PDA

View Full Version : Հոգեբանական թեստեր



KODAK
20 Jan 08, 16:24
Հոգեբանական թեստեր












Հոգեբանական թեստ. Ճանաչում եք ինքներդ Ձեզ


1. Ընդունակ եք ծիծաղել սեփական թերությունների վրա:
ա. իհարկե, առողջ ինքնաքննադատությունը խորթ չէ ինձ. - 1
բ. ոչ, ինձ միայն դա էր պակաս. - 3
գ. նեղ շրջանակում` միգուցե, բայց ոչ հասարակության մեջ: - 2


2. Կհանդգնենք համարձակ շոր հագնել
ա. բնավ, կազմվածքս այն չէ - 3
բ. այո - 1
գ. թերևս միայն դիմահանդեսի ժամանակ - 2


3. Ըստ ձեզ` ինչն է կարևոր համատեղ կյանքում
ա. փոխադարձ հարգանքը - 2
բ. ընդհանուր ծախսերի արդյունավետությունը - 1
գ. միասին լինելու հանգամանքը - 3


4. Կարող եք ապրել աշխարհից կտրված վայրում
ա. ամեն ինչ հնարավոր է - 1
բ. ոչ մի դեպքում - 2
գ. այո, համենայն դեպս` այնտեղ ինձ ոչ մեկը չի անհանգստացնի - 3


5. Կգայթակղվեք փող աշխատելու առաջարկով
ա. միայն կանխավճար ստանալու դեպքում - 1
բ. այո, ինչու ձեռքից բաց թողնել նման հնարավորությունը - 3
գ. ոչ, ավելորդ գլխացավանք է - 2


6. Եթե գործը գլուխ չի գալիս, մեղադրում եք մերձավորներին
ա. այո, եթե մեղավոր են - 3
բ. միայն հոգուս խորքում - 1
գ. բոլորիս էլ մեղադրում եմ - 2


7. Միշտ եք ձգտնում առաջինը լինել
ա. այո, միայն առջևից գնացողն է հաջողության հասնում - 3
բ. ոչ, դա մեծ լարվածություն կլինի ինձ համար - 1
գ. շատ քչերին է ամեն ինչ միանգամից հաջողվում - 2





Ամփոփեք


7-11 միավոր – Չեք վախենում ինքներդ ձեզ բաց աչքերով նայել: Փորձում եք հաղթահարել սեփական թերությունները, ինչն ինքնավստահություն է ներշնչում և հոգեկան անդորր բերում: 12-16 միավոր- Իրատես եք: Ձեր պատկերացումները սեփական անձի մասին միանգամայն հստակ են: Ճանաչում և ընդունում եք ձեր թույլ և ուժեղ կողմերը: Վստահ եք սեփական ուժերի վրա:



17-21 միավոր – Առայժմ համարձակություն չեք ունեցել քննադատաբար նայելու սեփական անձին, այդուհանդերձ` ընդունում եք, որ շատ դժվարությունների պատճառն ինքնախաբեությունն է: Ձգտեք ինքներդ ձեզ հետ անկեղձ լինել, եթե ցանկանում եք հաջողության հասնել:

ПУЧУРИК
20 Jan 08, 17:36
14 миавор

12-16 միավոր- Իրատես եք: Ձեր պատկերացումները սեփական անձի մասին միանգամայն հստակ են: Ճանաչում և ընդունում եք ձեր թույլ և ուժեղ կողմերը: Վստահ եք սեփական ուժերի վրա:

KODAK
25 Jan 08, 05:20
14 миавор

12-16 միավոր- Իրատես եք: Ձեր պատկերացումները սեփական անձի մասին միանգամայն հստակ են: Ճանաչում և ընդունում եք ձեր թույլ և ուժեղ կողմերը: Վստահ եք սեփական ուժերի վրա:


:huh: