Results 1 to 3 of 3

Thread: Հրատապ հաղորդագրություն

  1. #1
    Persona grata VIP Club azadakrum's Avatar
    Join Date
    Dec 2007
    Posts
    83
    Thanks
    0
    Interesting posts: 3
    Posts signed 4 times as interesting
    Groans
    0
    groaned 0 Times in 0 Posts
    Rep Power
    18

    Հրատապ հաղորդագրություն

    Հունիսի 9-ին լրանում է “Ազատագրված տարածքների պաշտպանություն” հասարակական նախաձեռնության և “Հայ կամավորականների համախմբման” համակարգող, Շուշիի առանձնակի գումարտակի նախկին հրամանատար Ժիրայր Սէֆիլյանի բանտարկության վերջնաժամկետը: Նրա ընկերները ակնկալում էին, որ գոնե այդ օրը Ժիրայրը կազատվի և կվերադառնա իր բնականոն կյանքին և գործունեությանը:
    Սակայն ստացվել են խիստ անհանգստացնող և ուղղակիորեն Ժիրայր Սէֆիլյանին հասցեագրված ազդանշաններ այն մասին, որ առաջիկա օրերին վարչախումբը պատրաստվում է հերթական ստորությունը գործել Արցախյան պատերազմի հայտնի հրամանատարի նկատմամբ` արտաքսել հայրենիքից:
    Նման քայլը բարոյական հանցանք լինելուց բացի նաև ՀՀ օրենսդրությունը բազմաթիվ կետերում խախտող իրական քրեական հանցագործություն կլինի և Ժիրայր Սէֆիլյանի նկատմամբ իշխող վարչախմբի հանցագործ հետևողականության հերթական արտահայտությունը:


    Ժիրայր Սէֆիլյանի և Վարդան Մալխասյանի
    զորակցության կոմիտե

    19 մայիսի 2008թ.


    www.azadakrum.org

  2. #2
    Механик
    Guest

    Ответ: Հրատապ հաղորդագրություն

    Դե բնական է պիտի արտաքսեն:
    Պիտի այս երկրում չմնա մեկը - ով ոչ միայն գիտի այլ նաև համարձակվում է ասել իրականությունը Ղարաբահյան պատերազմի մասին:
    Սէֆիլյանը շատ բան գիտի ու շատ բան է համարձակվում ասել:
    10 օր առաջ որոշ բաներ ասեց Դարիբալթայանը:Տեսնենք ծերուկի հարցերը ոնց պիտի լուծեն:

  3. #3
    justice managements VIP Ultra Club
    Join Date
    Oct 2007
    Location
    germany
    Posts
    14,056
    Blog Entries
    93
    Thanks
    14,044
    Interesting posts: 2,181
    Posts signed 2,751 times as interesting
    Groans
    82
    groaned 40 Times in 21 Posts
    Rep Power
    32

    Re: Հրատապ հաղորդագրություն

    Դե դրա համար էլ գոյություն ունի Green Card...


    ԱՄՆ ԴԵՍՊԱՆԱՏԱՆ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ

    Վերջերս ստացվել են մի շարք հարցումներ կապված էլեկտրոնային փոստով իբր ԱՄՆ պետական կառույցներից պաշտոնապես ուղարկված հաղորդագրությունների հետ: Այս կեղծ հաղորդագրություններում հիմնականում ստացողին հայտնում են, որ վերջինս շահել է «Գրին քարտ» կամ ԱՄՆ մշտական բնակության իրավունք և պահանջում են դիմելու գործընթացն ավարտին հասցնելու և «Գրին քարտը» ստանալու համար գումար ուղարկել:

    Հարկ ենք համարում ձեր ուշադրությանը հրավիրել այն փաստին, որ ԱՄՆ պետքարտուղարությունը ԱՄՆ ներգաղթի բազմազանության արտոնագրերի (DV) կամ «Գրին քարտի» վիճակախաղի շահող մասնակիցներին էլեկտրոնային փոստով ծանուցում ՉԻ ՈՒՂԱՐԿՈՒՄ: Քենտուքիի հյուպատոսական կենտրոնը DV-2012 ծրագրի մասնակիցներին փոստով գրավոր ծանուցում չի ուղարկելու և ամեն մի մասնակից ինքնուրույն պետք է ստուգի իր դիմումի կարգավիճակը` այցելելով բազմազանության վիճակախաղի (DV) http://www.dvlottery.state.gov կայքը 2011թ. մայիս 1-ից մինչև 2012թ. հունիսի 30-ը:

    ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ. DV-2012 ծրագրում շահելու մասին իմանալու միակ եղանակը դիմումի կարգավիճակի առցանց ստուգումն է: Թե շահող, թե չշահող մասնակիցները կարող են www.dvlottery.state.gov կայքում ստուգել իրենց դիմումի կարգավիճակը: Դա անելու համար նրանց անհրաժեշտ է ունենալ նույնականացման համարը, որ տրամադրվել է վիճակախաղին մասնակցելու առցանց դիմումը ներկայացնելու ժամանակ: DV-2012 մասնակցները գրանցվել են 2010թ. հոկտեմբերի 5-ից նոյեմբերի 3-ը ժամանակահատվածում: DV-2012 ծրագրի հետ կապված մանրամասների կամ հետագա քայլերի հետ կապված տես` 2012թ. ԱՄՆ ներգաղթի արտոնագրի վիճակախաղի մասնակցության հրահանգները. http://travel.state.gov/visa/immigra...pes_1318.html:

    Հիշեք, որ դիմումի կարգավիճակի ստուգումը ՄԻԱԿ եղանակն է, որով շահողները կարող են տեղեկանալ DV-2012-ում շահելու մասին: Շահելու մասին տեղեկացնելուց բացի, կարգավիճակի ստուգման միջոցով կտրվեն նաև հրահանգներ հետագա քայլերի և ներգաղթային արտոնագրի հարցազրույցի ժամկետի մասին:

    Բազմազանության արտոնագրերի (DV) վիճակախաղի հետ կապված խաբեությունների վերաբերյալ մանրամասների համար տես` http://travel.state.gov/visa/immigra...pes_1749.html:

Thread Information

Users Browsing this Thread

There are currently 1 users browsing this thread. (0 members and 1 guests)

Similar Threads

  1. Replies: 5
    Last Post: 08 Jul 08, 14:42
  2. Replies: 3
    Last Post: 10 Mar 08, 20:31
  3. Replies: 0
    Last Post: 25 Nov 07, 18:03
  4. Replies: 0
    Last Post: 14 Nov 07, 13:01
  5. Replies: 9
    Last Post: 31 Oct 07, 14:20

Posting Permissions

  • You may not post new threads
  • You may not post replies
  • You may not post attachments
  • You may not edit your posts
  •