Լեւոն Տեր-Պետրոսյանի հետ չի աշխատի
14:17 - 15.09.2011
Եթե Լեւոն Տեր-Պետրոսյանը դարձյալ իշխանության գա, ՀՀ ոստիկանապետ Ալիկ Սարգսյանն այլեւս չի աշխատի նրա հետ:
Այսօր լրագրողների հետ զրույցում ոստիկանապետը նշեց, որ առաջին նախագահի օրոք էլ ինքը պաշտոն է ունեցել` եղել է Երեւանի ոստիկանապետի առաջին տեղակալը եւ արդեն իսկ` փոխգնդապետ: Բայց հիմա այլեւս չի աշխատի նրա հետ. «Իմ հայացքները չեն համապատասխանում նրա հայացքներին»:
Այն նկատառմանը, թե ոստիկանը քաղաքական դիրքորոշում ունենալու իրավունք ունի՞, Ա. Սարգսյանը պատասխանեց. «Բայց ես սովորական քաղաքացի էլ եմ, չէ՞: Իսկ աշխատելու-չաշխատելու իրավունքն ամեն մարդու էլ տրված է: Առայժմ ուզում եմ աշխատել, աշխատում եմ, վաղը կարող է չուզեմ` չաշխատեմ»: