Երկիր ունենք, աշխարհը չունի. Լարիսա Ալավերդյան
Քաղաքականություն || 14:06 / 20.09.2011
«Աստծո աչքը բոլոր ազգերի վրա չի լինում, որ կարողանա դարեր շարունակ կորցված պետականությունը վերականգնել, բոլորին չէ, որ դա տրված է»,-ասել է ԱԺ «Ժառանգություն» խմբակցության անդամ Լարիսա Ալավերդյանն այսօր ՀՅԴ խմբակցության պատգամավոր Լիլիթ Գալստյանի հետ համատեղ ասուլիսում:
Ալավերդյանի խոսքերով`անկախությունը մեծագույն արժեք է ու պետք է Անկախության տոնը նշել համապատասխան ձևով:
Ալավերդյանը նաև խորհուրդ է տվել սիրել երկիրը. «Ես միշտ ասում եմ` երկիր ունենք, աշխարհը չունի: Եկեք սիրենք այն ու այնպես անենք, որ մեր երանելի երկրում երանելի պետական համակարգ լինի»:
Լիլիթ Գալստյանն էլ նշել է, որ շատերի պես ինքն էլ կարծում է, որ Անկախության բացառիկ ձեռքբերումն արցախյան ազատամարտում տարած հաղթանակն է:
Ըստ պատգամավորի` այսօր մենք ունենք դեգրադացիայի, կոռուպցիայի մեջ թաթախված մի երկիր, որտեղ մարդու իրավունքները ոտնահարված են. «Սա մեր քաղաքացու մեղավորությունը չէ: Պատասխանատվությունն իշխանությանն է, որը չունի բարոյական, հոգևոր և մտավոր հեղինակություն»: