Հիմն Վահագնին
Երկնի ու Երկրի միաձույլ բոցից
Վահա՜գն է ծնվում՝ Հրե Պատանի,
Վահա՜գն է ծնվում՝ Որդին Արայի,
Վահա՜գն է ծնվում՝ փրկության Աստված,
Վահա՜գն է ծնվում՝ Զորության Արքա.
Մեր Երկրի համար՝ ուժի ներշնչանք,
Արեգի համար՝ հրե զորություն,
Աստղերի համար՝ լուսե պատանի,
Լուսնյակի համար՝ սիրո մեղեդի,
Երկնքի համար՝ սիրասուն մանկիկ,
Արիի համար՝ հրեղեն եղբայր,
Իսկ Վիշապի համար՝ դաժան ախոյան,
Նա՝ Վիշապաքա՜ղ:
մարտի 21-ին, ժամը 13:00-ին, Գառնո արիական-հեթանոսական տաճարում կայացավ Արիական Նոր Տարվա եւ Հայոց Զորության ու Ռազմի Աստված Վահագնի վերածննդի տոնակատարությունը:
Տոնական ծեսը վարեցին «Արորդիների Ուխտե-ի քրմերը: Այնուհետեւ եղավ համերգ եւ տոնախմբություն:
Հայ-Արիները փառաբանեցին Գարնան վերազարթոնքը, Վահագն Աստծուն, Հայ Աստվածներին եւ Տիեզերքի Արարչին:
Ամանորյա միջոցառումը կազմակերպել էին «Արորդիների Ուխտե-ը, Հայ Արիական Միաբանությունը եւ Հայ Ազգայնականների Համախմբումը:
Շնորհավոր Նոր Տարի եւ փա՜ռք Վահագնին:
Թող Տիեզերական Գարունն էլ վերազարթոնք բերի աշխարհի բոլոր Արիներին: