Անազատության մեջ գտնվող' «Հայկական ժամանակ» թերթի գլխավոր խմբագիր Նիկոլ Փաշինյանին ՀՀ ոստիկանության անձնագրային վիզաների վարչության Իջեւանի անձնագրային բաժանմունքը հրաժարվել է տեղեկանք տրամադրել վերջին 5 տարում Հայաստանում մշտական բնակության վերաբերյալ:
Ինչպես նշված է Իջեւանի անձնագրային բաժանմունքի պետ, փոխգնդապետ Ս. Չապուխյանի նամակում, տեղեկանք չի տրամադրվում, «քանի որ, ՀՀ ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության 03.11.2009թ թիվ 3/3-3671 գրության համաձայն, Ն. Փաշինյանը 26.02.2008թ մինչեւ 07.07.2009թ գտնվել է հետախուզման մեջ եւ հետախուզման մեջ գտնվելու ժամանակահատվածում Հայաստանի Հանրապետությունում չի բնակվել»: