PDA

View Full Version : Сравненеие цен в Европе с Арменией - Հայաստանում գները Երվոպականից թանկ են

voter
04 Mar 08, 14:34
http://www.azg.am/AR/2008030412

Արտերկրներում ինչ-ինչ առիթներով գտնվող մեր հայրենակիցները հաճախ են զարմանում այնտեղի սուպերմարկետներում մի շարք ապրանքատեսակների ցածր գներից` հայաստանյանի հետ համեմատած: Հայրենիք վերադարձողները այս տխուր իրողությանը հանդիպում են յուրաքանչյուր պահի:

Հենց օդանավակայանում, ճամպրուկները տեղափոխելու համար տրամադրվող սայլակների դիմաց հարկ է 400 դրամ վճարել. Եվրոպայի եւ ոչ մի օդանավակայանում, մեծ թե փոքր, նման վարձավճար գոյություն չունի: Սայլակներն էլ շատ ավելի տարողունակ են, այնպես որ հարկ չի լինում դրանցից երկրորդը վերցնել, ինչպես երբեմն պարտադրված են վարվել Երեւան ժամանողները:

Լավ է, որ սայլակները վճարովի չեն աստիճանաբար մեր առօրյայի մասը կազմող սուպերմարկետներում: Դրանցից ոմանց մոտ ավտոմեքենան մի 10-15 րոպե կայանելու համար հարկ է 100-200 դրամ մուծել, երբ, ասենք, Ավստրիայի խոշոր սուպերմարկետների ավտոկայանատեղերում դրանք կարելի է անվճար գիշերային պահպանության թողնել:

Վիճակը ոչնչով մխիթարական չէ մեր սուպերմարկետների ներսում: Որոշ, այսպես կոչված, արտոնյալ տերերի շնորհիվ այստեղ գները, մերձակա առեւտրի փոքր օբյեկտների համեմատ, կարծես ավելի մատչելի են, սակայն առավել թանկ, քան Կենտրոնական Եվրոպայում: Օրինակ, դրանցից մեկում 350 գրամանոց «Նուտելլա»-ն վաճառվում է 1100 դրամով, երբ ավստրիական Գրացի սուպերմարկետներում այս քաղցրավենիքի 700 գրամը արժե 2,8 եվրո, մոտ 1250 դրամ. ստացվում է գրեթե կրկնակի գին: Չեմ կարծում, թե սա միայն ճանապարհածախսի հետեւանք է:

Ինչքան էլ հեռուստաալիքներից մեկի «Բարի լուր» լրատվությունում նշվում է Երեւանի շուկաներում խոզի մսի 1600-1800 դրամ գնի մասին, դրանից մսի վաճառակետերում այս մսատեսակի գինը 2700-3000 դրամից չի իջնում: Անշուշտ, այդ գնի խոզի միս մեր քաղաքում վաճառվում է, միայն թե բուլղարական, կանադական ու բրազիլական ծագման է: Թե ինչ հանելուկ է կամ որտեղ է թաղված խոզի, ներողություն` շան գլուխը, անհասկանալի է: Օրերս չգիտես ինչ պատճառաբանությամբ հիմնական ներկրողներից մեկի սուպերմարկետների վաճառասեղաններից անհայտացավ 1100 դրամով վաճառվող արտասահմանյան խոզի ընտրագույն միսը: Ըստ ոմանց, այն մեծածավալ քանակներով հիմնականում գնում են խորոված մատուցող սննդի օբյեկտները: Վստահ եմ, խանութում այն շուտով կհայտնվի, միայն թե նոր, անշուշտ բարձրացված գնով:

Անանաս ու բանան չի աճում թե՛ Եվրոպայում, թե՛ Հայաստանում, բայց մերձարեւադարձային այս պտուղներից առաջինը Գրացում վաճառվում է հատը 1-1,3 եվրոյով, բանանի կգ-ը` 1 եվրոյով, երբ Երեւանում անանասն արժե 3-4 հազար դրամ, բանանի կգ-ը այս օրերին` 850-900 դրամ, 2-3 եվրո: Գրեթե նույն պատկերն է նարնջի ու մանգոյի, սոխի ու սխտորի, գազարի ու բազուկի պարագայում: Թե ով է որոշում երեւանյան գները, ե՛ւ հայտնի է, ե՛ւ անհայտ:

Իրավապահները նշում են, որ հարբեցողության պատճառով իրավախախտումները մեզանում ավելանում են: Ինչպե՞ս չավելանան, երբ հանրության ընկճված ու հուսալքված հատվածը էժան օղին նախընտրում է թանկ գինուց: Հայկական ամենամատչելի գինիների 0,750 լիտրը արժե 3-3,5 եվրո, երբ Ավստրիայում այդ նույն տարողության տեղական արտադրության գինին կարելի է ձեռք բերել սկսած 1,2 եվրոյից: Պարզից էլ պարզ է, որ ինքնատիրապետումը կորցնելու տրամադրվածի համար բավական է օգտագործել անհայտ ծագման էժանագին օղու անգամ 150 գրամը:

Ըստ ՀՀ ԱՎԾ-ի, «2007 թվականի հունվար-դեկտեմբեր» զեկույցի 4 հիմնական սննդախմբերի գծով (կենդանիներ եւ կենդանական ծագման արտադրանք, բուսական ծագման արտադրանք, կենդանական եւ բուսական ծագման յուղեր եւ ճարպեր, պատրաստի սննդի արտադրանք) ՀՀ ներմուծումները 2006-ին 340 մլն դոլարի դիմաց 2007-ին կազմել են 540 մլն դոլար: Անշուշտ, սա խոսում է մեր մարդկանց գնողունակության աճի մասին: Ներկրումների նման աճը խոսում է մեր տնտեսության անմրցունակության մասին. չէ՞ որ ներկրվող այդ սննդատեսակները հիմնականում կարելի է արտադրել մեր երկրում, ապահովելով մեր մարդկանց լիարժեք աշխատելու ու վայելելու հաճույքը: Թե ինչու դա մինչ այսօր չի արվում, թող պատասխանեն մեր տնտեսությունը ղեկավարողները:

Առայժմ պարտադրված ենք արձանագրել` ծանր է Հայաստանում ապրելը, հարկավոր է ինչ-որ բան անել:

ԳԵՂԱՄ ՔՅՈՒՐՈՒՄՅԱՆ

Мукик
04 Mar 08, 15:28
хттп://www.азг.ам/АР/2008030412

А где еето можно прочитат на русском:hm:

voter
04 Mar 08, 21:54
Надеюсь через неделю там же на http://www.azg.am/ они переводят долго.
Пару цифр могу перевести
Нутелла шоколадная глазурь в Ереване 2200 драм за 700 грам в Австрии 1250 драм
Мясо свиное 2700-3000 драм за кг я вчера покупал за 1380 драм за кг.
Ананас 1400 драм за ОЧИЩЕННЫЙ в Европе 3000 неочищенный в Ереване
Бананы 900 драм в Ереване 915 драм в Европе, это при том, что тут крутые пошлины на бананы.
Ещё приводиться сравнение о том, что в аропортах тачки тут бесплатные от силы надо евро затолкнуть а когда обратно ставишь обратно получить.
Ставить машину на стоянку перед магазином обходиться в 150-200 драм, когда редкий супермаркет в Европе позволяет себе брать деньги за свою стоянку.
Про простую картошку в Ереване говорили мне что 300-400 драм стоит в лушем сезоне, а тут всегда можно за 250 драм покупать круглый год на желание разных сортов разной быстроты варения.

voter
04 Mar 08, 21:56
Если кому интересно, супермаркет действующий по всей Европе
http://www.aldi.com/

User
10 Mar 08, 01:06
Yerevanum cerek@ avtomeqenan mi tex kangnacneluc esqan vaxt 100 dramic avel chi exel ;)

brat_eu
16 Mar 08, 00:34
voter_Сравненеие цен в Европе с Арменией - Հայաստանում գները Երվոպականից թանկ են chto to ne tak :danu: ......sravnnenie ni kak ne sxodit! [B]na € euro_dram tovarooborot imeet drugoy s

voter
16 Mar 08, 00:53
Խոսքը գնում է սուպերմարկետի մոտ կանգնացնել ուտելիքի առևտուր անելու մասին ու Եվրոպայում, միայն շատ ինքնասիրահարված խանութը կարող է իրեն թույլ տալ վճարովի կանգառ իր հաճախորդների համար։ Բոլոր սուպերմատկերնտերը անվճար կանգառ ունեն իրենց հաճախորդների համար...

Գների հարցում, ես չեմ պնդում, որ ազգ թերթը օբյեկտիվ է, բան ա տպել են էլի։
Բայց շատ հարմար բան կլինի եթե համեմատենք, հետաքրքիր է շատերի համար,

օրինակ,
կարտոֆիլ 60cent-300 դրամ կիլոգրամը...
հաց 1,69 €URO - 800 դրամ կիլոն
կաթ 1,58 €URO - 800 դրամ լիտրն
միս 2,99 €uro խոզի - 1440 դրամ կիլոն

Գրեք ինչ ապրանք, գերադասելի առաջին անհրաժեշտության, ես ստեղի գները կգրեմ...

XAKEP
16 Mar 08, 05:59
А сравните цену на недвижимость в кв. метрах. Недвижимость в Ереване наверно стоит столько же сколько в не очень больших городах Европы.

А ещё интересна разница в ценах на муку, хлеб и зерновые продукты в целом так как в связи с biofuel зерновые дорожают щас.