Page 1 of 2 12 LastLast
Results 1 to 7 of 11

Thread: մահափորձ Հայ Արիական Միաբանության առաջնորդ Արմեն Ավետիսյանի նկատմամբ

  1. #1
    Persona grata VIP Club azadakrum's Avatar
    Join Date
    Dec 2007
    Posts
    83
    Thanks
    0
    Interesting posts: 3
    Posts signed 4 times as interesting
    Groans
    0
    groaned 0 Times in 0 Posts
    Rep Power
    17

    մահափորձ Հայ Արիական Միաբանության առաջնորդ Արմեն Ավետիսյանի նկատմամբ

    Հայտարարություն

    Հայ Արիական Միաբանությունը, Հայ ազգայնականների համախմբման խորհուրդը, "Լուսանցք" հասարակական-քաղաքական շաբաթաթերթը իրենց խոր վրդովմունքն ու ցասումն են հայտնում Հայ Արիական Միաբանության առաջնորդ Արմեն Ավետիսյանի նկատմամբ երեկ՝ մայիսի 4-ին կատարված մահափորձի կապակցությամբ:

    Մայիսի 4-ին, ժամը 10:00-ից 12:00-ի հատվածում Արմեն Ավետիսյանին երկու անգամ զանգահարել է ոմն Արկադի ազգային անվտանգությունից: 12:20-ի սահմաններում Արմեն Ավետիսյանը դուրս է եկել գրասենյակից այդ մարդուն հանդիպելու համար՝ "Այրարատ" կինոթատրոնի ("Ռոսիա" տոնավաճառ) տարածքում: Պայմանավորվել էին հանդիպել 12:30-ին: Ժամը 13:10-ին Արմեն Ավետիսյանը զանգահարեց գրասենյակ եւ ասաց, որ հիմա գալիս է: Երբ այդ հիմա-ն անցավ 30 րոպեի սահմանը, զանգահարեցինք, որպեսզի տեսնենք, թե ինչու է ուշանում: Հեռախոսին չպատասխանեց: Մինչեւ ժամը 14:00-ն անընդհատ փորձել ենք կապնվել: Զանգերը գնում էին, բայց պատասխան չկար: 14:00-ից հետո հեռախոսն անջատվեց: Հեռախոսային հաղորդագրություն ուղարկեցինք "հաշվետվության ծրագրով" եւ այդ հաղորդագրության ստացման մասին հաշվետվությունը ստացանք միայն մայիսի 5-ին, ժամը 2:26-ին...

    Մինչ այդ, շտապօգնության քաղաքային կայանից տեղեկացել էինք, որ Արմեն Ավետիսյան անուն-ազգանունով կամ իր արտաքինով անհայտ անձ տուժող չի գրանցվել, եւ ժամը 24:00-ի սահմաններում դիմեցինք Կենտրոնի ոստիկանություն: Այնուհետեւ ինքներս սկսեցինք որոնել նրան հիվանդանոցներում եւ պարզվեց, որ Արմեն Ավետիսյանին ծանր վնասվածքներով հայտնաբերել են Էրեբունի հիվանդանոցի մոտ եւ, ըստ հիվանդության պատմության, ժամը 14-ին ընդունվել է Էրեբունի հիվանդանոց: Նրան որպես անհայտ անձ բերել են հիվանդանոցին կից բժշկական քոլեջի մոտից անգիտակից վիճակում բազմաթիվ վնասվածքներով՝ գլխի, կրծքավանդակի, վերջույթների վնասվածքներով եւ գլխուղեղի արյան զեղումով: Օրվա ընթացքում կատարվել են բոլոր հետազոտությունները եւ նրան ցույց է տրվել անհրաժեշտ վիրահատական միջամտություն: Նրա մոտ առկա գլխի գագաթային մասի, կրծքավանդակի եւ սրունքի ստորին երրորդականի միաժամանակյա լուրջ վնասվածքները հուշում են, որ նրա հետ հաշվեհարդար են տեսել, այլ ոչ թե ինչպես ներկայացվում է, վրաերթ է եղել:

