PDA

View Full Version : Հայաստանյայց Եկեղեցու ժամերգությունները

revelation
10 Nov 07, 17:00
Ներողություն եմ խնդրում, որ թեմայից դուրս հարց եմ տալիս, բայց իմ՝ որպես նորեկի իրավունքները բավարար չեն նոր թեմա բացելու համար։ Որպես հոգևորականի, Ձեզ ուզում եմ հարցնել՝ ո՞ր ժամերին են կատարվում սովորաբար Հայ Առաքելական Եկեղեցու ժամերգությունները (Երևանում)։ Կանխավ շնորհակալություն պատասխանի համար։

MONK
10 Nov 07, 17:18
Սովորաբար ընդունված ժամերն են. Գիշերային և Առավոտյան ժամերգությունների համար` առավոտյան ժամը 9-ը, իսկ Երեկոյան ժամերգության համար` ժամը 17-18-ն ընկած ժամանակահատվածը: :caxik:

revelation
13 Nov 07, 20:32

Ծաղիկն իբրև բարի գալուստի մաղթա՞նք :) Շնորհակալ եմ։
Անցյալ շաբաթ օրը գնացի գիշերային ժամերգության ս.Սարգիս եկեղեցի, մոտավորապես ժամը 17։00–ին սկսվեց։ Մի կես ժամ անցավ, բոլորը հերթ կանգնեցին՝ Գրքի (Աստվածաշու՞նչն էր, թե՞ ոչ) վրայի խաչը համբուրելու, ես էլ, կարծելով, որ ժամերգությունն ավարտված է՝ թողեցի, եկա տուն։ Ռուս ուղղափառ եղբորս (շատ հարազատ անձնավորություն է, որպեսզի պարզապես ընկեր կոչեմ :respect: ) պատմում էի դժգոհ–դժգոհ, որ ժամերգությունը մոտ 20 րոպե տևեց։ Նա էլ ինձ ասաց, որ ինքն էլ է այդպես արել, երբ սկսել է Ռուս Ուղղափառ Եկեղեցի է հաճախել. թողել, տուն է գնացել՝ կարծելով, որ ժամերգությունն ավարտվել է։ Բացատրեց, որ դեռ բավականին երկար ժամանակ այդ արարողությունից հետո ժամերգությունը շարունակվում է։ :flov: Դա իրո՞ք այպես է Հայ Առաքելական Եկեղեցում։

MONK
13 Nov 07, 20:42
Հարգելի բարեկամ, որպեսզի թեմայից շեղվող խոսակցություն չստացվի, ես ժամերգությունների մասին առանձին թեմա կբացեմ և մոդերատորին կխնդրեմ Ձեր հարցերը տեղափոխել այնտեղ, որտեղ և կշարունակենք զրուցել այս թեմայի շուրջ: OK? :)

MONK
13 Nov 07, 20:48
Ես այս թեմայում հետագայում ավելի ծավալուն նյութ կտեղադրեմ, որով հնարավոր կլինի ծանոթություն կազմել Հայաստանյայց Եկեղեցու ժամերգությունների մասին: Առայժմ այսքանով թեման թող բացված լինի, որպեսզի խնդրո առարկայով հետաքրքրվողները հնարավորություն ունենան քննարկել այն: :caxik:

revelation
13 Nov 07, 21:01

Այս ինչ էլ արա՜գ ամեն ինչ տեղի ունեցավ։ Նույնիսկ չհասցրեցի OK ասել։ Ասես, «մոդերատորը» Էջմիածին քաղաքում նստած լիներ։ ;)
Խնդրո առարկայով հետաքրքրվողներից մեկը մեծ ուշադրությամբ կհետևի այս թեմային։ :yes:

