Results 1 to 2 of 2

Thread: Екс/президент Кочарян в директорском совете российской телекоммуникационной компании Ex-president Qocharyan in directorium of Russian telecommunication company Քոչարյանը ռուսաստանյան հեռահաղորդակցության բնագավառի ընկերության տնօրեն

  1. #1
    Զամունդացի դեմք VIP Ultra Club voter's Avatar
    Join Date
    Dec 2006
    Age
    52
    Posts
    9,435
    Blog Entries
    19
    Thanks
    275
    Interesting posts: 1,176
    Posts signed 1,587 times as interesting
    Groans
    6
    groaned 170 Times in 119 Posts
    Rep Power
    28

    Екс/президент Кочарян в директорском совете российской телекоммуникационной компании Ex-president Qocharyan in directorium of Russian telecommunication company Քոչարյանը ռուսաստանյան հեռահաղորդակցության բնագավառի ընկերության տնօրեն

    Роберт Кочарян будет директорком в АФК Системс российской телекоммуникационной компании владеющей мобильными сетями МТС, Комстар в России и Вивасел, Корнет в Армении.

    29.05.2009
    Ռոբերտ Քոչարյանը առաջադրվել է ռուսաստանյան խոշոր ընկերության տնօրենների խորհրդում

    Ազա Բաբայան
    Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը առաջադրվել է որպես հեռահաղորդակցության ոլորտի ռուսաստանյան խոշորագույն «ԱՖԿ Սիստեմա» ընկերության տնօրենների խորհրդի անդամ։ Ընկերությունը հայտնի է ՄՏՍ բրենդով:

    Ընկերության պաշտոնական կայքէջում տեղադրված հաղորդագրությունում ասված է, որ տնօրենների խորհրդում առաջադրվել է ընդհանուր առմամբ 13 մարդ։ «ԱՖԿ Սիստեմա»-ի տնօրենների խորհրդի կազմը պետք է հաստատվի հունիսի 27-ին կայանալիք բաժնետերերի տարեկան ժողովում։

    Տնօրենների խորհրդում առաջադրված են անկախ տնօրենների երկու թեկնածու՝ Ռոբերտ Քոչարյանը եւ 2007 թվականին «ԱՖԿ Սիստեմա»-ի կողմից գնված Shyam Telelink-ի ղեկավար Ռաջիվ Մեխրոտրան:

    Ընկերության ռուսաստանյան գրասենյակի մամլո ծառայության ղեկավար Յուլիա Բելոուսը «Ազատություն» ռադիոկայանին ասաց, որ Ռոբերտ Քոչարյանին այս պաշտոնը առաջարկվել է, քանի որ նա ունի միջազգային համագործակցության մեծ փորձ, քաջ ծանոթ է ԱՊՀ-ի շուկային եւ վայելում է Ռուսաստանի եւ արտասահմանյան երկրների գործարար հանրության հարգանքը:

    Ռոբերտ Քոչարյանի հետ բանակցություններն արդեն անցել են, եւ ինչպես «Ազատություն» ռադիոկայանին ասաց ընկերության մամլո ծառայության ղեկավարը, Հայաստանի նախկին նախագահը իր համաձայնությունն արդեն տվել է։

    Յուլիա Բելոուսի փոխանցմամբ՝ այս պաշտոնը չի ենթադրում, որ այս կամ այն տնօրենը պարտավոր է հրաժարվել քաղաքական գործունեությունից: «Այս հարցերն իրար հետ կապված չեն, նա հանգիստ կարող է զբաղվել իր քաղաքական կարիերայով», - նշեց «ԱՖԿ Սիստեմա»-ի մամլո ծառայության ղեկավարը։

    Տնօրենների խորհրդի անկախ տնօրենի պաշտոնը նշանակում է, որ Ռոբերտ Քոչարյանը ընկերության բաժնետերերից չէ: Միջազգային ընդունված պրակտիկա է, երբ նման աշխատանքի են հրավիրում նախկին ղեկավարների: Անկախ տնօրենի պարտականությունները չեն պահանջում, որպեսզի նա մշտապես աշխատի որեւէ գրասենյակում, օրինակ` Մոսկվայում, պարզապես պետք է ներկա լինի տարին երկու անգամ անցկացվող բաժնետերերի ժողովներին:

    Իսկ տնօրենների խորհուրդն ընդհանրապես վերահսկում է ընկերության գործունեությունը, առաջարկում եւ մշակում է ընկերության ռազմավարությունը, եւ այլն։

    «ԱՖԿ Սիստեմա»-ն ուղղակիորեն ներկայացված չէ Հայաստանում, սակայն փոխկապված ընկերությունների միջոցով գործունեություն Հայաստանում ծավալում է:

    Բացի ՄՏՍ-ի բաժնետոմսերի 53,1 տոկոսից, «ԱՖԿ Սիստեմա»-ին է պատկանում նաեւ «Կոմստար-ՕՏՍ»-ի բաժնետոմսերի 50,9 տոկոսը: ՄՏՍ-ը եւ «Կոմստար-ՕՏՍ»-ն էլ, համապատասխանաբար, Հայաստանի երկրորդ բջջային օպերատոր «Ղ-Տելեկոմ»-ի (ապրանքանիշը՝ «ՎիվաՍել-ՄՏՍ») եւ «Կոռնետ-ԱՄ» ինտերնետ պրովայդերի հիմնական բաժնետերերն են։
    «Ազատ Եվրոպա/Ազատություն» ռադիոկայան © 2009

  2. #2
    justice managements VIP Ultra Club
    Join Date
    Oct 2007
    Location
    germany
    Posts
    14,056
    Blog Entries
    93
    Thanks
    14,044
    Interesting posts: 2,181
    Posts signed 2,751 times as interesting
    Groans
    82
    groaned 40 Times in 21 Posts
    Rep Power
    32

    Re: Екс/президент Кочарян в директорском совете российской телекоммуникационной компании Ex-president Qocharyan in directorium of Russian telecommunication company Քոչարյանը ռուսաստանյան հեռահաղորդակցության բնագավառի ընկերության տնօրեն

    Բա էն ՍՈՎԱՑ ԼՏՊ-ին փայ չի հասնում՞…

    Все таки ЛТП тоже был (президентом) у Вано и Вазгена...

Thread Information

Users Browsing this Thread

There are currently 1 users browsing this thread. (0 members and 1 guests)

Similar Threads

  1. Replies: 14
    Last Post: 08 Jul 10, 18:53
  2. Replies: 0
    Last Post: 10 Oct 08, 02:36
  3. Replies: 0
    Last Post: 21 Mar 08, 21:50
  4. Replies: 1
    Last Post: 29 Dec 07, 02:04
  5. Replies: 0
    Last Post: 14 Nov 07, 13:01

Tags for this Thread

Posting Permissions

  • You may not post new threads
  • You may not post replies
  • You may not post attachments
  • You may not edit your posts
  •