PDA

View Full Version : Հայտարարություն Հայ Արիական Միաբանությանը



azadakrum
01 Feb 08, 12:16
Ընթացքի մեջ է ՀՀ նախագահի ընտրության նախընտրական արշավը: ՀՀ նախագահ ընտրվելու համար առաջադրված 9 թեկնածուներն էլ ներկայացրել են իրենց ծրագրերն ու նպատակները:

Հայ Արիական Միաբանության Գերագույն Խորհուրդը ՀԱՄ Երեւանի քաղաքային ու մարզային խորհուրդների հետ քննարկել է բոլոր թեկնածուների առաջադրման նպատակներն ու ծրագրային դրույթները, նման քննարկումներ արել են նաեւ “Ուխտ Արարատի” եւ “Հանուն Հայրենիքի” կազմակերպությունները: Սույն հայտարարության համար հաշվի են առնվել նաեւ ՀՀ նախագահի 9 թեկնածուների անցյալն ու ներկա գործունեությունը:

Վերոնշյալ կազմակերպությունների ղեկավար խորհուրդները հայտնում են, որ բոլոր թեկնածուներն էլ իրապես ունեն լավ ու վատ կողմեր, կատարած գործեր ու սխալներ, սակայն բոլորն էլ հեռու են ինչպես հայ-արիների դավանած, այնպես էլ ճշմարիտ ազգայնական գաղափարախոսությունից, ինչն էլ նախ եւ առաջ պատճառ է հանդիսացել երկար ժամանակ ուսումնասիրելու առաջադրված թեկնածուների նախընտրական ծրագրերն ու ասելիքը, որն ամփոփվել է հունվարի 30-ի ՀԱՄ ԳԽ ընդլայնված նիստում, որին մասնակցել են “Ուխտ Արարատի” եւ”Հանուն Հայրենիքի” կազմակերպությունների լիազոր ներկայացուցիչները: Եվ ըստ այդմ՝
Հայ Արիական Միաբանության, “Ուխտ Արարատի” եւ “Հանուն Հայրենիքի” կազմակերպությունների ղեկավար խորհուրդները որոշել են.

1. Չսատարել ՀՀ նախագահի թեկնածու առաջադրված 9 թեկնածուներից ոչ մեկին:
2. Չսատարելու պարզաբանումը ներկայացնել հանրությանը ԶԼՄ-ների միջոցով՝ հայտարարությամբ:
3. Հանձնարարել՝ Հայ Արիական Միաբանության, □Ուխտ Արարատի□ եւ □Հանուն Հայրենիքի□ կազմակերպությունների անդամներին եւ համակիրներին, մասնակցել փետրվարի 19-ին կայանալիք ՀՀ նախագահի ընտրությանը, տեր լինելով սեփական ձայնին, դեմ քվեարկելով բոլոր թեկնածուներին:
Հայ Արիական Միաբանության, □Ուխտ Արարատի□ եւ □Հանուն Հայրենիքի□ կազմակերպությունների ղեկավար խորհուրդները պարզաբանում են, որ չեն սատարում՝

1. ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանին՝ հաշվի առնելով անցյալում նրա թույլ տված կործանարար սխալները, ինչի հետեւանքով կազմալուծվել եւ թալանվել է ՀՀ տնտեսական համակարգը, մասնավորեցման անվան տակ մեջ-մեջ է արվել ազգի սեփականությունը, ապազգայնացվել են հատկապես գաղափարական, քաղաքական, իրավական համակարգերը, օրենքները: ՀՀՇ-ական իշխանության ժամանակներում սկիզբ դրվեց արտագաղթի մղող, հայահալած եւ օտարասիրական, նաեւ Արցախի ու ազատագրված տարածքների հարցում զիջողականության տանող ներքին ու արտաքին քաղաքականությանը: Լեւոն Տեր-Պետրոսյանի ներողությունը բավարար պայման չէ հայ-արիների համար՝ նրան հավատալու ու սատարելու, մանավանդ, որ առաջին նախագահի քաղաքական հենարանը գրեթե նույնն է կամ լրացված է հիմնականում իրենց քաղաքականապես սպառած ՀՀՇ-ական ու ընդդիմադիր համարվող այլ գործիչներով: Սակայն, սույն հայտարարությունն ստորագրած կազմակերպությունները ողջունում են ՀՀ քաղաքական դաշտում այս նոր ընդդիմության հայտնվելու փաստը, ինչն իրապես կարող է ներքին ճնշիչ լծակ դառնալ ապագա իշխանությունների համար կամ՝ կազմելով իշխանություն, կարող է համարժեքորեն դիմակայել ապագա ընդդիմադիրների մեծ բանակին:

