View Full Version : «Խստագույնս պատասխան են տալու նախճիրի հրաման տվողները եւ նրանց կամակատար ենիչերները»
azadakrum
08 Mar 08, 06:28
www.azadakrum.org
Հայտարարություն
Մարտի 1-ին Երեւան քաղաքում զոհվածների հարգելի սգակիր հարազատներ եւ նրանց մտերիմներ. վերջին ամիսների մեր ժողովրդի ազգային-ազատագրական պայքարը եղել է բռնազավթված իշխանությունը հակահայ թափթփուկներից ետ բերելու համար: Այդ համաժողովրդական ընդվզմանը մասնակցած հարյուր հազարավոր հայ մարդիկ քաջ գիտակցել եւ այժմ էլ գիտակցում են, որ պայքարը ազատագրական առումով ճակատագրական է մեր երկրի համար: Սակայն ոճիրների մեջ թաղված չարիքի իշխանության ելուզակները թրքամիտ ու դավադիր ռամիլսաֆարովների նման գիշերով հարձակվեցին Ազատության հրապարակում քնած խաղաղ ցուցարարների վրա, սպանդի ենթարկեցին հայ կանանց, երեխաներին ու ծերերին, որի հետեւանքով, ցավոք, ունեցանք բազմաթիվ անմեղ զոհեր ու վիրավորներ: Եվ այսօր այդ ողբերգական կորուստների անտանելի վիշտը մեղմում է միայն այն, որ զոհերը դարձան հայ ժողովրդի ազատագրական պայքարի նվիրյալներ ու սուրբ նահատակներ:
Մենք խորապես վշտակցում ենք ձեզ, կիսում ենք ձեր ցավը, գլուխ ենք խոնարհում նահատակների առաջ: Մենք պատրաստվում ենք հավերժ հիշել եւ մեր սերունդներին հիշեցնել, որ նաեւ այդ նվիրյալների կյանքի ու արյան գնով ենք կարողացել փրկել մեր հայրենիքը, մեր պետականությունն ու մեր ազատությունը: Որեւէ մեկը թող մազաչափ անգամ չկասկածի, որ շուտով խստագույնս պատասխան են տալու նախճիրի բոլոր հրաման տվողները եւ նրանց կամակատար ենիչերները, ովքեր մասնակից են այս զազրելի ոճրագործությանը: Մեր պայքարը շարունակվում է` հանուն ազատության, հանուն այդ պայքարում զոհված մեր ընկերների պայծառ հիշատակի, հանուն մեր ժողովրդի ու երկրի ապագայի. պայքար, պայքար մինչեւ վերջ:
Քաղբանտարկյալներ`
Վարդան Մալխասյան, Ժիրայր Սեֆիլյան, Արման Բաբաջանյան
www.azadakrum.org
Լավ համեմատություն է, քնածի վրա հարձակվելու միայն թուրքն է ունակ։
Քնած ցուցարարներին արավոտ լույսին երբ նրանք դեռ կիսաքուն էին ցրելու հրաման տվեղը ԹՈՒՐՔԻ ծնունդ է արժանի նստելու Սաֆարովի հետ նույն դատապարտյալի աթոռին...

hаргели вотер,ардёк дзес чи твум,вор линелов сайти администраторы,дзер бранц диркорошумы нахагаhакан унтрутюннери hарцум айнкан эл чишт че?
Viparmenia.com կայքը խոսքի ազատությունը իր հիմնարար սկզբունքներից է համարում ու չկա մի անձ, որը այս կայքում կարող է ունի իրավունք իր կարծիքը որպես viparmenia.com կայքի կարծիք ներկայացնել։
Ադմինիստրատոր լինելով ես ստանձնել եմ տեխնիկական գործունեության ապահովման համար պարտավորություններ, որոնցից իհարկե կախված է կայքի սկզբունքային գոյությունը, բայց դա ինձ ոչ մի դեպքում թույլ չեմ տա օգտագործել ու ներկայացնել կամ պարտադրել իմ կարծիքը ինչ որ տեղ որպես բոլորի կարծիք։
Կանոնակարգով, կայքի անունից դիրքորոշում կարող է հայտնել միայն մոդերատորների–հոգաբարձու երի խորհուրդը։ 4.1.7 Խմբագրական խորհուրդն իրավասու է հանդես գալ ամբողջ ֆոռումի - իրենց ընտրած ֆորումջանցիների անունից http://viparmenia.com/vb/showthread.php?t=1791
Կարճ կապեմ, ֆոռումի կանոնակարգի համաձայն կարելի է ֆորումջանցիներով ու հոգաբարձուներով հավաքվել ու ինձ և ցանկացած այլ մոդերատորի ու տեխնիկական անձնակազմի ներկայացուցչի զրկել կայքում ադմինիստրատիվ գործունեություն կատարելուց, եթե կհամարեք, որ իմ գործունեությունը անընդունելի է կայքի համար ու ես չարաշահում եմ իմ դիրքը։
Տեխնիկական հարցերում հոգաբարձուներն են որոշում, ով ինչով պիտի զբաղվի, մոդերատորների հարցում բոլոր ֆորումջանցիները – շուտով ի դեպ մեզ մոտ ընտրություններ պիտի լինեն...
Ես միգուցե հոգոբանական առումով ընկալվում եմ շատերի կողմից, որպես կայքի «պատկառելի» անդամներից մեկը, որը էական ազդեցություն ունի, բայց հավատացնում եմ, որ ես ուրախ կլինեմ, որ այդ մոտեցումը ու վերաբերմունքը իմ արածների ու գրառումների նկատմամբ չլինի։
Ազդեցությունը գիտակցելուց է, որ այս ամբողջ թոհուբոհի ընդացքում սահմանափակվեցի միայն այս թեմայում նորությունների ներկայացմամբ ու գրառումներում աշխատում եմ հակիրճ մնամ ու իմ մտքերը, շատ ավելի խիստ, հիմնականում շարադրում էի Openarmenia.com ֆոռումի ընտրություններ բաժնում....
Քաղաքականությունը ծանր թեմա է ու չեի ցանկանա, որ մեր viparmenia.com նպատակ ունենալով հաճելի շփումներ ապահովվել, աշխարհով մեկ սփռված հայության համար, քաղաքական թեմաների ծանրության տակ անհետաքրքիր դառնար մեծամասնության համար...
...Ազդեցությունը գիտակցելուց է, որ այս ամբողջ թոհուբոհի ընդացքում սահմանափակվեցի միայն այս թեմայում նորությունների ներկայացմամբ ու գրառումներում աշխատում եմ հակիրճ մնամ ու իմ մտքերը, շատ ավելի խիստ, հիմնականում շարադրում էի Openarmenia.com ֆոռումի ընտրություններ բաժնում....
սակայն նորությունները ներկայացնում եք մայն այն ինչ արդարացնում է լևոնին իսկ վարկաբեկում է գործող կառավարությանը:ամեն դեպքում դուք պետք է օբևկտիվ լինեիք!
Այինքն տեղադրում եմ այն ինչ ես ինքս եմ համարում հետաքրքիր, իմ աձնական մոտոսումներով շարժվում։
Պահանջել ինձանից, որ ես բոլոր կողմերի նկատմամբ անկողմնակալ մնամ մի քիչ տհաճ տպավորություն է թողնում չէ որ ես ոչ կառավարությունը կամ դաշնակցությունը, կամ Մանուկյանին կամ ԼՏՊի կողմնակիցների ներկայացուցիչը չեմ։
Չգիտեմ ինչում է իմ մեղավորությունը այն բանում, որ ինձ որոշ մարդիկ իրենց իսկ մտածողության պատճառով չեն կարող դիտել անկախ viparmenia.com պորտալից ու պորտալը անկախ ինձանից։
Միգուցե դա նրանից է, որ ուղղակի այս բաժնում ակտիվությունը մեծ չէ ու ես, azadagrum bart_eu ու STS ենք միայն ակտիվ՞
Բայց ասում եմ, ոչ մեկ իրավունք չունի ու ես առաջինը կսկսեմ անվստահության գործընթացը այն մոդերատորի կամ ադմինիստրատորի նկատմամբ, որը իր դիրքերը չարաշահելով կարգելի իմ դիրքին հակադիր որևէ քննադատություն այս բաժնում ու կայքում...
Կանոնակարգից դուրս նախազգուշացումներ ու արգելքներ viparmenia.com–ում չպիտի լինեն...
Օգտագործեք ազատ խոսքի իրավունքը ու ներկայացրեք ձեր կարծիքը նույնիսկ ամենա պրո–կառավարական...

հնարավոր է,որ դուք ոչ մևկի ներկայացուցիչը չեք,սակայն կարդալով ձեր գրածները մարդկանց մոտ լրիվ ուրիջ տպավորություն է ստեղծվում:դուք ինքներդ եք նջում որ մարդիկ չեն կարողանում դիտել ձեզ անկախ viparmenia.com պորտալից ու պորտալը անկախ ինձանից։հենց այս փաստը ձեզ ավելի է պարտավորացնում այդ մարդկանց առաջ!
Հենց այդ պատճառով էլ ադմինիստրատորի կարգավիճակս ամեն կերպ թաքցնում եմ, եթե կողմնակի աղբյուրներից չիմանայիք, ինչպես և մյուս ադմինիստրատորների մասին կարծում եմ չեիք էլ մտածի...
Լավ, կաշխատեմ հնարավորինս զուսպ լինել մեր ֆորումում ու ուրիշ տեղ իմ խիստ անձնական կարծիքը ներկայացնել, երևի օրագիր ստեղծեմ։
Բայց հուսամ մյուս շաբաթ այս բաժնում մոդերատորի ընտրություններից հետո այս բաժնում պատասխանատվությունը ուրիշի վրա կբարդեք...
Հուսամ բոլորդ ակտիվ կլինեք, ինչքան էլ, որ ընտրություններից զզվել ենք բոլորս.
Powered by vBulletin® Version 4.2.2 Copyright © 2025 vBulletin Solutions, Inc. All rights reserved.