Page 1 of 38 1234511 ... LastLast
Results 1 to 7 of 262

Thread: Sexual and marriage practicies in Armenia Սեռական և ընտանեկան բարքերի ներկա մակարդակը Հայաստանում Уровен сексуальных и семейных отношений в сегодняшней Армении

  1. #1
    Զամունդացի դեմք VIP Ultra Club voter's Avatar
    Join Date
    Dec 2006
    Age
    51
    Posts
    9,435
    Blog Entries
    19
    Thanks
    275
    Interesting posts: 1,176
    Posts signed 1,587 times as interesting
    Groans
    6
    groaned 170 Times in 119 Posts
    Rep Power
    27

    Thumbs down Sexual and marriage practicies in Armenia Սեռական և ընտանեկան բարքերի ներկա մակարդակը Հայաստանում Уровен сексуальных и семейных отношений в сегодняшней Армении

    «Անմեղության կանխավարկածը»

    Սկեսուրների «գործը» դժվարացել է, նրանք չեն կարողանում հաստատ իմանալ՝ հարսի կուսությունը բնակա՞ն է, թե՞ ոչ:

    Հատկապես 17-20 տարեկան աղջիկների շրջանում հաճախ է շոշափվում սեքսի թեման, եւ հենց այդ տարիքում է հավանականությունը մեծ, որ նրանք իրենց հետաքրքրությունը բավարարելու համար անցնեն իրական քայլերի: Թեեւ վերջին մի քանի տարում Հայաստանում շատ բան է փոխվել, երիտասարդներն ավելի ազատամիտ են դարձել, սակայն մի հարցում «հեղաշրջումն» այնքան էլ ակներեւ չէ՝ սկեսրոջ տուն մտնելիս հարսը պիտի «անարատ» լինի: Բայց սա չի ենթադրում, որ ամեն ինչ սառեցված վիճակում է, եւ հիշատակված հարցի նկատմամբ վերաբերմունքն ընդհանրապես չի փոխվել: Մի շարք չհրապարակված սոցհարցումներն ու ուսումնասիրությունները վկայում են, որ հայ աղջիկներն իրենց կուսությունը կորցնում են 20-22 տարեկանում, նրանցից ոմանք էլ «արդարացել են» են, որ «անմեղությունից» զրկվել են ապագա ամուսինների հետ: Պատկերն այլ է տղաների դեպքում, միջինացված հաշվարկներով, նրանք առաջին անգամ կնոջ հետ կենակցում են 16-17 տարեկան հասակում: Դժվար է հավատալ այս թեմաներով հարցումներին, քանի որ քչերը համարձակություն կունենան հաղթահարել տաբուն եւ սեռական հարաբերություն ունենալու ճշգրիտ տարիք նշել: Մինչդեռ Հայաստանի ազգային վիճակագրական ծառայության տվյալներով, մեր երկրում 15-19 տարեկան յուրաքանչյուր 1000 աղջկա տարեկան բաժին է հասնում հղիության արհեստական ընդհատման 3-4 դեպք: Ժամանակակից բժշկությունը նմանատիպ աղջնակների մասին նույնպես հոգացել է՝ վիրաբուժական ճանապարհով վերականգնելով կուսաթաղանթը: Թեեւ վիճակագրական տվյալներ չկան, թե Հայաստանում կուսաթաղանթը վերականգնելու համար քանի կին է դիմել բժշկական միջամտության, սակայն բժիշկները հավաստիացնում են, որ այս երեւույթն արդեն շատ տարածված է ու սովորական բնույթ է կրում:

    Փաստորեն, զգալի չափով հայ ընտանիքներում դեռեւս պահպանված՝ նորապսակների սավանի վրա արյան հետքեր փնտրելու սովորույթն արդեն կորցրել է իր ուժը, քանի որ դա խաբուսիկ է, եւ սկեսուրներն, այնուամենայնիվ, չեն կարող իմանալ՝ հարսի կուսությունը բնակա՞ն էր, թե՞ արհեստական: Մյուս կողմից, դժվարին իրավիճակում են հայտնվել իսկապես «անմեղները»: Սեռական կյանքի ազատության նոր մոտեցումներ որդեգրած երիտասարդ տղաները դժվար կհավատան, ասենք, 25 տարեկան աղջկա այն երդումներին, թե իր ապրած կյանքի ընթացքում ոչ մի տղա մատով անգամ չի դիպչել իրեն եւ կուսությունն էլ պահել է ապագա ամուսնու համար:

    «Առավոտը» զրուցեց 27-ամյա Անիի հետ (անունը փոխված է), որը 22 տարեկանում «խաբվել» էր, սակայն մեկ ամիս անց հանդիպել էր 25 տարեկան մի տղայի, որն էլ, հավատալով աղջկա խաբված լինելու հանգամանքին, այնուամենայնիվ՝ սիրել ու ամուսնացել էր նրա հետ: «Ամուսնական առաջին գիշերից հետո սկեսուրս ինձնից պահանջեց անմեղության ապացույցներ, իրավիճակը փրկեց ամուսինս, մորն ասելով, թե ինքն է եղել իմ առաջին տղամարդը, պարզապես դա արել է մինչեւ ամուսնանալը, բարեբախտաբար, սկեսուրս հավատաց, թեեւ մի քանի օր ինձ այլ աչքով էր նայում: Ամուսնուս հետ խաղաղ ապրել եմ ընդամենը մի քանի ամիս, որից հետո սկսվեցին մեր կյանքի քաոսային օրերը: Նա սկսեց իրեն տալ խմիչքի ու գրեթե ամեն օր հարբած էր տուն գալիս: Անկողնում ինձ վերաբերվում էր որպես մարմնավաճառի, այսինքն՝ ուզածի պես օգտագործում էր ինձ եւ ստիպում էր անել բաներ, որոնք իմ սրտով չէին: Հետո ամուսինս սկսեց ինձ երեսով տալ, ասելով, որ պիտի գոհ լինեմ ինձ տան կին դարձնելու համար... Նա մեկ տարվա մեջ իրեն լրիվ կորցրեց, օրերով տուն չէր գալիս ու միշտ ընկճված էր... Ամեն կերպ խուսափում էր ինձ հետ հասարակական վայրերում հայտնվելուց, նույնիսկ իր քրոջ տուն չէինք գնում: Հասկացա, որ այս ամենի պատճառը ես եմ, եւ նա ամենեւին էլ չէր հաշտվել այն մտքի հետ, որ ինքը չի եղել իմ առաջին տղամարդը: Ամուսնուս կյանքը չխորտակելու համար կամովին բաժանվեցի, քանի որ արդեն անհնար էր մեր համատեղ կյանքը»,- պատմում է Անին:

    Մեր զրուցակիցը հավաստիացնում է, որ երկրորդ անգամ այլեւս չի ամուսնանա, քանի որ վախենում է երկրորդ անգամ էլ հայտնվել նմանատիպ նվաստացուցիչ իրավիճակում:

    Ի դեպ, ըստ վիճակագրության, աշխարհում ամուսնալուծված տղամարդկանց եւ կանանց մոտ 75%-ը կրկին ամուսնանում է, բայց այդ ամուսնությունների կեսից ավելին նորից «վախճան» է ունենում: Ընդ որում, երկրորդ անգամ ամուսնացողների համատեղ կյանքն ավելի շուտ է ավարտվում, քան առաջինի դեպքում: Մեզ մոտ իրավիճակը հակառակն է: Ամուսնալուծությունների թիվը տարեցտարի աճում է, սակայն չի ավելանում երկրորդ եւ ավելի անգամ ամուսնացողների թիվը: Մոտավոր հաշվարկներով, կանանց 30%-ը երկրորդ անգամ է ամուսնանում, իսկ տղամարդկանց՝ մոտ 55%-ը:

    http://new.aravot.am/am/articles/culture/54471/view

    Если будет руский перевод выложу или может модер отдела возмёться перевести если интерес будет большим.

  2. #2
    Զամունդացի դեմք VIP Ultra Club voter's Avatar
    Join Date
    Dec 2006
    Age
    51
    Posts
    9,435
    Blog Entries
    19
    Thanks
    275
    Interesting posts: 1,176
    Posts signed 1,587 times as interesting
    Groans
    6
    groaned 170 Times in 119 Posts
    Rep Power
    27

    Պատասխանը: Sexual and marriage practicies in Armenia Սեռական և ընտանեկան բարքերի ներկա մակարդակը Հայաստանում Уровен сексуальных и семейных отношений в сегодняшней Армении

    Իսկ սա ադաթների տխուր հետևանքների մասին - շատ հաճախ և ոչ միայն Հայաստանում, նախաընտանեկան սեռական հարաբերությունները կարող են կոտրել երիտասարդ աղջիկների կյանքը։
    «Երեւի ինձ մի օր կներես»

    Մարինեից ընտանիքը հրաժարվել է, ինչ է, թե՝ նրան փախցնելուց հետո լքել են, ու նա հետ է եկել

    «Նա ինձ շատ էր սիրում, ու ես հավատում էի նրա ամեն մի խոսքին: Այդ ժամանակ կյանքն ինձ գունավոր մի երազ էր թվում: Սակայն հիմա իմ կյանքի ամեն մի ակնթարթից հիասթափվել եմ»,- «Առավոտի» հետ զրույցում պատմեց 17-ամյա Մարինեն: Երկու տարի առաջ Մարինեն սիրահարվել է, եւ այդ սերն էլ դարձել է նրա դժբախտության պատճառը: «Վիգենը մորաքրոջս հարեւանն էր: Առաջին անգամ տեսա ամառային արձակուրդներին, երբ հանգստանում էի մորաքրոջս տանը: Առաջին հանդիպումից երկուսիս հետ էլ ինչ-որ բան կատարվեց: Այնտեղ անցկացրած 2 շաբաթները դարձան մեր սիրո սկիզբը»,- պատմեց Մարինեն: Նրա խոսքերով, իր սիրած տղան՝ Վիգենն, արդեն ավարտել էր դպրոցը, ինքն էլ դեռ 9-րդ դասարանում էր. «Մեր կապը ծնողներից գաղտնի էինք պահում: Ամեն երկուշաբթի Վիգենը գալիս էր ինձ տեսնելու, այդ օրերն ինձ համար դարձել էին երջանկության օրեր: Սակայն եկավ մի ժամանակ, որ Վիգենը շատ զբաղված էր եւ չէր կարողանում ամեն երկուշաբթի գալ: Իսկ հետո շատ փոխվեց: Լինում էր՝ ամիսը մի անգամ էինք հանդիպում, ու ամեն անգամ ասում էր, որ էլ չի կարողանում սպասել: Նա ուզում էր, որ շուտ ամուսնանանք»:

    Մարինեի պատմելով՝ ինքն այդ ժամանակ չէր կարող ամուսնանալ. «Ծնողներս կընդդիմանային, եղբայրս էլ հաստատ կսպաներ, որ իմանար: Մի օր պայմանավորվել էինք հանդիպել: Նա միշտ ոտքով էր գալիս, որովհետեւ մեքենա չուներ ու միասին զբոսնում էինք: Բայց այդ անգամ եկավ մեքենայով ու ընկերոջ հետ: Ինձ ասաց, որ գնում ենք մի շատ սիրուն տեղ: Շատ երկար գնացինք ինձ համար անծանոթ ճանապարհներով: Երբ տեղ հասանք՝ ասաց, որ էդ ընկերոջ «դաչան» է: Մի քանի ժամից հասկացա, որ նա ինձ փախցրել էր: 5 օր մնացինք, ինչպես հետո իմացա՝ Աշտարակում էինք: Շատ էի տխրում ու մտածում, թե հետո ինչ է լինելու, որտեղ ենք ապրելու: Ախր ես իր ընտանիքին էլ նորմալ չէի ճանաչում: 6-րդ օրը եղավ ամենաանսպասելին: Ես արթնացա, իսկ Վիգենը չկար: Մտածեցի, որ դրսում կլինի: Երբ սենյակի դուռը բացեցի, որ դուրս գամ, առաջս մի թուղթ ընկավ, որտեղ գրված էր՝ «Երեւի ինձ մի օր կներես՝ Վիգեն»: Սկզբում չհասկացա՝ հետս ինչ կատարվեց: Արագ դուրս վազեցի ու տեսա, որ էն նույն մեքենան հայաթում կանգնած էր, բայց մեջը միայն Վիգենի ընկերն էր: Ասաց, որ 15 րոպեից պատրաստ լինեմ՝ գնում ենք: Մեքենայի մեջ անընդհատ հարցեր էի տալիս ընկերոջը ու լաց լինում, բայց նա մինչեւ վերջ էլ ոչինչ չասաց: Նա ինձ բերեց մեր տուն»:

    Մարինեի խոսքերով՝ ծնողները նրան չեն ընդունել. «Հայրս ապտակեց, եղբայրս էլ բարձր գոռգոռաց, եղբորս կինն էլ հեգնանքով նայում էր ինձ, իսկ մամաս մի անկյունում կանգնած համ լաց էր լինում, համ՝ անիծում: Ես ստիպված եղա տնից գնալ»: Մարինեի պատմելով՝ գնալու տեղ չունենալու պատճառով տեղավորվել է Էջմիածնում գտնվող իրենց հողամասի տնակում:

    Արդեն մեկ տարի է՝ Մարինեն այդ տնակում է ապրում: Մինչ օրս նրա հարազատները չեն համակերպվում ու այդպես էլ աղջկան չեն ընդունում:

    «Հիմա խաղաղվել եմ: Թեկուզ «դոմիկ» է, բայց համարում եմ, որ իմ տունն է: Բախտս մի հարցում բերեց, որ կողքս մի քանի «դոմիկներ» էլ կան, թե չէ աշխարհից ու մարդկությունից լրիվ կտրված էի ապրելու»,- ասաց Մարինեն: Դժվար է ասել, թե Մարինեի բախտը որքանով է բերել: Մարինեի մոր՝ տիկին Աստղիկի խոսքերով, իր աղջկա հարեւան այդ մի քանի «դոմիկներն» ու նրանց բնակիչները Էջմիածին քաղաքում լավ համբավ չունեն: Հետո մայրն արցունքն աչքերին ասաց. «Սեւ լիներ էն օրը, որ աղջիկս գնաց էդ «դոմիկը»: Կողքը լրիվ մարմնավաճառներ են, ինքն էլ նրանց ճանապարհն ա բռնել ու նրանց հետ ա ընկերություն անում: Հերն ասում ա՝ ես աղջիկ չունեմ, ախպերն էլ՝ քուր: Ես էլ ի՞նչ կարամ անեմ՝ մեկ-մեկ թաքուն գնում եմ տեսնելու, բայց որ հերն իմանում ա՝ ինձ էնքան ա ծեծում, որ էլ չասած»: Մարինեն այդ մասին չի ուզում ոչինչ խոսել. «Մեկ-մեկ շատ եմ ատում կյանքը: Էդ պահերին ինձ էլ եմ ատում, ծնողներիս էլ, ախպորս էլ, հարսիս էլ: Ու ամեն անգամ էդ պահերին աչքիս առաջ գալիս է նրա գրածը՝ «Երեւի ինձ մի օր կներես», ու աշխարհից էլ, կյանքից էլ, ամեն ինչից էլ շատ սկսում եմ հենց

    http://new.aravot.am/am/articles/education/54443/view

  3. #3
    Regresar a mi amor :(( VIP Ultra Club Армен's Avatar
    Join Date
    Dec 2006
    Posts
    15,406
    Thanks
    1,746
    Interesting posts: 3,014
    Posts signed 5,244 times as interesting
    Groans
    0
    groaned 16 Times in 11 Posts
    Rep Power
    33

    Re: Sexual and marriage practicies in Armenia Սեռական և ընտանեկան բարքերի ներկա մակարդակը Հայաստանում Уровен сексуальных и семейных отношений в сегодняшней Армении

    очень интересная тема и наверно будет обсуждаться )на днях попробую все перевести,к сожалению сейчас времени нет )
    love you ...


  4. #4
    раз, два, три .... и все) VIP Ultra Club Unique's Avatar
    Join Date
    May 2007
    Location
    Самара
    Age
    37
    Posts
    10,199
    Thanks
    1,961
    Interesting posts: 2,694
    Posts signed 5,176 times as interesting
    Groans
    0
    groaned 2 Times in 2 Posts
    Rep Power
    28

    Re: Sexual and marriage practicies in Armenia Սեռական և ընտանեկան բարքերի ներկա մակարդակը Հայաստանում Уровен сексуальных и семейных отношений в сегодняшней Армении

    Распечатала! Завтра буду по слогам читать..... :emo_cry: английский и то легче понимается!!!!

  5. #5
    Unforgettable flower VIP Ultra Club Forget-me-not's Avatar
    Join Date
    Dec 2006
    Location
    Here, there and everywhere
    Posts
    3,983
    Thanks
    269
    Interesting posts: 910
    Posts signed 1,569 times as interesting
    Groans
    3
    groaned 24 Times in 23 Posts
    Rep Power
    21

    Re: Sexual and marriage practicies in Armenia Սեռական և ընտանեկան բարքերի ներկա մակարդակը Հայաստանում Уровен сексуальных и семейных отношений в сегодняшней Армении

    Переведите, пожалуйста... Хочу почитать...
    Правильные люди живут по правилам, а неправильные ими правят и определяют, что правильно.


    Check out my blogs:

    Tennis Fashion blog
    Учеба, работа и жизнь в США
    F
    ashion For Me
    A
    didas by Stella McCartney

  6. #6
    Areopagus member VIP Ultra Club Хулигано's Avatar
    Join Date
    Nov 2006
    Location
    Сам-АРА
    Posts
    12,666
    Thanks
    3,408
    Interesting posts: 3,227
    Posts signed 4,663 times as interesting
    Groans
    0
    groaned 10 Times in 6 Posts
    Rep Power
    30

    Re: Sexual and marriage practicies in Armenia Սեռական և ընտանեկան բարքերի ներկա մակարդակը Հայաստանում Уровен сексуальных и семейных отношений в сегодняшней Армении

    Отличный повод что бы выучить армянский
    Спасибо тем, кто меня любит - вы делаете меня лучше.
    Спасибо тем, кто меня ненавидит - вы делаете меня сильнее.
    Спасибо тем, кому вообще пофиг - вы нужны для массовки.










  7. #7
    Unforgettable flower VIP Ultra Club Forget-me-not's Avatar
    Join Date
    Dec 2006
    Location
    Here, there and everywhere
    Posts
    3,983
    Thanks
    269
    Interesting posts: 910
    Posts signed 1,569 times as interesting
    Groans
    3
    groaned 24 Times in 23 Posts
    Rep Power
    21

    Re: Sexual and marriage practicies in Armenia Սեռական և ընտանեկան բարքերի ներկա մակարդակը Հայաստանում Уровен сексуальных и семейных отношений в сегодняшней Армении

    Quote Originally Posted by Хулигано View Post
    Отличный повод что бы выучить армянский
    Что, эта статья того стоит? Вы меня заинтриговали... ))
    Правильные люди живут по правилам, а неправильные ими правят и определяют, что правильно.


    Check out my blogs:

    Tennis Fashion blog
    Учеба, работа и жизнь в США
    F
    ashion For Me
    A
    didas by Stella McCartney

Thread Information

Users Browsing this Thread

There are currently 5 users browsing this thread. (0 members and 5 guests)

Similar Threads

  1. Replies: 0
    Last Post: 10 Oct 08, 02:36
  2. Replies: 5
    Last Post: 08 Jul 08, 14:42
  3. Replies: 7
    Last Post: 05 Jun 08, 22:00
  4. Replies: 0
    Last Post: 21 Mar 08, 21:50
  5. Replies: 0
    Last Post: 26 Jan 08, 22:10

Tags for this Thread

Posting Permissions

  • You may not post new threads
  • You may not post replies
  • You may not post attachments
  • You may not edit your posts
  •