2. ՀՀԿ նախագահ Սերժ Սարգսյանին՝ հաշվի առնելով ՀՀԿ-ի եւ նրա ղեկավարի ոչ ազգանպաստ ներքին քաղաքականությունը: Առավել վտանգավոր ենք համարում, երբ ազգայինից ու ազգայնականությունից խոսող քաղաքական այս ուժը նկատելի վարկաբեկման է տարել հենց նույն ազգայինն ու ազգայնականը: Մեկ բան է ցեղակրոնությունից ու ազգային նվիրյալ Նժդեհից խոսելը, լրիվ այլ բան՝ ազգային տնտեսությունը փոշիացնելը, կուսակցության ու նրան կից վերնախավի շահերին հարմարեցնելը, այն քաղաքական նպատակներով օտարին նվիրաբերելը, նաեւ կրթական, լեզվաքաղաքական ու սոցիալական ոլորտներն ապազգայնացնելը, կաշառակերությանը նպաստելը եւ հովանավորելը, սոցիալական եւ իրավական անարդարությունը խթանելը, ծայրահեղ աղքատության համապատկերին մի քանի մեծահարուստների համար պետություն կառուցելը: Սերժ Սարգսյանի ներկայիս քաղաքական հենարանը որեւէ հույս չի ներշնչում, թե վերոթվարկյալ արատները կվերանան նրա՝ ՀՀ նախագահ ընտրվելու դեպքում, ինչքան էլ այս թեկնածուի ծրագրերն իրատեսական թվան:

3. ՀՅԴ առաջադրած Վահան Հովհաննիսյանին՝ հաշվի առնելով վերջին տարիներին ՀՅԴ կառույցի իշխանության մաս կազմելու եւ ՀՀԿ-ի հետ առկա իրավիճակի ամբողջական պատասխանատվությունը բաժնեկցելու հանգամանքը: ՀՅԴ-ն հատկապես վարկաբեկվեց սոցիալական ու կրթական համակարգերն ավերելու եւ օտարահպատակ դարձնելու, դրանցում եւ առողջապահության համակարգում կաշառակերությանը կամա թե ակամա նպաստելու, ազգին սոցքարտերի անվան տակ համարակալելու գործունեությամբ, ՀՀ ԱԺ-ում ՀՅԴ խմբակցությամբ հակասոցիալիստական ու հակազգային բազմաթիվ որոշումների կողմ քվեարկելու քաղաքականությամբ: Այս դեպքում նույնպես մեծ հարված է հասցվել հայկական ազգային-ազգայնական գաղափարախոսությանը՝ ի դեմս ՀՅԴ-ի խեղված ներքին քաղաքականության:

4. ԱԺՄ նախագահ Վազգեն Մանուկյանին՝ հաշվի առնելով ՀՀՇ-ական իշխանության օրոք նրա վարչապետությամբ նախաձեռնված եւ մասնավորեցման անվան տակ իրականացված թալանը, այս մասին նրա տված ոչ ճշմարիտ ու ամբողջական պարզաբանումը եւ հետագայում ընդդիմության համախմբման նպատակով պարբերաբար կատարվող քայլերի անտեսումը, անձնական նկրտումներին տուրք տալու հանգամանքը:

5. ՕԵԿ նախագահ Արթուր Բաղդասարյանին՝ հաշվի առնելով ինչպես ՕԵԿ-ի, այնպես էլ նրա ղեկավարի նախկինում ՀՀՇ-ական իշխանությանը երկրպագելու, այնուհետեւ ներկայիս իշխանությունների հետ □փայատիրական□ սկզբունքով աշխատելու, բայց պատասխանատվությունից խուսափելու նպատակով այսօր ընդդիմություն խաղալու հանգամանքը: Լինելով ՀՀ ԱԺ նախագահ՝ Արթուր Բաղդասարյանն իր կուսակիցների հետ դեռ պատասխան ունի տալու ազգին՝ ապազգային օրենքների ընդունման ու դրանք մեր կյանքում՝ հաճախ օտարների պատվերով կիրառելու համար, հատկապես՝ եռաիշխանական համակարգով ՀՀ սահմանադրական փոփոխությունները եվրապարտադրմամբ անցկացման համար:

6. ԺԿ նախագահ Տիգրան Կարապետյանին՝ հաշվի առնելով նրա տեսակետների ու նպատակների անհամատեղելիությունը հայ-արիական, դասական ազգայնական, ազգային-ազատագրական գաղափարախոսությունների հետ, ինչպես նաեւ Տիգրան Կարապետյանի կերպարի անհամապատասխանությունը մեր պատկերացրած ՀՀ նախագահի կերպարին:

7. ԱՄԿ նախագահ Արտաշես Գեղամյանին՝ հաշվի առնելով նրա կերպարը, վերամբարձ ու անձնակենտրոն վտանգավոր ինքնությունը եւ մշտապես սին ընդդիմադիր լինելու ու ըստ նպատակահարմարության իշխանություններին օժանդակելու փաստը:

8. ԱՀԿ նախագահ Արամ Հարությունյանին՝ հաշվի առնելով նրա քաղաքական դաշտում ընտրությունից ընտրություն երեւալու անհեռանկար քաղաքականությունը եւ, ըստ այդմ, անհիմն առաջադրումը:

9. Անկուսակցական Արման Մելիքյանին՝ հաշվի առնելով այս թեկնածուի որեւէ կերպ չփաստարկված առաջադրումը եւ իր այս քայլով, հավանաբար, զուտ անձնական ճանաչողության նկրտումներ հետապնդելը:

Կոչ ենք անում բոլոր կողմերին՝ զերծ մնալ նախընտրական ու ընտրական կեղծիքներից, ընտրակաշառքներից եւ այլ անօրեն գործողություններից, ինչպես նաեւ՝ հետընտրական □գունավոր□ շահարկումներից:

Հայ Արիական Միաբանություն,

“Ուխտ Արարատի” (ASALA-ի նախկին քաղբանտարկյալներ
եւ ազատամարտիկներ) միություն,

“Հանուն Հայրենիքի” կազմակերպություն

31.01.2008թ.-Երեւան

brat_eu
02 Feb 08, 02:21
azatakrum hl@ nerkayaci ,ete jamanak unes. et armen@ arden iran lava zgum? chaxacela ham el.miayn grel ,vorpes reklam ,da chi nshanakum te mi ban arir,ari henc aystex xosalu ka.

azadakrum
05 Feb 08, 21:00
yete du lav txa es gna Armeni mot yev xoselu ban unes asa. Armen@ hamakarkichneri hetevum taknvads che...

brat_eu
06 Feb 08, 00:46
yete du lav txa es gna Armeni mot yev xoselu ban unes asa. Armen@ hamakarkichneri hetevum taknvads che...

yes kez aseci xosalu ka,voch te helnem gnam ir mote.ir@ texn el gitem u lav el janachum em.bayc harce aystex urish bnuyt uni.hayastanum chem aprum ,te che aranc meki aselu iren ktesnei.

azadakrum
06 Feb 08, 21:31
karas ayceles HAMi kayqech@ www.hayary.org yev manramasn dexekanas

azadakrum
29 Feb 08, 10:49
Հայ Արիական Միաբանությունը, մի շարք ազգայնական ուժերի հետ, նախընտրական ժամանակահատվածում հայտարարություն էր տարածել, որով ներկայացրել էր իր չեզոքությունը փետրվարի 19-ի ՀՀ նախագահի ընտրության վերաբերյալ՝ միեւնույն ժամանակ գնահատական տալով բոլոր 9 թեկնածուներին, նրանց գործունեությանը:

Հիմա, հետեւելով հետընտրական գործընթացներին, Հայ Արիական Միաբանության Գերագույն Խորհուրդը, խորհրդակցելով իրեն սատարող ազգայնական կառույցների ու խմբերի հետ, հայտարարում է, որ իշխանության եւ արմատական ընդդիմության հակամարտող անզիջում բնույթի մարտավարությունը հանգեցրել է մի իրավիճակի, որը հետզհետե խորացնում է հայ հանրության պառակտումն ու փոխադարձ անվստահությունը, ինչն էլ աններելի է ներկայիս պայմաններում, երբ միջազգային զարգացումները հատկապես հիմա (երբ ՀՀ նախագահի օրինական ընտրության խնդիրն է լուծվում) ուղղակի կամ անուղղակի ազդելու են ՀՀ ներքին կյանքի ու ԼՂՀ հարցի քննարկման վրա:

Այսօր, երբ հայ հանրությունը իր իշխանությունների միջոցով Կոսովոյի անկախության նախադեպը պիտի միջազգային քննարկման դներ՝ Արցախի խնդիրը մեկ աստիճանով էլ բարձրացնելու համար, թաղված է ներազգային հակամարտության մեջ:

Այս իրավիճակի շարունակականությունը միանշանակ հանգեցնելու է բախումների, արյունահեղության, որից գրեթե միշտ կարողացել է խուսափել հայությունը, իհարկե մասնակի դեպքեր եղել են, բայց չեն ծավալվել կողմերից մեկի ըմբռնողականության արդյունքում: Հիմա կարծես թե չկա որեւէ ըմբռնողականություն: Ուստի, Հայ Արիական Միաբանությունը հակամարտող կողմերին առաջարկում է՝

1. Համատեղ դիմել ՀՀ Սահմանադրական դատարան՝ ՀՀ նախագահի ընտրության օրինականության հարցը լսելու եւ վերջնական վճիռ կայացնելու համար: Եթե ընդդիմությունը չունի բավարար վստահություն Սահմանադրական դատարանի նկատմամբ, ապա հարցի քննարկմանը կարող են մասնակցել նաեւ բոլոր տեղական ու միջազգային դիտորդական առաքելությունները: Եթե ընդդիմությունը հրաժարվում է դիմել Սահմանադրական դատարան, ապա իշխանություններին առաջարկում ենք ցուցաբերել վեհություն եւ դիմել Սահմանադրական դատարան՝ հայության մի ստվար մասի կասկածները փարատելու նպատակով: Եթե իշխանությունները մտահոգվելու խնդիր չունեն, ապա հարցը իրավական հարթություն տեղափոխելը կբերի ամբողջ ժողովրդի վստահության վերականգնմանը:
2. Հայ Արիական Միաբանությունը իրեն աջակցող ազգայնական ուժերի հետ պատրաստ է նպաստել այս խնդրի փոխշահավետ քննարկմանը՝ եռակողմ բանակցություններում: Մեզ համար հայեր են ինչպես ընդդիմության, այնպես էլ իշխանությունների հարյուր հազարների հասնող համակիրները, եւ մեզ համար թանկ է ամեն հայի արյան ամեն մի կաթիլը: Մենք անհանգստացած ենք նաեւ մեր երկրի, պետության վարկով, որի միջազգային ասպարեզում բարձր լինելն այլեւս անհրաժեշտություն է:
3. Պատրաստ ենք միջնորդական առաքելությունը սկսելուց եւ հաջող ընթանալուց հետո հեռանալ բանակցություններից՝ այն թողնելով արդեն բանակցող կողմերի վրա, որը կողմերին թույլ կտա փոխադարձ խնդիրները ներփակել՝ առանց երրորդ կողմին դրանք ցուցանելու:
4. Կարեւորելով միջազգային դիտորդների գնահատականները եւ հնարավոր մասնակցությունն ու դերակատարումը ՀՀ Սահմանադրական դատարանում, այնուամենայնիվ, կարծում ենք, որ նրանց՝ միջազգային այդ դիտորդներին չպիտի տրվի միջնորդությունների ու միջամտությունների անհարկի իրավունք, ակամա արտաքին միջամտություն թույլ չտալու եւ Սահմանադրական դատարանի վճիռը հայոց անկախ պետականության ինքնուրույնության դրսեւորում ցուցադրելու համար:

Կողմերի արձագանքման պարագայում մենք կանցնենք մեր միջնորդական առաքելության իրականացմանը:

azadakrum
29 Feb 08, 18:23
Փետրվարի 29-ին, Առաքելական քրիստոնյաների առաջնորդ Գարեգին Բ նախագահությամբ Էջմիածնում տեղի ունեցավ առաջնորդների եւ եպիսկոպոսների ժողով: Մտահոգություն հայտնելով Հայաստանում հետընտրական զարգացումների հետեւանքով ստեղծված ներքաղաքական իրավիճակի առիթով՝ Առաքելական Եկեղեցու առաջնորդներն ուղերձով դիմեցին ժողովրդին: Ուղերձում ի միջի այլոց ասվում է-

"Կոչ ենք բերում ընդդիմության ներկայացուցիչներին, ովքեր չեն ընդունում ընտրությունների արդյունքները, գործել օրենքի շրջանակներում, որպեսզի անխաթար մնա մեր երկրի կայունությունը, չվտանգվեն մեր ժողովրդի ձեռքբերումները եւ կյանքի անդորրը: Հանրահավաքներն ու երթերը բարվոք ճանապարհը չեն վիճարկելու կայացած ընտրությունների վերջնական արդյունքները":

Իսկ Ո՞րն Է Բարվոք Ճանապարհը Պարոն Գարեգին Բ.: » Դուն նախքան ուղերձով դիմես ժողովրդին, արի Ազատության Հրապարակ և Քրիստոսի ուսուցմունքին »հետեվելով ներողություն խնդրի հայ ժողովրդից որ քեզ ուղիղ 5 ռոպէ “ԱՄՕԹ” վանկարկեց երբ դու օրհնեցիր ավազակապետ Սերժիկին…

www.azadakrum.org

azadakrum
03 Mar 08, 18:37
Հայտարարություն

Հայ Արիական Միաբանությունն իր մտահոգությունն է հայտնում մարտի 1-ի առավոտյան ժամը 6:00-7:00-ի սահմաններում Երեւանի Ազատության հրապարակում տեղի ունեցած բախման (ցուցարարների ու ոստիկանների միջեւ) հետ կապված, որի հետեւանքով կան բազմաթիվ տուժածներ, ձերբակալվածներ, վիրավորներ (ինչպես ցուցարարներից, այնպես էլ զինվորներից ու ոստիկաններից) եւ, ցավոք, զոհեր, որոնց հարազատներին հայտնում ենք մեր ցավակցությունը: Բախմանը հաջորդել են տարերային ցույցերը, որոնք շարունակականության մեջ նույնպես անկանխատեսելի են, քանզի անվերահսկելի էին այլեւս, եւ ցուցարարներն իրենց վրդովմունքն արտահայտելով սկսել են ջարդել ու հրկիզել իրենց ճանապարհին հանդիպած ավտոմեքենաներ, խանութներ եւ այլն, հակամարտության մեջ մտնելով նաեւ իրավապահների հետ:

ՀԱՄ Գերագույն Խորհուրդն անհանգստացած այս իրավիճակով կրկին դիմում է երկու հակամարտող կողմերին՝ բանակցության սեղանի շուրջ նստելու նպատակով` երկրորդելով ՀԱՄ-ի միջնորդական առաջարկը: Չնայած կատարված անցանկալի իրադարձություններին, դեռ կա ելք` իրավիճակը շտկելու, ավելորդ բարդություններից խուսափելու եւ խնդիրները առավել քաղաքակիրթ ձեւերով լուծելու համար:

Միեւնույն ժամանակ չենք կարող չմտահոգվել նաեւ այն հանգամանքով, որ ընդդիմության հանրահավաքների վերջին օրերին մասնակիցների գլխավերեւում ծածանվում էին իսրայելական դրոշներ: Եթե ազգային կոչվող պայքարն արդեն բացահայտորեն համեմվում եւ ուղղորդվում է սիոնիստա-մասոնական գաղափարներով, ապա մենք՝ հայ-արիներս, այլեւս անիմաստ կհամարենք մեր միջնորդական առաքելությունը եւ միանշանակ կհստակեցնենք մեր դիրքորոշումը հակամարտող կողմերի նկատմամբ:

Այժմ մենք պարզապես չենք ցանկանում անտեսել մեր ժողովրդի մի ստվար հատվածի իրական դժգոհությունը (ինչի նկատմամբ հրավիրում ենք նաեւ իշխանությունների ուշադրությունը), որը տարիների հավաքական պոռթկում է, բայց եթե դա չարաշահվի ոմանց կողմից` օտար ուժերին ծառայեցնելու նպատակով, ապա մենք հանդես կգանք համապատասխան պարզաբանմամբ:

Հայ Արիական Միաբանության
Գերագույն Խորհուրդ
01.03.2008թ.