Page 11 of 11 FirstFirst ... 7891011
Results 71 to 75 of 75

Thread: Церемония вручения наград в области армянского шоу-бизнеса «Ташир 2009»

  1. #71
    Ultra VIP VIP Ultra Club
    Join Date
    Apr 2009
    Location
    亞美尼亞
    Posts
    3,575
    Thanks
    110
    Interesting posts: 421
    Posts signed 497 times as interesting
    Groans
    6
    groaned 23 Times in 15 Posts
    Rep Power
    19

    Re: Церемония вручения наград в области армянского шоу-бизнеса «Ташир 2009»

    Հոնգ Կոնգում կայացավ ամենամյա Տաշիմա 2011 մրցանակաբաշխությունը, որին մասնակցեցին բազմաթիվ ճապոնացի երգիչներ, դերասաններ, յակուձաներ եւ օլիգարխներ։ Չնայած երկրում տեղի ունեցած երկրաշարժին, հայտնի գործարար տաշիմացի Սատոշին եւս մեկ անգամ հեռավոր Հոնգ Կոնգում հավաքեց Ճապոնիայի բոլոր աստղերին` անշարժ գույք նվիրելու նպատակով։ Էքստրավագանտ մրցանակաբաշխությունը նյարդայնացրեց շարքային եւ մտավոր առողջ ճապոնացիներին, քանի որ Տոկիոյում եւ մի շարք այլ քաղաքներում դեռ լուծված չի երկրաշարժից տուժվածների խնդիրը, եւ շատ մարդիկ ապրում են մետրոյի վագոններում։

    Չինաստանում հաջողության հասած ճապոնացի գործարարներն ու յակուձաները ունեին մի նպատակ` մեկը մյուսին գերազանցել աստղերին արված նվերների ճոխությամբ։ Տարօրինակ մրցավազքում միանշանակ հաղթող ճանաչվեց հենց կազմակերպիչը` տաշիմացի Սատոշին, ով մի հայտնի չինական կուսակցական գործչի լկստված դստերը բնակարան նվիրեց Տոկիոյի կենտրոնում։ Միցուիբիշի կորպորացիայի տնօրենի կողմից նմանատիպ մի նվերի արժանացավ նաեւ երգչուհի Նուցուկի Յեսամոտոն։ Նուցուկին միակն է ճապոնական երգչուհիներից, ով մինչեւ օրս տիրապետում է հնից եկած` քթի մեջ երգելու արվեստին։

    Տոկիոյում այսուհետ կբնակվի նաեւ Ամերիկայի նեղ ու անճաշակ շրջանակներում հայտնի երգիչ Ակիհիկոն` ում վերջերս հաջողվեց մեկ օրով վարձել Լոս Անջելեսի «Կոդակ» թատրոնը։ Մասնագետների հաշվարկով՝ Ակիհիկոն կարող էր Տոկիոյում բնակարան ձեռք բերել ընդամենը մեկ ճապոնական հարսանիքին երգելու հոնորարով։ Իսկ երգչուհի Շուիկո Պետիգիկոյին նվիրած բնակարանը Տոկիոյի կենտրոնից բավականին հեռու էր, բայց դե ամեն դեպքում բնակարան էր։ Ի դեպ, նրան բնակարան նվիրած Ակիռա Աբրամոտոն, 30 տարի Չինաստանում բնակվելուց հետո այդպես էլ լեզուն չսովորեց։ Մի քանի անտաղանդ, սակայն շատ կարճ կիմոնոներով երգչուհիներ նույնպես արժանացան նվերների։

    Ցավալի միջադեպ տեղի ունեցավ Ճապոնիայի ամենատաղանդավոր հումորիստ Գերիկո Մուշիմոտոյի ելույթի ժամանակ։ Բանն այն է, որ Մուշիմոտոն սկսեց մի հումորային մենախոսություն, որտեղ մի քանի անգամ նշեց երկրի կայսր, կամ ինչպես նրան ասում են` միկադո Ակիհիտոյի անունը։ Չինաստանի հեռուստաընկերությունները, սովորույթին համաձայն, անմիջապես գովազդային հոլովակով ճզմեցին խոսքի ազատությունը։ Երկրի առաջին եւ միակ ալիքի տնօրենը շտապեց արդարանալ` «Ոչ մի տեխնիկական խնդիր էլ չկար։ Մի պահ խառնվեցինք, մեզ թվաց թե մեր գործիչներից մեկի մասին պետք է կատակ անի, դրա համար եթերը կտրեցինք։ Էս ճապոնացիները մեզ ահագին նման են։ Եթե նախօրոք իմանայինք, որ իրանց կայսրի մասին պետք է կատակեն, խնդիր չէր առաաջանա»։

    Ֆեյսբուքում բացված խումբը հորդորեց աստղերին՝ նվիրատվություն անել բնակարանները անտուն մնացած քաղաքացիներին։ Ինչին երգչուհիները արագ արձագանքեցին մուննաթի եւ նույնիսկ զուննաթի տեղումներով։ «Նվերները հարգանքի տուրք են մեր աշխատանքի դիմաց։ Երկար տարիների ֆոնոգրամմայի տակ երգելը միայն արտաքնից է շատ հեշտ»,- ասել են երգիչները ստորագրած մուննաթային հուշագրում։

    Իսկ շարքային ճապոնացիները պարզապես զարմացած էին. «Ես հասկանում եմ, որ իրենց փողն է եւ ում ինչ ուզեն կարող են նվիրել, սակայն մենք աղետի գոտի ունենք, մարդիկ վագոններում են դեռ ապրում։ Նման շռայլությունը վուլգար էր։ Չեմ կարծում, որ Հաիթիյում կամ Հայաստանում նման բան հնարավոր լիներ»,- ասել է պատահական անցորդ Կենջիբուրո Ունագին` բժիշկ։ Այս մասին տեղեկացնում է Armcomedy.com-ը։

    Գ. ԱՐԱՄՅԱՆ
    Плохая примета – сесть на тюбик вазелина.

  2. #72
    Ultra VIP VIP Ultra Club
    Join Date
    Apr 2009
    Location
    亞美尼亞
    Posts
    3,575
    Thanks
    110
    Interesting posts: 421
    Posts signed 497 times as interesting
    Groans
    6
    groaned 23 Times in 15 Posts
    Rep Power
    19

    Re: Церемония вручения наград в области армянского шоу-бизнеса «Ташир 2009»

    «ՉՈՒՇԿԱՆԵՐԻ» ՏԱՇԻՐ- ՏՈՒՇԻՐԸ ԺԱՆՏԱԽՏԻ ՊԱՀԻՆ

    Ապրիլի 3-ից ի վեր «Տաշիր-2011»-ը բոլորի քննարկման թեման է։ Բայց ոչ թե շոուն եւ կատարումները, ոչ թե «Բելաջիոյի» երգիչ Մարտինին «Տարվա հայտնություն» կոչելը եւ դրանով ժամանակակից հայ մարդու ճաշակի մահը գուժելը կամ նույնիսկ տափակ ու նվաստացուցիչ կատակները, այլ մրցանակաբաշխությունը, որից գոհ են մնացել միայն բնակարան ստացածները` Նունե Եսայանը, Շուշան Պետրոսյանը, Սիրուշոն, Արմենչիկը, Լուսինան, Արման Հովհաննիսյանը, Կամո Սեյրանյանը, Արմենչիկը, Վլադիմիր Արզումանյանը (դժգոհ չեն նաեւ շքեղ ավտոմեքենա ստացած Էմմին ու Ռազմիկ Ամյանը)։

    Հասարակության վերաբերմունքը արտացոլված է Facebook-յան նախաձեռնության եւ դրա արձագանքների մեջ` հազարավոր մարդիկ գտնում են, որ լավ կլիներ` «աստղերը» այդ տները նվիրեին նրանց, ովքեր այս իշխանությունների մեղքով են դարձել անօթեւան։ Այդ թեմայով երեկ կազմակերպված մամուլի ասուլիսում ռեժիսոր, արվեստի գործիչ Նիկոլայ Ծատուրյանը արձանագրել է, որ արվեստն անկման մեջ է, շոու-բիզնեսի ահավոր մակարդակի է իջել։ « Շոու, միլիոնավոր երգիչներ, էնքան շատ են աստղերը մեր երկնակամարում, որ մեր շունչը կտրվում է։ Այ մարդ, էդքան աստղ կլինի՞»` ասել էր նա։ Բանաստեղծ Հովհաննես Գրիգորյանը կարծիք է հայտնել, որ աղմուկի պատճառն այն է, որ բնակարանային խնդիրը համահայկական է, մարդիկ չունեն, ստացողներին նախանձում են, եւ եթե նույն գնանոց մեքենաներ տային, աղմուկ չէր բարձրանա։ «Դրա մեջ վատ բան չեմ տեսնում։ Խնդիրն այստեղ հետեւյալն է` Սամվել Կարապետյանը կոպիտ սխալ էր արել բնակարաններ նվիրելով։ Հայ ժողովուրդը կոմպլեքսավորված է բնակարանի վրա, որովհետեւ միշտ ունեցել ենք բնակարանի խնդիր, անընդհատ մեր աչքը բնակարանի վրա է եղել»` ասել է նա եւ ավելացրել` «Պատկերացրեք` Սիրուշոն գար կարկատած շորերով»։ Սիրուշոյին փորձել է Ռոբերտ Քոչարյանի անվան ստվերից փրկել միշտ ջահել-ջիվան «ձյաձյա Ջիվանը». «Ինչո՞ւ եք Սիրուշոյին նայում` որպես Ռոբերտ Քոչարյանի հարս։ Նայեք որպես աղջիկ, որ երգում ա, էլի։ Դե տուն ա, թող տան, ուրախանա, էլի»,- ասել է նա։ Հետո մտքից թռել էին իր ստացած բոլոր նյութական եւ այլ բարիքները բոլոր իշխանությունների ձեռքից. «Սա իմ առաջին նվերն է։ Մինչեւ հիմա ստացել եմ կոչումներ, պարգեւներ, էսպիսի նվեր Հայաստանից...»։ Իսկ վերջում ծերուկն անտանելի էր դարձել եւ ասել` «Եթե որպես օգնություն վերցնենք, գյուղացիների համար էնքան օգնություն ու բան են ստանում... բոլորս գիտենք»` փաստորեն մինչ Սերժ Սարգսյանը կառավարությանը ստիպում է դեմքով շրջվել դեպի գյուղը եւ փրկել գյուղն ու գյուղացուն, «ձյաձյա Ջիվանը» լուրջ կասկածներ ունի, որ հայ գյուղացին տեղով կուլակ է։

    Մրցանակաբաշխության վերաբերյալ անկեղծ էին դերասանուհի Լալա Մնացականյանի եւ երգչուհի Լեյլա Սարիբեկյանի գնահատականները։ Լալան ասել էր, որ արդեն «10 տարի` հովանավորչությունը Հայաստանում ահռելի հսկա ոտքերով գնում է առաջ։ Ստեղծված իրավիճակը կա, բայց, օրինակ, Անջելինա Ջոլիի մտքով երբեք չի անցնի հաճոյանալ Բարաք Օբամային»։ Իսկ Լեյլան զարմացել էր զարմացողների վրա. «Իսկ դա ձեզ համար նորությո՞ւն է։ Այս ամենն արվում է` ով ում բարեկամը, ծանոթը եւ այլն։ Միշտ այդպես է եղել` սկսած Ազգային մրցանակաբաշխությունից, վերջացրած տաշիրներով... «։

    Բուն «աստղակերպներն» ավելի լավ կանեին` լռեին եւ իրենց նեղ շրջապատով բնակարանամուտ նշեին։ Բայց նրանք մինչեւ «աստղ» դառնալը` «աստղային հիվանդություն» են ձեռք բերել եւ չէին կարող չարտահայտել իրենց աստղային վրդովմունքը։ Առաջինը տեղի տվեցին Սերժ Սարգսյանի իշխանության հողի վրա տարիների թշնամանքը հաղթահարած եւ հաշտված ոխերիմ ընկերուհիների` Նունե Եսայանի ու Շուշան Պետրոսյանի նյարդերը։ «Հայ երգի դեսպան» հորջորջված Նունեն երբեք չի փայլատակել իր մտքերով, սակայն այս անգամ չափը բոլորովին է անցել։ Համարյա ինչպես 2008թ. մարտի 1-ից հետո, երբ Սերժի իշխանությունը կրծքով պաշտպանելու գործի մեջ հասել էր սրբապղծության եւ անամոթության վերջին։ Վստահ ենք, որ այս օրերին շատերը հիշեցին, թե ինչպես էր նա դատապարտում մարտի 1-ի զոհերին։ «Կոտորած չի եղել, իսկ մարդիկ, ովքեր այնտեղ են գտնվել` շատ սխալ են արել։ Նա, ով զոհվել է, պետք է այնտեղ չլիներ»` հայտարարել էր եւ դրանից հետո հանգիստ շարունակել ապրել, համերգներ տալ, երգել բարի եւ գեղեցիկ զգացմունքների մասին։ Հավանաբար, արցախյան պատերազմում զոհվածների մասին էլ նույն կարծիքին է` թող չգնային, չզոհվեին։

    «Շատ վատ է, որ ժողովուրդը չի գնահատում մեր արածները եւ մեր նվերները հարամ է անում»` ասել է Նունեն։ Այստեղ մի բան է լավ. նա հասկացել է, որ ոչ թե մեկ-երկու հոգի, այլ ժողովուրդը չի ընդունում ոչ իրենց երգը, ոչ իրենց մուրացկանությունը։ Իսկ հարամ անելու մասով պետք է նկատենք, որ եթե հարամ անող կա, իրենց նմաններն են, որ հարամ են անում բարքեր եւ տիտղոսներ, որոնք չենք թվարկում` բարեկրթությունից ելնելով։ Իրեն երգչուհի եւ կարգին կին համարող Նունեն մինչեւ վերջ ինքնադրսեւորվելով` համարյա հայհոյել է, երբ հիշեցրել են, որ իր հազարավոր հայրենակիցներ անտուն են մնացել. «Սոցիալապես անապահով մարդիկ մեզ...»։ Ներողմիտ լինենք. նա, երեւի, չի հասկանում, որ այդ մարդիկ ոչ թե իրենց մեղքով են չքավոր եւ անտուն դարձել, այլ իր սիրելի իշխանությունների, եւ հենց հասարակ մարդկանցից թալանածով են վեր խոյացել էլիտարները, որոնցից բաժին են հանել իր նմաններին։ «Այս ամբողջ բողոքը պետք է ուղղված լինի ոչ թե մեզ, այլ ուղղվի այլ հասցեով»` համենայն դեպս, ասել է չնայած տների պակասությունից չնեղվող, բայց իր նվերից կառչած Նունեն։ Այ, էդ մեկը չպետք է ասեր, որովհետեւ բոլորս էլ գիտենք, թե որն է իր ասած հասցեն` Բաղրամյան 26։ Բա Սերժ Ազատիչը չի նեղանա, որ հազարավոր անտուն մարդկանց ուղարկում ես երկրում կատարվող ամեն ինչի թիվ մեկ պատասխանատուի մոտ։ Փաստորեն, Նունեն ընդդիմադիր է եղել, ու մենք չենք իմացել։ Ինչ արհամարհանք Սերժ Սարգսյանի նկատմամբ։

    Ինչ վերաբերում է Շուշանին, հիշեցնենք, թե ինչ էր ասել նա մարտի 1-ի զոհերի մասին` «բայց էտ զոհվածներն էլ, չէ՞, իրենց մեղքն ունեին»։ Հիշեցինք, որովհետեւ նույն Շուշանը հիմա էլ վրիպում է թույլ տվել անկրթության, չարության եւ այլ թեմաներով, չխորշելով իրենց մարդասիրական քայլի կոչ անող մարդուն «չուշկա» անվանելուց։ Չենք կարծում, թե Շուշանը, Նունեն եւ մյուսները իրականում չեն հասկանում, որ այդ ընծաներն իրենց տվող Տաշիրի Սամոն, նախագահականում տեղավորված իր եղբոր` Կարեն Կարապետյանի բառապաշարով արտահայտված` հոգու խորքում իրենց համարում է «համբալ»։ Եվ Հյուսիսային պողոտայում ապրելու իրենց աստղային իրավունքը կրծքով պաշտպանելու այս մղումը ընդամենը հաստատում է «համբալությունը». միթե որեւէ համբալ կհրաժարվի երկնքից իր գլխին ընկած եւս մի բնակարանից։

    Հ.Գ. Մեր տեղեկություններով Սերժ Սարգսյանին վրդովվեցրել է «Տաշիր-2011»-ի շուրջ բարձրացած աղմուկը եւ հատկապես «սոցիալապես անապահով արտիստներին» էլիտար տներ նվիրելու առթիվ առաջացած հասարակական վրդովմունքը, որ ուղղվում է իր դեմ։ Քանի որ տները նվիրել են օլիգարխիայի ներկայացուցիչները, այլ ոչ թե միայն Տաշիրի Սամոն, ըստ մեր տեղեկությունների, Սերժ Սարգսյանը նայել է, թե որ օլիգարխն ում է տուն նվիրել, եւ հետեւություններ արել։ Սամվել Կարապետյանի, Գագիկ Ծառուկյանի, Սամվել Ալեքսանյանի, Արա Աբրահամյանի եւ ուրիշների նվերներից յուրաքանչյուրն իր դրդապատճառներն ունի, մեր տեղեկություններով, օլիգարխներին տրվել է ըստ իրենց ճաշակի ազատ ընտրելու իրավունքի։ Հասկանալի է, որ «Մանկական Եվրատեսիլ-2010»-ի հաղթող, մոր հետ Երեւանում վարձով ապրող Վլադիմիրին Ծառուկյանի կողմից բնակարան նվիրելը հազիվ թե որեւէ մեկին զայրացնի։ Բայց «տաշիր-տուշիրի» կողմից Քսենյա Սոբչակին Երեւանում տուն նվիրելու նպատակը շատերը բացատրում են այն հանգամանքով, որ Քսենյան սիրում է հայերեն հայհոյել. կգա, նվիրողի հետ միասին կկատարելագործվի։ Ըստ մեր աղբյուրի, Սերժ Սարգսյանին չի գոհացրել նաեւ Գարիկ Մարտիրոսյանին Մոսկվայում բնակարան նվիրելը. ախր, Գարիկը համը հանեց Մեդվեդեւի, Լարա Ֆաբիանիի եւ Սերժի թեմայով անեկդոտով։ Ճիշտ է` «Արմենիան» իսկույն գովազդով ընդհատեց ուղիղ ռեպորտաժը, բայց բոլորը հասկացան, թե իրականում Գարիկն ինչ է մտածում Սերժ Սարգսյանի մասին։ Ընդհանրապես, անհարմար բան ստացվեց` ով տաշիր-տուշիր արեց, ով պետք է կրի ժանտախտի ժամին տաշիր-տուշիրի պատասխանատվությունը։ Եվ վերջում. Սերժ Սարգսյանն իզուր էլ ջղայնանում է. եթե այսքան աղմուկ չլիներ, ամեն ինչ հենց իր ճաշակով կլիներ։

    ԿԱՐԻՆԵ ԱՇՈՒՂՅԱՆ
    Плохая примета – сесть на тюбик вазелина.

  3. One user like this post

    Ёжик (10 Apr 11)

  4. #73
    Highly VIP VIP Extra Club a_grigory's Avatar
    Join Date
    Nov 2009
    Location
    Ереван
    Posts
    1,608
    Thanks
    1,242
    Interesting posts: 798
    Posts signed 1,842 times as interesting
    Groans
    1
    groaned 8 Times in 6 Posts
    Rep Power
    16

    Re: Церемония вручения наград в области армянского шоу-бизнеса «Ташир 2009»

    http://regnum.ru/news/fd-abroad/armenia/1391049.html

    Ни я один "высокого" мнения об этом знаменательном событии...
    Только две вещи в мире бесконечны,это вселенная и человеческая глупость...

  5. One user like this post

    Ёжик (10 Apr 11)

  6. #74
    Զամունդացի դեմք VIP Ultra Club voter's Avatar
    Join Date
    Dec 2006
    Age
    51
    Posts
    9,435
    Blog Entries
    19
    Thanks
    275
    Interesting posts: 1,176
    Posts signed 1,587 times as interesting
    Groans
    6
    groaned 170 Times in 119 Posts
    Rep Power
    27

    Պատասխանը: Церемония вручения наград в области армянского шоу-бизнеса «Ташир 2009»

    Ташир лишь личный кайф и показ вкуса армянских олигархов в частности главного "спонсора" Карапетяна. Как то называть это премией, конкурсом или музыкальным событием чуть ли не мирового масштаба, то же самое, что выставить часнтые концерты на свадьбах и вечеринках в ресторанах как великое событие культуры...
    «Էշ ուտելու» ճաշակը

    «Տաշիրի Սամոյի» պաշտպանները Հայաստանում ի պատասխան հնչած քննադատության՝ սովորաբար բերում են հետեւյալ փաստարկը. «Մարդը փող ունի՝ ինչպես որ հավեսը տալիս է, այդպես էլ ծախսում է»: Զուտ ձեւական, իրավաբանական տեսակետից դա միանգամայն ճիշտ է: Նույն հաջողությամբ նա կարող էր երեւանյան բնակարաններ բաժանել իրեն դուր եկած ռուս «թոփ-մոդելների»՝ այդ արարողության համար վարձելով Կրեմլի համագումարների պալատը: Մարդն իր համար, գեղեցիկի մասին իր պատկերացումներին համապատասխան, քեֆ էր անում՝ իր խնջույքը ցույց տալով աշխարհով մեկ. դա իր անձնական գործն է՝ դուրներդ չի գալիս, մի նայեք: Այդ ամենը անվիճելի է: Ես չեմ համաձայնվում միայն այն դեպքում, երբ ասվում է, թե դա արվում է հանուն Հայաստանի եւ հայ մշակույթի: Եթե ես ունենայի միլիոններ եւ ցանկանայի որեւէ բան անել հայ մշակույթի համար, ապա նույն Համագումարի պալատ կհրավիրեի Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը եւ աշխարհով մեկ սփռված մեր հռչակավոր մենակատարներին՝ ցույց տալու համար, որ մեր 10 միլիոնանոց ազգը, որն ունի նաեւ իր փոքրիկ՝ 3 միլիոնանոց պետությունը, իր մակարդակով չի զիջում շատ ավելի մեծ եւ հզոր պետություններ ունեցող ազգերին: Պարզ է, որ իմ եւ հայ օլիգարխների գեղագիտական ճաշակները տարբեր են: Բայց նույնիսկ այդ դեպքում, եթե դու անց ես կացնում միջոցառում, որի անունը դնում ես «մրցանակաբաշխություն», ապա պիտի մի քանի ամիս առաջ հրապարակես դրա պայմանները, ժամկետները, ժյուրիի կազմը, մրցանակային ֆոնդը, եւ եթե դու գտնում ես, որ հենց Արմենչիկն է մեր ազգի զարդը եւ մեր մշակույթի ջահակիրը, տուր նրան «գրան պրին» եւ թեկուզ մեկ միլիոն դոլար, որը նա կծախսի իր հայեցողությամբ: «Բնամթերքով» մրցանակ տալս ո՞րն է:

    Երբ մեր պաշտոնյաներից մեկը զվարճանում է եւ իր հյուրերին զվարճացնում է նրանով, որ ցույց է տալիս, թե ինչպես է առյուծը հոշոտում ավանակին, դա նույնպես իր անձնական գործն է՝ առյուծն էլ է իր փողով գնել, ավանակն էլ: Երբ եպիսկոպոսը հպարտանում է նվեր ստացած զենքով, երբ կաթողիկոսը պետական մշակութային ալիք է փակում եւ «կպած» ուզում է Երեւանում նստավայր սարքել՝ մայրաքաղաքում «պերերիվ անելու» համար, դա նույնպես, ի վերջո, իր անձնական գործն է՝ փող ունի, ազդեցություն ունի, կարողանում է իր բիզնեսի եւ իր օբյեկտների համար «կանաչ լույս» բացել: Սակայն թույլ տվեք արձանագրել, որ այդ «անձնական» դրսեւորումները խոսում են դրանց տերերի մտավոր մակարդակի, ճաշակի, հակումների եւ արժեքային համակարգի մասին:

    Ճաշակին, իհարկե, ընկեր չկա: Սակայն համոզված եմ, որ մեր օլիգարխների եւ պաշտոնյաների (նաեւ՝ եկեղեցական) այս անձնական դրսեւորումները բացասաբար են ազդում մեր՝ հայաստանյան հասարակական մթնոլորտի վրա: Ուզենք թե չուզենք՝ նրանց «հոգեւոր ձգտումները» օրինակելի են դառնում սովորական մարդկանց, նաեւ երիտասարդների, երեխաների համար: Եթե նրանք «կայֆ են ստանում» այս տեսակի բաներից, ուրեմն մե՞նք էլ պետք է ձգտենք նման հաճույքների:


    ԱՐԱՄ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

  7. #75
    Զամունդացի դեմք VIP Ultra Club voter's Avatar
    Join Date
    Dec 2006
    Age
    51
    Posts
    9,435
    Blog Entries
    19
    Thanks
    275
    Interesting posts: 1,176
    Posts signed 1,587 times as interesting
    Groans
    6
    groaned 170 Times in 119 Posts
    Rep Power
    27

    Պատասխանը: Церемония вручения наград в области армянского шоу-бизнеса «Ташир 2009»

    Հայաստանյան օլիգարխիան ու ղեկավարությունը զբաղված են ջուր ծեծոցիով։
    Բայց ես ավելի շատ հակված եմ կարծելու, որ այս ամբողջ անտանելի անօրակությունները բոլոր հնարավոր բնագավառներում, ներառյալ երաժշտությունը, ոչ թե ճաշակի այլ հասարակ ապաշնորհության հարց են։

    Այդ մարդիկ պարզապես ունակ չեն որակ ստեղծելու։

    Այլ կերպ ասած ոչ թե - փող ունի ինչ ուզում անում է, այլ ավելի ճիշտ ձևակերպում ունի հայությունը "ինչ էք ուզում մարդը ինչքան կարողանում է այդքան էլ անում է"։

    Грешно смеяться над немошными, они могут столько вот и получается как получается, я просто большего от них и не ожидаю, вот и не смотрю безвкусицу - ведь для решения сложных математических задач не буду я обращаться в научные институты Зимбабве, а коли обратился, не чего ожидать высший пилотаж.

Thread Information

Users Browsing this Thread

There are currently 1 users browsing this thread. (0 members and 1 guests)

Similar Threads

  1. Оскар 2009 / Oscar 2009 / Օսկար 2009
    By Армен in forum Society
    Replies: 80
    Last Post: 28 Feb 11, 23:57
  2. Replies: 4
    Last Post: 13 Jan 09, 04:56
  3. Церемония премии Elle Style Awards 2008
    By Unique in forum Fashion and Style
    Replies: 21
    Last Post: 12 Dec 08, 13:07
  4. Replies: 3
    Last Post: 27 Aug 07, 17:16
  5. Replies: 2
    Last Post: 24 Mar 07, 23:09

Posting Permissions

  • You may not post new threads
  • You may not post replies
  • You may not post attachments
  • You may not edit your posts
  •