какой источник?)))
какой источник?)))
Плохая примета – сесть на тюбик вазелина.
Смбатич обвиняется по таким статьям ,на которых амнистия не распространяется.Սիրադեղյանի նկատմամբ համաներում շնորհելը
Его еще не судили.Судили "исполнителей" который потом почему то оказались на свободе)
Я никогда не думал что Сирадегян ангел.Но по сравнению с этими он явно белый и пушистый)))
Плохая примета – сесть на тюбик вазелина.
brat_eu (21 May 11)
эти кадры появились в ютубе вчера...
Плохая примета – сесть на тюбик вазелина.
ՀՀ ԱԺ որոշում համաներում հայտարարելու մասին նախագիծը
Քննարկելով Հայաստանի Հանրապետության անկախության հռչակման 20-րդ տարեդարձի կապակցությամբ համաներում հայտարարելու մասին Հայաստանի Հանրապետության Նախազահի առաջարկությունը և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 81-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով'
Հայաստանի հանրապետության Ազգային ժողովը որոշում է.
1. Պատժից ազատել, բացառությամբ սույն որոշման 8-րդ կետի 4-րդ և 5-րդ ենթակետերով
նախատեսված դեպքերի՝
1) առավելագույնը երեք տարի ժամկետով ազատությունից զրկելու հետ կապված պատիժների դատապարտված անձանց.
2) այն անձանց, որոնց նկատմամբ պատիժը պայմանականորեն չի կիրառվել, կամ պատժի կրումը հետաձգվել է,
3) այն անձանց, որոնց նկատմամբ սկսվել Է ազատությունից գրկելու հետ չկապված պատիժ;
2. Պատժից ազատել, բացառության սույն որոշման 8-րդ կետի 4-րդ և 5-րդ ենթակետերով նախատեսված դեպքերի, առավելագույնը հինզ տարի ժամկետով ազատազրկման դատապարտված'
1) առաջին կամ երկրորդ խմբի հաշմանդամներին.
2) 60 տարին լրացած անձանց.
3) հանցագործությունը մինչև 18 լրանալը կատարած այն անձանց, որոնք նախկինում դիտավորյալ հանցագործություն կատարելու համար ազատությունից զրկելու հետ կապված պատիժ չեն կրել.
4) սույն որոշումն ուժի մեջ մտնելու օրվա դրությամբ հղի կանանց կամ մինչև երեք տարեկան երեխա ունեցող անձանց.
5) այն անձանց, որոնք Հայրենական մեծ պատերազմի, Հայաստանի ՚Հանրապետության կամ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պաշտպանության համար մղված գործողությունների մասնակիցներ են, Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով հավասարեցված են նրանց կամ ունեն բռնադատվածի կարգավիճակ և նախկինում դիտավորյալ հանցագործություն կատարելու համար ազատությունից զրկելու հետ կապված պատիժ չեն կրել կամ կրել են, սակայն չունեն դատվածություն.
6) այն անձանց, որոնք պատժի Հայաստանի Հանրապետության կամ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պաշտպանության համար մղված մարտական գործողություններում զոհված, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով նրանց հավասարեցված անձանց ամուսին, զավակ կամ ծնող են և նախկինում հանցագործություն կատարելու համար ազատությունից զրկելու հետ կապված պատիժ չեն կրել կամ կրել են, սակայն չունեն դատվածություն:
3. Պատժից ազատել, բացառությամբ սույն որոշման 8-րդ կետի 4-րդ ե 5-րդ ենթակետերով նախատեսված դեպքերի, առավելագույնը ինը տարի ժամկետով ազատազրկման դատապարտված այն անձանց, որոնք սույն որոշումն ուժի մեջ մտնելու օրվա դրությամբ կրել են ոչ պակաս, քան պատժի մեկ քառորդը, և
1) որոնք Հայրենական մեծ պատերազմի, Հայաստանի Հանրապետության կամ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պաշտպանության համար մղված մարտական գործողությունների մասնակիցներ են, Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով հավասարեցված են նրանց կամ ունեն բռնադատվածի կարգավիճակ և նախկինում դիտավորյալ հանցագործություն կատարելու համար պատիժ չեն կրել կամ կրել են, սակայն չունեն դատվածություն.
2) որոնք Հայաստանի Հանրապետության կամ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պաշտպանության համար մղված մարտական գործողություններում զոհված, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով հավասարեցված անձանց ամուսին, գավակ կւսմ ծնող են ե նախկինում դիտավորյալ հանցագործություն կատարելու համար պատիժ չեն կրել կամ կրել են, սակայն չունեն դատվածություն
4. Պատժից ազատել, բացառությամբ սույն որոշման 8-րդ կետի 4-րդ և 5-րդ ենթակետով նախատեսված դեպքերի, դիտավորյալ հանցագործություն կատարելու համար նախկինում ազատությունից զրկելու հետ կապված պատիժ չկրած այն անձանց, որոնք դատապարտվել են'
1) առավելագույնը հինգ տարի ժամկետով ազատազրկման և սույն որոշումն աժի մեջ մտնելու օրվա դրությամբ կրել են ոչ պակաս, քան պատժի մեկ քառորդը.
3) առավելագույնը տասը տարի ժամկետով և սույն որոշումն ուժի մեջ մտնելու օրվա դրությամբ կրել են ոչ պակաս, քան պատժի մեկ երրորդը:
5. Պատժից ազատել, բացառությամբ սույն որոշման 8-բդ կետի 4-րդ և 5-րդ ենթակետերով նախատեսված դեպքերի, անզգուշությամբ հանցագործություն կատարելու համար դատապարտված այն անձանց, որոնք դատապարտվել են՝
1) առավելագույնը հինգ տարի ժամկետով ազատազրկման,
2) առավելագույնը տասը տարի ժամկետով ազատազրկման և սույն որոշումն ուժի մեջ մտնելու օրվա դրությամբ կրել են ոչ պակաս, քան պատժի մեկ երրորդը
6. Քրեական հետապնդում չհարուցել և քրեական հետապնդում չիրականացնել, ինչպես նաև կարճել մինչև 2011թ. մայիսի 1-ը կատարած հանցագործությունների վերաբերյալ հետաքննության մարմինների. նախաքննության մարմինների կամ դատարանի վարույթում գտնվող քրեական գործերը, բացառությամբ սույն որոշման 8-բդ կետի 4-րդ և 5-բդ ենթակետերով նախատեսված դեպքերի, որոնցով՝
1) անձինք կարող են մեղադրվել կամ մեղադրվում են այնպիսի հանցագործություններ կատարելու մեջ, որոնց համար նախատեսված Է միայն ազատությունից զրկելու հետ չկապված պատիժ
2) անձինք կարող են մեղադրվել կամ մեղադրվում են այնպիսի հանցագործություններ կատարելու մեջ, որոնց համար նախատեսված է պատիժ՝ ոչ ավելի, քան երեք տարի ժամկետով ազատազրկում.
3) սույն որոշման 2-րդ կետում թվարկված անձինք կարոդ են մեղադրվել կամ մեղադրվում են այնպիսի հանցագործություններ կատարելու մեջ, որոնց համար նախատեսված է պատիժ' ոչ ավելի, քան հինգ տարի ժամկետով ազատազրկում.
4) անձինք կարող են մեղադրվել կամ մեղադրվում են անզգուշությամբ հանցագործություններ կատարելու մեջ, որոնց համար նախատեսված Է պատիժ՝ ոչ ավելի, քան հինգ տարի ժամկետով ազատազրկում:
7. Դադարեցնել պատժից պայմանական վաղաժամկետ ազատված անձանց նկատմամբ իրականացվող վերահսկողությունը, եթե պատժից պայմանական վաղաժամկետ չազատվելու դեպքում սույն որոշման 1-5-րդ կետերի հիման վրա այդ անձինք կազատվեին պատժից:
8. Պատժաչափի չկրած մասը կրճատել'
1) երկու երրորդով' անզգուշությամբ հանցագործություն կատարած անձանց նկատմամբ, բացառությամբ սույն կետի 5-րդ ենթակետերով նախատեսված դեպքերի,
2) կիսով չափ՝ սույն որոշման 2-րդ կետում նշված անձանց նկատմամբ, բացառությամբ սույն կետի 4-րդ ե 5-րդ ենթակետերով նախատեսված դեպքերի,
3) մեկ երրորդով՝ դիտավորությամբ հանցագործություն կատարելու համար առավելագույնը տասը տարի ժամկետով ազատազրկման դատապարտված անձանց նկատմամբ, բացառությամբ սույն կետի 4-րդ և 5-րդ ենթակետերով նախատեսված դեպքերի.
4) մեկ քառորդով՝ սույն որոշման 9-րդ կետի 7-րդ ենթակետում նշված հանցագործությունները կատարելու համար դատապարտված անձանց նկատմամբ, եթե դրանք հանցափորձ կամ հանցագործության նախապատրաստություն են.
5) մեկ քառորդով՝ Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 1-ին մասով, 177-րդ հոդվածի 3-րդ մասով, 178-րդ հոդվածի 3-րդ մասով, 179-րդ հոդվածի 3-րդ մասով, 180-րդ հոդվածի 3-րդ մասով, 181-րդ հոդվածի 3-րդ մասով, 182-րդ հոդվածի 2-րդ և 3-րդ մասերով, 183-րդ հոդվածի 3-րդ մասով, 185-րդ հոդվածի 3-րդ մասով, 227-րդ հոդվածի 2-րդ մասով, 228-րդ հոդվածի 2-րդ մասով, 229-րդ հոդվածի 2-րդ մասով, 230-րդ հոդվածի 2-րդ մասով, 231-րդ հոդվածի 2-րդ մասով, 233-րդ հոդվածի 3-րդ մասով, 237-րդ հոդվածի 2-րդ և 3-րդ մասերով, 258-րդ հոդվածի 4-րդ մասով, 268-րդ հոդվածի 3-րդ մասով նախատեսված հանցագործությունները կատարելու համար դատապարտված անձանց նկատմամբ:
9. Համաներումը չկիրառել՝
1) սույն որոշման կիրառման օրվա դրությամբ պատիժը կրելու սահմանված կարգը չարամիտ խախտողների նկատմամբ.
2) այն անձանց նկատմամբ, որոնց հանդեպ վերջին տասը տարվա ընթացքում՝
ա. նշանակված պատժաչափը կրճատվել է Հայաստանի Հանրապետության Նախագահի ներում շնորհելու մասին հրամանագրերի կամ Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի համաներում հայտարարելու մասին որոշումների հիման վրա, կամ
բ. որոնք պատիժը կրելուց ազատվել են Հայաստանի Հանրապետության Նախագահի ներում շնորհելու մասին հրամանագրերի կամ Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի համաներում հհայտարարելու մասին որոշումների հիման վրա, կամ
գ. որոնց նկատմամբ քրեական հետապնդում չի հարուցվել կամ չի իրականացվել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի համաներում հայտարարելու մասին որոշումների հիման վրա, կամ
դ. Որոնց նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցվել է Հայաստանի Հանրապետության Ազգային Ժողովի համաներում հայտարարելու մասին որոշումների հիման վրա,
եւ կրկին կատարել են դիտավորյալ հանցագործություն.
3) այն անձանց նկատմամբ, որոնք քրեակատարողական հիմնարկում սույն որոշման կիրառման օրվա դրությամբ կրկին կատարել են դիտավորյալ հանցագործություն.
4) մինչև սույն որոշումն ընդունելը հետախուզման մեջ գտնվող անձանց նկատմամբ, բացառությամբ այն անձանց, որոնք մինչև 2011 թվականի հուլիսի 31-ը ներառյալ կամովին կներկայանան Հայաստանի Հանրապետության իրավապահ մարմիններ, իսկ եթե գործը դատարանի վարույթում է՝ դատարան.
5) հանցագործությունների առանձնապես վտանգավոր ռեցիդիվի դեպքում.
6) այն անձանց նկատմամբ, որոնք չեն հատուցել օրինական ուժի մեջ մտած դատական ակտով սահմանված նյութական վնասը.
7) Հայաստանի Հանրապետության Քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածով, 112-րդ հոդվածի 2-րդ մասով, 123-րդ հոդվածի 3-րդ մասով, 131-րդ հոդվածի 2-րդ և 3-րդ մասերով, 132-րդ հոդվածով, 132.2-րդ հոդվածով, 133-րդ հոդվածի 3-րդ մասով, 138-րդ հոդվածի 2-րդ և 3-րդ մասերով, 139-րդ հոդվածի 2-րդ և 3-րդ մասերով, 142-րդ հոդվածով, 149-154.5-րդ հոդվածներով, 166-րդ հոդվածի 3-րդ մասով, 168-րդ հոդվածով, 175-176-րդ հոդվածներով, 190-րդ հոդվածի 2-րդ և 3-րդ մասերով, 202-րդ հոդվածով, 203-րդ հալվածով, 215-րդ հոդվածի 2-րդ, 3-րդ եւ 4-րդ մասերով, 217-224-րդ հոդվածներով, 226-րդ հոդվածով, 235-րդ հոդվածի 3-րդ մասով, 241-րդ հոդվածի 3-րդ մասով, 242-րդ հոդվածի 3-րդ մասով, 245-րդ հոդվածի 3-րդ մասով, 246-րդ հոդվածի 3-րդ մասով, 247-րդ հոդվածի 3-րդ մասով, 248-րդ հոդվածի 3-րդ մասով, 261-րդ հոդվածի 2-րդ և 3-րդ մասերով, 262-րդ հոդվածի 2-րդ և 3-րդ մասերով, 264-րդ հոդվածի 2-րդ մասով. 265-րդ հոդվածով, 266-րդ հոդվածի 1-ին, 2-րդ և 3-րդ մասերով, 269-րդ հոդվածով, 272- րդ հոդվածով, 274 -րդ հոդվածի 2-րդ մասով, 275-րդ հոդվածի 2-րդ, 2.1-րդ, 2.2-րդ եւ 3-րդ մասերով, 280-րդ հոդվածի 3-րդ մասով 287-րդ հոդվածի 4-րդ մասով, 297-րդ հոդվածի 2-րդ մասով, 299-րդ հոդվածով, 300-300.2-րդ հոդվածներով, 301.1-րդ հոդվածով, 302-305-րդ հոդվածներով, 308-րդ հոդվածի 2-րդ մասով, 311-րդ հոդվածի 3-րդ և 4-րդ մասերով, 311.1-րդ հոդվածի 3-րդ և 4-րղ մասերով, 311.2-րդ հոդվածի 3-րդ և 4-րդ մասերով, 312-րդ հոդվածի 3-րդ մասով, 327-րդ հոդվածով, 329-րդ հոդվածի 2-րդ մասով, 336-րդ հոդվածով, 340-րդ հոդվածի 2-րդ, 3-րդ և 4-րդ մասերով. 341-րդ հոդվածով, 347-րդ հոդվածի 4 րդ մասով, 348-րդ հոդվածով, 349-րդ հոդվածի 3-րդ մասով, 352-րդ հոդվածի 3-րդ մասով, 356-րդ հոդվածի 3-րդ մասերով, 357-րդ հոդվածի 2-րդ և 3-րդ մասերով, 358-րդ հոդվածի 2-րդ եւ 3-րդ մասերով, 359-րդ հոդվածի 3-րդ և 4-րդ մասերով, 361-րդ հոդվածի 6-րդ մասով, 362-րդ հոդվածի 2-րդ եւ 3-րդ մասերով, 363-րդ հոդվածի 3-րդ մասով, 364-րդ հոդվածի 3-րդ մասով, 365 -րդ հոդվածի 3-րդ մասով, 366-րդ հոդվածի 3-րդ մասով, 367-րդ հոդվածի 3-րդ մասով, 368 հոդվածի 3-րդ մասով, 369-րդ հոդվածի 3-րդ մասով, 371-րդ հոդվածի 3-րդ մասով, 373 հոդվածի 4-րդ մասով, 375-րդ հոդվածի 2-րդ եւ 3-րդ մասերով, 377-րդ հոդվածի 3-րդ մասով, 378-րդ հոդվածի 2-րդ մասով, 379-397.1-րդ
Հոդվածներով նախատեսված հանցագործությունները կատարած կամ այդ հանցագործությունները կատարելու համար դատապարտված անձանց նկատմամբ, եթե հանցափորձ կամ հանցագործության նախապատրաստություն չեն.
7) մի քանի հանցագործություն կատարած անձանց նկատմամբ, եթե այդ հանցագործություններից թեկուզ մեկի համար սույն որոշմամբ համաներում չի կիրառվում
8) այն անձանց նկատմամբ, որոնք դիտավորությամբ կատարած հանցագործության համար պատժից պայմանական վաղաժամկետ ազատվել են և պատժի չկրած մասի ընթացքում կրկին կատարել են դիտավորյալ հանցագործություն.
9) այն անձանց նկատմամբ, որոնց նկատմամբ պատիժը պայմանականորեն չի կիրառվել, և փորձաշրջանի ընթացքում կրկին կատարել են դիտավորյալ հանցագործություն:
10. Համաներման որոշումր չի ազատում դատարանների դատավճիռներով նշանակված լրացուցիչ պատիժներից։
11. Ազատազրկման վայրերում ալկոհոլամոլությունից կամ թմրամոլությունից հարկադիր կարգով բուժվող անձանց նկատմամբ սույն որոշումը կիրառվում է բուժման համապատասխան կուրսն անցնելուց հետո:
12. Այլ պետությունների դատարանների կողմից դատապարտված այն անձանց նկատմամբ, որոնք պատիժը կրում են Հայաստանի Հանրապետությունում սույն որոշումը կիրառվում Է նրանց կատարած արարքների համար պատասխանատվություն սահմանող՝ Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի հոդվածներին համապատասխան:
13. Սույն որոշման կատարումը վերապահել՝
1) դատարաններին
ա. այն անձանց նկատմամբ, որոնց վերաբերյալ գործերը գտնվում են դատարաններում, սակայն մինչև սույն որոշումն ուժի մեջ մտնելը չեն քննվել կամ այն անձանց նկատմամբ, որոնց վերաբերյալ գործերը քննվել են, բայց դատավճիռներն օրինական ուժի մեջ չեն մտել,
բ. այն անձանց նկատմամբ, որոնց հանդեպ պատիժը պայմանականորեն չի կիրառվել կամ պատժի կրումը հետաձգվել Է: Նշված անձանց նկատմամբ սույն որոշման կիրառման հարցը լուծում է դատարանը՝ այլընտրանքային պատիժների կատարման ստորաբաժանման կամ դատապարտյալի վարքագծի նկատմամբ վերահսկողություն իրականացնող այլ իրավասու մարմնի միջնորդության հիման վրա.
3) Հայաստանի Հանրապետության վերաքննիչ դատարանին՝ Հայաստանի Հանրապետության դատարանների կողմից դատապարտված այն անձանց նկատմամբ, որոնք պատիժը կրում են Հայաստանի Հանրապետության սահմաններից դուրս.
4) հետաքննության եւ նախաքննության մարմիններին՝ այն անձանց նկատմամբ, որոնց վերաբերյալ գործերը կամ նյութերը քննում են վերոհիշյալ մարմինները.
5) Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության քրեակատարողական հիմնարկների պետերին' այն անձանց նկատմամբ, որոնք պատիժը կրում են քրեակատարողական հիմնարկներում
5) Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության
քրեակատարողական վարչության այլընտրանքային պատիժների կատարման ստորաբաժանմանը կամ դատապարտյալի վարքագծի նկատմամբ վերահսկողություն իրականացնող այլ իրավասու մարմնին՝ այն անձանց նկատմամբ, որոնք՝
ա. Դատապարտվել են ազատությունից զրկելու հետ չկապված պատժի,
բ. Պատժից պայմանական վաղաժամկետ ազատվել են, և նրանց վարքագծի նկատմամբ իրականացվում Է վերահսկողություն.
6) կարգապահական գումարտակի հրամանատարին՝ այն անձանց նկատմամբ, որոնք պատիժը կրում են կարգապահական գումարտակում:
14. Համաներում կիրառելու վերաբերյալ հետաքննության և նախաքննության մարմինների, քրեակատարողական հիմնարկների պետերի, այլընտրանքային պատիժների կատարման ստորաբաժանումների պետերի և կարգապահական գումարտակի հրամանատարի ընդունած որոշումները հաստատում է դատախազը:
15. Սույն որոշումը կիրառվում Է այն անձանց նկատմամբ, որոնք հանցագործություն են կատարել մինչև 2011 թվականի մայիսի 1-ը ներառյալ:
16. Հաշմանդամության հիմքով սույն որոշումը կիրառվում է այն անձանց նկատմամբ, որոնք առաջին կամ երկրորդ խմբի հաշմանդամ են ճանաչվել մինչև 2011 թվականի մայիսի 1-ը ներառյալ, իսկ տարիքային հիմքով կիրառվում Է այն անձանց նկատմամբ, որոնց 60 տարին լրանում Է մինչև 2011 թվականի հուլիսի 30-ը ներառյալ:
17. Համաներման կիրառման դեպքում դատվածության մարման հարցը լուծվում Է օրենքով սահմանված կարգով:
18. Սույն որոշումը կիրառվում է արարքի հանցավորությունը վերացնող, պատիժը մեղմացնող կամ հանցանք կատարած անձի վիճակն այլ կերպ բարելավող օրենքը կիրառելուց հետո, բացառությամբ այն դեպքերի, երբ սույն որոշմամբ անձը լրիվ ազատվում է պատիժը կրելուց:
19. Կարգապահական գումարտակներում և Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության քրեակատարողական հիմնարկներում պահվող, ինչպես նաև պատժից պայմանական վաղաժամկետ ազատված անձանց նկատմամբ, այն անձանց նկատմամբ, որոնց հանդեպ նշանակված պատժի կրումը հետաձգվել է կամ պատիժը պայմանականորեն չի կիրառվել կամ դատապարտվել են ազատությունից զրկվելու հետ կապ չունեցող պատիժների, սույն որոշման պահանջների կատարումն ապահովել մինչև 2011 թվականի սեպտեմբերի 21-ը ներառյալ:
Плохая примета – сесть на тюбик вазелина.
There are currently 11 users browsing this thread. (0 members and 11 guests)