Երեւանի քաղաքապետը եւ Սանկտ Պետերբուրգի նահանգապետ Վալենտինա Մատվիենկոն ստորագրել են առեւտրատնտեսական, գիտատեխնիկական եւ հումանիտար ոլորտներում 2011-2014թթ. համագործակցության ծրագիր:
“Մենք ստորագրել ենք ծրագրային մեծ փաստաթուղթ, որը կարող է շատ լուրջ հիմք հանդիսանալ: Ինչ խոսք, մեր աշխատանքից է կախված կիրառական արդյունքը եւ մենք պայմանավորվել ենք, որ յուրաքանչյուր կողմը առավելագույն ջանք կգործադրի, որպեսզի այս փաստաթուղթը զուտ փաստաթուղթ չմնա»,-նշել է Երեւանի քաղաքապետը:
Քառամյա ծրագրով նախատեսվում է իրականացնել փորձի փոխանակման եւ ներդրումային ծրագրեր` մշակույթի, կրթության, աղբահանության, բնապահպանության, սպորտի եւ մի շարք այլ բնագավառներում:
Սանկտ Պետերբուրգում Երեւանի քաղաքապետին է վերապահվել Պետրոպավլովյան ամրոցից կեսօրն ազդարարող թնդանոթային համազարկի իրականացումը:
Քրիստինե Պեպելյան եւ Արեւիկ Սիմոնյան...
“Եվրատեսիլում” զարմացրել են
“Եվրատեսիլ 2011”-ի եզրափակիչ Հայաստանը չանցավ ու հաղթանակի համար պայքարելու հնարավորությունը կորցրեց, փոխարենը եվրոպացիներին ցույց տվեց` ինչ ասել է ազնվություն: Երգի միջազգային մրցույթի հայաստանյան պատվիրակության անդամներ երգչուհի Քրիստինե Պեպելյանին ու դիզայներ Արեւիկ Սիմոնյանին անչափ շնորհակալ Է ու ի լուր աշխարհի իր գոհունակությունն է հայտնում գերմանացի մի զույգ: Քիչ առաջ BRAVO.am-ի հետ զրույցում Քրիստինե Պեպելյանը պատմեց “դեպքի” մանրամասները.
“Մայիսի 16-ն էր, եւ Հայաստանի պատվիրակությունն արդեն պատրաստվում էր վերադառնալ Երեւան: Դյուսելդորֆի հինգաստղանի “Շթայգենբերգեր փարք” հյուրանոցի առաջին հարկում էինք բոլորս հավաքվել եւ մեր ճամպրուկներն էինք փորձում դասավորել: Ես ու Արեւիկ Սիմոնյանը զուգարանում լվացարանին մոտեցանք, եւ Արեւիկը նկատեց, որ մատանի են մոռացել: Վերցրի զարդը. ադամանդե քարերով շատ գեղեցիկ մատանի էր: Յուրաքանչյուրն էլ կհասկանար, որ թանկարժեք զարդ է, ոչ թե` հասարակ բիժու: Մի քիչ սպասեցինք, տեսանք` ոչ ոք չի գալիս զարդի հետեւից ու որոշեցինք այն թողնել հյուրանոցի ընդունարանում: Գերմանուհի աշխատակցին ասացի` լվացարանի մոտ ինչ-որ մեկն իր զարդն է մոռացել, իսկ մենք Հայաստանի պատվիրակությունից ենք եւ շուտով պետք է գնանք: Նշեցի` վստահ եմ, որ զարդի տերը վերադառնալու է, որովհետեւ, եթե այն արժեք էլ չունենա, գոնե հիշողությունների հետ կապված կլինի, եւ խնդրեցի փոխանցել տիրոջը”,- պատմեց երգչուհի Քրիստինե Պեպելյանը:
Պարզվում է` զարդի տիրուհին Գերմանիայում հայտնի փաստաբան դոկտոր Ֆոլքեր Շրաթցլզեերի տիկինն է` Ռոզվիթան, նրա կորցրած` 20 հազար եվրոյի ադամանդաքար սպիտակ ոսկուց պատրաստված մատանին էլ` մորից եւ մորաքրոջից ստացած ժառանգությունը: Հյուրանոցի ընդունարանում Ռոզվիթային վերադարձնում են զարդը` նշելով հայաստանյան պատվիրակության անդամներն են գտել:
“Եվրատեսիլ 2011”-ում հայաստանյան պատվիրակության ղեկավար Գոհար Գասպարյանը Bravo.am-ին հաղորդեց, որ գերմանուհուն կոնտակտներ են փոխանցել. “Այդ կինը պետք է կապ հաստատի եւ շնորհակալություն հայտնի, որովհետեւ շատ շոյված է”:
Ռոզվիթայի հայտարարությանը, թե ցանկանում է կարգին պարգեւավճարով շնորհակալ լինել հայուհիներին ազնիվ գտնվելու համար, Քրիստինե Պեպելյանին ժպտալու առիթ է տալիս: “Այդ ամենը չի արվել նրա համար, որ նվեր ստանանք: Մեր մարդկային քայլն ենք արել` մտածելով, որ դա ոգեղեն արժեք ունի: Ինձ համար նյութական արժեքները կարեւոր չեն. վարվել ենք այնպես, ինչպես կուզեինք` մեզ հետ վարվեն”,- ասաց Քրիստինե Պեպելյանն ու հավելեց. “Գոհարի հետ խոսում էի, ասաց` գերմանուհին մամուլի ասուլիս է կազմակերպել եւ այս` իր կյանքի ամենասիրուն պատմություններից մեկը պատմել, որ կապված է մեզ հետ: Նա նշել է` չի ճանաչում մեզ, բայց շնորհակալ է ազնիվ գտնվելու համար, քանի որ գտնողը կարող էր եւ չվերադարձնել”:
Երգչուհուն այս պատմությունն անչափ հուզել է. “Շատ ուրախ եմ, որ կարողացել ենք մի քանի րոպեների ընթացքում այդ կնոջ կյանքն առավել հետաքրքիր դարձնել, ու եթե մինչ այս մատանին իր համար զարդ է եղել, ուզում եմ, որ այսօրվանից թալիսման դառնա, որովհետեւ իրենն էր եւ վերադարձավ իր մոտ, իսկ այն, ինչ մեզնից գնում է ու վերադառնում է, նշանակում է` իսկապես մերն է. ես հավատում եմ դրան”:
Քրիստինե Պեպելյանը, Արեւիկ Սիմոնյանն ու Նազենի Հովհաննիսյանը...
Sirusho...
There are currently 38 users browsing this thread. (0 members and 38 guests)