Граждане Армении имеют право на ввоз/вывоз товаров без пошлин до 150 тысяч драм примерно 500 долларов или 50 килограм.
բնօրինակը © Երկիր
Հրատարակված է Հուլիս 04, 2008
ՀՀ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐՆ ԱՅՍՈՒՀԵՏ ՈՒՂԵՒՈՐԱՅԻՆ ՏՐԱՆՍՊՈՐՏՈՎ ՍԱՀՄԱՆԸ ՀԱՏԵԼԻՍ ՉԵՆ ՎՃԱՐԻ 13500 ԴՐԱՄ
Երեւան (Երկիր) - Այսուհետ ՀՀ քաղաքացիները ուղեւորային տրանսպորտով սահմանը հատելիս չեն վճարի 13 500 դրամ: Նման որոշում կայացվել է ՀՀ կառավարության հուլիսի 3-ի նիստում:
Ինչպես, ըստ «Նոյյան տապանի», նիստից հետո հայտնեց ՀՀ մաքսային պետական կոմիտեի նախագահ Գագիկ Խաչատրյանը, պարզեցվել է նաեւ ուղեբեռների տեղափոխման կարգը: Ըստ այդմ` առաջին անգամ ՀՀ սահմանը հատելիս քաղաքացիները հնարավորություն կունենան օգտվելու երկուղի համակարգից, այսինքն` գործելու են կանաչ եւ կարմիր գոտիներ. քաղաքացին հնարավորություն կունենա բանավոր հայտարարելու իր բեռների առկայության մասին: Այսինքն` այն քաղաքացիները, ովքեր իրենց հետ ունեն 50 կիլոգրամը եւ 150 հազար դրամ արժողությունը գերազանցող բեռ, կանցնեն կանաչ գոտիով: Դրանով կպարզեցվի մաքսային սահմանով բեռների տեղափոխման փաստաթղթաշրջանառությունը: