Եկեք փորձենք հասկանալ ֆորումի փաստացի գործող կանոնների ու նրանց կիրարկման մեջ եղած հակասությունների ծագումնաբանությունը կոնկրետ վերջին համաֆորումյան ըննտրությունների ծիրին մեջ:
Ուրեմն այսպես.
Ֆորումային Սահմանադրության 1.7 հոդվածը կարգավորում է քվեարկության մասին տեհեկատվության հրապարակումը անկարելիությունը:
2.1.2 հոդվածը հստակ կարգավորում է մեկ մասնակցի կողմից մեկ կոնկրետ ծածկանունով հանդես գալը - որպես պարտավորություն:1.7 Առանց ֆորումջանցու ցանկության նրա անձի մասին տեղեկությունները հրապարակման ենթակա չեն - ֆոտո, իրական անունը, հասցեն, համակարգչի տվյալները IP, հեռախոսահամարը ու քվեարկության տարբերակները:
Քանի որ Սահմանադրությունը եւ ենթասահմանադրական լրացումները չեն պարզաբանում սույն դրույթի վերահսկման մեխանիզմները,ենթադրելի է որ վերահասկումն իրականացվում է ֆորումի ադմինիստրացիայի տեխնիկական մասն ապահովող ներկայացուցիչների կողմից:
Սահմանադրության 4.1.3 հոդվածը հստակ սահմանում է խմբագիր մոդերատոր դառնալու կարգը:2.1.2 օգտագործել մեկից ավելի ծածկանուն (տես Լրացում Բ. (եթե ինչ-ին չ պատճառներով, ֆորումջանցին մեկից ավելի ծածկանուն ունի ապա նա պարտավոր է տեղյակ պահել տեխնիկական անձնակազմին և ծածկանունները կձուլվեն կամ ավելորդները կջնջվեն
)
Սահմանադրության 4.3.1, 4.3.2, 4.3.3 հոդվածները հստակ կարգավերում են խմբագիր մոդերատորի ընտրության համար անհրաժեշտ ու բավարար պայմաններ:4.1.3 Խմբագիր–մոդերատոր հնարավոր է դառնալ ընտրությունների միջոցով
Որևէ այլ պայման ,ցանկություն ,դիտողություն կամ բարի ցանկություն Սահմանադրությամբ նախատեսված չեն:4.3.1 Ամեն տարի գարնանը կազմակերպվում են մոդերատորների ընտրություններ(տես Լրացում Ե.)
4.3.2 Խմբագիր-մոդերատոր կարող է լինել ցանկացած ակտիվ ֆորումջանցի (տես ակտիվության աղյուսակը)
4.3.3 Խմբագիրը համարվում է ընտրված, եթե ստացել է հասարակ ձայների մեծամասնությունը (տես Լրացում Ե և քվորումի աղյուսակը)
Սահմանադրությունը նախատեսել է նաև կատարվող փոփոխությունների կարգը:տես համապատասխան լրացումը
Դե հիմա հարգելի ադմինիստրացիա - խնդրում եմ բացատրել իսկ հետո նաև հիմնավորել Սահմանադրության համապատասխան հոդվածներով, թե ինչով է պայմանավորված կրկնակի ընտրություններ անցկացնելու հակաՍահմանադրական որոշումը:
Խնդրում եմ պարզաբանել թե ում առաջարկով և ում կողմից է կատարվել Սահմանադրության աղաղակող խախտման ըստ ամենայնի իր նախադեպը չունեցող սույն արարքը :
Հ.Գ.
Առաջարկում եմ Սահմանադրության համապատասխան հոդվածով և( կամ) լրացումով կարգավորել ադմինիստրացիայի ներկայացուցիչների և խմբագիրների կողմից Սահմանադրության խախտման դեպքերում նրանց - մնացած ֆորումականների համար նախատեսված պատժաժամկետներով պատժելու հնարավորության հարցը: