Պարզապես պոզիտիվ….23
Aug
00 iRate This
Մի քանի օր է, որ տրամադրություն չունեմ:Չէ ավելի ճիշտ ունեմ, պարզապես չեմ զգում, պարզապես մի քիչ…լավ ինչ գլուխներդ տանեմ: Ուղղակի դրական բաներ գրելու, լսելու ու կարդալու ցանկություն ունեմ…
Մի ֆիլմ էի դիտում ու հատկապես վերջին հատվածը շատ հավանեցի:Կկիսվեմ, դուք էլ կարդացեք ու գուցե դրականը ձեզ վրա էլ տարածվի. ամեն դեպքում սերը միշտ էլ դրական է:
« -Գիտես, թե ինչ կցանկանայի լինել ապագայում:Կուզեի կայծակոտ ամպ լինել` ամպրոպով ու որոտով.այդ ժամանակ ես կարող եմ իմ սերն արտահայտել այնպես, ինչպես որ վաղուց էի ցանկանում, բայց չէր ստացվում:Ես ցանկանում եմ, որ դու դողաս իմ սիրուց:
-Այդ դեպքում ես էլ պետք է ծովային ալիք դառնամ, որպեսզի դողամ համապատասխան ձևով:Ինպես նաև ես կարող եմ աննկատ գոլորշիանալ և ամպն ավելացնել խոնավությամբ` դառնալով նրա մի մասնիկը:
-Աստված իմ, և երկինքը չի դիմանա մեզ ու մենք որոտալից կանձրևենք ծովի մեջ:Եվ միասին կդառնանք ծովային ալիք, ու նորից կայրվենք:
-Եվ դա կդառնա մեր անվերջ ձգվող սիրային խոսակցության շարունակությունը:Ու մենք երբեք էլ չենք մահանա»: