Results 1 to 4 of 4

Thread: Operation Kolco- ring in Karabach Операция Кольцо или как Москва выдворяла армян из азербайджана Կոլցո օպերացիան

  1. #1
    Զամունդացի դեմք VIP Ultra Club voter's Avatar
    Join Date
    Dec 2006
    Age
    52
    Posts
    9,435
    Blog Entries
    19
    Thanks
    275
    Interesting posts: 1,176
    Posts signed 1,587 times as interesting
    Groans
    6
    groaned 170 Times in 119 Posts
    Rep Power
    27

    Operation Kolco- ring in Karabach Операция Кольцо или как Москва выдворяла армян из азербайджана Կոլցո օպերացիան

    «ԿՈԼՑՈ» ՌԱԶՄԱԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ՆՐԱ ԿԱԶՄԱԿԵՐՊԻՉՆԵՐԸ

    *

    article's photo
    Դժվար է այդ մասին խոսել, ու առավել եւս ականատեսների համար դժվար է վերհիշել1991թ. ապրիլ-մայիս ամիսների դեպքերը։ Քսանյոթ օր՝ Գետաշենի, Շահումյանի, Շուշիի, Հադրութի եւ Ղարաբաղի մյուս շրջանների բնակիչների կյանքից։ Մղձավանջային ոչ լրիվ ամիս։ Բայց դա՝ օրացույցի թերթիկներով հաշվելու դեպքում, իսկ կյանքում նրանց համար, ովքեր դարձել են վկաներ, ում նկատմամբ կատարվել են անօրինությունները, դա ԱՄԲՈՂՋ ՔՍԱՆ ԵՎ ՅՈԹ ՕՐ էր։ Սակայն դրանք վերջինը չէին։ «Կոլցո» կոչվող ռազմագործողությունը, որն սկսվեց վերոնշյալ շրջանների գյուղերից, անցկացվեց մի քանի փուլերով՝ ընդհուպ մինչեւ 1991թ. օգոստոսի կեսերը։ Տարիներ են անցել, բայց այդ սարսափն ու վիշտը երբեք չեն ջնջվի Ղարաբաղի բնակչության ու նրանց հիշողությունից, ովքեր ապրել են այդ մղձավանջային օրերը, օրեր, որոնք անտեղյակ մարդկանց այսօր քիչ բան են ասում եւ որոնք ունեն «Կոլցո» ռազմագործողություն» անվանումը։ Գետաշեն եւ Մարտունաշեն գյուղերի բնակիչները, որոնք ծախու, անսիրտ ու անհոգի մարդկանց որոշումների առաջին պատանդն էին դարձել, երբեք չէին կարող ենթադրել, թե իրենց ինչ է սպասվում։ Եվ որքան էլ մեծ է մոռանալու ցանկությունը, այդուհանդերձ, ստիպված ենք տալ նրանց անունները, ովքեր իրագործեցին այդ ամենը, չնայած նրանք արժանի են Հերոստրատի «փառքին»։ Դեռ 1990-1991թթ. ԱդրԽՍՀ ՆԳՆ օմօնը, որի շարքերում հաշվվում էր ավելի քան 10 հազար մարդ, ուղղաթիռներով ու զրահամեքենաներով զինված, չնայած անհաջող, բայց փորձ արեց զավթել Լեռնային Ղարաբաղի մի շարք առանձին հայկական գյուղեր։ Ադրբեջանական ԽՍՀ-ում 1980-ականների վերջերից շարունակ հակահայկական քարոզչություն էր տարվում։ 1991թ. փետրվարին, հանդես գալով Բաքվում, Ադրբեջանի կոմկուսի կենտկոմի երկրորդ քարտուղար Վ. Պոլյանիչկոն հայտարարեց. «1991 թվականը կհայտարարվի Ղարաբաղի տարի։ Այդ տարին Ադրբեջանի համար վերջին դժվար տարին կլինի։ Ղարաբաղի հողը մերն է, եւ այն մենք պետք է նվաճենք մեր երեխաների համար»։ Այդ քաղաքականության գագաթնակետը եղավ «Կոլցո» ռազմագործողությունը։ Ուզում եմ մեջբերում անել դե Վաալի «Սեւ այգի» գրքից։ Հեղինակը հանդիպել է այն ժամանակ Ադրբեջանում, Հայաստանում եւ Ղարաբաղում գտնվող արտասահմանցիների հետ։ Նա գրում է, որ Պոլյանիչկոն եղել է խորհրդային հայրենասիրության եւ կոշտ ուժի մարմնացումը։ Ամերիկյան իրավապաշտպան պատվիրակության անդամ Սքոթ Խորտոնը, ով 1991թ. հուլիսին եղել է Ղարաբաղում, այն տպավորությունն էր ստացել, որ Պոլյանիչկոն Ադրբեջանի հանդեպ առանձնակի ոչ մի տրամադրվածություն չուներ, այլ պարզապես հավատում էր, որ տարածաշրջանում խժդժություններ հրահրելով, ամրապնդում է խորհրդային իշխանությունը։ Բաքվից Ստեփանակերտ կարճատեւ թռիչքի ընթացքում Խորտոնը զրուցել է Պոլյանիչկոյի հետ՝ վերջինիս անցյալի մասին. «Նա սկսեց ինձ պատմել Աֆղանստանի պատերազմի մասին եւ այն մասին, թե ինքն ինչ կարեւոր դեր է խաղացել այդ պատերազմում։ Եղել է գիտնական-արեւելագետ, հասկանում էր աֆղանցիների ազգային հոգեբանությունը եւ պատասխանատու էր խորհրդային ռազմավարության ձեւավորման ու իրականացման համար, ռազմավարություն, որը կոչված էր օգուտ քաղել դրանից կամ դրա նման որեւէ այլ բաներից։ Ես հարցրի. «Ի՞նչ է դա նշանակում»։ Նա պատասխանեց, որ իրենք, օրինակ, տարբեր էթնիկական խմբերի տեղահանել են մի վայրից մյուսը։ Նրանք վերցրել են մի խմբի եւ բնակեցրել նրան թշնամի մեկ այլ խմբի բնակավայրի ամենախիտ մասում՝ այնպես, որպեսզի նրանք հայտնվեն շրջապատման մեջ։ Դա արվում էր դիտավորյալ՝ տարաձայնություններ ու լարվածություն առաջացնելու նպատակով եւ նման այլ բաներ։ Այդ ժամանակ ես հարցրի. «Դա շատ հետաքրքիր բան է, քանի որ խիստ նման է «Կոլցո» գործողությանը, այն բանին, թե այնտեղ ինչպես էին իրականացվում տարբեր էթնիկական խմբերի վերաբնակեցումը»։ Սակայն նա այլեւս չցանկացավ խոսել այդ մասին»։ Այդ հիշողություններից կարելի է եզրահանգում անել, որ, նախեւառաջ, հենց Պոլյանիչկոյին է պատկանում «Կոլցո» գործողության գաղափարը։ Այո, արդեն որերորդ անգամ համուզվում եմ, որ ԽՄԿԿ-ն միշտ աճեցրել է ստահակ կադրեր, որոնք պատրաստ էին ամեն ինչի՝ իրենց իսկ ծնած հասարակարգը պահպանելու համար։ Ես ապրել, սովորել ու աշխատել եմ խորհրդային իշխանության տարիներին եւ ոչինչ չեմ մոռացել. ոչ մանկավարժական ինստիտուտից հեռացնելը, ոչ խուզարկությունները։ Մինչեւ օրս հիշում եմ այն հալածանքը, որին տասնյակ տարիներ ենթարկվեցի մեծ ու փոքր «տրամաչափի» կուսակցական գործիչների կողմից՝ ինձ համար մղձավանջային այն տարիներին սոցիալիզմի գաղափարների հետ համաձայն չլինելուս համար։ Սակայն իմ եւ ինձ նմանների անձնական ապրումներն ու ձախորդությունները ոչինչ են այն ամենի համեմատ, ինչը Ղարաբաղի գրեթե յուրաքանչյուր բնակիչ ապրեց այդ տարիներին։ 1991թ. սկսվեց ԽՍՀՄ փլուզման գործընթացը, ինչը հաջողությամբ իրականացրեց Մ. Գորբաչովը, եւ կովկասյան հանրապետությունների ներքին քաղաքականության նրբություններից քիչ գլուխ հանող այդ անձի համար միեւնույնն էր, թե այնտեղ ինչ է կատարվում։ Նա այսօր լսում էր մի խորհրդականին, վաղը՝ մյուսին, բայց ընդունում միանգամայն այլ որոշում։ Ադրբեջանի կուսակցական եւ խորհրդային ղեկավարության քաղաքական արկածախնդրությունն ու ազգայնամոլությունը, որը սկիզբ էր առել 80-ականների կեսերին, գերլարվածության հասցրեց եւ գործի դրեց հակահայկական քաղաքականության թաքնված զսպանակները։ Ողբերգական դեպքերին նախորդած մեկուկես տարվա ընթացքում Լեռնային Ղարաբաղի Ինքնավար Մարզում (ԼՂԻՄ) արտակարգ իրավիճակի ռեժիմի անվան տակ վերացվեցին իշխանության տեղական մարմինները, եւ կառավարումը հանձնվեց «ԼՂԻՄ-ի գծով ԱդրԽՍՀ կազմկոմիտեի» ձեռքը՝ Ադրբեջանի կոմկուսի կենտկոմի երկրորդ քարտուղար Վիկտոր Պոլյանիչկոյի գլխավորությամբ։ Հենվելով ԱդրԽՍՀ ղեկավարության ենթակայության տակ գտնվող՝ «արտակարգ դրության շրջանի (ԼՂԻՄ եւ ԱդրԽՍՀ- հարակից շրջաններ) ռազմական պարետության ներքին զորքերի վրա՝ կազմկոմիտեն դարձավ պաշտոնական Բաքվի կամակատարը՝ Լեռնային Ղարաբաղի հայկական մեծամասնության դեմ լայնածավալ ահաբեկչության կազմակերպման գործում։ Ապրիլի 16-ին Բաքվում հանրապետության ՊԱԿ-ի, ՆԳՆ-ի եւ դատախազության ղեկավարների մասնակցությամբ խորհրդակցությունում Մութալիբովն առաջարկեց անհնազանդության դեպքում բռնատեղահանել հայաբնակ Շահումյանի շրջանի, Գետաշեն եւ Մարտունաշեն գյուղերի բնակչությանը։ Երբ որոշումը կենտրոնից հասավ Ղարաբաղ, ԼՂԻՄ հատուկ շրջանի պարետությանը կցված՝ ԽՍՀՄ ՆԳՆ ներքին զորքերի անձնակազմի ղեկավարությունը փորձեց բողոքել։ 1991թ. ապրիլի 18-ին անձնակազմի ընդհանուր ժողովում ընդունեց հայտարարություն՝ Մ. Գորբաչովի, Լ.Տեր-Պետրոսյանի, Ա. Մութալիբովի, Վ. Կրյուչկովի եւ Բ. Պուգոյի անունով՝ պահանջելով քաղաքական լուծում տալ Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրին։ Սակայն ո՛չ Գորբաչովը, ո՛չ Կրյուչկովը, ո՛չ Պուգոն, ո՛չ էլ առավել եւս Մութալիբովը զինվորականներին չպատասխանեցին։ Այո, առաջին հերթին հենց այս մարդիկ են մեղավոր «Կոլցո» ռազմագործողության համար, որի արդյունքում հեղվեց անմեղ մարդկանց, երեխաների արյունը։ Այդ ԽՍՀՄ նախագահ Մ. Գորբաչովի եւ Ադրբեջանի Գերագույն խորհրդի նախագահ Ա. Մութալիբովի սա՛նկցիայով անցկացվեցին Ղարաբաղի հայ բնակչության համատարած էթնիկական զտումները։ Ապրիլի 19-ին ԼՂԻՄ հատուկ շրջանի պարետությանը կցված՝ ԽՍՀՄ ներքին զորքերի ղեկավարությունը հրաման ստացավ անհապաղ դուրս բերել ստորաբաժանումները, որոնք պաշտպանում էին Գետաշեն եւ Մարտունաշեն գյուղերը։ Այդ գյուղերի բնակչությունը հայտնվեց, բառի բուն իմաստով, թշնամական շրջափակման մեջ։ Այդ գործողության ընթացքում գործի դրվեց Գյանջայում տեղակայված 4-րդ բանակը եւ նրա 23-րդ դիվիզիան՝ համալրված տանկերով եւ հրետանիով։ Այն համալրում էին ադրբեջանական օմօնի ստորաբաժանումները եւ հարեւան գյուղերի աշխարհազորային խմբավորումները, որոնք սկսեցին տեղական հայ բնակչության կողոպուտն ու ահաբեկչությունը։ Թե ինչ տեղի ունեցավ այդ ու մյուս 24 գյուղերում, պահպանվել է հայ ժողովրդի հիշողության մեջ եւ ականատեսների հիշողությունների այն ժլատ տողերում, որոնք տարիներ անց հաջողվել է ի մի բերել։ Միայն դրանից հետո Հայաստանի Հանրապետության Գերագույն խորհրդի նախագահ Լ.Տեր-Պետրոսյանը ապրիլի 22-ին նամակ հղեց Մ. Գորբաչովին եւ երկրի մյուս գերագույն ղեկավարներին։ Նամակում գրված էր, որ Գետաշենում, Մարտունաշենում սկսված լայնածավալ գործողությունները վկայում են արմատական հայ բնակչության բռնատեղահանման մտադրության մասին։ Ի դեպ, ապրիլի 21-ին օմօնի ջոկատները հարձակվել էին այդ երկու գյուղերի վրա, սակայն անհաջողության մատնվել, որից հետո գլխավոր դերը վերջնականապես հատկացվեց ԽՍՀՄ ՆԳՆ ներքին զորքերի եւ բանակի ստորաբաժանումներին։ Այդ անվան տակ Ադրբեջանի ՆԳՆ -ի եւ օմօնի ստորաբաժանումները «ստուգվող» գյուղերում իրագործեցին սպանություններ, կողոպուտ, գյուղացիներին քշեցին իրենց տներից՝ զրկելով ողջ ունեցվածքից։ Հետո գյուղերը թողնվում էին ադրբեջանական դիակապուտների ձեռքում, որոնք վերջնականապես թալանում էին մնացած գույքը եւ բաժանում իրար միջեւ։ Կարելի է վերհիշել, թե 1991թ. ամռանը Ֆրանսիայի նախագահ Ֆ.Միտերանի՝ ԽՍՀՄ կատարած այցի ընթացքում համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ խորհրդային ղեկավարն ինչպես գետաշենյան դեպքերի վերաբերյալ հարցին ի պատասխան հայտարարեց նույն ձեւով «գյուղից գյուղ» անցնելու իր մտադրության մասին։ «Կոլցո» ռազմագործողության անցկացման մասին Գորբաչովի եւ Մութալիբովի անմիջական որոշմանը մասնակցել են ԽՍՀՄ ներքին գործերի նախարար Բ. Պուգոն, ԽՍՀՄ ՊԱԿ-ի նախագահ Վ. Կրյուչկովը, ԽՍՀՄ պաշտպանության նախարար Դ. Յազովը։ Հենց նրանք էին իրենց ենթականերին հրամայել այդ գործողության անցկացման եւ Ադրբեջանի ՆԳՆ գործողություններին աջակցելու մասին։ ԽՍՀՄ ՆԳՆ ներքին զորքերի հրամանատար, գեներալ-գնդապետ Յու. Շատալինն անձամբ էր վերահսկում «Կոլցո» գործողության ընթացքը։ ԽՍՀՄ ներքին գործերի նախարարի տեղակալ Բ. Գրոմովը, որն սպառնում էր Ղարաբաղը շրջափակել «բեռլինյան պատով», ըստ որոշ տեղեկությունների, նույնպես անմիջականորեն մասնակցել է գործողության մշակմանը։ Այո, կատարվել էր անուղղելին։ Եթե մինչ այդ նրանք խորհրդային զինվորին նայում էին որպես փրկարարի, ապա այժմ այդ նույն զինվորը հանդես էր գալիս պատժիչ մեղսակիցների դերում։ Այո, զինվորը պարտավոր է կատարել հրամանը՝ լուռ, առանց քննարկելու, որքան էլ որ այդ հրամանը արյունալի եւ անօրինական լինի։ Իսկ ի՞նչ էին անում նրանց հրամանատարները, որոնք անմարդկային հրամաններ էին տալիս եւ որոնք վճռականություն չունեցան զանգել վերադաս ղեկավարությանը եւ գոնե հարցնել ու բացատրել, թե Ղարաբաղի բնակավայրերում իրականում ինչ է կատարվում։ Ասել, որ այստեղ չկան խորհրդային իշխանության թշնամիներ, այստեղ չկան միջազգային ահաբեկիչներ։ Չէ՞ որ խոսք էր գնում ոչ թե մտացածին ինչ-որ պարտիզանների մասին, որոնք հարձակվել են քո երկրի վրա. խոսք էր գնում քեզ հետ ընդհանուր տան մեջ՝ Խորհրդային Միությունում ապրող մարդկանց մասին։ Իրավապաշտպանների գնահատմամբ՝ ռազմագործողության առաջին փուլի ընթացքում 5 հազար հայ բռնատեղահանվեց եւ 20-30-ը՝ սպանվեցին։ Եվ դա դեռ Արցախից հայ բնակչության բռնատեղահանման սկիզբն էր։ «Կոլցո» ռազմագործողությունը նշանավորեց ղարաբաղյան հակամարտության բացահայտ, ռազմական փուլի սկիզբը։ Անկասկած, այն ինքնին դարձավ «խորհրդային շրջանի առաջին ու վերջին քաղաքացիական պատերազմը», որին խորհրդային բանակի զորամասերը խորհրդային տարածքում մասնակցեցին։ Ռուսաստանի ԱԳՆ ՄՄՀՊԻ(Հ) Կովկասյան հետազոտությունների կենտրոնի փոխտնօրեն
    * Վլադիմիր ԶԱԽԱՐՈՎ

  2. #2
    Զամունդացի դեմք VIP Ultra Club voter's Avatar
    Join Date
    Dec 2006
    Age
    52
    Posts
    9,435
    Blog Entries
    19
    Thanks
    275
    Interesting posts: 1,176
    Posts signed 1,587 times as interesting
    Groans
    6
    groaned 170 Times in 119 Posts
    Rep Power
    27

    Re: Operation Kolco- ring in Karabach Операция Кольцо или как Москва выдворяла армян из азербайджана Կոլցո օպերացիան

    Из воспоминаний Г. Гюрджяна: "В 4.30 утра 30 апреля вооруженные формирования внутренних войск СССР на танках и бронетранспортерах вошли в Геташен и Мартунашен. Нападение произошло сразу с нескольких точек, и мы оказались в полном кольце. Против 1497 семей геташенцев, остававшихся в селе к тому времени, было брошено 207 танков и бронетранспортеров, 6 вертолетов типа "крокодил" и "кобра". На окраине сразу же были подожжены 27 домов, появились первые жертвы. Жители стянулись к центру села, образовав круг самообороны. Начали с бомбежки вертолетами, затем начали стрелять танки, следом вошли русские солдаты числом около 28 тысяч, а прячась за их спинами - азербайджанский ОМОН, представители Народного фронта и мародеры - всего около 13000. Лица солдат были почему-то обмазаны зеленкой..."
    http://www.karabah88.ru/conflict/kolso/03.html

  3. #3
    Persona grata VIP Club gangsta girl's Avatar
    Join Date
    Aug 2009
    Location
    In the soul of all the lost souls.. ARMENIA
    Posts
    12
    Thanks
    0
    Interesting posts: 3
    Posts signed 4 times as interesting
    Groans
    0
    groaned 0 Times in 0 Posts
    Rep Power
    0
    Да ..это очередной раз показывает профиль азербайджацев.. то, что это произошло на самом деле мы все знаем,но почему мы не можем ничего доказывать?

  4. #4
    Զամունդացի դեմք VIP Ultra Club voter's Avatar
    Join Date
    Dec 2006
    Age
    52
    Posts
    9,435
    Blog Entries
    19
    Thanks
    275
    Interesting posts: 1,176
    Posts signed 1,587 times as interesting
    Groans
    6
    groaned 170 Times in 119 Posts
    Rep Power
    27

    Պատասխանը: Operation Kolco- ring in Karabach Операция Кольцо или как Москва выдворяла армян из азербайджана Կոլցո օպերացիան

    Quote Originally Posted by Gangsta Girl View Post
    Да ..это очередной раз показывает профиль азербайджацев.. то, что это произошло на самом деле мы все знаем,но почему мы не можем ничего доказывать?
    С дядей пу и русскими хозаинами отношения портить не хотят сегодняшние подхалимные власти Армении вот и отдали в забвение международные права армян беженцев из азербайджана

Thread Information

Users Browsing this Thread

There are currently 1 users browsing this thread. (0 members and 1 guests)

Similar Threads

  1. Replies: 3
    Last Post: 04 Nov 08, 00:18
  2. Replies: 0
    Last Post: 10 Oct 08, 02:36
  3. Replies: 5
    Last Post: 08 Jul 08, 14:42
  4. Replies: 3
    Last Post: 10 Mar 08, 20:31
  5. Replies: 0
    Last Post: 01 Mar 08, 10:45

Tags for this Thread

Posting Permissions

  • You may not post new threads
  • You may not post replies
  • You may not post attachments
  • You may not edit your posts
  •