Page 1 of 5 12345 LastLast
Results 1 to 7 of 31

Thread: Արցախյան ԱԶԱՏԱՄԱՐՏ Война за Арцах-карабах War for Artsach - Karabach

  1. #1
    Զամունդացի դեմք VIP Ultra Club voter's Avatar
    Join Date
    Dec 2006
    Age
    51
    Posts
    9,435
    Blog Entries
    19
    Thanks
    275
    Interesting posts: 1,176
    Posts signed 1,587 times as interesting
    Groans
    6
    groaned 170 Times in 119 Posts
    Rep Power
    27

    Արցախյան ԱԶԱՏԱՄԱՐՏ Война за Арцах-карабах War for Artsach - Karabach

    1988թ-ի փետրվարին

    [17:50] 20 Փետրվարի, 2009 [ http://www.a1plus.am/amu/?page=issue&iid=69507 ]

    21 տարի առաջ այս օրերին հիմք դրվեց մի շարժման, որի ավարտը հաղթական էր լինելու. Լեռնային Ղարաբաղը ստանալու էր անկախություն: Պայքարը, որ վերաճեց հայ-ադրբեջանական հակամարտության, ավարտվեց հայկական կողմի լիակատար հաղթանակով։ Չնայած մարդկային և ռազմական տեխնիկայի առավելությանը, ռեսուրսներով անհամեմատ հարուստ Ադրբեջանը պարտվեց հայկական միասնական ոգուն եւ գրագետ կազմակերպված դիմադրությանը: Կորուստները երկու երկրների համար էլ աղետալի էին:

    Հայկական կողմից միայն ռազմի դաշտում սպանվեց 5865 մարդ, նրանցից 3291-ը Լեռնային Ղարաբաղի չճանաչված հանրապետության քաղաքացիներ էին, իսկ մյուսները` 2574 ՀՀ քաղաքացիներ եւ հայկական սփյուռքի կամավորներ:

    Պատերազմի ընթացքում, ռմբակոծությունների եւ հրեատակոծությունների ժամանակ, զոհվեցին 1264 ԼՂՀ խաղաղ բնակիչներ այդ թվում` 500 կին եւ երեխա: Անհայտ կորավ 596 մարդ /179 կին եւ երեխա/:

    1988թ.-1994թ. Ադրբեջանում եւ ԼՂՀ-ում սպանվեցին շուրջ 2 000 խաղաղ հայ բնակիչներ:

    Ադրբեջանական կողմի կորուստները շատ ավելի մեծ էին, ինչպես լինում է սովորաբար հարձակվողն ավելի մեծ կորուստներ է ունենում, քան պաշտպանվողը: Ադրբեջանցիները կորցրին շուրջ 25.000 մարդ` այդ թվում ադրբեջանական կանոնավոր բանակի զինվորներ, ներքին զորքերի զինծառայողներ, ադրբեջանական ՕՄՕՆ-ի մարտիկներ, գրոհայիններ տարբեր զինված խմբավորումներից եւ բազմաթիվ այլազգի վարձկաններ։

    Հայկական կողմը շարքից հանել է մոտ 500 միավոր զրահատեխնիկա` ադրբեջանական բանակի զրահատեխնիկայի պարկի մոտ 31%-ը, այդ թվում 186 տանկ /49%/, 20 ինքնաթիռ /37%/, 20 ռազմական ուղղաթիռ /54%/։ Ոչնչացված տեխնիկայի զգալի մասը, եւ ադրբեջանական, եւ հայկական, պատերազմի ավարտից հետո վերանորոգվել եւ շարք է վերադարձվել Լեռնային Ղարաբաղի Պաշտպանության բանակի կողմից։

    Պատերազմի մասշտաբների եւ դաժանության մասին են խոսում նաեւ հետեւյալ փաստերը` 1991թ. նոյեմբերի 21-ից մինչ 1994թ. միայն Ստեփանակերտի վրա, որի բնակչությունը 1991թ. 54.000 էր, ադրբեջանական բանակն արձակվել է ավելի քան 21.000 ՚Գրադՙ տիպի հրթիռային արկեր, 2700 ՚Ալազանՙ հրթիռ, 2000-ից ավելի հրետանային արկեր, 180 գնդիկային ռումբ, 150 կեստոննայանոց ավիառումբ`այդ թվում 8 վակումային:

    ԼՂՀ տարածքում միայն ադրբեջանական բանակի կողմից տեղադրվել է 100.000 հակատանկային եւ ավելի շատ հակահետեւակային ականներ:

    Ռազմական դիմակայության արդյունքում Հայկական կողմի վերահսկողության տակ անցան նախկին ԼՂՀ ԱՍՍՀ 7 շրջաններից 5-ը ամբողջությամբ եւ 2-ը մասնակի` Քելբաջարի, Լաչինի, Աղդամի, Զանգելանի, Կուբատլուի շրջանները ամբողջությամբ, եւ Ղազախի ու Ֆիզուլիի շրջանները մասնակի` 7060 ք կմ մակերեսով, որը կազմում է Ադրբեջանի Հանրապետության 8.15%։ Ադրբեջանի ազգային բանակի վերահսկողության տակ մնաց 750ք կմ ԼՂՀ տարածքից, որից 630ք կմ-ը` Շահումյանի շրջանից, բացի սրանից ադրբեջանական բանակի վերահսկողության տակ է նաեւ ՀՀ տարածքի Արծվաշեն գյուղը, իրեն հարող տարածքներով։

    Հայ-ադրբեջանական հակամարտության արդյունքում փախստական դարձավ 390.000 հայ` 360.000 Ադրբեջանից եւ 30.000 ԼՂՀ-ից/, բացի սրանից Ադրբեջանի կողմից Հայաստանի շրջափակման հետեւանքով հայրենիքը լքեցին շուրջ 1մլն հայ: Փախստական դարձան նաեւ ադրբեջանցիներ:

    Բայց չպետք է մոռանալ, որ ՀՀ-ում բնակվող ադրբեջանցիների մեծ մասը կարողացավ մեկնումից առաջ փոխանակել կամ վաճառել իրենց բնակարանները, մինչդեռ Ադրբեջանից փախչող հայերը, լավագույն դեպքում ողջ մնացին:

    Այսօր ԼՂՀ-ում պահպանվում է 1994 թվականից ձեռք բերված ստատուս քվոն: Չնայած ստորագրված հրադադարի պայմանագրին, այս ընթացքում բազմիցս ադրբեջանական կողմը խախտել է հրադադարը, որոնք սակայն, բարեբախտաբար ռազմական գործողությունների չեն վերաճել:

    Ըստ փորձագետների` այս գնով ձեռք բերված հաղթանակը վիճարկման ենթակա չէ, իսկ Ղարաբաղում մարտական ուղի անցած եւ իրենց կյանքի գնով հայրենիքի մի մասն ազատագրած մարդիկ անընդունելի են համարում թեկուզ մեկ թիզ հողի վերադարձման հնարավորությունը` այն անվանելով դավաճանություն:

  2. One user like this post

    brat_eu (21 Sep 11)

  3. #2
    Զամունդացի դեմք VIP Ultra Club voter's Avatar
    Join Date
    Dec 2006
    Age
    51
    Posts
    9,435
    Blog Entries
    19
    Thanks
    275
    Interesting posts: 1,176
    Posts signed 1,587 times as interesting
    Groans
    6
    groaned 170 Times in 119 Posts
    Rep Power
    27

    Պատասխանը: Արցախյան ԱԶԱՏԱՄԱՐՏ Война за Арцах-карабах War for Artsach - Karabach

    В феврале 1988 года

    [17:53] 20 Февраля, 2009 [ http://www.a1plus.am/ru/?page=issue&iid=69525 ]

    21 год тому назад зародилось движение, которое увенчалось победным концом – Нагорный Карабах получил независимость. Борьба за независимость, переросшая в армяно-азербайджанский конфликт, завершилась безусловной победой армянской стороны. И это несмотря на то, что азербайджанская сторона превосходила армянскую сторону, как человеческим, так и техническим ресурсами. Однако потери с обеих сторон были огромными.

    На поле боя полегло 5865 армян, 3291 из которых были гражданами непризнанной Нагорно-Kарабахской Республики (НКР), а остальные 2574 – граждане Республики Армения и добровольцы из Диаспоры.

    Во время войны под бомбежками и обстрелами погибли 1264 мирных жителя Нагорного Карабаха, в том числе 500 женщин и детей. Без вести пропали 596, в том числе 179 женщин и детей. За период 1988-1994 гг. в Азербайджане и НКР были убиты 2000 армян.

    Потери азербайджанской стороны также были велики. Азербайджанцы потеряли 25000 человек, в том числе, служащие регулярной армии и внутренних войск, бойцы ОМОН и наемники.

    Армянская сторона вывела из строя 500 единиц бронетехники, в том числе 186 танков, 20 самолетов, 20 военных вертолетов. Большая часть военной техники, как с азербайджанской, так и с армянской стороны, после окончания военных действий была отремонтирована и возвращена в строй армией Защиты Нагорного Карабаха.

    О масштабах войны свидетельствуют также следующие факты: с ноября 1991 года по 1994 год по Степанакерту, население которого в 1991 году составляло 54000 человек, были выпущены 21000 снарядов «Град», 2700 ракет «Алазан», более 2000 артиллерийских снарядов, 180 шариковых бомб, 150 авиабомб.

    На территории НКР азербайджанская армия разместила 100000 противотанковых и еще больше противопехотных мин.

    В результате военного противостояния под контроль армянской стороны полностью перешли пять и частично два района из семи районов автономной НКР. Под контролем азербайджанской армии осталось 750 кв. м карабахской земли, 630 кв. м из которых приходится на Шаумянский район, а также село Арцвашен с прилегающими территориями.

    В результате армяно-азербайджанского конфликта 390000 армян стали беженцами: 360000 из Азербайджана и 30000 из НКР. Много было также и беженцев-азербайджанцев. Но нельзя забывать, что большая часть азербайджанцев, которые проживали в Армении, продали свое имуществу или обменяли квартиры, тогда как армяне, убегавшие из Азербайджана, были счастливы тем, что остались живы.

    Сегодня в НКР сохраняется статус-кво, установленный в 1994 году. Несмотря на подписанный договор о прекращении огня, за эти годы азербайджанская сторона не раз обстреливала армянские позиции.

    Победа, за которую заплачено такой высокой ценой, нельзя оспорить.

  4. One user like this post

    brat_eu (21 Sep 11)

  5. #3
    Զամունդացի դեմք VIP Ultra Club voter's Avatar
    Join Date
    Dec 2006
    Age
    51
    Posts
    9,435
    Blog Entries
    19
    Thanks
    275
    Interesting posts: 1,176
    Posts signed 1,587 times as interesting
    Groans
    6
    groaned 170 Times in 119 Posts
    Rep Power
    27

    Պատասխանը: Արցախյան ԱԶԱՏԱՄԱՐՏ Война за Арцах-карабах War for Artsach - Karabach

    Интересные подробности 93ого года, когда Россия звонила в панике в Армению с требованиями перестать двигаться вперёд и остановить войска.
    Видно дозвонилась Россия до ЛТП а тот лишно поехал заставит анелу...

    Арцахцев лишний раз - зауважал они сумели хитро уйти от необходимости принять чёткую позицию и сыграя на "жертвах" Георгий Петросяна подал в отставку подписал соглашение персона вып.обяз.пред.гес.совета НКР Карена Бабуряна. Практически дали согласие остановиться но не чёткое а формальное ничему не объязывающее. Самой отставкой Петросяна был послан сигнал, что тот, кто согласен реально подписывать в Арцахе в меншинстве...

    Թե ինչպես «հանձնվեց» Քարվաճառը


    (Ստեփանակերտ, ԼՂՀ ԳԽ շենք, 14 հունիսի, 1993թ.)


    Լեւոն ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆ.- Ես եկել եմ մենակ: Կռվել եմ ընկերներիս հետ, որ մենակ գամ՝ չէին թողնում Բաբկենը, Վահանը, Վազգենը: Ես եկել եմ ասելու իմ վերջին խոսքը: Ես ձեզ հետ չեմ վիճելու՝ տրամադիր չեմ: Ոչ մի բանավեճ տեղի չի ունենալու՝ ամեն ինչ արդեն ասել ենք միմյանց: Ձեր փաստարկները ես գիտեմ, դուք գիտեք իմը: Կարող ենք տեղներս փոխել, բայց դրանից ոչինչ չի փոխվի: Չեմ ուզում կրկնել ելույթս, բայց մի բան կասեմ՝ ցայսօր Ղարաբաղն ու Հայաստանը (չեմ անջատում իրարից) եթե պատերազմում էին Ադրբեջանի դեմ եւ հաջող, մերժման դեպքում պիտի պատրաստ լինել կռվելու ամբողջ աշխարհի դեմ: Դուք հասել եք ձեր նպատակին եւ սպասում եք պատասխանի: Չի կարելի ծաղրել միջազգային հանրությանը, որը պատասխան է պահանջում: Այսօր դուք պիտի ապացուցեք, որ իշխանություն եք: Մենք ձեռք ենք բերում կոնկրետ թշնամի՝ Թուրքիան չէ դա, Ադրբեջանը չէ, Իրանը չէ: Ռուսաստանն է: 300 տարվա հայ-ռուսական հարաբերությունների ընթացքում այսքան անկեղծ ու դաշնակցային չեն եղել մեր հարաբերությունները, որքան վերջին մեկուկես տարում՝ Ելցինի եւ Տեր-Պետրոսյանի շնորհիվ: Եթե Ղարաբաղն այսօր կա ու գոյություն ունի՝ միայն Ռուսաստանի շնորհիվ: Ռուսաստանն այսօր խաղաքարտի վրա է դրել իր հեղինակությունը: Խաղաքարտերի վրա է նաեւ Ելցինի հեղինակությունը: Աստված չանի, որ ձեռք բերենք Ելցինի պես հիշաչար մարդու անբարյացակամությունը: 40 օր հետո փամփուշտը վերջանալու է: 7 օր հետո վերջանալու է մթերքը: Բաթումից Ելցինի խոստացած նավը հետ է դարձել: Եթե Հայաստանը երեք օր սոված մնաց, կարող եք պատկերացնել, թե ինչ կլինի: Անցյալ անգամ մենք կոնսենսուսով որոշում ընդունեցինք: Դուք մենակ թողեցիք Գեորգի Պետրոսյանին, բայց համաձայնվեցիք, որ նա ստորագրի: Բոլորիդ է վերաբերվում սա: Հեռախոսային ձայնագրություններից գիտեմ, թե ինչ տեղի ունեցավ հետո, եւ դուք կանգնեցրիք մեզ փաստի առաջ: Ես Հայաստանի կողմից տվեցի երաշխիքներ, ինչը գրանցվեց Վլադիկ Հակոբյանի կողմից (ԼՂՀ ԳԽ քարտուղար.- Գ.Բ.): Վերջինս խնդրեց ստորագրել արձանագրությունը: Ես ասացի, որ այսքան ստորացում թույլ տվի, բայց այդ մեկը թույլ չեմ տա ու չեմ ստորագրի, քանի որ եղածն էլ քիչ չէ՝ ասել եմ 20 հոգու ներկայությամբ: Ուղղաթիռում ես մի պայմանագիր կազմեցի: Այն կստորագրվի որպես գաղտնի պայմանագիր, սրա մասին ոչ ոք տեղյակ չէ՝ վկաներ կան: Այն կարող է հրապարակվել միայն երկու կողմի համաձայնության դեպքում եւ կլինի երկու օրինակից:

    (Պայմանագրում առաջին հերթին հստակ ամրագրվում էին վտանգի դեպքում կողմերի պարտավորությունները.- Գ.Բ.)

    Եւ վերջինը՝ այսքան ստորացում հանդուրժել եմ, մեկն էլ կարող եմ հանդուրժել: Տասը օր որպես պատանդ պատրաստ եմ մնալ Ղարաբաղում:

    Ռոբերտ Քոչարյանն այդ պահին հարցրեց.

    -Լեւոն Ակոպովիչ, ստորացումն ի՞նչ է:

    - Унижение, Ռոբերտ: Պատերազմից հետո ես քեզ մի տարի գրաբար կդասավանդեմ:

    ԼՂՀ ԳԽ նախագահության անդամներից մեկը (կարծեմ՝ Վալերի Ղազարյանը) տեղից.

    -А также ассирийский, Левон Акопович.

    Լեւոն ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆ (լրջացած).- Ես կարող եմ մի բան խնդրել ձեզ՝ քննարկում մի սարքեք: Ես հեռանում եմ ու կես ժամից կգամ:

    Ինչ-որ մեկը տեղից.

    - А потом что?...

    Լեւոն ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆ (նորից ժպտում է).- А потом танцы, господа, шампанское...

    Լեւոն Տեր-Պետրոսյանը մռայլ քայլում է սենյակով մեկ՝ ձեռքերը կրծքին խաչած: Լռություն: Սեղանի շուրջ նստած են ԼՂՀ առաջին գումարման Գերագույն խորհրդի նախագահի պաշտոնակատար Գեորգի Պետրոսյանը, ՊՊԿ ղեկավար Ռոբերտ Քոչարյանը, ԼՂՀ ԳԽ նախագահության անդամներ Լեւոն Մելիք-Շահնազարյանը, Վալերի Ղազարյանը, Կարեն Բաբուրյանը, Սլավա Աղաբալյանը, Հրանտ Խաչատրյանը, Վալերի Բալայանը, Վալերի Ալեքսանյանը, Համլետ Գրիգորյանը, Վլադիկ Հակոբյանը, ինչպես նաեւ Սամվել Բաբայանը, Կամո Աբրահամյանը (ՊԱԿ), Լեոնարդ Պետրոսյանը, Արմեն Իսագուլովը, Մաքսիմ Միրզոյանը, Արկադի Ղուկասյանը, Ժիրայր Պողոսյանը, Շահեն Կարամանուկյանը:

    Տողերիս հեղինակը նստած է պատուհանի մոտ՝ նոթատետրը ձեռքին: Մի քանի հոգի անհանգստություն են հայտնում գրառումներիս կապակցությամբ: Գ.Պետրոսյանը պարզաբանում է՝ պատմության համար է:

    Տեր-Պետրոսյանի ելույթը նկարահանում է նրա օպերատորը:

    Լ.Տեր-Պետրոսյանը դուրս է գալիս սենյակից, եւ սկսվում է քննարկումը: ՀՀ Նախագահի օպերատորը հապաղում է, «ոտը կախում», բայց Ռոբերտ Քոչարյանը կտրուկ եւ կոպիտ դիտողությամբ նրան դուրս է հրավիրում:

    ***

    Սամվել ԲԱԲԱՅԱՆ. - Ոչ ոքի «դավաճան» (իրականում ավելի կոպիտ բառ է օգտագործում.- Գ.Բ.) չենք հանելու: Մարդ չկա, որ «Ոչ» ասելու պատասխանատվությունն իր վրա վերցնի ու զբաղվի մատակարարմամբ: Ստորագրենք մեկ այլ գաղտնի փաստաթուղթ ու ցրվենք: Երկու օրից Մարտակերտ ենք մտնում:

    Ռոբերտ ՔՈՉԱՐՅԱՆ. - Մենք ասել ենք, որ պիտի «ՆԶ» (անձեռնմխելի պաշար - Գ.Բ.) լինի պահեստում, որպեսզի եթե թուրքերը հարձակվեն, վստահ լինենք, որ հետ ենք տալու: Նա չի կարող դա գրել: Նա այն մարդը չէ, որ իր խոսքի տերը չլինի: Նշանակում է՝ երաշխիքներ են տվել նրան: Պայմանավորվենք այսպես՝ ով այստեղից դուրս գա եւ ուրիշ բան ասի՝ նա դավաճան է (իրականում ավելի կոպիտ բառ է օգտագործում, Ս.Բաբայանի օգտագործածը.- Գ.Բ.): Ալիեւին բերել են ռուսները, եւ ԵԱՀԽ-ի զոնտիկը կարող է պետք գալ ռուսներից պաշտպանվելու համար: Ադրբեջանին զիջումներ լինելու են: Կարծիքս այն է, որ Գեորգին ստորագրի:

    Վալերի ԲԱԼԱՅԱՆ. - Միանշանակ «Ոչ» ասելն ամենահեշտն է: Եկեք հիշենք անցյալը, երբ թվում էր, թե աշխարհը մեր դեմ է, թեեւ, ինչ խոսք, այլ մասշտաբներ էին: Ղարաբաղի ապագայի հարցն է դրված: Ես չեմ հավատում, որ ԵԱՀԽ-ն ուզում է մեր հարցը լուծել, եւ որ լույս կբացվի: Հռոմ գնալիս էլ եղել է այս վեճը: Ենթադրում էինք, որ գալու է այս օրը: Առաջին անգամ հայ ազգը տարածք է վերցրել, ու հիմա ստիպում են կամովին զիջել այն: Եթե հարցը լուծվի, միեւնույն է՝ պիտի Քելբաջարն ու Ղուբաթլուն վերցնենք: Վատ վիճակի առաջ են կանգնեցնում, որ կարող է փամփուշտ ու վառելիք չլինի: Սամվելը ճիշտ է, երբ ասում է, որ «Ոչ» ասելու պատասխանատվություն ոչ ոք չի կարող իր վրա վերցնել: Իմ կարծիքն է՝ միասին «Ոչ» ասենք, ընտրենք պայքարի ճանապարհը: Մեր շանսն այդ պայքարի մեջ է: Ես Գեորգիին խորհուրդ չեմ տալիս ստորագրել:

    Ռոբերտ ՔՈՉԱՐՅԱՆ. - Այդ դեպքում մի որոշում պիտի լինի, եւ արձանագրությունը պիտի մնա: Ես լուրջ վտանգ եմ տեսնում Ռուսաստանից: Մի անգամ արդեն մեզ արդուկում էին, եւ պուտչը փրկեց մեզ:

    Վալերի ԲԱԼԱՅԱՆ. - Ռուսները պոդլոստ են անում, բայց նրանց շահերում չկա, որ Ամերիկան մտնի այստեղ:

    Ռոբերտ ՔՈՉԱՐՅԱՆ. - Կոզիրեւն ու Բարաննիկովը հատուկ եկել ու մեզ համոզում են: Խոսում են отвлеченно: Օգոստոսին ի՞նչ վիճակում էինք:

    Վալերի ԲԱԼԱՅԱՆ. - Երկու դեպքում էլ դժվար է լինելու՝ եւ «Այո»-ի եւ «Ոչ»-ի դեպքում: Ժամանակին ասում էիք՝ քանի որ Հայաստանում Տեր-Պետրոսյանն է, այստեղ էլ նրա մարդը պիտի լինի: Եթե այդպես է, ապա այսօր էլ եկեք մտածենք, թե ով է ի վիճակի «Այո» ասելու: Եւ նրան էլ նշանակենք:

    Սլավա ԱՂԱԲԱԼՅԱՆ. - Ո՞վ կարող է երաշխիք տալ, որ «Ոչ» ասելու դեպքում լավ է լինելու:

    Սամվել ԲԱԲԱՅԱՆ. - Մենք չգիտենք, թե զինվորականներն ինչ պահանջներ են դնելու Ռուսաստանի առաջ: Ես կոնկրետ պահանջներ եմ դնելու, թե ինչքան զենք պիտի տան: Այդ դեպքում ես կարող եմ հանգիստ նույնիսկ Բաքուն վերցնել:

    Վալերի ԲԱԼԱՅԱՆ. - Եթե այդպիսի բան կա՝ մեզ էլ ասեք: Ու՞մ առաջ է դրվել այդ պահանջը:

    Սամվել ԲԱԲԱՅԱՆ. - Ռուսների: Եթե այդ 60 օրում չկատարեն, մենք էլ չենք կատարելու:

    Ռոբերտ ՔՈՉԱՐՅԱՆ. - Առաջարկում ենք հետաձգել գրաֆիկը: Եթե ռուսը մեզ չի զոհում, ուրեմն պիտի ընդունի մեր առաջարկը:

    Լեւոն ՄԵԼԻՔ-ՇԱՀՆԱԶԱՐՅԱՆ.- «Ոչ»-ի կողմնակից էի, բայց մի «բայց» է ծնվում: Պիտի մեկ ամսով հետաձգել գրաֆիկը: Եւ այդ ամսում ստուգել պահանջների կատարումը:

    Սամվել ԲԱԲԱՅԱՆ. - Մեկ ամսում հնարավոր չէ: 60 օրում: Որ չստացվի, թե զինվորականները ճնշում են գործադրել:

    Կարեն ԲԱԲՈՒՐՅԱՆ. - Ոչ «Այո», ոչ էլ «Ոչ» ասելու բան է: Ամենաընդունելին, սակայն, «Այո» ասելն է: Մանեւրի համար տեղ է մնում:

    Վալերի ԱԼԵՔՍԱՆՅԱՆ. - Բոլորիս սրտում «Ոչ» է, բայց վերջին հանգամանքները ստիպում են, որ «Այո» ասենք: «Այո», բայց իրականում՝ «Ոչ»:

    Հրանտ ԽԱՉԱՏՐՅԱՆ. - Կարեւորը Քելբաջարի հարցը չէ: Կարեւորն այն է, որ Ղարաբաղի եւ Հայաստանի իշխանությունները եկել են միասնության: Սամվելի ասածն ամենալավ տարբերակն է: Ինֆորմացիա չունենք: Եթե Լեւոնը ինֆորմացիա չունենար, այսքան չէր մտահոգվի: «Ոչ»-ի դեպքում ստացվում է, որ Հայաստանն էլ է մեր դեմ:

    Ռոբերտ ՔՈՉԱՐՅԱՆ. - Շատ եք երկարացնում:

    Արկադի ՂՈՒԿԱՍՅԱՆ. - Հրանտ, վաղը կարող ես ասել՝ «ես «Այո» եմ ասել «Ոչ»-ի իմաստով՝ ինչու՞ եք զորքը հանել»:

    Ռոբերտ ՔՈՉԱՐՅԱՆ. - В принципе, Լեւոնը գոռոզ է (ես նրան մի քանի տարի ճանաչում եմ), բայց հիմա մեզ խնդրում է: Ուրեմն՝ վտանգ կա, չէ՞: Երբ գիշերը զանգեց՝ զարմացա: Ինձ ամենաշատը դա է վախեցնում: Նրա ինֆորմացիան շատ է: Նրա այս վարմունքը բնավորությանը չի համապատասխանում: Մեր ոտներն է ընկել, թեեւ Գորիսից հետո չպիտի մեզ հետ խոսեր по идее.

    Արմեն ԻՍԱԳՈՒԼՈՎ. - Հարցը ծայրաստիճան լուրջ է դրված: Եթե «Ոչ» ենք ասում, ուրեմն փակում ենք դռները եւ դատապարտում ենք մեզ ավելի վատին: Վառում ենք կամուրջները:

    Գեորգի ՊԵՏՐՈՍՅԱՆ. - Կոնկրետ՝ այո՞, թե՞ ոչ:

    Արմեն ԻՍԱԳՈՒԼՈՎ. - Այո:

    Ռոբերտ ՔՈՉԱՐՅԱՆ. - Նրա գալը պատասխանատվությունը վերցնում է մեզնից:

    Սլավա ԱՂԱԲԱԼՅԱՆ. - Հնարավոր չէ փորձել «Ոչ» ասել ու սպասել, թե ինչ է լինելու: Պիտի պատասխանատվություն վերցնել եւ ասել «Այո»:

    Համլետ ԳՐԻԳՈՐՅԱՆ. - Ոչ մի ինֆորմացիա չունենք: Դեպքերի ժամանակագրությունը ցույց է տալիս, որ իրականացվում է Գոբլի ծրագիրը: Քելբաջարը դրա մեջ չի մտնում: Առաջարկել եմ ձգձգել, բայց չի անցել: Հստակ կարծիք ունեմ՝ «Ոչ»:

    Վալերի ՂԱԶԱՐՅԱՆ. - Սկզբից էլ «Ոչ»-ի կողմնակից եմ եղել: Հիմա էլ՝ նույնը: Եւ կարող եմ հիմնավորել:

    Վլադիկ ՀԱԿՈԲՅԱՆ. - Եթե ռազմական կազմավորումները չեն երաշխավորում, ապա ես «Այո»-ի կողմնակից եմ:

    Ժիրայր ՊՈՂՈՍՅԱՆ. - Մի մոռացեք, «Վարդանանք» է եղել, երբ հայերը հավատափոխ են եղել, բայց գործն առաջ է գնացել:

    Լեւոն ՄԵԼԻՔ-ՇԱՀՆԱԶԱՐՅԱՆ. - Ես էլ եմ «Ոչ» ասում:

    Ռոբերտ ՔՈՉԱՐՅԱՆ. - Լյովան (Լ.Մ.Շ.-ն.- Գ.Բ.) քամակը պատար պահում ա: Համաձա՞յն ես, որ դու նստես եւ «Ոչ» ասես:

    Գեորգի ՊԵՏՐՈՍՅԱՆ. - Հերթը ինձ է հասել: Կարծում եմ, որ այսօր ամենադժվարը միանշանակ խոսելն է: Քաղաքական մեկնաբանություն պետք չէ: Փորձեմ կրկնել այն, ինչ միշտ ասել եմ: Եթե չունենք ներքին համաձայնություն՝ անիմաստ է ամեն ինչ: Ես նկատի ունեմ ղարաբաղցիների ներքին համաձայնությունը: Ես այդ վստահությունը չունեմ: Որպես նախագահի պաշտոնակատար փորձեցի մի քանի մոդելներ առաջարկել, որոնք, ըստ իս, ճիշտ են: Երբ չկա այդ միասնությունը, ես ռիսկի չեմ դիմի: Մի բան էլ է պարզ: «Այո» ասողը պիտի կամք ու հնարավորություն ունենա: «Ոչ» ասողն էլ: Եւ երբ ասել եմ, թե հրաժարական եմ տալիս, դա խաղ չէր: 5 հոգի «Այո» են ասել եւ հիմա իմ խոսքը վճռական է: Ես անձամբ կասեի «Այո», բայց ոչ ոք ձեզնից չի կարող երաշխիք տալ, որ «Այո»-ն «Այո» է: Այսքանից հետո ասում եմ՝ «Ոչ»:

    Ռոբերտ ՔՈՉԱՐՅԱՆ. - Բայց գտնում ես, որ ճիշտը «Այո՞»-ն է:

    Գեորգի ՊԵՏՐՈՍՅԱՆ. - Այո:

    Ռոբերտ ՔՈՉԱՐՅԱՆ. - Իսկ արդյո՞ք դա տղամարդկություն է:

    Սլավա ԱՂԱԲԱԼՅԱՆ. - Ժողովուրդը մեղք է:

    Հրանտ ԽԱՉԱՏՐՅԱՆ. - «Ոչ» ասողները թող պատասխանատվությունը վերցնեն իրենց վրա:

    Սլավա ԱՂԱԲԱԼՅԱՆ. - Ընտրություն է պատերազմի եւ խաղաղության միջեւ:

    Սամվել ԲԱԲԱՅԱՆ. - Ես ինձ փոքրիկ վինտիկ եմ համարում այս մեծ խաղում: Ոմանց մոտ мания величия կա: Մեր մոտիկ ընկերը Հայաստանն է, եւ ինչպիսին էլ լինի Տեր-Պետրոսյանը, նա մեր ավագ ընկերոջ՝ Հայաստանի նախագահն է: Հայաստանը խնդրում է, որ մենք «Այո» ասենք: Եկեք ասենք, բայց պահեստային տարբերակ թողնենք: Պետք լինի՝ նրանց էլ կխաբենք: «Այո»-ն, մեկ է, կարող են պոկել մեզնից, թե ինչ ձեւով՝ այլ հարց է:

    Արկադի ՂՈՒԿԱՍՅԱՆ. - Եթե «Ոչ»-ը հաղթի, ապա Գեորգին չպիտի մնա, քանի որ գտնում է, որ ճիշտն «Այո»-ն է, բայց «Ոչ» է ասում: Պիտի այնպիսի մարդ նստի, որ գոնե «Ոչ»-ում համոզված լինի:

    Վալերի ԲԱԼԱՅԱՆ. - Կարելի է հակառակն էլ անել՝ թող այնպիսի մարդ նստի, որ կարող է «Այո» ասել:

    Ռոբերտ ՔՈՉԱՐՅԱՆ. - Ճիշտ է, պիտի «Այո» ասողին նշանակել: Կամ էլ առաջարկում եմ, որ Մելիք-Շահնազարյանը նստի ու «Ոչ»-ը շարունակի: Կամ էլ՝ Վալերի Ղազարյանը:

    Գեորգի ՊԵՏՐՈՍՅԱՆ. - Ո՞վ է կողմ, որ հրաժարական տամ:


    Քվեարկում են. կողմ՝ 8, դեմ՝ 1 (Հ.Գրիգորյան), ձեռնպահ՝ 1:

    Կարեն Բաբուրյանը, որ Գերագույն խորհրդի նախագահի տեղակալի պաշտոնակատար էր, նշանակվում է ԳԽ նախագահի պաշտոնակատար: Հենց նա էլ ստորագրում է Քարվաճառի մասին փաստաթուղթը: Մարիո Ռաֆայելլիին հղած նամակում ղարաբաղյան կողմը խնդրում է 30 օրով հետաձգել փաստաթղթի պահանջների կատարումը:

    «Ձեւականություններն» ավարտելուց հետո այստեղ մնացածների մոտ ընդհանուր բարձր տրամադրություն էր: Տեր-Պետրոսյանը ԼՂՀ ԳԽ նախագահի առանձնասենյակում նստած էր նախագահի աթոռին, զրուցում էր սրա-նրա հետ առօրեական հարցերով: Ինձ էլ հարցրեց, թե «հիմա Կոմիտասն ի՞նչ է անում» (արցախյան շարժման ասկերանյան առաջամարտիկներից մեկի, գրող Կոմիտաս Դանիելյանի մասին էր հարցնում, որին շարժման առաջին տարիներին հանդիպել էր): Ինձ դուր չեկավ, որ նա բառ անգամ չփոխանակեց Գեորգի Պետրոսյանի հետ, որը մեկուսի կանգնած էր՝ կարծես լքված բոլորի կողմից: Թեեւ հետագայում, երբ ԼՂՀ ԳԽ նախագահ Կարեն Բաբուրյանին հրավիրել էր պաշտոնական այցով ժամանել Երեւան (նրա նախորդները նման պատվի չէին արժանացել) եւ վերջինիս հետ նաեւ ես էի մասնակցում պաշտոնական հանդիպումներին, նա մի քանի անգամ ինձ երկիմաստ հարցրեց՝ «Գեորգին լավ տղա է, չէ՞»:
    http://www.analyticon.org/

  6. #4
    justice managements VIP Ultra Club
    Join Date
    Oct 2007
    Location
    germany
    Posts
    14,056
    Blog Entries
    93
    Thanks
    14,044
    Interesting posts: 2,181
    Posts signed 2,751 times as interesting
    Groans
    82
    groaned 40 Times in 21 Posts
    Rep Power
    32

    Re: Արցախյան ԱԶԱՏԱՄԱՐՏ Война за Арцах-карабах War for Artsach - Karabach

    Հայկական տրամաբանությունը հայի համար է... Ղարաբաղցիք ԼՏՊ-ի պորտը տեղը դրեցին,որ չխոթի քիթը այդ հարցերում.Եթե մնար ԼՏՊ-ի որոշմանը հիմա սոսկալի կլիներ վիճակը ...

  7. #5
    Զամունդացի դեմք VIP Ultra Club voter's Avatar
    Join Date
    Dec 2006
    Age
    51
    Posts
    9,435
    Blog Entries
    19
    Thanks
    275
    Interesting posts: 1,176
    Posts signed 1,587 times as interesting
    Groans
    6
    groaned 170 Times in 119 Posts
    Rep Power
    27

    Պատասխանը: Re: Արցախյան ԱԶԱՏԱՄԱՐՏ Война за Арцах-карабах War for Artsach - Karabach

    Quote Originally Posted by brat_eu View Post
    Հայկական տրամաբանությունը հայի համար է... Ղարաբաղցիք ԼՏՊ-ի պորտը տեղը դրեցին,որ չխոթի քիթը այդ հարցերում.Եթե մնար ԼՏՊ-ի որոշմանը հիմա սոսկալի կլիներ վիճակը ...
    Եղբայր մի շտապի ընդհանրացումներում, կարծում ես Քոչարյանն էր մի սփատ - կարդա ուշադիր ու կնկատես, որ ոչ ադ ետուքների մասին ռեպլիկներ անող տգետը Ռոբերտը, որ նվնվում է ինչ որ նեպրիկասնավեննի զապասների մասին ու միանգամից առաջարկում է ստորագրել, ոչ էլ Արկադիկ Ղուկասյանը։ Դրանք էլ հստակ ոչ չեն ասել, մենակ ցինիկ ռեպլիկներ են արել ու պանիկա տարածել իսկ Ղուկասյանը ընդհամենը իրա տաք տեղն է ապահովվել, նստե կլռիր հետո վերջեն միակ առաջարկը որ արել է Գեորգի Պետրոսյանի հրաժարական պահանջելն է եղել ...

    Որ Քոչարյանը ու ԼՏՊի միջև քիչ տարբերություն կա, ինչքան էլ նրանք իրար հետ չունենան, փաստ է - նուրբ փաստ է, բայց հասկացողը կհասկանա
    Առանձնապես զրուումա դա երբ Վալերի ԲԱԼԱՅԱՆՆ Սամվել Բաբայանի միասին ՈՉ ասելու առաջարկը աջակցում է, այդ ետույք խաղացնող Քոչարյանը միանգամից վրա է տալիս ու լղոզում, սկսում պայմաններ դնել, բա որ տենց ա ուրեմն Այդ դեպքում մի որոշում պիտի լինի, եւ արձանագրությունը պիտի մնա ինչ արձանագրություն ինչ տաս կոպեկ, դատաբժշկական փորձաքննություն ու էկսպերտնի եզրակացություն էլ պահանջեր լավ կլիներ.... Կասեի, բայց դրանից հետք ինքս ինձ պիտի 6 ամսվա տուգանք տամ գռեհիկ արտահայտությունների համար...

    ԼՂՀ ԳԽ հերթական նստաշրջանում հերթական ընտրությունն էր: Արթուրի մահից հետո նրա տեղակալ Գեորգի Պետրոսյանը պաշտոնակատար էր: Քանիցս փորձ արվեց ընտրել նախագահ, բայց ոչ ոք չէր անցնում (մի անգամ քիչ մնաց ընտրվեր Շահեն Մեղրյանը, բայց մի քանի ձայն չհերիքեց): Ոչ Գեորգին էր պաշտոնակատարից նախագահ դառնում (ի դեպ, պաշտոնակատար էլ մնաց՝ մինչեւ հրաժարականը), ոչ էլ Ռոբերտ Քոչարյանն էր ընտրվում: Ընտրություններից մեկում Ռ.Քոչարյանը չէր ընտրվում ու չէր ընտրվում, թեեւ Հայաստանից պատկառելի պատվիրակություն էր եկել սատարելու նրան: Ոչ մի փաստարկ չէր ազդում: Ի վերջո, Վահան Շիրխանյանը «հուսահատ» բերեց վերջին փաստարկը.

    -Եթե չընտրեք մեր ուզած թեկնածուին՝ կասկածի տակ է դրվելու ալյուրի մատակարարումը:

  8. #6
    justice managements VIP Ultra Club
    Join Date
    Oct 2007
    Location
    germany
    Posts
    14,056
    Blog Entries
    93
    Thanks
    14,044
    Interesting posts: 2,181
    Posts signed 2,751 times as interesting
    Groans
    82
    groaned 40 Times in 21 Posts
    Rep Power
    32

    Re: Արցախյան ԱԶԱՏԱՄԱՐՏ Война за Арцах-карабах War for Artsach - Karabach

    Այս հարցի շուրջը շատ ենք մտածել դեռևս այն տարիներին 1988-90.Բայց արի ու տես թե ով էր հիմնական խոչնդոտը,

  9. #7
    justice managements VIP Ultra Club
    Join Date
    Oct 2007
    Location
    germany
    Posts
    14,056
    Blog Entries
    93
    Thanks
    14,044
    Interesting posts: 2,181
    Posts signed 2,751 times as interesting
    Groans
    82
    groaned 40 Times in 21 Posts
    Rep Power
    32

    Re: Արցախյան ԱԶԱՏԱՄԱՐՏ Война за Арцах-карабах War for Artsach - Karabach

    ուղղակի այդ պատմությունները պետք էին,որպիսի վստահությունը չկորցնեին

Thread Information

Users Browsing this Thread

There are currently 1 users browsing this thread. (0 members and 1 guests)

Tags for this Thread

Posting Permissions

  • You may not post new threads
  • You may not post replies
  • You may not post attachments
  • You may not edit your posts
  •