MONK
13 Nov 07, 21:04
Ծաղիկն իբրև բարի գալուստի մաղթա՞նք :) Շնորհակալ եմ։
Անցյալ շաբաթ օրը գնացի գիշերային ժամերգության ս.Սարգիս եկեղեցի, մոտավորապես ժամը 17։00–ին սկսվեց։ Մի կես ժամ անցավ, բոլորը հերթ կանգնեցին՝ Գրքի (Աստվածաշու՞նչն էր, թե՞ ոչ) վրայի խաչը համբուրելու, ես էլ, կարծելով, որ ժամերգությունն ավարտված է՝ թողեցի, եկա տուն։ Ռուս ուղղափառ եղբորս (շատ հարազատ անձնավորություն է, որպեսզի պարզապես ընկեր կոչեմ :respect: ) պատմում էի դժգոհ–դժգոհ, որ ժամերգությունը մոտ 20 րոպե տևեց։ Նա էլ ինձ ասաց, որ ինքն էլ է այդպես արել, երբ սկսել է Ռուս Ուղղափառ Եկեղեցի է հաճախել. թողել, տուն է գնացել՝ կարծելով, որ ժամերգությունն ավարտվել է։ Բացատրեց, որ դեռ բավականին երկար ժամանակ այդ արարողությունից հետո ժամերգությունը շարունակվում է։ :flov: Դա իրո՞ք այպես է Հայ Առաքելական Եկեղեցում։
Իսկ երբ որ բոլորը հերթ էին կանգնել համբուրելու համար, այդ ժամանակ հոգևորականները դուրս էին եկել իրենց կանգնած տեղից և թափորով պտտվեցին եկեղեցում?

revelation
13 Nov 07, 21:18
Իսկ երբ որ բոլորը հերթ էին կանգնել համբուրելու համար, այդ ժամանակ հոգևորականները դուրս էին եկել իրենց կանգնած տեղից և թափորով պտտվեցին եկեղեցում?

Թափորո՞վ։ Ինչքանով ես նկատեցի՝ոչ։ Հոգևորականներից մեկը կանգնել էր, պահել գիրքը, իսկ մարդիկ մոտենում, համբուրում էին։ Մինչև այդ հոգևորականներից մեկը շարքերի միջով անցավ, խունկ ծխեց։
Իմ հարցերը նրանից են առաջանում, որ ես ՀԱԵ–ի ծիսակարգին ծանոթ չեմ, ունեմ մի քանի տարվա «բողոքական» փորձ (հետզհետե այն անցնում է անցյալի գիրկը)։

MONK
13 Nov 07, 21:35
Եթե այսդպես է եղել, ուրեմն ոչինչ չեք կորցրել, ժամերգությունն իրոք ավարտված է եղել::yes: Վերջում, որ համբուրել են, Ավետարանն է եղել:
Երեկոյան ժամերգությունը սովորաբար կես ժամ է տևում: Բայց ասեմ, որ ամեն օր, ըստ օրվա խորհրդի, նուրբ փոփոխություններ լինում: Դրանով կարող են արարողության տևողությունն ու որոշ դետալներ փոփոխվում են: Այդ ամենը միանգամից հասկանալ հնարավոր չէ, բայց ահավոր բարդության խնդիր էլ չի: Պարզապես, քանի որ Ձեզ համար այդ ամենն անծանոթ են, դժվար է միանգամից բոլոր հարցերի պատասխանները գտնել: Ժամանակի ընթացքում, հաճախակի այցելելով և նաև որոշակի ինֆորմացիա ստանալով, ամեն ինչ իր տեղը կընկնի: Մենք էլ, ինչով կարողանանք, մեծ ուրախությամբ օգտակար կլինենք: :)

revelation
14 Nov 07, 02:33

Իսկ ի՞նչու է այդքան կարճ տևում սովորաբար։ Չնայած, ես եղել եմ նույն եկեղեցում Հարության Մեծ Տոնին, այն ժամանակ ավելի երկար էր, ու երգչախումբ էլ կար, արտակարգ գեղեցկության երգեցողություն էր…

MONK
17 Nov 07, 17:44

Այդքան է այդ աղոթաժամի տևողությունը: Բայց տոնական որոշակի օրերի նոր հանդիսավոր տարրեր են ավելանում, որով արարողությունն ավելի երկար ու հանդիսավոր է դառնում: Իսկ Ձեր տեսածը կարծում եմ ոչ միայն ժամերգություն էր եղել, այլ նաև Պատարագ: Սովորաբար Հայ Եկեղեցում Պատարագներն սկսվում են հիմնականում առավոտյան 10:30-ին կամ 11:00-ին: Սակայն տարվա մեջ 2 մեծ տոների` Ս. Ծննդյան ու Զատկի նախօրյակների երեկոյան ժամերգությանն անմիջապես կից սկսվում է Պատարագ: Այդ 2 Պատարագները կոչվում են Ճրագալույց: Դուք հիշում եք` արարողության ավարտից հետո ժողովրդին վառած մոմեր չեն բաժանել?

revelation
19 Nov 07, 02:06

Ինչքանով ես տեսա՝ոչ։ Ճիշտ է ՝ ես սյան ետևում էի կանգնել, և ինձ այնքան էլ լավ չեր երևում ամեն ինչ։ Կարող է նաև ես ավարտից շուտ դուրս եկած լինեմ եկեղեցուց (չհասկանալով, որ պատարագը դեռ չի ավարտվել)։ Ես եկեղեցի էի գնացել առավոտյան։

MONK
20 Nov 07, 20:33

Ներողություն, հարգելի բարեկամ, բայց որպեսզի պատասխանս հնարավորինս ճիշտ լինի, փորձենք մի 2 հանգամանք պարզել. Դուք հենց Հարության տոնի օրն էիք եկեղեցի գնացել, թե նախօրյակին? Եվ հետո` կարող եք մոտավորապես նշել Ձեր գնալու և դուրս գալու ժամերը?

revelation
22 Nov 07, 01:03

MONK ջան, գնացել էր Հարության տոնի օրը։ Պատարագը մատուցում էր Արարատյան թեմի առաջնորդը (երևի ճիշտ ասացի), ազգանունը՝ Կճոյան։ Առավոտյան էի գնացել, գնալու ժամը ստույգ չեմ հիշում, երևի 10 կամ 11։ Դուրս գալու ժամն ընդհանրապես չեմ հիշում։

MONK
27 Nov 07, 20:35
Փաստորեն արդեն ինքներդ իսկ նշում եք, որ դա ժամերգություն չէր, այլ Պատարագ: :)

Արարատյան թեմի առաջնորդը (երևի ճիշտ ասացի)
Ավելի ճիշտ ձևն է` Արարատյան Հայրապետական թեմի առաջնորդական փոխանորդ:

revelation
28 Nov 07, 00:34
Փաստորեն արդեն ինքներդ իսկ նշում եք, որ դա ժամերգություն չէր, այլ Պատարագ: :)
Ես ժամերգությունը պատարագից այնքան էլ չեմ տարբերում, ուղղակի գիտեմ, որ պատարագը լինում է տոներին, այդպես չէ՞։ Իսկ ժամերգությունը՝ ամեն օր։

Ավելի ճիշտ ձևն է` Արարատյան Հայրապետական թեմի առաջնորդական փոխանորդ:
Եղավ, շնորհակալություն ուղղման համար։

revelation
28 Nov 07, 00:53
Անցյալ կիրակի օրը երեկոյան ժամը 5-ին գնացել էի Ս.Սարգիս՝ ժամերգության։ Մինչ այդ գնացել էի նույն եկեղեցին երեկոյան ժամերգության դրանից երկու շաբաթ առաջ՝ շաբաթ օրը, երեկոյան ժամը 5-ին (դրա մասին գրել եմ արդեն)։ Իսկապես, չեմ կարողանում հասկանալ, թե ինչքան է ժամերգության տևոությունը։ :dntknw:

Նախ՝ երկու անգամ էլ ժամերգությունից առաջ պսակադրություն էր (ամուսնության օրհնում)։ Դրա համար էլ ժամերգությունը ոչ թե 5-ին սկսեց, այլ ավելի ուշ։ Վերջին անգամ այն սկսեց մոտ ժամը 17։05 և ավարտվեց… ժ. 17։20։ Ընդամե՛նը 15 րոպե։ Որովհետև ժամը 17։20 նորից պետք է պսակադրություն լիներ, և հարսանքավորներն արդեն եկել էին։ Միգուցե, ես ինչ–որ բան չեմ հասկանում, բայց մի՞թե ժամերգությունը կարող է 15 րոպե տևել։ Հարսանքավորների հետ չի՞ կարելի ավելի ուշ ժամի պայմանավորվել։

Դուք նախորդ անգամ ասացիք «այդքան է աղոթաժամի տևողությունը»։ Ժամերգությունը միայն աղոթքի՞ց է բաղկացած։ Իսկ քարոզները ե՞րբ են լինում, ե՞րբ է ժողովուրդը դրանք լսում։ Որևէ գրականության վրա կարո՞ղ եք հվել, որտեղ նկարագրված է ժամերգության կարգը և խորհուրդը։

Ընդհանրապես, «ժամերգություն» բառի ծագումնաբանական իմաստը կարո՞ղ եք տալ։ Ժամ(եր) տևող երգեցողությու՞ն, կամ, միգուցե, որոշակի ժամին կատարվող երգեցողությու՞ն։ :?