View Full Version : Афоризмы на армянском. Aphorisms in Armenian. Աֆորիզմներ` հայերեն
Իրավունք, օրենք, դատ
Կարգադրելու իրավունք տալիս է միայն հնազանդությունը: Էմերսոն
Իրավունքի նպատակը խաղաղության ապահովումն է, նրան, հասնելու միջոցոը՝ պայքարը: Իրվինգ
Դատավորները պիտի հիշեն, որ իրենց գործն օրենքը մեկնաբանելն է, այլ ոչ թե այն պարգևելը: Բեկոն
Նախքան դատապարտելը միշտ պետք է մտածել, չի՞ կարելի արդյոք արդարացում գտնել: Լիխտենբերգ
ՈՒնեցիր թեկուզ փոքր խելք, բայց քոնը: Մաքսիմ Գորկի
Սեփական աչքում արդարանալու համար մենք հաճախ մեզ համոզում ենք, որ մեր ուժից վեր է հասնել նպատակին, իսկ իրականում մենք ոչ թե անզոր ենք, այլ անկամ: Լառոշֆուկո
"Բռունցքի իրավունքը" նույնքան անհեթեթ է, որքան, ասենք, կլոր քառակուսին կամ քառակուսի շրջանը: Զեյմե
Չկա օրենք, որ բոլորի սրտովը լինի: Կատո Ավագ
Յուրաքաչյուր մարդ պետք է որոշ չափով օրենքներ իմանա. եթե նա գիտի դրանք բավականաչափ, որպեսզի դրանց ճանկը չընկնի, նրանից լավ փաստաբան դուրս կգա: Հենրի Շոու
Չկա ավելի, վնասակար կենդանի, քան օրենքներին չհետևող մարդը: Սավոնարոլա
Հաճախ օրենքը թույլատրում է այն, ինչ թույլ չի տալիս պատիվը: Սորեն
Խիղճը օրենքների օրենքն է: Լամարթին
Հանցանքներ կան, որոնք իրենց փայլով, ծավալով և բացառիկությամբ մեր աչքին դառնում են ներելի, նույնիսկ պանծալի. պետական գանձերի կողոպուտը անվանում են ճարպկություն, իսկ օտար հողերի անարդար զավթումը՝ նվաճում: Լառոշֆուկո
Երազներ, ցանկություններ
Առավել ճշգրիտ մարդու մասին կարելի է դատել նրա երազանքներով, քան նրա մտքերով: Հյուագո
Յուրաքանչյուր ցանկություն մահ է գտնում իր բավարարության մեջ: Իրվինգ
ՈՒժեղ երևակայությունը իրադարձություն է ծնում: Մոնտեն
Կրկնակի և նույնիսկ եռակի կշռադատի այն , ինչ մտքովդ անցնում է: Թեոգնիդես
Ինչ աչքը չի տեսել, սիրտն այն չի էլ խնդրում: Սերվանտես
Դա հին կանոն է, որ մարդ, երբ ցանկանա, կարող է համեստ թվալ, բայց համեստ մարդը չի կարող լպիրշ թվալ: Լիխտենբերգ
Զայրույթը միշտ էլ վատ խորհրդատու է: Զոլա
Գաղտնիքը նման է հագուստի վրայի անցքի, որքան ցանկանում ես խնամքով թաքցնել այն, այնքան շատ է այն երևում: Բերգսոն
Ամենածիծաղելի ցանկությունը բոլորին դուր գալու ցանկությունն է: Գյոթե
Սահմանափակ մարդիկ սովորաբար դատապարտում են այն ամենը, ինչ դուրս է նրանց մտահորիզոնի սահմաններից: Լառոշֆուկո
Հիմար ցանկությունները երբեմն դաժանորեն պատժվում են իրենց իրագործումով: Կուրց
Ցանկությունը մտքի հայրն է: Շեքսպիր
Ով միշտ անում է այն, ինչ ուզում է, հազվադեպ է անում այն, ինչ պարտավոր է: Լյուդվիգ Ֆոյերբախ
Ավելի դյուրին է զսպել առաջին ցանկությունը, քան բավարարել բոլորը, ինչ գալիս է նրանից հետո: Ֆրանկլին
Երևակայությունը հոգու աչքերն են: Ժուբեր
ՈՒժ, բռնություն, իշխանություն
Կենտրոնացում ահա թե որն է ուժի գաղտնիքը: Էմերսոն
Նրանց ուժը, ովքեր կառավարում են, իրականում ոչ այլ ինչ է, եթե ոչ ուժը նրանց, ովքեր թույլ են տալիս կառավարել իրենց: Ռեյնալ
Իշխելով ուրիշներին, մարդը կորցնում է սեփական ազատությունը: Բեկոն
Կյանքում եթե անգամ դիրք ես զբաղեցնում, բոլորի հետ հավասարի նման եղիր: Մենանդր
Սեփական ուժի գիտակցությունը մեծացնում է այն: Վովենարգ
Սամսոնն ունեցել է ուժեղ մարմին, սակայն թույլ գլուխ, այլապես նա գլուխը չէր խոնարհի անառակուհու ծնկներին: Ֆրանկլին
Որքան ավելի մեծ է իշխանությունը, այնքան ավելի վտանգավոր է նրա չարաշահումը: Բյորք
ՈՒժը դյուրահավատ է իր բնույթով: Չկա թուլության առավել ստույգ հատկանիշ, քան բնազդական անվստահությունն ամեն ինչի ու ամենքի նկատմամբ: Գրաֆ
Մարդուն լռել ստիպելով, դուք դեռ նրան չհամոզեցիք: Ջոն Մորլի
ՈՒժը թույլ է նրանով, որ հավատում է միայն ուժին: Վալերի
Բավական է սատանան կառչի քո միայն մի մազից ու դու միշտ նրա իշխանության տակ ես: Լեսինգ
Արդարությունը պետք է ուժեղ լինի, իսկ ուժը պետք է լինի արդարացի: Պասկալ Բլեզ
Իրենց ձեռքում իշխանություն պահող մարդիկ մինչև վերջին րոպեն չեն հավատում, որ կարող են այն կորցնել: Սնոու
Բարձր պաշտոն զբաղեցնելը գլխին է խփում, ինչպես ալկոհոլը: Սնոու
Մեծություն, հանճար, տաղանդ
Անիսկական ոչ մի բան մեծ լինել չի կարող: Լեսնինգ
Թույլ մի տուր, որ լեզուդ խելքիցդ առաջ ընկնի: Քվինտիլիանոս
Անել հեշտությամբ այն, ինչ ուրիշների համար դժվարին է, դա տաղանդ է. անել այն, ինչ տաղանդի համար անհնարին է, դա հանճար է: Ամիել
Դժվար է ապրել, երբ ոչինչ չես արել, որ արժանանաս քո տեղին: Էմիլ Վերհարն
Ինչպես մեծ մտածողներին յուրահատուկ է քիչ բառերով շատ բան տալը, այնպես էլ փոքր մտածողները, ընդհակառակը, տիրապետում են շատ խոսելու և ոչ մի բան չասելու ձիրքին: Լառոշֆուկո
Բավական է գաճաճը հսկայի ուսերին բարձրանա, և նա սկսում է պարծենալ, թե ինքը մեծ է հսկայից: Սուֆենբերգ
Եթե դուք ուզում եք, որ ձեր ժամանակակիցները ձեզ մեծ ճանաչեն, ջանացեք նրանցից այնքան էլ մեծ չլինել: Բիրս
Մեծությունն այն է, որ առանց նախանձելու գիտես, թե ինչպես են ուրիշները հասնում այն հաջողություններին, որոնց ձգտում ես ինքդ: Էբներ Էշենբախ
Ոչինչ այնպիսի աչքի չի ընկնում ինչպես մեխ'ությունը, լինել հասարակ, հենց նշանակում է լինել մեծ: Էմերսոն
Վեհ է ոչ թե այն հոգին, որը ներում է, այլ այն, որը ներելու կարիք չի զգում: Շատոբրիան
Հանճարը՝ ընդունակություն է տեսնելու անտեսանելին, շարժելու անշոշափելին, նկատելու այն, ինչ ձև չունի: Ժուբեր
Երջանկություն, ուրախություն
Երջանկութունը անվրդովության պտուղը չէ, նա ինքն անվրդովություն է: Ալեն
Նա չէ երջանիկ, ով այդպիսին է թվում ինչ-որ մեկին, այլ նա, ով իրեն զգում է այդպիսին: Պուբլիլիոս Սիրոս
Ավելի լավ է ընկնել բախտավոր բժշկի, քան գիտնական բժշկի ձեռքը: Դեպերյե
Ցավը դաժանություն է, ուրախությունը քնքշություն, սակայն ուրախությունն ավելի զորեղ է: Վեյլ
Նա, ում երջանկությունը չափից դուրս է երես տալիս, դառնում է տխմար: Պուբլիլիոս Սիրոս
Կյանքում մի անգամ բախտը բախում է յուրաքանչյուր մարդու դուռը, բայց շատ դեպքերում մարդն այդ ժամանակ նստած ե լինում հարևան գինետանը և չի լսում նրա բախյունը: Մարկ Տվեն
Երջանիկ մարդիկ թերություն ունեն, որից նրանք երբեք չեն ձերբազատվում. նրանք դժբախտներին համարում են սեփական դժբախտության մեղավորները: Բոշեն
Բախտի անիվին դյուրին է հետևել: Գյոթե
Բախտը հոգնում է միևնույն մարդկանց մշտապես քաջալերելուց: Գրասիան
Ծիծաղել հարկավոր է, չսպասելով երջանկությանը, որ չմեռնես չծիծաղած: Լաբրյուեր
Երջանկությունը նման է արեգակի: Որպեսզի մարդու համար լավ լինի, հարկավոր է գոնե ոչ մեծ ստվեր: Լյուդվիգ
Երջանկությունից մարդիկ ավելի են հիմարանում, քան դժբախտությունից: Լյութեր
Ծիծաղը երջանկության չափանիշ չէ: Մաքիավելի
Ագահությունն ու երջանկությունը երբեք իրար չեն հանդիպել. զարմանալի չէ, որ նրանք անծանոթ են: Ֆրանկլին
ՈՒրախությունը մտերմացնում է, իսկ վիշտը՝ համախմբում: Բուժար
ՈՒրախ մարդուն ողջ աշխարհը ուրախ է երևում: Գյոթե
Միայնակ ուրախանալը փոքր-ինչ տխուր բան է: Լեսինգ
Երջանկությունը առողջության նման է, երբ այն չես նկատում նշանակում է նա կա: Տուրգենև
Армине mersi:roza:
Xndrem, Arsen;)
Մահ, մոռացում
Բնության օրենքներից ոչ մի տեղ չես թաքնվի: Մենանդր
Անօգուտ կյանքը անժամանակ մահ է: Գյոթե
Յուրաքանչյուր մարմին սկսում է մեռնել իր ծննդյան պահից և ինքն իր մեջ կրում է իր գալիք քայքայման պատճառները: Ժան Ժակ Ռուսո
Ցանկանալ մահ, երբ ապրում ես, նույնքան փոքրոգություն է, որքան ափսոսալ կյանքը, երբ հասել է մեռնելու ժամանակը: Ֆրանս
Զարմանալի է կառուցված մարդը, նա վշտանում է, երբ կորցնում է հարստությունը, և անտարբեր է այն բանի նկատմամբ, որ անվերադարձ անցնում են նրա կյանքի օրերը: Աբուլ-Ֆարաջ
Երիտասարդները կարող են մեռնել, ծերերը՝ պարտավոր են: Լոնգֆելո
Այն, ինչ մահացել է իբրև իրականություն, կենդանի է իբրև խրատ: Հյուգո
ՈՒմ հազվադեպ են տեսնում, նրան արագ են մոռանում: Ջոն Հեյվուդ
Նրանց մահը, ովքեր ստեղծում են անմահ գործեր, միշտ անժամանակ է: Սենեկա Կրասեր
Ապրողներին հարկավոր է վերաբերվել բարյացակամ, իսկ մեռածների մասին պետք է ասել միայն ճշմարտությունը: Վոլտեր
Վճռական ուժերը՝ բախտն ու մահը, հազվադեպ են մարդուն մոտենում առանց նախազգուշացման: Ստեֆան Ցվայգ
Մեռածները ողջ են, քանի կան ողջեր, որպեսզի նրանց մասին հիշեն: Անրիո
Մենք հեշտությամբ ենք մոռանում մեր հանցանքը, եթե այն հայտնի է միայն մեզ: Լառոշֆուկո
Մոռացումը երկրորդ մահ է, որից մեծ անհատները ավելի շատ են սարսափում, քան առաջինից: Բուֆլեր
Армине откуда нашла эти афоризмы? Дай ссылку плиззззззззз!!!
Армине откуда нашла эти афоризмы? Дай ссылку плиззззззззз!!!
ПУЧУРИК, я бы с радостью, но никакой ссылки нет! я сама набираю из сборника!
заргацац)))) Молодчинка)))
Գաղափար, միտք
Եթե այն բոլոր մտքերը, որոնք անցնում են մարդկանց գլխով, արտահայտված ու իրականացված լինեին, աշխարհն անմիջապես կընկղմվեր քաոսի մեջ: Բորջեզե
Քանի դեռ մեր բախտը բերում է, մենք դա վերագրում ենք մեր մտքին, իսկ մեր անհաջողությունների համար մեղադրում ենք աստվածներին: Հենրի Շոու
Չկա այնպիսի մի միտք, որը որևէ մեկն արտահայտած չլինի: Տերենտիոս
Ես ճանաչել եմ հսկայական գիտելիքների տեր ու ոչ մի սեփական միտք չունեցող բազմաթիվ մարդկանց: Մոեմ
Մտքի մեջ կամք կա, երևակայության մեջ այն չկա: Հյուգո
Երկրորդ միտքը միշտ փոքր-ինչ խելացի է լինում առաջինից: Եվրիպիդես
Ինչպես որ աչքերին լույս է հարկավոր տեսնելու համար, այնպես էլ մտքին անհրաժեշտ են գաղափարներ հասու լինելու համար: Մալբրանշ
Երբ սկսում ես խորհել, ամեն բան դառնում է դժվար: Ֆրանս
Եթե լավ մտքերը անգամ մոռացված են, նրանք այնուամենայնիվ չեն մեռել: Պուբլիլիոս Սիրոս
Նրանք, ովքեր ոչինչ չեն պահանջում, իրենք ևս ոչինչ չեն տալիս: ԵՎրոպիդես
Բոլոր գաղափարները քաղված են փորձից. նրանք իրականության արտացոլումներն են, ճշմարտացի կամ աղավաղված: Ֆրիդրիխ Էնգելս
Տաղանդը պետք է համոզի մասսային իր գաղափարների ճշմարտացիությունը, և արդեն այն ժամանակ նա ստիպված չի լինի անհանգստանալ դրանց իրագործման համար, որը միանգամայն ինքն իրեն կհետևի դրանց յուրացմանը: Ֆրիդրիխ Էնգելս
