ՙԻՆՉ ԵՍ ՈՒԶՈՒՄ, ԻՆՉ ԵՍ ԱՆՈՒՄ, ԵՂԲԱ’ՅՐ?՚
Մայր աթոռ Սբ. Էջմիածնի ու նրա Գահակալի դեմ չարանենգ արշավանքը նոր չի սկսվել ՀՀՇ-ական թերթերում: Արդեն 5-6 տարուց ի վեր այդ թերթերն անառիթ ու անկիրթ հարձակումներ են գործում Մայր աթոռի եւ անձամբ Ամենայն հայոց հայրապետի դեմ, հընթացս չմոռանալով Հայ եկեղեցուն մեղադրել թուլության, իշխանություններին հրապարակավ չպարսավելու, օտար աղանդների դեմ արդյունավետ չպայքարելու եւ մահացու այլ մեղքերի համար: Փորձել թուլացնել եւ ապա մեղադրել` ինչու ես թույլ: Իսկը ՀՀՇ-ական գործելակերպ, որը ցավալի հաջողությամբ կիրառվեց, սկսյալ 80-ականների վերջերից, մեր հայտնի մտավորականների, գիտնականների, բոլոր հեղինակությունների դեմ: Անգամ երջանկահիշատակ Վազգեն Ա հայրապետի դեմ, որին ՙամոթ, ամոթ՚ բացականչություններով, ՙԿԳԲ-ի գործակալ՚ արտահայտություններով էին դիմավորում Ազատության հրապարակում, իսկ հանրահավաքների ղեկավարները միտինգավորներին քաջալերում էին իրենց լռությամբ: Մինչդեռ նույն Վազգեն Ա հայրապետը, ընդամենը 2 տարի հետո, հանդիսացավ հայոց նորանկախ պետականության առաջին խոշոր նվիրատուն` պետության դատարկ գանձարանում զետեղելով շվեյցարական բանկերում ի պահ դրված Մայր աթոռի գրեթե ողջ գումարը` շուրջ 7 մլն դոլար:
Այսպես է եղել ընդհանրապես. Հայ եկեղեցին թիկունք է կանգնել հայոց պետության, իսկ վերջինիս բացակայության իր վրա է վերցրել նաեւ նրա բեռի մի մասը: Տեղի չի տվել հայ նախարարների պառակտողական պահանջների առաջ եւ Հայոց հայրապետը մերժել է նույնիսկ իր նզոված թագավորին հանձնել ՙօտարի գայլերին՚:
Մայր աթոռի ու Գարեգին Բ կաթողիկոսի դեմ հեթանոս արշավանքի վերջին սաստկացումը արձանագրվեց նախագահական ընտրություններում, հատկապես նորընտիր նախագահին ուղղված Վեհափառ հայրապետի շնորհավորական նամակից հետո: ՙԳոնե սպասեր մինչեւ Սահմանադրական դատարանի վճիռը՚, իբր առարկում են այդ նամակին ընդդիմացող ՙիմաստունները՚: Մինչդեռ ի սկզբանե հստակ էր, դեռ քվեարկությունից շատ առաջ, որ Լ. Տեր-Պետրոսյանն ու աջակիցները չէին ընդունելու որեւէ այլ արդյունք ու վճիռ, որը չէր հաստատի փոքրամասնության հաղթանակը մեծամասնության նկատմամբ: (Տեղին է հարց տալ` իսկ իրե’նք ինչու չսպասեցին մինչեւ ՍԴ-ի վճիռը. այդ պարագայում, թերեւս, խուսափեինք մարտիմեկյան զոհերից ու կորուստներից): Ուստի, կարո?ղ էր Հայ եկեղեցու պետը սպասել մինչեւ բարեկամ ու ոչ բարեկամ երկրների պետերը շնորհավորեին եւ նոր միայն հետեւեր նրանց օրինակին:
ՀՀՇ-ական լրատվամիջոցները, շրջանցելով Վեհափառ հայրապետին իր տան դարպասից ներս չընդունելու Լ. Տեր-Պետրոսյանի խայտառակ արարքը, իրենց պատվիրատու-առաջնորդին համահունչ եւ համաձայն, ինքնարդարացման ձախող փորձ են կատարում, նշելով, որ Վեհափառ հայրապետը Լ. Տեր-Պետրոսյանի տուն գնալուց առաջ հեռախոսով զրուցել է հանրապետության նախագահի հետ, իբր վերջինիս արտոնությունն է ստացել նախքան այդ քայլը կատարելը:
Հապա ո?ւմ հետ կհրամայեիք, որ Վեհափառը խոսեր վերահաս արյունահեղությունը կանխելու համար ճանապարհ դուրս գալուց առաջ: Նիկոլի?, թե?... Պազոլինիի: Կարող էր, չէ?, Ռ. Քոչարյանը դեռ այդ ժամին (մոտավորապես 14:30) որեւէ առաջարկ ունենալ:
Դրան էլ առարկություն ունի Մե