Արդարության համար պայքարողները´´ Հայ ժուրնալիստուհիները...
Արդարության համար պայքարողները´´ Հայ ժուրնալիստուհիները...
Դուշանբեում կայացած ԱՊՀ ոչ պաշտոնական գագաթնաժողովում ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը և Ադրբեջանի վարչապետ Արթուր Ռասիզադեն «վիճել են» ԼՂ–ի պատճառով։ Այս մասին հաղորդում է ռուսական «Ռիա նովոստի» գործակալությունը։ «Մենք չէինք ցանկանա մթագնել այս հոբելյանական նիստը, բայց ՀՀ նախագահի ելույթը ԼՂ–ի վերաբերյալ ստիպում է դա անել»,– ասել է Ռասիզադեն։
Հաղորդվում է, որ Ադրբեջանի վարչապետը երկու անգամ է ելույթ ունեցել, քանի որ առաջինից հետո Սերժ Սարգսյանը հայտարարություն էր արել՝ ընդգծելով, որ 20 տարի առաջ այս օրերին ԼՂ–ն հռչակեց իր անկախությունը։ ՀՀ նախագահը նաև հավելել է, որ ԼՂ ժողովուրդն օգտագործել է ինքնորոշման իր իրավունքը և արյան գնով նվաճել իր անկախ գոյության իրավունքը։
Մեկնաբանելով Սարգսյանի ելույթը՝ Ադրբեջանի վարչապետն ասել է. «Ենթադրում եմ, որ ներկաներից շատերը այս կամ այն չափով ծանոթ են ԼՂ հիմնախնդրին և հուսով եմ, որ այս ելույթն ուղղված էր նրանց, ովքեր տեղյակ չեն այդ խնդրին, կամ՝ ներքին սպառման համար էր»։ Ադրբեջանի վարչապետն իր ելությում նաև ասել է, թե «ԱՊՀ մի անդամը մյուս անդամի դեմ ագրեսիա է իրականացրել՝ օկուպացնելով նրա տարածքի 20 տոկոսը, ինչի արդյունքում 1 մլն մարդ փախստական է դարձել, կամ տեղահանվել»:
«Կարծում եմ, որ ևս մեկ անգամ ի ցույց դրվեց Հայաստանի ապակառուցողական դիրքրոշումն այս բարդագույն և ձգձգված հակամարտության հարցում», -ասել է նա:
Նշենք, որ Ալիևը Դուշանբե չի մեկնել և իր փոխարեն երկրի վարաչապետին է ուղարկել։ Փորձագետների կարծիքով՝ Ալիևի այդ քայլը պայմանավորված է ԼՂ հակամարտության շուրջ բանակցություններում վերջին զարգացումներով։
Գագաթնաժողովը հոբելյանական էր և նվիրված էր Անկախ պետություններ համագործակցության (ԱՊՀ) կազմավորման 20-ամյակին։ Գագաթնաժողովին ներկա են եղել ԱՊՀ 11 անդամ երկրներից 8-ի՝ Հայաստանի, Ռուսաստանի, Ուկրաինայի, Ղազախստանի, Ղրղըզստանի, Թուրքմենստանի, Մոլդովայի և Տաջիկստանի նախագահները:
Իրերն իրենց անունով կոչելու սարսուռը
09:59 Հուլիս 19, 2011 | Վիոլետ Գրիգորյան
Սարսո՜ւռ, սարսու՜ռ, սարսո՜ւռ...
երկու սարսուռ, երեք սարսուռ...
սեւ սարսուռ, շեկ սարսուռ,
արագավազ սարսուռ,
սատկած սարսուռ, սուտմեռուկ սարսուռ...
Չէ, սա սյուռեալիստական պոեզիա չի: Ուղղակի սփյուռքահայերը խավարասերին, տառականին ասում են «սարսուռ»: Ու ես չգիտեմ ուրիշ ոչ մի բառ, որ էսքան դիպուկ ցույց տա իր նշանակյալին: Եթե Ադամն ախպար լիներ ու իր առաջ հերթի կանգնած անվանակոչման սպասող կենդանիների մեջ տեսներ պոզիկները շարժող էդ գարշելիին, կգոռար` սարսո՜ւռ, սարսո՜ւռ: Իսկ Ադամի էդ կնքահայրական ճիչից հետո դժվար թե Նոյը զույգ սարսուռ վերցներ իր տապան, մանավանդ որ եթե կինը խոհանոցում թավայի բերանը բացելուց հանկարծ տեսներ սարսուռին, աման-չամանը Նոյի գլխով կտար ու տապանից դուրս կթռչեր, սարսուռից հետո` թեկուզ ջրհեղեղ: Սարսուռին հաստատ սատանան փրկած կլինի ջրհեղեղից:
Ու չնայած Նոյից հետո նրա գործը շարունակողները փայտե տապանի գաղափարը զարգացրել ու հասցրել են մինչեւ կենդանիների պաշտպանության ժամանակակից կառույցներ, ու հիմա արդեն օբշի տապանի փոխարեն ամեն կենդանական տեսակի համար հազարավոր փրկչական ծրագրեր են ստեղծել, բայց հլա որ աշխարհում չկա սարսուռի (իմա` տառականի) պաշտպանության ոչ մի ՀԿ: Եվ այսօր, երբ շատ կենդանիների անունը կա (կարմիր գրքում), ամանում չկա, անպաշտպան սարսուռը ոչ միայն ամանում կա ուղղակի ու փոխաբերական իմաստներով, այլեւ անունը լիովին բռնում է ամանում եղածին:
Եթե էսօր Հայաստանում քաղաքական ուժերի, կուսակցությունների անուններն էլ էդպես բռնեին իրենց ամանում եղածին, քաղաքացիների գործը շատ կհեշտանար, իսկ անդամներն էլ մի կուսակցության տապանից մյուսի տապան, երբեմն էլ ուղիղ քաղաքական ջրհեղեղի մեջ չէի թռչի: Բայց դե ոչ մի կուսակցություն էնպիսի անուն չի ընտրում, որ քաղաքացուն սարսուռ պատճառի: Էլ չասած, որ երբեմն անունն ասես ամանումի ինադու դրած լինեն:
Օրինակ, ՀԱԿ (հայ ազգային կոնգրես) անվան երեք բառերից երկուսը ազգայինի իմաստ ունեն էն դեպքում, երբ լիդերը ազգային գաղափարախոսությունը կեղծ կատեգորիա է հռչակել, իսկ շատ անդամներ էլ հանարապետականին մեղադրում են ազգայնականության համար:
Բայց զավեշտն էստեղ չի վերջանում. հանրապետականն էլ էնպես լուրջ է էդ ազգայինը վիզ վերցնում, կարծես ինքը դրա հետ կապ ունի: Թե ինչքան կապ ունի` կերեւա համեմատությամբ:
Վերջերս Ֆրանսիայում էի ու իմացա` էնտեղ արգելված է, որ հեռուստատեսությունները չորեքշաբթի եւ ուրբաթ երեկոյան կինո ցուցադրեն, չնայած դրանով TV-ները զրկվում են ահագին շահույթից, որ բերում են կինոների ժամանակ ցուցադրվող գովազդները: Իսկ արգելքը նրա համար է, որ մարդիկ կինոթատրոն գնան: Էդպես Ֆրանսիան արտոնյալ վիճակ է ստեղծում ֆրանսիական կինոյի համար` որպես ամերիկյան կինոէքսպանսիայից իր տեղական արտադրանքը պաշտպանելու մշակութային քաղաքականություն: Սա դեռ հերիք չի` կինոթատրոններն էլ պարտավոր են ֆիլմերը ցուցադրել, ամեն ֆիլմը` առնվազն երկու շաբաթ ու անկախ նրանից` դահլիճում մարդ կա, թե չէ: Գումարած` մինչեւ երկու տարի արգելված է էդ ֆիլմերը տեսերիզային տարբերակով շուկա հանել կամ հեռուստացույցով ցուցադրել, եւ այլն:
Ֆրանսիայի էս պրոտեկցիոնիստական օրենքների շնորհիվ ֆրանսիական կինո ասածը կինոշուկայի դաժան քմահաճույքին չի ենթարկվում, այլ զարգանում է պետական պաշտպանության հովանու ներքո:
Փարիզում արգելված է, որ շենքերի ֆասադները ձեւափոխվեն: Ցանկացած մարդ, որ տուն է առնում Փարիզում, գիտի, որ միայն բնակարանի ներսում կարող է վերանորոգում անել, իսկ շենքերի ֆասադները անձեռնմխելի են որպես ֆրանսիական պատմա-մշակութային արժեք: Որոշ դեպքերում անգամ բնակարանի ներսում չես կարող ուզածդ փոփոխություններն անել, նույնիսկ գորգը չես կարող տեղաշարժել, եթե դա համարվում է ճարտարապետական նախագծի խախտում:
Ահա թե ինչպես են Ֆրանսիայի իշխանությունները ազգային մշակութային քաղաքականություն իրականացնում: Իսկ մեր իշխանությունները ոչ միայն նման օրենքներ չեն ձեւակերպում, այլեւ վերացնում են նախավերջին կինոթատրոնն ու պատմա-մշակութային արժեքների վերջին հետքերը:
Եթե Հայաստանում իրերն իրենց անունով կոչեին, ոչ ՀԱԿ-ին ընդդիմություն կասեին, ոչ էլ իշխանությանը` ազգային, այլ երկուսին էլ կասեին սարսուռ: Սատկած, թե սուտմեռուկ` կերեւա, եթե ջրհեղեղ լինի:
Սյունյակում արտահայտված մտքերը կարող են չհամընկնել ոչ միայն Ejournal-ի,
այլև Հայաստանի իշխանական և ընդդիմադիր գրաքննիչների տեսակետին:
Ինչ արած:
Thies photo : Վիոլետ Գրիգորյան
Արեվմտյան հայերը այս հոդվածին պիտի ուշադիր վերաբերվեն, էլ չասեմ մեր Հանրապետության ղեկավարների մասին, որոնք դեռ շատ անելիքներ ունեն...
Կարծեմ բավական է սպասել այլ երկրների մտքին, մեր Երկիրն էլ ասելիք ունի, ունի բոլորից շատ ...
http://flatworld.welt.de/2011/09/02/...mal-beleidigt/
Թուրքիան չի կարող խույս տալ Ամերիկայի արդարադատությունից...
Ծանր քաշի աշխարհի բռնցքամարտի չեմպիոն Ջո Լուիսը մի անգամ զգուշացրել էր իր արագաշարժ հակառակորդին. «Կարող ես վազել, սակայն չես կարող թաքնվել»: Միևնույն նախազգուշացումն այժմ վերաբերում է Թուրքիայի կառավարությանն ու նրա երկու խոշոր բանկերին:
Անցյալ տարվա դեկտեմբերին, երբ երեք ամերիկահայեր ԱՄՆ-ի դաշնային դատարան հայց ներկայացրեցին ընդդեմ Թուրքիայի Հանրապետության, Կենտրոնական և «Ziraat» բանկերին` պահանջելով միլիոնավոր դոլարի փոխհատուցում, Թուրքիայի կառավարությունն անտեսեց իր դեմ արված մեղադրանքները` հայտարարելով, որ որպես գերիշխան պետություն, օտար դատարաններ լիազորություն չունեն իր դեմ դատ բացելու:
Ամերիկահայ հայցվորները պահանջում էին 64 միլիոն դոլարի չափով փոխհատուցում Հայոց ցեղասպանության հետևանքով Ադանայում իրենց կալվածների բռնագրավման համար: Հայցվորները նաև ևս մի քանի միլիոն դոլար էին պահանջում վարձավճարի և հաշվեգրված տոկոսավճարի համար, որը ԱՄՆ-ի կառավարությունը վճարել է Թուրքիային վերջին 60 տարիների ընթացքում հայկական հողերում գտնվող ռազմավարական նշանակություն ունեցող «Ինչիրլիկ» օդային բազան օգտագործելու համար:
Քանի որ հայց ներկայացնելու առաջին քայլերից մեկը պատասխանողներին դատական փաստաթղթերի օրինակների տրամադրումն է, Թուրքական երեք ամբաստանյալները իրավական փաստաթղթերը ստանալուց խուսափելու համար հորինեցին զանազան սխեմաներ` դատավարությունը հետաձգելու կամ խափանելու նպատակով: Արդյունքում, հայցվորների փաստաբանները վերջին ինն ամիսների ընթացքում ստիպված էին իրենց կաշվից դուրս գալ դատական փաստաթղթերը թուրք պատասխանողներին հանձնելու համար:
Զարմանալի է, որ դատական փաստաթղթերի տրամադրումը խանգարելուն ուղղված բոլոր ջանքերից հետո, 2011 թվականի հունիսի 1-ին Կենտրոնական բանկը և «Ziraat» բանկը միջնորդություն ներկայացրեցին գործը կարճելու պահանջով` պնդելով որ իրենք չեն ստացել անհրաժեշտ փաստաթղթերը:
2011 թվականի օգոստոսի 2-ին ԱՄՆ դաշնային դատարանի դատավոր Դոլի Ջին մերժեց թուրքերի պահանջը` հավաստիացնելով, որ հայցվորների ներկայացուցիչները «մի քանի անգամ փորձել են փաստաթղթերը հանձնել բանկերի Նյու Յորքի գրասենյակներին: Չկարողանալով բանկի շենք մուտք գործել և մի անգամ էլ «Ziraat» բանկի կողմից սխալ տեղ ուղարկվելուց հետո` դատական կատարածուները թողել են դատական ծանուցագրերի և բողոքի օրինակները շենքի պահակների մոտ: Հայցվորների դատապաշտպանն այնուհետև փոստով ուղարկել է լրացուցիչ օրինակներ Բանկի պատասխանողներից յուրաքանչյուրին միևնույն այդ հասցեներով»:
Դատավորը որոշում կայացրեց, որ իրավական փաստաթղթերը պատշաճորեն ներկայացվել են Թուրքիայի Հանրապետությանը և հրահանգեց թուրքական ամբաստանյալներին իրենց միջնորդությունը դատարան ներկայացնել մինչև 2011 թվականի օգոստոսի 19-ը:
Հայցվորների դատապաշտպանը թուրքիայի իշխանություններին դատական փաստաթղթերը հանձնելու հարցում շատ ավելի մեծ դժվարությունների բախվեց, քան երկու բանկերի Նյու Յորքի գրասենյակներին հանձնելիս: 2011 թվականի հունվարի 26-ին, բողոքի անգլերեն և թուրքերեն տարբերակներն ուղարկվել էին Անկարայում արդարադատության նախարարությանը` ըստ Հաագայի կոնվենցիայի պահանջներին: 2011 թվականի մարտի 1-ին Թուրքիան գրավոր հայտնեց հայցվորների փաստաբաններին, որ ինքը հրաժարվում է ընդունել դատական փաստաթղթերը` հայտարարելով, որ այս դատը վտանգում է Թուրքիայի «ինքնիշխանությունը և անվտանգությունը»:
Սպառելով բոլոր այլ միջոցները` 2011 թվականի ապրիլի 14-ին հայցվորների փաստաբանները ներկայացրեցին փաստաթղթերը ԱՄՆ-ի Պետական դեպարտամենտ` խնդրելով վերջինիս դրանք պաշտոնապես ներակայացնել Թուրքիայի կառավարությանը: 2011 թվականի հունիսի 20-ին, Պետական դեպարտամենտը տեղեկացրեց հայցվորներին, որ դիվանագիտական ճանապարհով փաստաթղթերը փոխանցել է Թուրքիայի Հանրապետությանը:
Անկարայում ԱՄՆ դեսպանատունը փոխանցած փաստաթղթերին կցեց մի «դիվանագիտական նոտա»` զգուշացնելով Թուրքիայի կառավարությանը, որ ԱՄՆ օրենքով «դատավարության պատասխանող կողմը պետք է ներկայացնի հայցին իր պատասխանը` ծանուցումը ստանալուց հետո 60 օրվա ընթացքում կամ պատրաստ լինի ընդունել հայցվորի օգտին հեռակա կարգով կայացված վճիռը»: ԱՄՆ դեսպանատունը պնդեց, որ Թուրքիայի Արտաքին գործերի նախարարությունը կատարի Միացյալ Նահանգների օրենսդրական պահանջները կամ պատրաստ լինի «հայցվորի օգտին կայացրած վճռին»:
2011 թվականի օգոստոսի 29-ին, սահմանված 60 օրյա ժամկետը լրանալուց և Թուրքիայի կողմից ոչ մի պատասխան չստանալուց հետո, ամերիկահայ հայցվորների փաստաբանները խնդրեցին դաշնային դատարանին վճիռ կայացնել ընդդեմ Թուրք պատասխանողների:
«Վաթան» թերթը հայտնեց անցյալ շաբաթ, որ թուրքական երկու բանկերը, լրջորեն անհանգստանալով ԱՄՆ-ի դաշնային դատարանին չպատասխանելու հետևանքով մի քանի միլիոն դոլար կորցնելու վտանգից, շտապեցին փաստաբան վարձել և խնդրեցին ժամկետը երկարաձգել մինչև 2011 թվականի սեպտեմբերի 19-ը պատասխան ներկայացնելու համար:
Եթե սեպտեմբերի 19-ին թուրք պատասխանողները չներկայանան դատարան, դաշնային դատավորը կարող է որոշում կայացնել հեռակա կարգով հայցվորի օգտին և կարգադրել, որ ԱՄՆ-ում գտնվող նրանց ակտիվները վճռի արժեքին համաչափ առգրավվեն և վերադարձվեն ամերիկահայ հայցվորներին:
Թուրքիայի կառավարությունն այլևս չի կարող փախուստ տալ Ցեղասպանության հետևանքով հայ ժողովրդին հասցրած հսկայական վնասների պատասխանատվությունից: Ժամանակն է, որ Թուրքիան դիմագրավի իր ահռելի ոճիրների երկարամյա պատմությունը և կատարի համապատասխան հատուցում:
P.S:...Հետաքրքիր է, բայց Հայաստանից ու հայերից մինչև հիմա լավ էլ խույս է տալիս Թուրքիան...
Իսրայելը «լկստված լակոտ» է. Էրդողան
Թուրքիա || 15:34 / 06.09.2011
Թուրքիայի վարչապետ Թայիփ Էրդողանը հերթական անհավասարակշիռ հայտարարությունն է թույլ տվել իրեն` Իսրայելին անվանելով «լկստված լակոտ»: Այս մասին տեղեկանում ենք CNNTurk-ից:
«Արդեն ժամանակն է եկել որոշ քայլեր անելու: ՄԱԿ-ը չի պատժում Իսրայելին, իսկ նա «լկստված լակոտի» դերում է հայտնվել»,-նման խոսքեր է ասել Թուրքիայի վարչապետը երբեմնի դաշնակցի հասցեին:
Հիշեցնենք, որ Թուրքիայի արտգործնախարար Ահմեթ Դավութօղլուն սեպտեմբերի 2-ին հայտարարությամբ էր հանդես եկել, որի ժամանակ նշել էր, թե Անկարան նվազագույն է հասցնում Թել Ավիվի հետ ունեցած դիվանագիտական հարաբերությունները, ռազմական համաձայնագրերը, ինչպես նաև հետ կանչում Իսրայելում իր դեսպանին: Թուրքիայի նման քայլերը պայմանավորված էր նրանով, որ Իսրայելը հրաժարվում է պաշտոնական ներողություն խնդրել Անկարայից և փոխհատուցում վճարել` 2010 մայիսին տեղի ունեցած «Ազատության նավատորմի» միջադեպի համար, որի ժամանակ 10 թուրքեր էին սպանվել իսրայելցի հատուկջոկատայինների հետ բախման ժամանակ:
P.S:...
Իսկ մեր ազգի համար Թուրքիաից ով պիտի փոխհատուցում պահանջի, չէ , որ 1915թթ. մեկ ու կես միլլիոնից ավելի մարդ են սպանել թուրքերը?...
ՈՒր են էդ մեր պլոճիկով տղերքը´´ Սերժը և մնացած օլիգարխները, որոնք իրենց դրել են Աստծո տեղ...?
Մայրի'կ, Հայաստանը շա՞տ վատ բան է
10:49 - 15.09.2011
Ինչ-որ մեկն ասաց. «Հայաստանը դու ես»:
Կոմպլիմենտը միանշանակ չընդունվեց: Իմպերատիվը սովորաբար հակազդեցություն է բերում. բոլորը մտքում պատասխանեցին. «ինքդ ես»: Բայց պատճառը միայն իմպերատիվը չէր:
Սեպտեմբերի 9-ին Ազատության հրապարակում ՀԱԿ-ի հանրահավաքն էր: Ոչ թե Կոմիտասում ու Մասիվում, այլ հենց օպերայի հրապարակի բացօթյա սրճարաններում նստած «Ցեզար» սալաթ էին ուտում հայերը, որոնք իրականում ոչ մի վատ բան չէին անում`ուտում էին, բայց այդ նույն պահին Նիկոլը գոռում էր, որ Հայաստանը կործանման եզրին է, ու հեղափոխության նոր ալիք է պետք: Շուրջը ծամում են ու, ինչ` երկուսն էլ Հայաստան են:
Հետո Նիկոլն ասում է խաղաղ պայմաններում բանակում զոհվել է սարսափելի թվով զինծառայող, ու այդ պահին ես անցնում եմ Գագիկ Ջհանգիրյանի կողքով, որը մտահոգ է բանակում տեղի ունեցող վայրենություններով: Տեր Աստված:
Բոլորս Հայաստան ենք: Կեսը հեղափոխություն է ուզում, կեսը` հիվանդագին անտարբերությամբ շրջում է Հյուսիսային պողոտայով ու լսում` երևի լսում, որովհետև ամեն դեպքում լսվում է, բայց ոչինչ չկա դեմքներին`ո'չ դեմ են, ո'չ կողմ, ո'չ`նույնիսկ ձեռնպահ:
Այսօր «Եղնիկներ» զորամաս զորակոչվող տղայի մայրն էլ է Հայաստան: Երևի պատկերացնում եք` ինչքան է նա սիրում Հայաստանը: Յուրի Խաչատուրովն էլ է Հայաստան, երբ ասում է, թե դատաբժշկական փորձագետի` նույնիսկ հեռախոսի համարը չունի, որ զանգի, ասի ինչ եզրակացություն գրի: Խայտաբղետ է Հայաստանը:
Ժիրայր Սեֆիլյանն էլ է Հայաստան, որին մի քանի տղա վախկոտ անվանեցին: Ինչ ասես կարելի էր ասել, բայց ոչ վախկոտ: Բայց ասացին, որովհետև Հայաստանը գժվել է: Ոչ այն իմաստով, ինչ իմաստով բանասիրականի աղջիկներն են իրենց մասին ասում` «ես խենթ եմ», այլ կլինիկական իմաստով: Այս տեսանկյունից բոլորս արդեն Հայաստան ենք… կամ`հայաստանոտ: Մի ժամանակ սա լավ իմաստով էր ասվում:
Հեռուստացույցով Լևոն Ներսիսյանի մասին հաղորդում է, ու նրա ազատատենչ ոգու մասին խոսում է Լևոն Իգիթյանը: Երկուսն էլ Հայաստան են: Արդյոք Լևոն Ներսիսյանը, որ իրեն զգում էր այս երկրի խարիսխը ու չէր պատկերացնում իրեն Փարիզում`ընդամենը 24 ժամ կպատկերացնե՞ր իրեն այս իրականությանը այդքան համաքայլ գնալիս, ինչպես դա անում են իր մասին խոսողները: Երկուսն էլ Հայաստան են:
Ինչո՞վ եմ ես Հայաստան: Միայն նրանով, որ շատ ցավում եմ գժված երկրի համա՞ր: Բայց ես ցավում եմ նաև ատոմային վթարի ենթարկված Ճապոնիայի համար, որի ժողովուրդը հավանաբար այնքան տաղանդավոր չէ, որ «Ճապոնիան դու ես» կարգախոս հնարի, բայցևայնպես փլվող շենքերից փախչելիս իրար տեղ էին տալիս ու հերթով շարվում իրենց փլատակների տակ: Ես սարսափում եմ պատկերացնել, թե ինչ ջիփային մղձավանջ կսկսվի Հայաստանի ճանապարհներին, եթե Աստված չանի, ատոմային վթար լինի Հայաստանում:
Հայաստանը նրանք են, ովքեր առաջինը կկարողանան փախչել վտանգի դեպքում: Հայաստանը նրանք են, որքան էլ տարակուսանք է առաջացնում, ովքեր ծննդաբերելու հարցը կազմակերպում են դրսում`Հայաստանից ապահովագրվելու համար:
Իսկ ինչ անել այն դեպքում, երբ չես ուզում հավասարապես Հայաստան կոչվել նախկին ռուսական դպրոցի, որն արդեն քսան տարի հայկական է, այն ուսուցիչների ու ծնողների հետ, որոնք թախանձագին առաջարկում են ռուսերեն անցկացնել պատմության դասերը, հայերենի հաշվին ավելացնել ռուսերենի ժամերը, որովհետև իրենց կարծիքով «հայերեն սենց թե նենց գիտեն», որովհետև «так лучше»: Ինչ անել, երբ էլ չես ուզում հավասարապես Հայաստան կոչվել այն ուսուցչի հետ, որն ասում է «բայց ինչ հայոֆիլ դասարան եք», երբ երեխաները հայկական խնդրում են բջիջի կառուցվածքը բացատրել հայերեն:
Իսկ եթե չես ուզում Հայաստան կոչվել ԲՈՒՀ-ի այն դեկանի հետ, որին նոր նշանակված ռեկտորի մասին հարց ես տալիս , իսկ նա պատասխանում է. «Ով էշ,մենք`փալան»: Իրավունք չունե՞ս ատել այդ Հայաստանը ու չուզել նույնանալ նրա հետ:
Ես չեմ ուզում Հայաստան կոչվել կրթության ոլորտի այն չինովնիկի հետ, ով հեռուստացույցով նվվում է կաշառակերության դեմ, բայց հայտնի է այդ անմաքուր գործով: Չեմ ուզում Հայաստան լինել նրանց հետ, ովքեր իրենց սեփականաշնորհման վկայականի մեջ նշված քառակուսի մետրերից այն կողմ ոչինչ չունեն անհանգստացնող:
Ես չեմ ուզում Հայաստան լինել այն հազարավորների հետ, որոնք ընդհանրապես թերարժեքության բարդույթ չունեն ու առավոտից իրիկուն էկրանից պատմում են իրենց` լիարժեքության բարդույթով ծանրաբեռնված կյանքի մանրամասները` երբ սիրեցին, ինչու, ինչ եղավ հետո, հարսանիքի տորթը քանի հոգու համար էր, կրեմը ով ում դեմքին քսեց, հյուրերն ովքեր էին և ինչքան է սիրում սկեսուրին, ինչ բարձրակարգ մանկություն է ունեցել ու ինչ ճիշտ է դաստիարակում իր երեխային: Հաստատ չեմ ուզում: Չեմ ուզում Հայաստան կոչվել նրանց հետ, ովքեր ասում են` «ես քաղաքականությամբ չեմ հետաքրքրվում» կամ «ես թերթ չեմ կարդում», որովհետև Հայաստանի պես երկրում քաղաքականությունը զբաղմունք ու նախասիրություն չէ, իսկ թերթը սուրճի հետ մատուցվող ժամանց չէ, այլ երկրիդ դեպքերի մասին մի թեթև, հնարավորին չափ, մոտավոր տեղեկություն, որը չուզել իմանալ նշանակում է ասել «Ով էշ, ես` փալան»: Ես սարսափում եմ այս հին հայկական ասույթից:
Կարելի է չէ՞ չուզել Հայաստան լինել անվճար բաժնում սովորող մեծահարուստների զավակների հետ:
Հայաստանը պարադոքս է, որովհետև, ի վերջո, Հայաստանը նրանք են, ովքեր անտարբեր են Հայաստանի հանդեպ, որովհետև նրանք սպասում են հերթական էշին, որ կատարեն ծնողներից ժառանգած թամբի իրենց վսեմ առաքելությունը:
Ու հենց այդ պահին հրապարակում Արամ Սարգսյանը բարձրախոսով ասում էր. «Հայաստանը դուք չեք, Հայաստանը մենք ենք`այստեղ հավաքվածներս»:
Իսկ ովքեր են չհավաքվածները, որոնք մտածելով անցնում են, չեն կանգնում հրապարակում, բայց անտարբեր չեն, չեն եղել երբեք, չեն խաբել, կաշառք չեն վերցրել, բանակում մարդ սպանողին չեն ազատել, բայց ապրում են մտահոգ` երկրի համար ու անտարբեր չեն քայլում` ասես արոտավայրում, ոչ էլ կոչեր են անում: Նրանք Հայաստան չեն, նրանք ներքին միգրանտներ են, որոնք կվերանան ընկճախտից, որովհետև հարթակում կանգնածներին չեն հավատում վաղուց, էկրանից խոսողներին չեն հավատացել երբեք:
Իսկ ամենից հետաքրքիրն այն է, որ «Հայաստանը դու ես» երգի հեղինակը անցյալ տարի, կարծեմ, վիրավորված հեռացել է Հայաստանից, ապրում է Կանադայում: Շատ բան ասող աննշան հանգամանք:
Հայաստանը կլիպի թեմա չէ`տխուր թեմա է ու լուրջ ժանրի նյութ:
Լուսինե
There are currently 3 users browsing this thread. (0 members and 3 guests)