Results 1 to 3 of 3

Thread: Ոչ միայն համակարգային, այլեւ աշխարհայացքային փոփոխություններ

  1. #1
    Persona grata VIP Club azadakrum's Avatar
    Join Date
    Dec 2007
    Posts
    83
    Thanks
    0
    Interesting posts: 3
    Posts signed 4 times as interesting
    Groans
    0
    groaned 0 Times in 0 Posts
    Rep Power
    17

    Ոչ միայն համակարգային, այլեւ աշխարհայացքային փոփոխություններ

    http://www.youtube.com/ArmenianNation

    Սա է Հայ ազգայնականների համախմբման առաքելությունը

    Հունվարի 22-ին Հայ Արիական միաբանության (ՀԱՄ) գրասենյակում կայացավ Հայ Ազգայնականների համախմբման (ՀԱՀ) առաջին մամլո ասուլիսը: Հիշեցնենք, որ մեկ ամիս առաջ ստեղծված այս համախմբումը հիմնադրվել էր 2008թ. դեկտեմբերի 22-ին, Հայ արդարադատության աստված Միհրի վերածնման եւ ձմեռային արեւադարձի օրը, պատմական Էրեբունի (Արին Բերդ) ամրոցի տարածքում: ՀԱՀ-ը հայտարարությամբ հայտնել էր, որ Հայաստանի քաղաքական ուժերը վաղուց պիտի ձեւավորված ու համակարգված լինեին եւ պաշտպանեին հայոց ազգային շահերը իրենց գաղափարադրույթներին համապատասխան: Նշվել էր նաեւ, թե սրա բացակայությունն է պատճառը, որ «երեկվա համայնավարն այսօր ազատական հայացքների տեր է դարձել, իսկ վաղն անվարան հանդես կգա իբրեւ ազգայնական:

    Ավելին՝ երեկվա ապազգայինն այսօր ազգայինի համբավ է ձեռք բերել: Սա հավաստում է, որ ինչպես չի ինքնահաստատվել մեր քաղաքական դաշտը, այնպես էլ հանրությունն է քաղաքականապես հեղհեղուկ մնացել եւ ի վիճակի չէ ձեւավորել հանրային կամ, այսպես կոչված, քաղաքացիական կուռ հասարակարգ: Այս իրավիճակում, երբ ներքին անկայունություն կա, իսկ արտաքին քաղաքականությունում վերստին սրվում են արցախյան հիմնահարցին ու տարածաշրջանային կայունությանն առնչվող խնդիրները, մենք՝ ներքոստորագրյալ հոգեւոր, քաղաքական, հասարակական ուժերն ու անհատները, հայտարարում ենք ազգայնական քաղաքական բեւեռի ձեւավորման մասին, որի նպատակն է նմանատիպ ուժերի համախմբումը եւ հզոր հայկական ազգայնական կառույցի ձեւավորումը»: ՀԱՀ-ը նպատակադրվել է համախմբել ինչպես հայաստանյան, այնպես էլ սփյուռքի հայոց հավատի հետեւորդ հայ ազգայնականներին՝ «կփորձի սրբագրել նախկին դաշինքների սխալները եւ իրականացնել Հայաստանի եւ Սփյուռքի հայ ազգայնականների փափագը՝ հզոր եւ միասնական հայկական ազգայնական ուժի ձեւավորումը»: Հիշեցնենք նաեւ ՀԱՀ հիմնադիր խորհրդի անդամներին՝ Արմեն Ավետիսյան (Հայ Արիական Միաբանության առաջնորդ), Գագիկ Հայրապետյան («Արորդիների Ուխտ»-ի քուրմ, Մեհենական Խորհրդի նախագահ), Արմենուհի Մելքոնյան («Լուսանցք» շաբաթաթերթի գլխավոր խմբագիր), Շմավոն Վեզիրյան (Երիտասարդական ռազմա-հայրենասիրական միություն նախաձեռնության ղեկավար), Վազգեն Ղազարյան («Հայ-Արիներ» պարբերականի եւ www.hayary.org կայքէջի խմբագրական խորհրդի անդամ), Գեւորգ Յազըճյան (սփյուռքահայ լրագրող, պատմական գիտությունների թեկնածու), Ռաֆֆի Բաբակյան (Հայրենիք-Սփյուռք կապերի նախաձեռնության ղեկավար), Սերգեյ Մանուկյան (ԵՊՀ փիլիսոփայության եւ հոգեբանության ֆակուլտետի դոցենտ), Աշոտ Բադալյան (Ազգային արժեքների պաշտպանության հանձնախմբի անդամ): ՀԱՀ-ը ունի նաեւ ընդլայնված խորհուրդ, որի կազմում վերոնշյալներից բացի ընդգրկված են նաեւ ներկայացուցիչներ Արցախից, Ջավախքից, ԱՄՆ-ից ՌԴ-ից եւ այլ երկրներից:

    Դառնալով ասուլիսին՝ տեղեկացնենք. ՀԱՀ-ի հիմնադրման հիմնավորումը եւ խորհրդի անդամներին հենց սկսզբից ներկայացրեց «Լուսանցք» շաբաթաթերթի գլխավոր խմբագիր Արմենուհի Մելքոնյանը: Նա մասնավորապես կարեւորեց ՀԱՀ-ի անդամների հոգեւոր-գաղափարական միասնությունը, ինչը համախմբումն ավելի կուռ եւ նպատակային է դարձնում: Նշեց, որ «Լուսանցք»-ն իր առաջին թողարկումից առ այսօր պաշտպանում է հայոց ազգային ու պետական շահերը, մեր ազգային արժեքային համակարգը, այս համապատկերում նաեւ հայ ազգայնականության շահերը, ուստի՝ հիմնականում լինելով ազգայնական ուղղությամբ լրատվամիջոց, կարեւորել է իր մասնակցությունը ՀԱՀ աշխատանքներին:

    ՀԱՄ առաջնորդ Արմեն Ավետիսյանը խոսեց ՀԱՀ-ի կազմակերպական խնդիրների եւ առաջիկա անելիքների մասին: Ներկայացրեց համախմբման ներքին եւ արտաքին քաղաքական սկզբունքները, հոգեւոր-հավատամքային եւ գաղափարախոսական հիմնադրույթները: Նա կարեւորեց հայոց հավատին՝ Հայ Աստվածների պաշտամունքին վերադառնալու եւ հայոց ծագումին հարաբերվելու, Տիեզերակարգով առաջնորդվելու անհրաժեշտությունը: Միաժամանակ հայտնեց, որ իրենք որեւէ մեկին որեւիցե բան պարտադրելու խնդիր չունեն, ցանկանում են ապրել հայոց հավատի եւ կեցակարգի սահմանումներով: Վստահ են, որ Հայ Աստվածների, Հայր Արայի հետ հարաբերվելով, նրանց հավատալով ավելի կշահի ազգը, քան՝ հրեաների Եհովա աստծո կամ նրա որդու հետ հարաբերվելով կամ հավատալով: Հայը պետք է հավատա Հայ Աստվածներին եւ պայքարի հայ ազգի ու հայոց հայրենիքի միավորման ու զորացման համար:

    Սերգեյ Մանուկյանը, ով նաեւ «Արորդիների Ուխտ»-ի քուրմ է, առավելապես արժեւորեց հեթանոսական-արիական հավատին վերադառնալու եւ բուն-արմատների վրա կանգնած հայոց նպատակներին հասնելու խնդիրը: Նա գնահատեց ՀԱՀ-ի անդամների հոգեւոր-հավատամքային կողմնորոշումը եւ վստահեցրեց, որ սա է նորակառույց համախմբման առաջընթացի գրավականը: Ներկայացրեց նաեւ հեթանոսություն-քրիստոնեություն-հեթանոսություն անցումների պատմական վերլուծությունը եւ կրթական համակարգում տիրող ապազգայնությունը:

    «Հայ-Արիներ» պարբերականի խմբագրական խորհրդի անդամ Վազգեն Ղազարյանը կենտրոնացավ առկա կրթական, գիտական եւ մշակութային խնդիրներին, ինչպես նաեւ այդ ոլորտներում պետական քաղաքականության բացակայությանը: Նշեց, որ այդ ոլորտները, ինչպես եւ մեր ազգն ու երկիրը փորձադաշտ են դարձել օտարների համար եւ այլեւս վտանգված է սերնդակրթությունը, հայեցի դաստիարակության հարցը: Կրթական համակարգը միջազգային (տիեզերաքաղաքացի կերտելու) դասագրքերով է լցված, առավելապես ապազգային սերունդ է աճեցնում՝ ազգայինը տարեց տարի հետ մղելով:

    Աշոտ Բադալյանը ներկայացրեց հայոց արժեքային համակարգի ա ն կ մ ա ն պատճառները, հոգեւոր-մշակութային առկա ձեւախեղումները: Նա հավելեց, որ այս ամենի շտկման գործում մեծ է նաեւ լրատվամիջոցների դերը եւ այստեղ համակարգված պայքար է պետք ծավալել՝ մեկս մեկու օգնելով:

    Հայրենիք-Սփյուռք կապերի նախաձեռնության ղեկավար Ռաֆֆի Բաբակյանը նույնպես կարեւորեց ՀԱՀ-ի ոչ միայն քաղաքական ազգայնական ուղղվածությունը, այլեւ՝ հավատքի միասնականությունը: Նա ծավալվեց հիմնականում արտաքին խնդիրների շուրջ, առավելապես Իսրայել-Պաղեստին հակամարտության մասով, որը ցնցեց ամբողջ աշխարհը, սակայն ՀՀ իշխանություններն այդպես էլ անտարբեր մնացին այս հարցին: Իսկ սա ոչ միայն պարզ հակամարտություն էր, այլ տարածաշրջանային վերաձեւումների հերթական փորձերից էր, որից այդպես էլ հեռու են մնում հայրենի ղեկավարները: Նա կարեւորեց սիոնիստական վարչակարգի դեմ միահամուռ պայքարը:

    Սփյուռքահայ Գեւորգ Յազըճյանը ներկայացրեց Հայաստանում տիրող լեզվաքաղաքական, կրթական, պատմա-գիտական (հատկապես՝ հայագիտական) եւ մշակութային խայտառակ իրավիճակը եւ մեղադրեց ազգայնական հորջորջվող ՀՀԿ-ականներին ու ՀՅԴ-ականներին՝ ոլորտներում առկա ապազգային, նույնիսկ հակաազգային դրսեւորումներում, նաեւ հայ-թուրքական հարաբերություններում զիջողական կեցվածքի մեջ: Վտանգավոր համարեց Արցախի եւ ազատագրված տարածքների չբնակեցումը: Նա Հայ առաքելական եկեղեցուն էլ մեղադրեց, որ քար լռություն է պահպանում ամենուրեք մեսրոպատառ այբուբենի պղծման, համասեռականների եւ աղանդավորականների ՀՀ օրենքներով պաշտպանման դեմ չխոսելու, այսպիսի այլ հարցերում միշտ չեզոք դիրքորոշումներ ունենալու մեջ:

    Շմավոն Վեզիրյանն անդրադարձավ երիտասարդ սերնդի կրթա-դաստիարակչական խնդիրներին, նոր սերնդին հայրենասիրական ոգով ձեւավորելու անհրաժեշտությանը: Կարեւորեց նաեւ հավատի ու գաղափարի ճիշտ ներկայացման հարցը, որից էլ կսնվի հաջորդ սերունդը:

    Լրագրողների կողմից տրվեցին հարցեր, որոնց ՀԱՀ խորհրդի անդամները տվեցին հնարավորինս մանրամասն պատասխաններ: Հարցուպատասխաններով ներկայացվեցին ՀԱՀ դիրքորոշումները՝ Մերձավորարեւելյան եւ Կովկասյան տարածաշրջանների, հայ-թուրքական հարաբերությունների եւ Արցախի խնդրի վերաբերյալ, ՀՀ իշխանությունների եւ ընդդիմության հետ հարաբերությունների, ինչպես նաեւ ՀԱՀ-ի պայքարի ձեւերի մասին: ՀԱՀ հիմնադիրները նշեցին, որ Թուրքիան եւ Ադրբեջանը համարում են թշնամական պետություն եւ տարածաշրջանային հարցերում նախընտրում են հարաբերվել բնիկության իրավունքի հիմքերով: Իսկ Կովկասում միակ եկվորները թյուրքական տարրերն են, որոնց հետ մենք լուրջ պահանջատիրական խնդիրներ ունենք: ՀԱՀ-ը գաղափարական, ավելին՝ հոգեւոր պատկերացումներով տարակարծիք է եւ իշխանությունների եւ ընդդիմության հետ, սակայն, պատրաստ է ազգանպաստ գործունեության դեպքում աջակցել թե մեկին, թե մյուսին: Բայց ՀԱՀ-ը կմնա որպես առանձին քաղաքական բեւեռ՝ ուրույն ազգայնական եւ հավատամքային մոտեցումներով:

    Նարե Մշեցյան

    «Լուսանցք» թիվ 2 (88), 2009թ.

    http://www.youtube.com/ArmenianNation
    Attached Thumbnails Attached Thumbnails Click image for larger version. 

Name:	HAH.jpg‎ 
Views:	112 
Size:	99.5 KB 
ID:	7204  


  2. #2
    Persona grata VIP Club azadakrum's Avatar
    Join Date
    Dec 2007
    Posts
    83
    Thanks
    0
    Interesting posts: 3
    Posts signed 4 times as interesting
    Groans
    0
    groaned 0 Times in 0 Posts
    Rep Power
    17

    Re: Ոչ միայն համակարգային, այլեւ աշխարհայացքային փոփոխություններ

    Новости Армении

    Армянские националисты требуют от властей страны осудить действия Израиля в Палестине

    ЕРЕВАН, 22 января. /Новости-Армения/. Армения должна осудить действия Израиля в отношении народа Палестины, считает руководитель инициативы по связям Армения-Диаспора, член Объединения армянских националистов Раффи Бабакян.
    «Весь мир поднял голос протеста против геноцида палестинского народа, и Армения должна была сделать это одной из первых, не только потому, что сам армянский народ подвергся в свою время геноциду, но и исходя из собственных интересов», - сказал Бабакян в среду журналистам.
    В частности, по его словам, «Израиль, входя в десятку крупнейших стран-торговцев оружием, поставляет наступательное оружие Азербайджану на миллионы долларов» в условиях, когда президент Азербайджана Ильхам Алиев открыто угрожает решить карабахскую проблему военным путем.
    Бабакян отметил, что армянские националисты будут содействовать усилиям, направленным на осуждение руководителей израильского государства, организовавших военную акцию против Палестины.

    Операция Израиля в секторе Газа, целью которой израильская сторона объявила прекращение ракетно-минометных обстрелов с палестинской стороны, началась 27 декабря 2008 года и завершилась в прошлое воскресенье, унеся жизни почти 1,3 тысячи палестинцев, большинство из них - мирные граждане. По данным

  3. #3
    Զամունդացի դեմք VIP Ultra Club voter's Avatar
    Join Date
    Dec 2006
    Age
    51
    Posts
    9,435
    Blog Entries
    19
    Thanks
    275
    Interesting posts: 1,176
    Posts signed 1,587 times as interesting
    Groans
    6
    groaned 170 Times in 119 Posts
    Rep Power
    27

    Պատասխանը: Ոչ միայն համակարգային, այլեւ աշխարհայացքային փոփոխություններ

    Просто на зло тому, что Израиль сотрудничает с турками и поставляет оружие азербайджану, глупо поддерживать народ, который выбрал себе в правители нацистов не признающих даже право евреев иметь своё государство.

    Может ещё и начнём требовать осуждения бомбардировок немецких городов во второй мировой, там тоже погибали мирные жители намного больше - сотнями тысячами. Но надо иметь честность брать на себя последствия своих действий, в частности ставя в свои правители нацистов имея цель уничтожить другой народ, нечего плакаться в рубашку, когда за это тебя будут пороть и наказывать.

Thread Information

Users Browsing this Thread

There are currently 1 users browsing this thread. (0 members and 1 guests)

Similar Threads

  1. Replies: 5
    Last Post: 07 Jan 09, 21:37
  2. Replies: 0
    Last Post: 10 Oct 08, 02:36
  3. Replies: 5
    Last Post: 08 Jul 08, 14:42
  4. Replies: 0
    Last Post: 21 Mar 08, 21:50
  5. Replies: 0
    Last Post: 26 Dec 07, 20:42

Posting Permissions

  • You may not post new threads
  • You may not post replies
  • You may not post attachments
  • You may not edit your posts
  •