակի մասին՝ վատ սնունդ, թերի ուսուցում, հակասանիտարական վիճակ, նաև՝ սաների նկատմամբ ոտնձգություններ ուսուցիչների կողմից:

ԱՄՆ դեսպանատանը կազմակերպվող միջոցառմանը հրավիրվել են նաեւ տարբեր լրատվամիջոցների կին ներկայացուցիչներ, որոնք նույնպես հանդես են եկել խիզախ հրապարակումներով:

NEWS.am