    ... Գիշերը վերոհիշյալ՝ ժամը 2:26-ին, երբ վաղուց արդեն առանց ոստիկանության օգնության գտել էինք Արմեն Ավետիսյանին Էրեբունի հիվանդանոցի վերակենդանացման բաժանմունքում (ծայրահեղ ծանր, անգիտակից վիճակում, արհեստական շնչառության տակ), մեր հեռախոսին հետադարձ ազդանշան ստացանք, որ Արմեն Ավետիսյանի հեռախոսը միացված է: Զանգեցինք իր համարով եւ մեզ պատասխանողը ներկայացավ որպես հետաքննիչ Գագիկ Հարությունյան եւ ասաց, որ իր մոտ է Արմեն Ավետիսյանի հեռախոսը, այն բերել է Արմեն Ավետիսյանին վրաերթի ենթարկած վարորդը, ով ներկայացել է անձամբ:

    Ծանոթ ձեռագիր է չէ՞: Մեր երկրում արդեն սովորական դարձած...

    Մենք դիմում ենք ՀՀ իշխանություններին եւ պահանջում, որ ջանք չխնայեն իսկությունը բացահայտելու համար: Եվ կհիշեցնենք Արմեն Ավետիսյանի՝ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին վերջերս հղած բաց նամակի վերջնամասից տողեր ("Լուսանցք", թիվ 15, 2009թ.).

    "Հի¬մա դի¬մում եմ ՀՀ ¬նա¬խա¬գահ Սերժ Սարգս¬յա¬նին՝

    1. Ես եւ յուրաքանչյուր հայ կարո՞ղ ենք մեզ ապահով զգալ մի երկրում, որտեղ ԱԱԾ մեկուսարանից փախցնում են Ադրբեջանի հատուկ ծառայությունների վարձած մարդասպանին (հայ գործիչներ սպանելու պատվերով եկած), եւ ոչ-ոք առ այսօր չի պատժվում կամ պաշտոնաթող լինում:
    2. Կարո՞ղ եմ ես եւ յուրաքանչյուր հայ ապահով զգալ մի երկրում, որտեղ սեփական տնից, ընտանիքից կարող են ում ուզեն, երբ ուզեն՝ գողանան ու տանեն ինչպես հայ, այնպես էլ օտար «ամենակարողները»:
    3. Կարո՞ղ է մի երկրում պաշտպանված լինել հայագիտությունը (եւ ամեն հայկական բան), երբ հայ անհատն անգամ անվտանգ չի զգում իրեն իր հայրենիքում, իսկ գործակալները վխտում եւ տնօրինում են մեր ազգի ճակատագիրը:
    Եվ վերջապես՝
    4. Կարո՞ղ եմ ես կամ յուրաքանչյուր հայ պահանջել, որ նման իրավիճակում հնարավորություն ընձեռնվի սեփական զենքով (օրինական) կամ ցանկացած միջոցներով պաշտպանելու անձը, ընտանիքը, ազգն ու հայրենիքը:
    Եթե ոչ՝ ապա ո՞րն է Ձեր խորհուրդը, հարգարժա՛ն ՀՀ նախագահ:
    Արմեն Ավետիսյան
    Հայ Արիական Միաբանության առաջնորդ

    Հայ Արիական Միաբանություն
    Հայ ազգայնականների համախմբման խորհուրդ
    "Լուսանցք" հասարակական-քաղաքական շաբաթաթերթ

  2. #2
    justice managements VIP Ultra Club
    Join Date
    Oct 2007
    Location
    germany
    Posts
    14,056
    Blog Entries
    93
    Thanks
    14,044
    Interesting posts: 2,181
    Posts signed 2,751 times as interesting
    Groans
    82
    groaned 40 Times in 21 Posts
    Rep Power
    31

    Re: մահափորձ Հայ Արիական Միաբանության առաջնորդ Արմեն Ավետիսյանի նկատմամբ

    Արդեն հասան Արմենին.....

    էլ բան ու գորց չունեն,....

  3. #3
    Ultra VIP VIP Ultra Club
    Join Date
    Apr 2009
    Location
    亞美尼亞
    Posts
    3,575
    Thanks
    110
    Interesting posts: 421
    Posts signed 497 times as interesting
    Groans
    6
    groaned 23 Times in 15 Posts
    Rep Power
    19

    Re: մահափորձ Հայ Արիական Միաբանության առաջնորդ Արմեն Ավետիսյանի նկատմամբ

    Պետք չէ ամեն ինչում իշխանությունների մատը տեսնել.
    հերետիկոսներն արած կլինեն (այսինքն ընդիմադիրները!!!):

  4. One user like this post

    brat_eu (06 May 09)

  5. #4
    justice managements VIP Ultra Club
    Join Date
    Oct 2007
    Location
    germany
    Posts
    14,056
    Blog Entries
    93
    Thanks
    14,044
    Interesting posts: 2,181
    Posts signed 2,751 times as interesting
    Groans
    82
    groaned 40 Times in 21 Posts
    Rep Power
    31

    Re: մահափորձ Հայ Արիական Միաբանության առաջնորդ Արմեն Ավետիսյանի նկատմամբ

    Quote Originally Posted by ХичКОК View Post
    Պետք չէ ամեն ինչում իշխանությունների մատը տեսնել.
    հերետիկոսներն արած կլինեն (այսինքն ընդիմադիրները!!!):
    Երևում է Ճիշտ ասող ես....այդ տարբերակն էլ է գորցում...

  6. #5
    Ultra VIP VIP Ultra Club
    Join Date
    Apr 2009
    Location
    亞美尼亞
    Posts
    3,575
    Thanks
    110
    Interesting posts: 421
    Posts signed 497 times as interesting
    Groans
    6
    groaned 23 Times in 15 Posts
    Rep Power
    19

    Re: մահափորձ Հայ Արիական Միաբանության առաջնորդ Արմեն Ավետիսյանի նկատմամբ

    100 % правду пишу!!!

    А те полицейские которые иногда закон нарушают тоже из опозиции!!!Продажные шкуры они!!!
    Да здравствует самая справедливая влась в Армении.Да здравствует Сержик Азатович Саркиссян!!!

  7. One user like this post

    brat_eu (06 May 09)

  8. #6
    justice managements VIP Ultra Club
    Join Date
    Oct 2007
    Location
    germany
    Posts
    14,056
    Blog Entries
    93
    Thanks
    14,044
    Interesting posts: 2,181
    Posts signed 2,751 times as interesting
    Groans
    82
    groaned 40 Times in 21 Posts
    Rep Power
    31

    Re: մահափորձ Հայ Արիական Միաբանության առաջնորդ Արմեն Ավետիսյանի նկատմամբ

    Quote Originally Posted by ХичКОК View Post
    100 % правду пишу!!!

    А те полицейские которые иногда закон нарушают тоже из опозиции!!!Продажные шкуры они!!!
    Да здравствует самая справедливая влась в Армении.Да здравствует Сержик Азатович Саркиссян!!!

    С первой согласен на 100%,

    А со второй,с Сержем не так очень.....с ним тоже есть счета.

  9. #7
    Ultra VIP VIP Ultra Club
    Join Date
    Apr 2009
    Location
    亞美尼亞
    Posts
    3,575
    Thanks
    110
    Interesting posts: 421
    Posts signed 497 times as interesting
    Groans
    6
    groaned 23 Times in 15 Posts
    Rep Power
    19

    Re: մահափորձ Հայ Արիական Միաբանության առաջնորդ Արմեն Ավետիսյանի նկատմամբ

    Роберт Седракович как истенный хрестянин спас Армению от неверных.
    Сержик Азатович сделает из Арменни рай!

Thread Information

Users Browsing this Thread

There are currently 1 users browsing this thread. (0 members and 1 guests)

Similar Threads

  1. Replies: 14
    Last Post: 08 Jul 10, 17:53
  2. Replies: 0
    Last Post: 10 Oct 08, 01:36
  3. Replies: 5
    Last Post: 08 Jul 08, 13:42
  4. Replies: 0
    Last Post: 21 Mar 08, 20:50
  5. Replies: 1
    Last Post: 29 Dec 07, 01:04

Posting Permissions

  • You may not post new threads
  • You may not post replies
  • You may not post attachments
  • You may not edit your posts
  •