Գաղափարները միակ բանն են, որ երբեք չեն մահանում: Վիլհելմ Հումբոլդտ
Լուրջ մարդը քիչ գաղափարներ ունի: Այն մարդը, որը շատ գաղափարներ ունի, երբեք լուրջ չի լինում: Վալերի
Միայն իմաստուններն են տիրում գաղափարներին, ինչ վերաբերվում է մարդկության մեծ մասին, ապա գաղափարներն են տիրում նրանց: Քոլրիջ
Հիմար մտքեր ունենում է յուրաքանչյուրը, միայն խելոքը դրանք չի արտահայտում: Բուշ
Փոխառնված մտքերի օգտագործումը մշտապես ուղեկցվում է որոշ անհարմարությամբ, սակայն հազիվ մենք գիտակցում ենք, թե ինչպես կիրառենք դրանք, դառնում են մեր սեփականությունը: Էմերսոն
Մարդկային լավ ու գեղեցիկ մտքերի պահպանումը կլիներ խոշորագույն գանձարան: Դելիլ
Եթե բոլոր տխմարներն ըմբոստանային ընդդեմ խելքի, նրանց բոլորի հետ կարելի կլիներ հաշիվը մաքրել միայն մտքով: Տուլե
Միտքը անտեսանելի բնություն է, բնությունը՝ տեսանելի միտք: Հայնե
Մարդկային գլուխը ամենահին բեմն է: Այնտեղ ներկայացումներ են խաղացվել առաջին թատրոնի բացումից շատ վաղ: Հաուպտման
Ոչ մի ընթերցում չի պահանջում այնքան խիստ կանոն, որքան կցկտուր, ցրված մտքերի ընթերցումը: Հերդեր
Առածները ժողովրդի մտքերի հայելին են: Հերդեր
Յուրաքանչյուր դարաշրջանում տիրող դասակարգի մտքերը տիրող մտքեր են... Կարլ Մարկս և Ֆրիդրիխ Էնգելս
Լավ արտահայտված միտքը միշտ մեղեդիական է: Շապլան
Լավագույն մարդկանց մտքերը վերջին հաշվով դառնում են հասարակության կարծիքը: Չեստերֆիլդ
Ամեն չգործող միտք կամ անհաջողություն է, կամ դավաճանություն: Ռոլան
Միտքն, ինչպես հոգին, հավերժ է, գործողությունը, ինչպես մարմինը մահկանացու: Ֆլոբեր
Լավ միտքը, որտեղից էլ այն վերցված լինի, անհամեմատ ավելի լավ է, քան սեփական հիմար միտքը. սա թող վիրավորանք չլինի նրանց, ովքեր ամեն ինչ փնտրում են իրենք իրենց մեջ, չդիմելով ոչ ոքի: Լայբնից
Русалочка
08 Dec 07, 18:12
молодчина :)))
Արվեստ
ՈՒշադրությունը այն նյութն է, որից պատրաստված է հիշողությունը, իսկ հիշողությունը մարդկային հանճարի կուտակիչն է: Գալիլեո Գալիլեյ
Երաժշտությունը միջնորդ է հոգեկան ու զգայական կյանքի միջև: Առնիմ
Կարելի է լինել գիտնական գիտնականների հետ, բայց նկարիչների հետ հարկավոր է լինել բանաստեղծ: Բալզակ
Հեն որ որևէ մեկը արվեստում սկսում է աշխատել հանուն փողի, մնաս բարով, լավ ստեղծագործության հույս: Բաթլեր
Մեծ է այն դերասանը, որը հանդիսատեսներին ստիպում է մոռանալ մանրամասները: Սառա Բեռնար
Յուրաքանչյուր մեծ ստեղծագործություն ծնվում է միայն երկարատև խաղաղ ու խորասույզ մտորումներից հետո: Բեջոթ
Արվեստի վերջնական նպատակն է՝ մղել մարդկանց անելու այն, ինչ իրենց հարկավոր է, ու գիտակցել այն, ինչ նրանք գիտեն: Բլոնդեր
Առանց մեծ նպատակների, դարաշրջանները չունեն և մեծ արվեստ: Բրեխտ
Պարզություն, ճշմարտություն ու բանականություն. ահա գեղեցիկ երեք մեծ սկզբունքները արվեստի բոլոր ստեղծագործություններում: Գլյուկ
Երաժշտությունը խլացնում է տխրությունը: Շեքսպիր
Կենդանի անհաջողությունը լավ է մեռած գլուխգործոցից: Բեռնարդ Շոու
Արվեստը ունի թշնամի. նրա անունն է տգիտություն: Բեն Ջոնսոն
Հարստանալու ծարավը չի ստեղծել դեռևս ոչ մի արվեստագետի, բայց կործանել է շատերի: Օլսթոն
Կյանքը կարճատև է, իսկ արվեստը՝ հավերժական: Հիպոկրատ
Եթե չլինեին գիտություններն ու արվեստները, չէին լինի մարդն ու մարդկային կյանքը: Տոլստոյ
Գեղեցկություն, գեղեցիկ
Երբ իրը դառնում է օգտակար, այն իբրև կանոն, դադարում է գեղեցիկ լինելուց: Գյոթե
Սիրողին հաճախ տգեղն էլ գեղեցիկ է թվում: Թեոկրիտոս
Կան մարդիկ, որոնք նման են ժամանակակից խանութներին.ցուցափեղկերու ամեն ինչ կա, սակայն մտնում ես ներս՝ դատարկ է: Աուերբախ
Եթե մենք ինքներս ամենևին թերություններ չունենայինք, մենք այդպիսի հաճույքով չէինք նկատի նրանք ուրիշների մոտ: Լառոշֆուկո
Եթե մարդիկ տեսնելու լինեին ամեն բան այնպիսին, ինչպիսին, որ նրանք կան իրականում, մարմնական գեղեցկությունը շատ բան կկորցներ: Սթիվենսոն
Տխրության մեջ էլ գեղեցկություն կա: Չապլին
Ամեն մի իր ունի իրեն բնորոշ գեղեցկությունը, և, եթե այն փոխադրվում է ինչ-որ ուրիշ բանի վրա, դառնում է այլանդակություն: Լուկիանոս
Գեղեցիկը գերազանցում է վսեմին, քանզի այն հաստատուն է ու չի հագեցնում, մինչդեռ վսեմը հարաբերական է, անցողիկ ու անսանձ: Ամիել
Մարդու մեջ պետք է ամեն ինչ գեղեցիկ լինի, թե դեմքը, թե հագուստը, թե հոգին, թե մտքերը: Չեխով
Մարդու հետ համեմատած կապիկների գեղեցկությունն անգամ անճոռնի է: Հերակլիտ
Գեղեցիկը կարիք չի զգում լրացուցիչ զարդերի. ամենից շատ նրան գեղեցկացնում է զարդերի բացակայությունը: Հերդեր
Գեղեցիկ է թվում ամեն բան, ինչին սիրով ես նայում: Մորգենշտեռն
Գեղեցկության կողքին խելքն ու սիրտը մշտապես աղքատ բարեկամների տպավորություն են գործում: Էտյեն Ռեյ
Հոգեկան հատկանիշները չեն կարող տառապել մարմնական այլանդակություններից, այնինչ հոգեկան գեղեցկությունը իր փայլը հաղորդում է նաև մարմնին: Սենեկա Կրտսեր
Կնոջ համար երիտասարդ, բայց տգեղ լինելը նույնքան անմխիթարական է, որքան գեղեցիկ, բայց տարիքով լինելը: Լառոշֆուկո
Բարի համբավը ավելի լավ է գեղեցիկ դեմքից: Ֆուլլեր
почему я читать не умею на арм....:icon_cry3:
Իմաստություն, խելք
Բավական չէ խելոք լինել: Հարկավոր է լինել բավականին խելացի, որպեսզի թույլ չտալ իրեն դառնալ չափից ավելի խելոք: Մորուա
Այնտեղ ուր պակասում է խելքը, պակասում է ամեն ինչ: Հալիֆաքս
Յուրաքանչյուրը ջանում է խելոք լինել, իսկ նա, ով չի կարողանում այդպիսին լինել, գրեթե միշտ խորամանկ է: Սեմուել Ջոնսոն
Ցինիկ դառնալու համար պետք է լինել խելոք. իսկ դրանից խույս տալու համար պետք է լինել իմաստուն: Հյորսթ
Երբ խելոքը քեզ կշտամբում է, վատ է, բայց երբ գովում է հիմարը, դա ավելի վատ է: Իրիարտե
ՈՒրիշի սահմանափակությունը կաշկանդում է միտքը, սեփականը՝ կաթվածահարում: Բյոռնե
Շատ խելոքներն ու շատ հիմարները անվնաս են. վտանգավոր են կիսախելոքներն ու կիսահիմարները: Ֆրեդրո
Տխմարի համար ուրիշ տխմարների հասարակաությունն անհամեմատ ավելի հաճելի է, քան բոլոր մեծ մտածողների հասարակությունը միասին վերցրած: Շոպենհաուեր
Իմաստուն մարդը հասունանում է, բայց չի ծերանում: Հյուգո
Նախքան զենքին դիմելը խելացի մարդը կփորձի մնացած բոլոր միջոցները: Տերենտիոս
Մարդում չի կարելի չափել արշինով: Հաճախ մեծ խելքը տեղավորվում է ոչ մեծ գլխում: Աբշաց
Մեծ խելքի դժբախտություններից մեկն էլ այն է, որ նա անխուսափելիորեն հասկանում է ամեն ինչ և' արատները, և' առաքինությունները: Բալզակ
Մարդկային խելքը նման է անհարթ մակերեսով հայելու, որը միախառնելով իր հատկություններն իրերի հատկություններին, արտացոլում է վերջիններիս խեղաթյուրված ու աղավաղված տեսքով: Բեկոն
Խելքը հացն է, որը կշտացնում է. կատակը համեմունքն է, որը ախորժակ է գրգռում: Բյոռնե
Խելացի մարդն անմիջապես է անում այն, ինչ հիմարն անում է ուշացումով: Գրասիան
Հաճախ խելքով ուժեղ է նա, ում բնությունը մերժել է մարմնական ուժը: Դիոնիսոս Կատո
Սահմանափակ խելքը ոչ այլ ինչ է, եթե ոչ սահմանափակ հիմարություն: Մետեռնիխ
Կատակերգությունների մեջ ամենախելոք դերը ծաղրածուինն է, քանզի նա, ով ուզում է, որ իրեն ծաղրածուի տեղ դնեն, չպետք է հիմար լինի: Սերվանտես
Սրամտությունը տաղանդի պես բան է. ավելի լավ է այն չունենալ բոլորովին, քան ունենալ ոչ բավականաչափ: Սոմերի
Իմաստությունը ոչ այլ ինչ է, եթե ոչ գիտություն րեջանկությանմասին: Դիդրո
Ինաստուն է նա, ով գիտի ոչ շատ, այլ անհրաժեշտը: Էսքիլես
Իմաստուն մարդը միշտ նրանց կողմն է, ովքեր հարձակվում են նրա վրա. նա նրանցից շատ է շահագրգռված իր թուլությունների բացահայտումով: Էմերսոն
Գիտուն մարդը անոթ է, իմաստությունը՝ աղբյուր: Օլջեր
Կյանք, հիշողություն
Որքան ավելի անբովանդակալից է կյանքը, այնքան այն ավելի ծանր է: Ալեն
Ոչ թե մահը, այլ կյանքն է խիզախության փորձարկում: Ալֆիերի
Յուրաքանչյուր կյանք ստեղծում է սեփական բախտը: Ամիել
Մեծ մարդկանց կյանքը սկսվում է նրանց մահվան պահից: Արեա
Մեր կյանքի գործվածքը հյուսված է խճճված թելերից, նրանում բարին ու չարը ապրում են հարևանությամբ: Բալզակ
Ժլատի կյանքը պահանջում է ուժերի մշտական լարում: Բալզակ
Հետաքրքրություն ներկայացնում է ոչ թե այն, ինչ կյանքը պարգևում է, այլ այն, ինչ պահանջում են նրանից: Բենդա
Ամենադժվարը հասարակ ձևով ապրելն է: Բերսանկուր
Մադու իսկական կյանքը սկսվում է հիսուն տարեկանում: Այդ տարիներին մարդը տիրապետում է այն բանին, ինչի վրա խարսխվում են ճշմարիտ նվաճումները, ձեռք է բերում այն, ինչ կարելի է տալ ուրիշներին, ճանաչում այն, ինչ կարելի է սովորեցնել, հարթում այն, ինչի վրա կարելի է կառուցել: Բոք
Կյանքը մաքուր բոց է, մենք ապրում ենք կրելով մեր մեջ անտեսանելի արև: Բրաուն
Կյանքին հավատա, չէ որ նա ամեն տեսակ գրքերից ավելի լավ է սովորեցնում: Գյոթե
Կյանքը բնության գեղեցկագույն գյուտն է, իսկ մահը նրա ծուղակը... Գյոթե
Կյանքն առանց աղմուկի մեծագույն մխիթարություն է նրա համար, ով ապրում է առանց փառքի: Դոլան
Մենք գտնում ենք մեր կյանքում այն, ինչ ինքներս ենք նրանում ներդնում: Էմերսոն
Կյանքը այնքան էլ կարճ չէ, որ մարդկանց ժամանակը չբավականացնի քաղաքավարի լինելու համար: Էմերսոն
Չի կարելի ապրել հաճելի չապրելով խելացի, բարոյական ու արդարամիտ: Էպիկուր
Գիրքը, որտեղ բոլոր բառերը գրվում են գլխատառերով, դժվար է ընթերցել, այդպես է և կյանքում, որի մեջ բոլոր օրերը կիրակի են: Ժան Պոլ
Ամեն մի կյանք պետք է մի քիչ անձրևոտ եղանակ ունենա: Լոնգֆելո
Կյանքն ինքնին կարճ է, բայց երբ այն դժբախտ է, ապա թվում է երկար: Պուբլիլիոս Սիրիո
Երկու անգամ չեն ապրում, բայց կան շատերը, որոնք նույնիսկ մի անգամ ապրել չեն կարողանում:Ռյուքերտ
Կյանքը ո'չ ներկայացում է ո'չ էլ տոն. կյանքը դժվար զբաղմունք է: Սատայանա
Չնայած մարդկային կյանքը գին չունի, մենք միշտ վարվում ենք այնպես, կարծես թե գոյություն ունի մի ինչ-որ ավելի արժեքավոր բան: Սենտ Էքզյուպերի
Կյանքը սոսկ մի փոքր է տարիքով մեծ մահից: Վալերի
Մենք ծերանում ենք, բայց դա միակ միջոցն է երկար ապրելու: Օբեր
Եթե ուզում ես երկարաձգել կյանքդ, կարճացրու ճաշկերույթներդ: Ֆրանկլին
Հիշել ապրած կյանքը, դա հավանաբար գրեթե նույնն է, ինչ ապրել այն նորից: Ֆրանկլին
Չկա ոչինչ ավելի կենսունակ, քան հիշողությունները: Գարսիա Լորկա
Բազմիմացությունը հիշողություն է, իսկ հիշողությունը՝ երևակայություն: Ժակոբ
Հիշողությունն իր տրամադրության տակ ունի ավելի տարողունակ պահեստարան, քան հնարանքը: Մոնտեն
Գլուխն առանց հիշողության միևնույն է, թե ամրոցն առանց կայազորի: Նապոլեոն I
Մենք շնորհակալ ենք հիշողությանն այն բանի համար, որ մեզ հնարավորություն է տալիս հիշելու: Սակայն հարկ է երախտագետ լինել նրան նաև այն բանի համար, որ հնարավորություն է տալիս մոռանալու: Էրիո
Կյանքն այն օրերը չեն, որ անցել են, այլ նրանք, որ հիշվում են: Պավլենկո
Մարդու կատարելագործման մեջ է կյանքի իմաստը: Գորկի
Կյանքն առաջ է շարժվում. ով նրա ետևից չի հասնում՝ մնում է միայնակ: Գորկի
Ինքնասիրություն, եսասիրություն
Բնավորությունը ապրում է մարդու մեջ, համբավը նրանից դուրս: Հոլենդ
Այն մարդու համար, որը միայն իրեն է սիրում, ամենաանտանելին ինքն իր հետ միայնակ մնալն է: Պասկալ
Շատերը նման են ձվի. նրանք չափից ավելի լիքն են իրենցով, որպեսզի էլի ինչ-որ բան իրենց մեջ տեղավորեն: Հենրի Շոու
Ինքնագոհությունը չի բացառում տաղանդը, սակայն վարկաբեկում է այն: Բոնալդ
Ոչ մի գովեստ չի կարող գոհացնել ինքնասիրությունը: Դա դժբախտ սեր է: Ալեն
Եսասիրությունը թույն է ընկերության համար: Բալզակ
Եսամոլը տունն անգամ կվառի իր մի ծվածեղի համար: Բեկոն
Եսասիրությունը գարշելի արատ է, որի համար ոչ ոք դիմացինին չի ներում, բայց դրա հետ մեկտեղ, ոչ ոք դրանից զերծ չէ: Բիչեր
Ով իր մասին շատ մեծ կարծիք չունի, նա ավելի լավն է, քան կարծում է: Գյոթե
Որքան շատ ես քեզ սիրում, այնքան ավելի ես թշնամանում ինքդ քեզ հետ: Էբներ Էշենբախ
Սիրեք ձեզ ուրիշների մեջ, քանզի ձեր կյանքն ուրիշների մեջ է և առանց ուրիշների այն ոչինչ է: Լերու
Ինքնասիրության զգացումը կարող է վերածվել արատի կամ՝ առաքինության, կախված մարդու ճաշակից ու կրքերից: Հելվեցիուս
Եսասիրությունն անհատակ անոթ է, կարող եք նրա մեջ լցնել բոլոր մեծ լճերը, միևնույն է, այն չի լցվի: Հոլմզ
Ինքնասիրությունը կարելի է խոցել, սպանել նրան անկարելի է: Մոնտեռլան
Ինքն իրեն սիրահարվածը մրցակիցներ չունի: Ցիցերոն
Ինքնասիրությունը տարօրինակ գազան է. նա կարող է քնել ամենադաժան հարվածների ներքո և հանկարծ արթնանալ մահացու վիրավորված, ամենադատարկ քերծվածքից: Մորավիա
Ով իրեն չի հարգում, նա դժբախտ է, բայց նա, ով չափից դուրս գոհ է իրենից, հիմար է: Մոպասան
Մեր ինքնասիրությունը այնքան հմուտ է, որ ոչ մի քծնող նրան չի կարող գերազանցել: Լառոշֆուկո
Առանց ինքնասիրության մարդը ոչնչություն է: Ինքնասիրությունը արքիմեդյան լծակ է, որով կարելի է երկրագունդը շարժել: Տուրգենև
Չափազանց մեծ ինքնասիրությունն ու ինքնահավանությունը սեփական արժանպատվության զգացման հատկանիշ չէ: Դրայզեր
Նախախնամություն, ճակատագիր, բախտ
Նախախնամությունը մշտապես պայծառ մտքերի տեր մարդկանց կողմն է: Բիչեր
Հնարավորությունը հիասթափություն ստանալու բարենպաստ պատահմունք է: Բիրս
Մարդու ճակատագիրը ինքը մարդն է: Բրեխտ
ճակատագիրը պատահականություն չէ, այլ ընտրության առարկա. նրան չեն սպասում, այլ նվաճում են: Բրայան
Թեև մարդկանցից քչերն են Կեսարներ, այնուամենայնիվ, յուրաքանչյուրը կյանքում մի անգամ կանգնում է իր Ռուբիկոնի առաջ: Բենցել Շտեռնաու
Դժբախտ դեպք կարող է պատահել նույնիսկ ամենակարգին ընտանիքում: Դիքենս
ճակատագիրը միշտ խելացիների կողմն է: Եվրիպիդես
Որքան էլ բնությունը մարդուն օժտած լինի մեծ առավելություններով, այնուամենայնիվ, առանց բախտի օգնության չի կարող նրանցից հերոս սարքել: Լարոշֆուկո
ճակատագիրն ում պաշտպան է կանգնում, ամեն ինչ նրա օգտին է շուռ տալիս: Լառոշֆուկո
Մարդու երջանկությունը և դժբախտությունը որքան որ նրա խառնվածքից, նույնքան էլ ճակատագրից է կախված: Լառոշֆուկո
Բախտը բացահայտնում է մեր արժանիքներն ու թերությունները, ինչպես լույսը՝ իրենով լուսավորող առարկաները: Լառոշֆուկո
Բախտը կույր է թվում լոկ նրանց, ում նկատմամբ անբարեհաճ է: Լառոշֆուկո
Ամենադիմացկուն սայլը կարող է շուռ գալ: Ջոն Հեյվուդ
Առավել կարևորը մարդու ճակատագիրը չէ, այլ այն, թե ինչպես է ինքն ընկալում այն: Վիլհելմ Հումբոլդտ
"Պատահականություն" բառը անիմաստ է. մարդիկ այն հնարել են,որպեսզի արտահայտեն որոշակի երևույթների իրենց չիմացությունը: Մանձոնի
Թող ինձ հետ պատահի ոչ թե այն, ինչ ես ցանկանում եմ, այլ այն, ինչ ինձ օգտակար է: Սենանդրոս
Չէ որ պատահականություններ չկան: Ինչ հաճախ թվում է սոսկ կույր պատահականություն, այն խորունկ աղբյուրի ծնունդ է: Շիլլեր
Սրտի տենչանքը ճակատագրի ձայնն է: Շիլլեր
Ամեն մի հարբած նավավար ապավինում է նախախնամությանը: Սակայն նախախնամությունը հաճախ հարբած նավավարի նավերն ուղղում է դեպի ժայռերը: Բեռնարդ Շոու
Մարդու բախտն հաճախ նրա բնավորության մեջ է: Կոռնելիուս Նեպոս
Իմաստունն ինքն է արարում իր բախտը: Պլավտոս
Դժվար է հարմար առիթ ձեռք բերել, սակայն շատ դյուրին է այն ձեռքից բաց թողնելը: Պուբլիլիոս Սիրոս
Մենք ճակատագրին ենք վերագրում մեր բոլոր դժբախտությունները, սակայն երբեք նրան չենք վերագրում մեր հաժողությունները: Ռեժիմանսե
Բախտը կամազուրկ հոգիների արդարացումն է: Ռոլան
Համերաշխին բախտը տանում է, անբարիշտին՝ ուժով քարշ է տալիս: Սենեկա Կրտսեր
Սեր
Երբեք պետք չէ դատապարտել նրանց, ում սիրում ես: Իսկական մտերմությունը կույր է: Բալզակ
Սերը մեկն է այն տառապանքներից, որոնք անհնարին է թաքցնել. մի բառ, մի անզգույշ հայացք և նույնիսկ լռությունը բավական է այն մատնելու համար: Աբելար
Քանի սիրում ես, դեռ կարող ես ներել: Լառոշֆուկո
Եթե սերը կարողանար դառնալ մեր աստվածը, իսկ աշխարհը նրան բեմ ծառայեր, արժեր հավետ ապրել: Բինի
Զայրույթի ընդունակ մարդը, ընդունակ է նաև սիրելու: Հյուգո
Այն ամենը, ինչ չի գունավորված սիրով, մնում է դժգույն: Հաուպտման
Տիրանալը նրան, ինչ սիրում ես, ավելի մեծ ուրախություն է, քան ինքը սերը: Պրուստ
ՈՒմ սիրում ես, նրա նկատմամբ պետք չէ միշտ իրավացի լինել: Իտյե
Մարդ չի կարող կյանքում սիրել երկու անգամ, հնարավոր է միայն մեկ սեր. խորունկ ու անեզր, ինչպես ծովը: Բալզակ
Եթե չափազանց չես սիրում, նշանակում է սիրում ես ոչ բավականաչափ: Դյու Պեշյե
Մահից վատ է օտար աչքերով սեր ընտրելը: Շեքսպիր
շարունակելի...
Армине
Азис джан . ты можеш перевести парочку афоризмов? я к сожалению был маленьким когда уехал с Армении , так и не выучил правописании...
Powered by vBulletin® Version 4.2.2 Copyright © 2025 vBulletin Solutions, Inc. All rights reserved.