Կրեմլի պետական պալատում տեղի է ունեցել «Կարոտ» մրցանակի հանձնման առաջին արարողությունը՝ Հայաստանի մշակույթի եւ արվեստի զարգացման գործում ունեցած ավանդի համար: Մրցանակի հանձնումը տեղի է ունեցել Մոսկվայում ընթացող փառատոնի շրջանակներում:
Մրցանակի առաջին դափնեկիրները դարձան երգիչ Շառլ Ազնավուրը, դերասան Արմեն Ջիգարխանյանը, գրող Անդրեյ Բիտովը եւ ՌԴ Ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի ղեկավար Վլադիմիր Սպիվակովը: Հռչակավոր շանսոնյե Շառլ Ազնավուրը չի կարողացել մասնակցել արարողությանը: Մրցանակը, որը կատարված է քնարը ձեռքին մուսայի տեսքով՝ կանգնած խաղողի վազի վրա, եւ դրամական պարգեւը նրան կփոխանցեն ավելի ուշ Փարիզում ՌԴ դեսպանատանը: