View Full Version : Pontifcal Visit of His Holiness to USA
Գրեթե մեկամսյա Հովվապետական այցով ԱՄՆ-ում է Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը: Չնայած Ամիգոն Եկեղեցական կյանք բաժնում մի քանի հաղորդագրություն տեղադրել է, բայց ես ավելի հարմար գտա առանձին թեմա բացել, որտեղ կտեղադրեմ Վեհափառի այցի լուսանկարները, ինպես նաև Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Տեղեկատվական համակարգի և ամերիկյան թեմերի Մամլո դիվանների հաղորդագրությունները` հայերեն ու անգլերեն: Այսպիսով հնարավորություն կլինի ճշգրիտ ինֆորմացիա ստանալ օրիգինալ տարբերակներով և հստակ պատկերացում ունենալ Ամենայն Հայոց Կաթողիկոսի այցի մանրամասների վերաբերյալ:Քանի որ ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի 110-րդ նիստը բացվել Նորին Սրբության աղոթքով, ես մի փոքր ժամանակագրական խախտում կանեմ և կտեղադրեմ այսրօվա հաղորդագրությունը` անգլերեն , իսկ ավելի ուշ կավելացնեմ նաև հայերենը:
His Holiness Karekin II Delivers Opening Prayer in the United States Congress
On Wednesday October 10, His Holiness Karekin II, Supreme Patriarch and Catholicos of All Armenians, delivered the opening prayer to the 110th Congress of the United States House of Representatives.
His Holiness was invited to give the opening prayer as part of the activities of his Pontifical Visit to the Armenian Dioceses of North America.
The Catholicos of All Armenians was escorted to the chambers and introduced by the Speaker of the House, Congresswoman Nancy Pelosi of California. The prayer of His Holiness to the gathered congressional leaders was as follows:
“Lord, we thank you for bestowing us with the Grace to pray today for the leaders of this nation who labor in the universal cause of liberty and justice. Increase their wisdom and resolution. Their actions grant inspiration and fulfillment to the desire for justice that lives in every heart. Our Father in heaven, render guidance to all nations, including the Republic of Armenia – our homeland and center of our faith – the Mother See of Holy Etchmiadzin.
With a solemn burden of history, we remember the victims of the Genocide of the Armenians, the consequences of which are still felt by the entire world in new manifestations of genocide. Grant rest to the souls of all victims of crimes against humanity and bestow peace and justice on their descendants. Give pause to those who trample life, liberty and the pursuit of happiness.
Lord, bless this land and people. Grant peace and safety to America’s sons and daughters who serve their nation abroad. May the United States continue her mission as a great beacon of hope. Amen.”
The Catholicos of All Armenians delivered his prayer to Congress on the same day which the Congressional Foreign Affairs Committee passed House Resolution 106 – which recognizes the Armenian Genocide.
Following the opening, His Holiness met privately with Congresswoman Pelosi. His Holiness expressed his appreciation to the United States for the respect and care demonstrated toward the Armenian community, allowing them the freedom to openly practice their Christian religion. He discussed the aid and assistance given to Armenia, noting that the help rendered by the United States had notably contributed to the rebuilding of the nation, and specifically mentioning the works and great efforts of the United States to instill a secure and stable environment in the region of the Southern Caucuses.
In closing, he extended his gratitude to Congresswoman Pelosi for the work she and other lawmakers have undertaken to increase awareness and seek official recognition of the Armenian Genocide.
3132
3133
3134
3135
3136
3137
3138
Monk molodec ! ! ! ! ! Odobryayu........:respect:
3139
3140
3141
3142
3143
3144
3145
Իսկ սա էլ հաղորդագրությունները` ժամանակագրական կարգով:
Մայր Աթոռ Ս. Էջմիածին
Տեղեկատվական Համակարգ
Հեռ.: (374 10) 517 128
Հեռատիպ: (374 10) 517 301
Էլ-փոստ: holysee@etchmiadzin.am
Տնօրեն` Տ. Վահրամ քհն. Մելիքյան
ՀԱՂՈՐԴԱԳՐՈՒԹՅՈՒՆ
Սեպտեմբերի 30, 2007թ.
Ամենայն Հայոց Կաթողիկոսը Հովվապետական այցով մեկնեց ԱՄՆ
Սեպտեմբերի 30-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը հովվապետական այցով մեկնեց Ամերիկայի Միացյալ Նահանգներ:
Վեհափառ Հայրապետը սեպտեմբեր 30-ից հոկտեմբեր 3-ը կլինի ԱՄՆ Հայոց Արևմտյան թեմում, ուր կհանդիսապետի ԱՄՆ Հայոց Արևմտյան թեմի 80-ամյակին նվիրված մի շարք միջոցառումներ: Նորին Սրբության ձեռամբ Արևմտյան թեմում նաև կօծվի Փասադինայի Սբ. Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու Մայր խորանը, կկատարվի Հոլիվուդի հայ համայնքի մշակութային կենտրոնի բացման հանդիսավոր արարողությունը:
Հոկտեմբեր 3-ից նոյեմբեր 2-ը Ամենայն Հայոց Կաթողիկոսը հովվապետական այցով կլինի ԱՄՆ Հայոց Արևելյան թեմում: Այդ ընթացքում Վեհափառ Հայրապետը կայցելի հայկական տարբեր համայնքներ ու ծխեր, կունենա պաշտոնական ու միջեկեղեցական հանդիպումներ:
Սա Հայոց Հայրապետի երկրորդ հովվապետական այցն է ԱՄՆ Արևելյան թեմ. առաջինը եղել է 2001 թվականին:
Այցի ընթացքում ՎԵհափառ Հայրապետին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնից ուղեկցելու են Մայր Աթոռի դիվանապետ Տ Արշակ եպիսկոպոս Խաչատրյանը, Տեղեկատվական համակարգի օտարալեզու լրատվության պատասխանատու Տ. Կտրիճ քահանա Դևեջյանը և Տ. Հովնան աբեղա Հակոբյանը` որպես գավազանակիր:
###
ՀԱՂՈՐԴԱԳՐՈՒԹՅՈՒՆ
Հոկտեմբերի 2, 2007թ.
Ամենայն Հայոց Կաթողիկոսը Հովվապետական այցը ԱՄՆ
Սեպտեմբերի 30-ին, կեսօրին, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը իր շքախմբով ժամանեց Լոս Անջելես:
Նորին Սրբությանն օդանավակայանում դիմավորեցին և ողջունեցին ԱՄՆ Արևմտյան թեմի առաջնորդ Տ. Հովնան արքեպիսկոպոս Տերտերյանը, ԱՄՆ Արևելյան թեմի առաջնորդ Տ. Խաժակ արքեպիսկոպոս Պարսամյանը, Թեմական խորհրդի ատենապետ դր. Բարլոու Տեր-Մկրտչյանը, թեմական խորհրդի փոխատենապետ Ջոզեֆ Քանիմյանը, ԱՄՆ-ում ՀՀ Գլխավոր հյուպատոս Արմեն Լիլոյանը և հայ համայնքի այլ ներկայացուցիչներ:
Հովվապետական այցի ընթացքում ՎԵհափառ Հայրապետին ուղեկցում են Նոր Նախիջևանի և Ռուսաստանի Հայոց թեմի առաջնորդ Տ. Եզրաս եպիսկոպոս Ներսիսյանը, Մայր Աթոռի դիվանապետ Տ Արշակ եպիսկոպոս Խաչատրյանը, Տեղեկատվական համակարգի օտարալեզու լրատվության պատասխանատու Տ. Կտրիճ քահանա Դևեջյանը և Տ. Հովնան աբեղա Հակոբյանը` որպես գավազանակիր:
ՀԱՂՈՐԴԱԳՐՈՒԹՅՈՒՆ
Հոկտեմբերի 3, 2007թ.
Ամենայն Հայոց Կաթողիկոսն օծեց Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու սուրբ սեղանը
Հոկտեմբերի 1-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը կատարեց Փասադինայի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու սուրբ սեղանի օծումը:
Սբ. Գրիգոր Եկեղեցու բակում Ամենայն Հայոց Կաթողիկոսին ավանդական աղ ու հացով դիմավորեցին ազգային տարազով` Հովսեփյան դպրոցի չորս սաներ: Աղն ու հացն օրհնելուց հետո Վեհափառ Հայրապետը թափորով առաջնորդվեց դեպի եկեղեցի, ուր իրեն սպասում էի հավատավոր հայորդիները: Սեպտեմբերի 9-ին օծված նորակառույց տաճարում կատարվեց “Հրաշափառի” արարողություն: Ապա Նորին Սրբությունը օծեց եկեղեցու սուրբ սեղանը` կառուցված Վահե, Դանիել եւ Վազգեն Իմաստունյանների բարերարությամբ:
Սբ. Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու ծխականների անունից Նորին Սրբությանը ողջունեց ծխի հոգևոր հովիվ Տ. Պարետ ծ. վրդ. Երեցյանը և շնորհակալություն հայտնեց Փասադինա կատարած այցի համար: Հյուսիսային Ամերիկայի Հայոց Արևմտյան թեմի անունից Հայրապետին ողջունեց առաջնորդ Տ. Հովնան արքեպիսկոպոս Տերտերյանը եւ շնորհակալություն հայտնեց ԱՄՆ Արևմտյան թեմի հաստատման 80-ամյակի տոնակատարությունը նախագահելու, ինչպես նաև նորակառույց եկեղեցու սուրբ սեղանը օծելու համար:
Այնուհետև Ամենայն Հայոց Կաթողիկոսը իր գոհունակությունը հայտնեց թեմակալ առաջնորդին և ծխի հոգևոր հովվին` հորդորելով եկեղեցականներին և հավատացյալներին հավատարիմ մնալու իրենց քրիստոնեական հավատի և Հայ Եկեղեցու հանդեպ իրենց սիրո մեջ: Հայրապետը նաև ընդգծեց կարևորությունը ԱՄՆ Արևմտյան թեմի հիմնադրման 80-ամյակի տոնախմբման և նոր աղոթատան օծման նշանակությունը ծխի կյանքում:
Արարողության ավարտին Աղաջանյան սրահում տեղի ունեցավ ընդունելություն ի պատիվ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի:
###
ՀԱՂՈՐԴԱԳՐՈՒԹՅՈՒՆ
Հոկտեմբերի 3, 2007թ.
Ամենայն Հայոց Կաթողիկոսը հանդիպեց հայկական դպրոցի սաների հետ
Հոկտեմբերի 1-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը հանդիպում ունեցավ Լոս Անջելեսի շրջանի ՙՄանուկյան-Դեմիրճյան՚, ՙՀԲԸՄ Պասադինա՚, ՙԱրշակ Տիգրանյան՚, ՙԱլֆրեդ և Մարգարիտա Հովսեփյան՚, ՙԱլեք Փիլիպոս՚, ՙՄեսրոպյան՚, ՙՇամլյան՚, ՙՄետինյան՚ և ՙսբ. Սահակ ու սբ. Մեսրոպ՚ հայկական դպրոցների սաների հետ: Հանդիպմանը ներկա էին նաև դպրոցների տնօրենները, ուսուցիչները, ինչպես նաև Արևմտյան թեմի եկեղեցականները:
Քալաջյան սրահում հավաքված աշակերտները բուռն ծափահարություններով դիմավորեցին Ամենայն Հայոց Կաթողիկոսին: Սաները նախապես հարցեր էին պատրաստել, որ պետք է ուղղեին Վեհափառ Հայրապետին: Ամենայն Հայոց Հայրապետը խորապես ազդված էր միջոցառման հարց ու պատասխան հատվածից` սիրով և անկեղծ պատասխանելով զանազան հարցերի:
Հանդիպման սկզբում միջոցառման պատասխանատու, Արևմտյան թեմի առաջնորդական փոխանորդ Տ. Տաճատ ծ. վրդ Յարտըմյանը Ամենայն Հայոց Կաթողիկոսին ներկայացրեց ուսանողներին և նշեց, թե ինչպիսի եռանդով ու սիրով են սաները սերտում իրենց մայրենի լեզուն և յուրացնում իրենց քրիստոնեական հավատն ու նախնյաց ժառանգությունը:
ՙԱլեք Փիլիպոս՚ դպրոցի աշակերտներ Մելինե Համբարձումյանը և Լուսինե Գալստյանը կատարեցին ԱՄՆ-ի և Հայաստանի Հանրապետության պետական օրհներգերը: Ապա Գերաշնորհ Տ. Հովնան արքեպիսկոպոս Տերտերյանը շնորհակալության խորին զգացումով ողջունեց Վեհափառին` ընդգծելով, որ Հայոց Հայրապետի այցը մեծ կարեւորություն ունի: Հովնան Սրբազանը հույս հայտնեց, որ Արևմտյան թեմի անդամները կարդարացնեն Նորին Սրբության ակնկալիքները` կապված մեր հավատի և թեմի, Եկեղեցու և համայնքի հանդեպ ունեցած նվիրվածությանը: Սրբազան Հայրը ուրախությամբ նշեց, որ առաջին անգամ է, որ Ամենայն Հայոց Հայրապետը հանդիպում է դպրոցի սաների հետ, ապա հրավիրեց Նորին Սրբությանը` իր պատգամը փոխանցելու սաներին:
Ողջունելով ներկաներին` Նորին Սրբությունն իր օրհնությունը ու շնորհավորանքը բերեց ամենքին Արևմտյան թեմի հիմնադրման 80-ամյակի կապակցությամբ: Այնուհետեւ նա անդրադարձավ երիտասարդությանը և նրանց պատշաճ դաստիարակությանը` նշելով, որ այս հարցում ծնողները մեծ պատասխանատվություն են կրում: Հայրապետը նաև հավելեց, որ Արևմտյան թեմի եկեղեցականները Հովնան Սրբազանի արդյունաշատ և օրինակելի առաջնորդության ներքո իրենց կարևոր կառուցողական դերակատարությունն են ունեցել համայնքի կյանքում, սակայն հարկ է անել ավելին` համայնքի երիտասարդների պայծառ ապագան ապահովելու համար, ովքեր, իբրև ԱՄՆ օրինավոր քաղաքացիներ, իրենց օգտակարությունը կբերեն և' Սփյուռքին, և' Հայրենիքին, և' Լեռնային Ղարաբաղին և' Սուրբ Էջմիածնին: Միջոցառումն ավարտվեց Նորին Սրբության “Պահպանիչ” աղոթքով: ԱՄՆ Արևմտյան թեմի 80-ամյակի կապակցությամբ բոլոր մասնակիցները ստացան աղոթագրքեր:
ՀԱՂՈՐԴԱԳՐՈՒԹՅՈՒՆ
Հոկտեմբերի 3, 2007թ.
Ամենայն Հայոց Կաթողիկոսը հանդիպեց Կարդինալ Ռոջեր Մահոնիի հետ
Հոկտեմբերի 2-ին ԱՄՆ Արևմտյան թեմի առաջնորդարանում Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը հանդիպեց Լոս Անջելեսի Կաթոլիկ թեմի արքեպիսկոպոս Կարդինալ Ռոջեր Մահոնիի հետ:
Կարդինալ Մահոնին իր ուրախությունը հայտնեց Ամենայն Հայոց Հայրապետի երրորդ հովվապետական այցի առիթով` հաջողություն մաղթելով Նորին Սրբությանն իր առաքելության մեջ: Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի և Կարդինալ Մահոնիի զրույցից հետո տեղի ունեցավ ընդունելություն:
Հարկ է նշել, որ 2007թ. օգոստոսի 26-ին, սբ. Հակոբ կաթոլիկ Եկեղեցում Կարդինալ Մահոնին կազմակերպել էր միջոցառում` նվիրված ԱՄՆ Արևմտյան թեմի 80-ամյակին ի վկայություն Հայ և Կաթոլիկ Եկեղեցիների միջև առկա ջերմ հարաբերությունների:
###
ՀԱՂՈՐԴԱԳՐՈՒԹՅՈՒՆ
Հոկտեմբերի 3, 2007թ.
Հանդիպում ԱՄՆ Արևմտյան թեմի հոգևորականների հետ
Հոկտեմբերի 2-ին ԱՄՆ Արևմտյան թեմի առաջնորդարանում, ՙԱրմեն և Գլորիա Համբար՚ սրահում Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը հանդիպում ունեցավ թեմի հոգևոր սպասավորների հետ:
Վերստին ողջունելով Նորին Սրբությանը` Գերաշնորհ Հովնան արքեպիսկոպոս Տերտերյանը շնորհակալություն հայտնեց Հայոց Հայրապետին` իր հրավերին ընդառաջելու և մինչ ԱՄՆ Արևելյան թեմ կատարելիք Հովվապետական այցը ԱՄՆ Արևմտյան թեմ այցելելու համար, ինչն եզակի հնարավորություն ընձեռեց ամենքին վայելելու Ամենայն Հայոց Կաթողիկոսի ներկայությունը:
Ապա Սրբազանը հնարավորություն տվեց եկեղեցականներին հարցումներ ուղղելու Վեհափառ Հայրապետին: Հարցերը հիմնականում վերաբերում էին աստվածաբանական զանազան խնդիրների:
Հանդիպման ավարտին Նորին Սրբությունը անդրադարձավ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի հոգևոր առաքելությանը, ներկայացրեց Մայր Աթոռի կողմից իրագործվող նոր ծրագրերը: Վեհափառը կարևորեց համագործակցությունը Հայոց Եկեղեցու և քույր Եկեղեցիների միջև` միևնույն ժամանակ շեշտելով հայոց ուղղափառ հավատը, ծեսերն ու ավանդույթները կենդանի պահելու անհրաժեշտությունը:
Վերջում Նորին Սրբությունը եկեղեցականներին նվերներ փոխանցեց` ի գնահատություն իրենց նվիրյալ ծառայության:
ՀԱՂՈՐԴԱԳՐՈՒԹՅՈՒՆ
Հոկտեմբերի 3, 2007թ.
Հանդիպում ՙԷջմիածնի մանուկներ՚ հիմնադրամի հանձնախմբի հետ
Հոկտեմբերի 2-ին ԱՄՆ Արևմտյան թեմի առաջնորդարանում Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը նաև հանդիպում ունեցավ ՙԷջմիածնի մանուկներ՚ հիմնադրամի հանձնախմբի հետ` ղեկավարությամբ հանձնախմբի ատենապետ Գայանե Թաթուլյանի:
ՙԷջմիածնի մանուկներ՚ հիմնադրամը հոգում է Էջմիածնում մանկատան կառուցման ծախսերը: Հանձնախմբի անդամների ջանքերի շնորհիվ հիմնադրամը տարեկան 250 ԱՄՆ դոլար գումար է ապահովում 500 որբերի համար:
Հանդիպման սկզբում թեմակալ առաջնորդը Նորին Սրբությանը ներկայացրեց հանձնախմբի անդամներին` անդրադառնալով մարդասիրական այս առաքելության հանդեպ նրանց քրիստոնեկան սիրուն, անձնդիր ծառայությանն ու նվիրումին:
Ապա իր օրհնությունն ու գնահատանքը հանձնախմբի անդամներին բերեց Ամենայն Հայոց Կաթողիկոսը Հայրենիքի բարօրությանն ուղղված` ՙԷջմիածնի մանուկներ՚ հիմնադրամի ծառայության համար:
Վերջում հանձնախումբը ի նպաստ Մայր Աթոռի որբախնամ գործունեության քսանհինգ հազար ԱՄՆ դոլար գումարի հատկացում կատարեց: Հանդիպումն ավարտվեց Նորին Սրբության աղոթքով:
ՀԱՂՈՐԴԱԳՐՈՒԹՅՈՒՆ
Հոկտեմբերի 3, 2007թ.
Հանդիպում ՀԲԸՄ տարածքային կոմիտեի անդամների հետ
Հոկտեմբերի 2-ին ԱՄՆ Արևմտյան թեմի առաջնորդարանում Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը հանդիպեց ՀԲԸՄ Հարավային Կալիֆորնիայի մարզային հանձնախմբի հետ` գլխավորությամբ տիար Սինան Սինանյանի:
Առաջնորդի ողջույնի խոսքից հետո ՀԲԸՄ Կենտրոնական կոմիտեի անդամ տիար Սինան Սինանյանը շնորհակալություն հայտնեց Վեհափառ Հայրապետին հակառակ ծանրաբեռնված ժամանակացույցի ՀԲԸՄ հանձնախմբի անդամներին ընդունելու համար: Պրն. Սինանյանը նաև իր երախտագիտությունը հայտնեց Նորին Սրբությանը, ում նախաձեռնությամբ ՙՄանուկյան-Դեմիրճյան՚ դպրոցում ներկայիս Արևմտյան թեմի հաստատման 80-ամյակի առիթով մատուռ է կառուցվում: Իր հերթին ՀԲԸՄ տարածքայի կոմիտեի նախագահ Վահե Իմաստունյանը վստահեցրեց Հայոց Հայրապետին, որ ՀԲԸՄ-ը պատրաստակամ է ծառայելուՀայրենիքին և Հայոց Եկեղեցուն իր հոգևոր կենտրոն Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնով:
Նորին Սրբությունն իր խոսքում օրհնությամբ ու գնահատանքով անդրադարձավ ՀԲԸՄ-ի բազում տարիների նվիրյալ ծառայությանը Հայրենիքին, Հայաստանյայց Առաքելական Եկեղեցուն և Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնին: Նա վստահություն հայտնեց, որ ՀԲԸՄ-ն միշտ էլ աջակից կլինի Մայր Աթոռին: Հայրապետը տեղեկացրեց նաև ՀԲԸՄ բարերաներ տեր և տիկին Ալեք և Մարի Մանուկայնների մարմինների Մայր Աթոռ փոխադրության և Սուրբ Էջմիածնում ամփոփման մասին:
Վերջում Ամենայն Հայոց Կաթողիկոսը կատարեց խաչքարի օծում, որը տեղադրվելու է ՙՄանուկյան-Դեմիրճյան՚ դպրոցում կառուցվող մատուռում: Հանդիպումն ավարտվեց ՙՊահպանիչ՚ աղոթքով:
ՀԱՂՈՐԴԱԳՐՈՒԹՅՈՒՆ
Հոկտեմբերի 5, 2007թ.
ՊԱՏՄԱԿԱՆ ՕՐԵՐ ՀԱՅՑ. ԵԿԵՂԵՑՒՈՅ ՀԻՒՍԻՍԱՅԻՆ ԱՄԵՐԻԿԱՅԻ ԱՐԵՒԵԼԵԱՆ ԹԵՄԷՆ ՆԵՐՍ
Ամենայն Հայոց Սրբազնագոյն Կաթողիկոս Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ. ժամանեց Արեւելեան Թեմ
Չորեքշաբթի Հոկտեմբեր 3, 2007 – Ժամանում
Հայաստանեայց Եկեղեցւոյ Ծայրագոյն Պատրիարք եւ Կաթողիկոս Ամենայն Հայոց Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ. Իր շքախումբով Նիւ Ճըրզիի Թիթըրպորօ օդանաւակայանը ժամանեց Չորեքշաբթի Հոկտեմբեր 3, 2007, յետ միջօրէի ժամը 6:10-ին:
Նորին Սրբութիւնը կու գար Գալիֆորնիայէն, ուր ժամանած էր Կիրակի Սեպտեմբեր 30-ին: Ամենայն Հայոց Կաթողիկոսը Գալիֆորնիոյ օդանաւակայանին մէջ դիմաւորողներուն մաս կը կազմէր նաեւ Արեւելեան Թեմի Առաջնորդ Գերշ. Տ. Խաժակ Արք. Պարսամեան: Վեհափառ Հայրապետը հանդիպում ունեցած է Լոս Անճէլըսի շրջանի Հայ Դպրոցներու աշակերտներուն հետ, Լոս Անճէլըսի Կաթոլիկ Թեմի Արքեպիսկոպոս Կարտինալ Ռաճըր Սահոնիի հետ, ՙՀրաշափառ՚ի արարողութիւն կատարուած է Փասատինայի Ս. Գրիգոր Լուսաւորիչ Եկեղեցւոյ մէջ եւ Վեհափառ Հայրապետը օծումը կատարած է նորակառոյց Եկեղեցւոյ Ս. Խորանի ինչպէս նաեւ Արեւմտեան Թեմի Մայր Տաճարի հողի օրհնութիւնը եւ նախագահած է Արեւմտեան Թեմի հաստատման 80-ամեակի հանդիսաւոր ճաշկերոյթին:
* * *
Ամերիկայի Առաջնորդական Թեմը հաստատուած է Ամենայն Հայոց Կաթողիկոս երջանկայիշատակ Մկրտիչ Խրիմեան Հայրապետի 1898 թուակիր սրբատառ Կոնդակով: Մօտ երեսուն տարի ետք` 1927 թուակիր սրբատառ Կոնդակով երջանկայիշատակ Գէորգ Ե. Ամենայն Հայոց Կաթողիկոսը Գալիֆորնիոյ Թեմը որպէս առանձին առաջնորդական վիճակը հաստատած է:
* * *
Նիւ Ճըրզիի Թիթըրպորօ օդանաւակայանին մէջ Ամենայն Հայոց Կաթողիկոսը դիմաւորեցին եւ ողջունեցին Ամերիկայի Արեւելեան Թեմի Առաջնորդ Գերշ. Տ. Խաժակ Արք. Պարսամեան, Թեմական Պատուիրակ եւ Միջ-Եկեղեցական Յարաբերութեան Վարիչ Տնօրէն Գերշ. Տ. Վիգէն Արք. Այգազեան, Գանատայի Հայոց Թեմի Առաջնորդ Գերշ. Տ. Բագրատ Եպս. Գալստանեան, Արեւելեան Թեմի Առաջնորդական Փոխանորդ Հոգշ. Տ. Հայկազուն Ծ. Վրդ. Նաճարեան, ՄԱԿ-ի մօտ Հայաստանի Հանրապետութեան մնայուն եւ լիազօր դեսպան Տիար Արմէն Մարտիրոսեան, շրջանի հոգեւորականները, Թեմական Խորհուրդի անդամներ, Հայ Օգնութեան Ֆոնտի Տնօրէններու Մարմնի անդամներ, ինչպէս նաեւ Սրբոց Նահատակաց (Նիւ Եորք) եւ Յովնանեան (Նիւ Ճըրզի) Հայկական Վարժարաններու աշակերտներ` իրենց տնօրէններով եւ շրջանի Ծխական Խորհուրդներու անդամներ ու հաւատացեալներ:
Ամենայն Հայոց Սրբազնագոյն Կաթողիկոսի շքախումբին մաս կը կազմեն` Նոր Նախիջեւանի եւ Ռուսաստանի Հայոց Թեմի Առաջնորդ Գերշ. Տ. Եզրաս Եպս. Ներսիսեան, Մայր Աթոռի դիւանապետ Գերշ. Տ. Արշակ Եպս. Խաչատրեան, գաւազանկիր Հոգշ. Տ. Յովնան Աբղ. Յակոբեան, Մայր Աթոռի տեղեկատուական համակարգի օտարլեզու լրատուութեան պատասխանատու Արժշ. Տ. Կտրիճ Քհնյ. Տէվէճեան, ինչպէս նաեւ Մայր Աթոռի ՙՇողակաթ՚ հեռուստատեսութեան գլխաւոր պատկերահան Տիար Սուրէն Տէր Գրիգորեան: Նորին Սրբութեան շքախումբին կ’ընկերակցէր Ամերիկայի Արեւմտեան Թեմի Առաջնորդ Գերշ. Տ. Յովնան Արք. Տէրտէրեան:
ՙԱղ ու հաց՚ի աւանդական օրհնութենէն ետք, ներկաները տեղ գրաւեցին օդանաւակայանի սրահին մէջ:
Բացման խօսքը ըրաւ Հովուապետական Այցելութեան Նիւ Եորքի Յանձնախումբի ատենապետ Տիար Ռօյ Ստեփանեան: Բարի գալուստի խօսքին մէջ Գերշ. Տ. Խաժակ Արք. Պարսամեան ըսաւ. ՙՎեհափառ Տէր, Ձեր գալուստը օրհնութիւն կը բերէ մեզի, կը խանդավառէ մեր ժողովուրդը, եւ Ձեր զաւակները ամէն շրջանի մէջ անհամբերութեամբ կը սպասեն Ձեր այցելութեան. այցելութիւն` որ հաւատքը տուն պիտի բերէ եւ հաւատացեալներու հոգիները աւելի պիտի զօրացնէ. պիտի զօրացնէ նաեւ հոգեւոր կապը Մայր Աթոռ Ս. Էջմիածնի եւ մեր Մայր Հայրենիքին հետ: Կ’աղօթենք որ Տէրը Ձեզի առաւել քաջառողջ եւ արեւշատ տարիներ շնորհէ` որպէս զի արժանի ըլլանք Ձեր այցելութեանց եւ օրհնութիւններուն՚:
Վեհափառ Հայրապետը պատասխանելով Իրեն ուղղուած բարի գալստեան խօսքերուն, ըսաւ. ՙԱնակնկալ էր. Մեզ համար դիմաւորումի այս արարողութիւնը անակնկալ էր, որ պատրաստուած էր ձեր կողմէ` Հովուապետական Մեր այցելութեան առաջին իսկ պահին` երբ ոտք դրեցինք Արեւելեան Թեմի տարածքից ներս: Հաճելի է մասնաւորապէս որ Մեզ դիմաւորեցին պայծառ դէմքերը, ժպտուն դէմքերը, անմեղ հայեացքով մեր սիրելի ու անուշիկ զաւակները: Մենք Մեր գնահատանքն ենք բերում ձեզ` սիրելի Սրբազան` այսպիսի անակնկալ ուրախութիւն Մեզ մատուցելու համար: Մեր գնահատանքը Թեմական Խորհուրդին, եկեղեցու սպասաւորներին եւ Մեր բարեպաշտ հաւատաւոր զաւակներին, որ այս պահին այստեղ էք` բերելու Հայոց Հայրապետին ձեր սիրոյ, ձեր հաւատարմութեան վստահեցումը՚:
Ապա տեղի ունեցաւ հիւրասիրութիւն, որուն աւարտին Ամենայն Հայոց Կաթողիկոսի շքախումբը, ուղեկցութեամբ ոստիկանական չորս ինքնաշարժներու, առաջնորդուեցաւ Կրանտ Հայեաթ պանդոկը:
Ամենայն Հայոց Հայրապետ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ. հովուապետական այցելութեամբ Արեւելեան Թեմին մէջ պիտի գտնուի մինչեւ Նոյեմբեր 1: Ան պիտի այցելէ հետեւեալ շրջանները.
Նիւ Եորք, Նիւ Եորք (Հոկտեմբեր 3-5)
Պոսթոն, Մասսաչուսէց (Հոկտեմբեր 5-8)
Ուաշինկթըն Տի. Սի. (Հոկտեմբեր 9-11)
Շարլօթ, Նորթ Գարոլայնա (Հոկտեմբեր 11-13)
Սէյնթ Փիթըրզպըրկ, Ֆլորիտա (Հոկտեմբեր 13-14)
Հարաւային Ֆլորիտա (Հոկտեմբեր 15-16)
Նիւ Օրլինզ, Լուիզիանա (Հոկտեմբեր 17)
Պաթոն Ռուժ, Լուիզիանա (Հոկտեմբեր 17-18)
Տալլաս, Թէքսաս (Հոկտեմբեր 18-19)
Հիւսթըն, Թէքսաս (Հոկտեմբեր 20-21)
Գլիվլընտ, Օհայօ (Հոկտեմբեր 22-23)
Ռէյսին, Ուիսքանսըն (Հոկտեմբեր 23)
Շիգակօ, Իլլինոյս ( Հոկտեմբեր 24-25)
Միննէափոլիս/Սէյնթ Փօլ, Միննիսոթա (Հոկտեմբեր 25-26)
Նիւ Եորք, Նիւ Եորք (Հոկտեմբեր 26)
Ֆէրլոն, Հիւսիսային Նիւ Ճըրզի (Հոկտեմբեր 27)
Նիւ Եորք, Նիւ Եորք (Հոկտեմբեր 28)
Էլպըրոն, Կեդրոնական Նիւ Ճըրզի (Հոկտեմբեր 29)
Նիւ Եորք, Նիւ Եորք (Հոկտեմբեր 30)
Տիթրոյթ, Միշիկըն (Հոկտեմբեր 31 – Նոյեմբեր 1)
Առաջնորդարանի www.pontificalvisit.org կայքէջը
Առաջնորդարանի վերոյիշեալ կայքէջին միջոցաւ օրը օրին կարելի պիտի ըլլայ հետեւիլ Ամենայն Հայոց Կաթողիկոսի այցելութեան յայտագիրներու ձայներիզներուն:
ԴԻՒԱՆ ԱՌԱՋՆՈՐԴԱՐԱՆԻ
ԱՄՆ ԱՐԵՒԵԼԵԱՆ ՀԱՅՈՑ ԹԵՄԻ
Հոկտեմբեր 4, 2004
Նիւ Եորք, Ն.Ե.
ՀԱՂՈՐԴԱԳՐՈՒԹՅՈՒՆ
Հոկտեմբերի 6, 2007թ.
ԾԱՅՐԱԳՈՅՆ ՊԱՏՐԻԱՐՔ ԵՒ ԱՄԵՆԱՅՆ ՀԱՅՈՑ ԿԱԹՈՂԻԿՈՍ Ն.Ս.Օ.Տ.Տ. ԳԱՐԵԳԻՆ Բ. ՆԻՒ ԵՈՐՔԻ ՄԷՋ
Հինգշաբթի, Հոկտեմբեր 4, 2007
Հանդիպում Առաջնորդարանի անձնակազմին հետ
Ամենայն Հայոց Սրբազնագոյն Կաթողիկոս Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ. Իր շքախումբով Նիւ Եորքի Առաջնորդարանը ժամանեց Հինգշաբթի Հոկտեմբեր 4, յետ միջօրէի ժամը 12:15-ին` Առաջնորդարանի, Հայ Օգնութեան Ֆոնտի եւ Հայ Եկեղեցւոյ Հիմնադրամի անձնակազմին հետ կէսօրուան ճաշին նախագահելու համար:
Առաջնորդարանի համալիրի ՙՃի՚ սրահի մուտքին ներկաները խմբական լուսանկար առին Նորին Սրբութեան հետ, ապա սրահին մէջ իրենց տեղերը գրաւեցին:
Վեհափառ Հայրապետի սեղանի օրհնութենէն ետք` Թեմակալ Առաջնորդ Գերշ. Տ. Խաժակ Արք. Պարսամեան բաժակ բարձրացուց Ամենայն Հայոց Հայրապետի քաջառողջութեան եւ կենացը եւ իր բացման խօսքին մէջ ըսաւ. ՙՈւրախ ենք որ Ամենայն Հայոց Կաթողիկոսը Ամերիկայի Արեւելեան Թեմին տուած Իր հովապետական այցելութեան առաջին օրերուն իսկ կը մասնակցի Առաջնորդարանի ընտանիքի անդամներուն կէսօրուան ճաշին: Երջանիկ ենք որ մեր ընտանիքին հայրը` Ամենայն Հայոց Կաթողիկոսը մեզի հետ է այսօր: Այսօր Դուք, Վեհափառ Տէր, մօտէն պիտի ծանօթանաք այս ընտանիքի անդամներուն եւ Ձեր օրհնութիւնները պիտի տաք անոնցմէ իւրաքանչիւրին՚:
Իր խօսքէն ետք` Սրբազան Հայրը ներկայացուց Նորին Սրբութեան շքախումբը. Ամերիկայի Արեւմտեան Թեմի Առաջնորդ Գերշ. Տ. Յովնան Արք. Տէրտէրեան, Նոր Նախիջեւանի եւ Ռուսիոյ Հայոց Թեմի Առաջնորդ Գերշ. Տ. Եզրաս Եպս. Ներսիսեան, Թեմական Պատուիրակ եւ Միջ-Եկեղեցական Յարաբերութեանց Վարիչ Տնօրէն Գերշ. Տ. Վիգէն Արք. Այգազեան, Գանատայի Հայոց Թեմի Առաջնորդ Գերշ. Տ. Բագրատ Եպս. Գալստանեան, Մայր Աթոռի դիւանապետ Գերշ. Տ. Արշակ Եպս. Խաչատրեան, գաւազանակիր Հոգշ. Տ. Յովնան Աբղ. Յակոբեան, Մայր Աթիռի լրատուութեան պատասխանատու Արժշ. Տ. Կտրիճ Քհնյ. Տէվէճեան: Առաջնորդ Սրբազան Հայրը իր ուրախութիւնը յայտնեց որ ներկայ է նաեւ Առաջնորդարանի Թեմական Խորհուրդի գանձապահ, Գերագոյն Հոգեւոր Խորհուրդի անդամ եւ ատենապետը Հովուապետական Այցելութեան Կեդրոնական Յանձնախումբի Տիար Ճէյմս Գալուստեանը:
Սրբազան Հայրը արտայայտուեցաւ Առաջնորդարանի զանազան բաժանմունքներուն մասին եւ խնդրեց որ իւրաքանչիւր պաշտօնեայ առանձնապէս ներկայացնէ ինքզինք` տալով իր անունը եւ արտայայտուի իր պաշտօնին մասին:
Վեհափառ Հայրապետը իր խօսքին մէջ ըսաւ թէ ուրախ է որ Իր հովուապետական այս այցելութեան ընթացքին առիթը ունեցաւ ծանօթանալու Առաջնորդարանի պաշտօնէութեան ամբողջական կազմին: Անպաշտօն այցելութիւններու ընթացքին ծանօթացած էր կարգ մը պաշտօնեաներու հետ, սակայն առաջին անգամն էր որ կը հանդիպէր բոլոր պաշտօնեաներուն: Այս հանդիպումով Ինք պատեհութիւնը կ’ունենար ծանօթանալու Առաջնորդարանի ամբողջական կառոյցին: ՙ. . . Ելլելով այն իրողութիւնից թէ Հայաստանեայց Առաքելական Եկեղեցու Ամերիկայի Արեւելեան Թեմի Առաջնորդարանը կազմակերպուած լաւագոյն Թեմերից է, անվերապահօրէն հաստատում եմ որ ձեր ծառայութիւնները արդիւնաւէտ են եղել: Հաճելի էր ինծի համար ձեզմէ իւրաքնաչիւրէն լսել որ այս ընտանիքի անդամ է, եւ դուք ձեր կարելիութիւնների եւ կարողութիւնների առաւելագոյնը կը ներդրէք ձեր պաշտօններին մէջ: Ձեր ծառայութեան որակից պայմանաւորուած է նաեւ ձեր թեմի որակը: Իմ գնահատանքն են յայտնում Մեր սիրելի Սրբազանին` Խաժակ Սրբազանին որ ձեռնհասութեամբ վարում է առաջնորդական պարտականութիւններ Արեւելեան թեմում: Յոյս ունեմ որ տակաւին Աստուած երկար տարիներ կը շնորհի Սրբազանին` որպէս զի կարողանայ իր ծառայութիւնը շարունակել մեր եկեղեցուն, եւ մեր եկեղեցուն միջոցաւ մեր ժողովուրդին: Թող Սրբազանի նախանձախնդրութեան ոգին վարակի բոլորիդ: Ընտանեկան մթնոլորտի ստեղծումը պայմանաւորուած է Առաջնորդի վերաբերմունքով, կեցուածքով եւ կարգապահական ոգով: Շարունակեցէք ձեր ծառայութիւնը ի սպաս դնել ձեր եկեղեցուն, ձեր հայրենիքին ու ձեր համայնքին: . . . Եւ քանի որ այս սեղանին շուրջ համախմբուած է ողջ պաշտօնէութիւնը, եւ հովուապետական Մեր երկրորդ այցն է որ Մենք կը կատարենք, այստեղ պատշաճ է որ մեր գնահատանքը պաշտօնէութեան նկատմամբ որոշակի, շօշափելի դրսեւորում ունենայ, եւ նաեւ նկատի ունենալով որ այս սեղանի շուրջ միայն մէկ անձ էր որ վեր կացաւ եւ ասաւ որ այս հաստատութեան մայրն է, պատշաճ կը նկատեմ որ Մեր գնահատանքը պաշտօնէութեան արտայայտենք ի դէմս ձեր մօր` Տիկին Ճագլինին, որ մայրն է այս հաստատութեան եւ այցելու եկեղեցկաններին` այնքան համեղ հիւրասիրութիւններ է մատուցում եւ առաջին տպաւորութիւններու շարքում հաստատւում ճշմարտութիւնը բարեհամբոյր բնաւորութեամբ եւ սպասարկութեամբ, եւ որպէս շնորհակալութիւն` սիրով տիկին Ճագլինի երկարմեայ ծառայութիւնը գնահատելեով Առաջնորդարանէս ներս ցանկանում եմ Հայրապետական սրբատառ Կոնդակով Տիկին Ճագլինին կուրծք զարդարել Ս. Ներսէս Շնորհալի շքանշանով՚:
Բոլոր ներկաներու բուռն եւ երկարատեւ ծափահարութիւններուն ներքեւ Առաջնորդարանի մայրախնամ հոգատար Տիկին Ճագլին Տշխունեան մօտեցաւ Վեհափառ Հայրապետին ստանալու իր շքանշանը: Սրբատառ Կոնդակը կարդաց Գերշ. Տ. Արշակ Եպս. Խաչատրեան:
Վեհափառ Հայրապետի թելադրութեամբ` Մայր Աթոռի դիւանապետ Գերշ. Տ. Արշակ Եպս. Խաչատրեան բացատրութիւններ տուաւ Մայր Աթոռ Ս. Էջմիածնի բաժանմունքներուն, կազմակերպչական, եկեղեցաշինական եւ ճարտարապետական աշխատանքներուն, Հոգեւոր Ճեմարաններուն, Մայր Աթոռի եւ այլ թեմերու յարաբերութեանց, Հայորդեաց Տուներուն եւ ՙՇողակաթ՚ հեռուստատեսութեան կայանին մասին:
Ամենայն Հայոց Սրբազանգոյն Կաթողիկոսի փակման աղօթքով վերջ գտաւ Առաջնորդարանի պաշտօնէութեան համար հոգեպարար այս հանդիպումը, որուն աւարտին ներկաները առիթ ունեցան առանձնապէս լուսանկարուելի Նորին Սրբութեան հետ:
Ցուցահանդէս Միացեալ Ազգերու կազմակերպութեան կեդրոնի սրահին մէջ
Յետ միջօրէի ժամը 4:30-ին` Ամենայն Հայոց Կաթողիկոսը Իր շքախումբով մեկնեցաւ Միացեալ Ազգերու Կազմակերպութեան կեդրոնը` ուր ռուսական ՙԻթար-Թաս՚ լրատուական կեդրոնի կազմակերպութեամբ տեղի ուեցաւ ցուցահանդէս ՙՌուս Ուղղափառ Եկեղեցի եւ Միջ-Կրօնական Երկխօսութիւն եւ Ռուսիոյ Հոգեւոր Վերազարթօնքը՚ նիւթին շուրջ: Այս ձեռնարկը կը հովանաւորուէր ՄԱԿ-ի մօտ Ռուսիոյ մնայուն ներկայացուցիչ Ն.Վ. Վիթալի Չըրքինի, Ծայրագոյն Պատրիարք եւ Կաթողիկոս Ամենայն Հայոց Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ.ի, Ամերիկայի Արեւելեան Թեմի Առաջնորդ Գերշ. Տ. Խաժակ Արք. Պարսամեանի, Նոր Նախիջեւանի եւ Ռուսիոյ Հայոց Թեմի Առաջնորդ Գերշ. Տ. Եզրաս Եպս. Ներսիսեանի եւ Մոսկուայի Պատրիարքարանի ներկայացուցչութեան քարտուղար Արժշ. Տ. Ալեքսանտր Ա. Քհնյ. Ապրամովի:
Ընթրիք Միջ-Եկեղեցական կազմակերպութիւններու ղեկավարներուն հետ
Յետ միջօրէի ժամը 6:00-ին` Առաջնորդարանի դահլիճին մէջ Թեմակալ Առաջնորդ Գերշ. Տ. Խաժակ Արք. Պարսամեանի հրաւէրով` ընթրիքի հրաւիրուած էին ՙՀրաշափառ՚ի արարողութեան մասնակցող Հայ հոգեւորականներ եւ Միջ-Եկեղեցական կազմակերպութիւններու ղեկավարներ` նախագահութեամբ Ամենայն Հայոց Կաթողիկոսին:
ՙՀրաշափառ՚ի արարողութիւն
Երեկոյեան ժամը 7:30-ին Ամենայն Հայոց Կաթողիկոս Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ. ամպհովաննիի ներքեւ թափօրով Ս. Վարդան Մայր Տաճար առաջնորդուեցաւ: Ամպհովանին կը կրէին Առաջնորդարանի Թեմական Խորհուրդի անդամներ: Թափօրը կ’առաջնորդէր Ս. Վարդան Մայր տաճարի լուսարարապետ Արժշ. Տ. Մարտիրոս Քհնյ. Չեւփան:
Թափօրին մաս կը կազմէին Գերշ. Տ. Խաժակ Արք. Պարսամեան, Գերշ. Տ. Եղիշէ Արք. Կիզիրեան, Գերշ. Տ. Յովնան Արք. Տէրտէրեան, Գերշ. Տ. Վիգէն Արք. Այգազեան, Գերշ. Տ. Օշական Արք. Չոլոյեան, Գերշ. Տ. Բագրատ Եպս. Գալստանեան, Գերշ. Տ. Արշակ Եպս. Խաչատրեան, ինչպէս նաեւ հոծ թիւով հայ վարդապետներ, քահանաներ եւ այլ յարանուանութեանց ներկայացուցիչ եկեղեցականներ:
Ս. Վարդան Մայր Տաճարին մէջ հաւատացեալներու յոգնախուռն բազմութիւն մը ներկայ էր: Մինչեւ Ս. Խորան բարձրանալը Ամենայն Հայոց Հայրապետը Իր օրհնութիւնները բաշխեց ներկաներուն` մինչ երգչախումբը` ղեկավարութեամբ խմբավար Խորէն Մէյխանէճեանի եւ ընկերակցութեամբ ծանօթ երգեհոնահար Հոգշ. Տ. Մամիկոն Վրդ. Քիլէճեանի ՙՀրաշափառ՚ շարականը կ’երգէր:
Մայր Տաճարի Ս. Խորանին վրայ տեղ գրաւելէ ետք` Թեմակալ Առաջնորդ Գերշ. Տ. Խաժակ Արք. Պարսամեան հետեւեալ խօսքը արտասանեց. ՙ Վեհափառ Տէր, Հոգեկան անխառն ուրախութեամբ եւ յանուն Հայց. Առաքելական Եկեղեցւոյ Հիւսիսային Ամերիկայի Արեւելեան Թեմի հոգեւորականաց դասուն, Թեմական Խորհուրդին եւ համայն հաւատացեալ ժողովուրդին` բարի գալուստ կը մաղթենք Ձերդ Սրբութեան` այս շնորհաբեր հովուապետական այցելութեան առիթով:
Ձերդ Սրբութեան Ամերիկայի Արեւելեան Թեմին տուած հովուապետական այս այցելութեան կարգախօսն է ՙՀովուական այցելութիւն` հաւատքը տուն բերող՚, եւ ո°վ կրնար հաւատքը տուն բերել` եթէ ոչ Ամենայն Հայոց Սրբազնագոյն եւ Ընդհանրական Կաթողիկոսը:
Մենք փառք կու տանք Ամենակալ Աստուծոյ` որ Հայ Ժողովուրդի հաւատքի եւ խղճի ազատութեան մեծագոյն հերոսներէն զօրավար Վարդան Մամիկոնեանի անմոռաց յիշատակին նուիրուած այս Սուրբ Տաճարին մէջ մենք բախտաւորութիւնը ունինք ողջունելու Ս. Գրիգոր Լուսաւորիչ Հայրապետի 132-րդ յաջորդը` Ն.Ս.Օ.Տ.Տ.Գարեգին Երկրորդը: Այս Տաճարը 1968 թուականին օծեց երջանկայիշտական Վազգէն Ա. Ամենայն Հայոց Կաթողիկոսը. եւ մենք այսօր նոյն Տաճարին մէջ բարի գալուստ կը մաղթենք Անոր աշակերտին եւ յաջորդներէն Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդին:
Մեր Թեմի եւ կամ որեւէ Թեմի, հաւատացեալներուն համար խիստ կարեւոր են Հովուապետական այցելութիւնները, որոնք կը նպաստեն հոգեւոր վերազարթօնքի եւ կը զօրացնեն յարաբերութեան կապը Ամենայն Հայոց Կաթողիկոսական Աթոռին եւ գահակալող Հայրապետին հետ:
ՙՀաւատքը տուն բերող հովուական այցելութեան՚ ընթացքին Ձեր աչքերով պիտի տեսնէք ու վկայէք այս Թեմին մէջ կատարուած աշխատանքները եւ ապագայի ծրագիրները: Աւելի մօտէն պիտի ծանօթանաք Արեւելեան Թեմի Ձեր զաւակներուն, պիտի լսէք անոնց կազմած ծրագիրներուն, սնուցած յոյսերուն եւ ունեցած մտահոգութիւններուն մասին:
Եւ ես վստահ եմ որ հաւատացեալներն ալ իրենց կարգին ուշադրութեամբ պիտի ուկնդրեն Ձերդ Սրբութեան կենդանի պատգամները եւ պիտի հետեւին անոնց: Նոյն ատեն անոնք պիտի տեղեկանան` Ձերդ Սրբութեան անմիջական հսկողութեան եւ առաջնորդութեան ներքեւ Մայր Աթոռ Ս. Էջմիածնի կատարած գործունէութեանց մասին. հոգեւոր վերազարթօնք Մայր Հայրենիքի մէջ, եկեղեցաշինութիւն, հին տաճարներու վերանորոգում, հոգեւոր ճեմարաններու արձանագրած յաջողութիւններ, քրիստոնէական դաստիարակութեան տարածում, եկեղեցիի եւ պետութեան յարաբերութեանց բարելաւում, ձեռնադրուած երիտասարդ եկեղեցականներու փաղանգ եւ արտասահմանեան թեմերուն պատրաստուած հոգեւորականներ տրամադրելու կարողութիւն, բարեսիրական եւ առողջապահան հաստատութիւններ, եւ կարելի է յաւելեալ թուումներ եւս ընել: Այս բոլոր գործունէութեանց եւ իրագործումներուն շնորհիւ` այսօր Մայր Աթոռ Ս. Էջմիածինը, փառք Աստուծոյ, մեր օրերու ընձեռած պայմաններուն ներքեւ եւ ազատ ու անկախ Մայր հայրենիքի մէջ առաւել եւս կը բարգաւաճի շնորիւ Ձերդ Սրբութեան հեռատես, իմաստուն եւ աշխոյժ առաջնորդութեան ու ղեկավարութեան:
Դարձեալ բարի գալուստ կը մաղթենք Ձեզի, Վեհափառ Տէր:
Աղօթող ենք Մայր Աթոռ Ս. Էջմիածնի անսասանութեան եւ անոր Գահակալի արեւշատութեան համար` որպէս զի Ս. Գրիգոր Լուսաւորիչի օրհնութիւնները անպակաս ըլլան մեր բոլորին վրայէն:
Այժմ կը հրաւիրեմ Ձեզ` որպէս զի Ձեր պատգամով խանդավառէք ու մխիթարէք ներկայ հաւատացեալները՚:
Ամենայն Հայրապետը պատախանելով Գերշ. Տ. Խաժակ Արք. Պարսամեանի բարեգալստեան խօսքին` Իր գոհունասկութիւնը յայտնեց որ այսքան հոծ թիւով Հայ եւ քոյր եկեղեցիներու հոգեւորականներ եւ հաւատացեալներ ներկայ են բարի գալուստ մաղթելու Ամենայն Հայոց Կաթողիկոսին: Ս. Էջմիածնի եւ ազատ ու վերածնած Մայր հայրենիքի ողջոյնները փոեանցելով բոլորին` ի մէջ այլոց ըսաւ. ՙ. . . Սիրելիներ, ձեր ընտանիքների կեանքին պատմութիւնն է մեր պատմութիւնը. այն սկիզբ է առնում պանդխտութեան մէջ ձեր հայրերի տքնաջան աշխատանքով, արդար վաստակով եւ այդ վաստակի արդիւնքը Հայ Եկեղեցու, Հայ դպրոցին, ազգային խնամատար ու մշակութային հաստատութիւններին ընծայաբերումով, զոհողութեամբ ու անմնացորդ ծառայութեամբ ազգային մեր կեանքին: Միացեալ Նահանգների մէջ գտնելով ազատ ու խաղաղ կեանք, մեր ժողովուրդին զաւակները ստեղծեցին ու ձեռք բերեցին բարեկեցութիւն, հասան յաջողութիւնների, դարձան ազնիւ ու վստահելի քաղաքացիները Ամերիկայի, նաեւ ճանաչուած մասնագէտներ, մշակոյթի անուանի գործիչներ` վաստակ բերելով իրենց նոր հայրենիքի առաջընթացին եւ միաժամանակ մնալով հարազատ որդիները հինաւուրց Հայ ժողովուրդին, շառաւիղները առաջին քրիստոնեայ պետութեան՚:
Երգչախումբը, որ կազմուած էր Նիւ Եորքի, Նիւ Ճըրզիի եւ Թրամպըլի (Գընէթիքէթ) դպրաց դասերու անդամներով, ներդաշնակօրէն երգեց ՙՈւրախ Լեր՚ը, ՙՀայր Մեր՚ը, ՙԷջմիածին ի Հօրէ՚ն եւ ՙՀայրապետական Օրհներգը՚:
Ամենայն Հայոց Կաթողիկոսի գլխաւորած հոգեւորականներու թափօրը Մայր Տաճարէն դուրս ելլելէ ետք` բոլորը մասնակցեցան ճոխ հիւրասիրութեան, որ տեղի ունեցաւ Հայկ եւ Ալիս Գավուքճեան շքեղ հանդիսասրահին մէջ: Այս առիթով ներկաները պատեհութիւնը ունեցան մօտէն հանդիպելու Ամենայն Հայոց Հայրապետին, խօսելու Անոր հետ եւ լուսանկարուելու:
Հիւրասիրութենէն ետք` Ամենայն Հայոց Կաթողիկոսը` Իր շքախումբով եւ ներկայ Հայ եկեղեցականներով ճամբայ ելաւ դէպի Մանհասէթի շրջանին մէջ գտնուող Սէյնթ Իկնիշըս Առանձնացման Կեդրոնը:
Ուրբաթ, Հոկտեմբեր 5 - Առանձնացում
Ամենայն Հայոց Կաթողիկոս Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ.ի նախագահութեամբ` Արեւելեան Թեմի զանազան շրջաններէն եկած հոգեւորականներ առանձնացումի յայտագիրին պիտի մասնակցին Սէյնթ Իկնիշըս Առանձնացման Կեդրոնին մէջ:
Օրուան օրակարգը հետեւեալը պիտի ըլլայ.
Առաւօտեան ժամը`
8:00 – 9:00 Նախաճաշ
9:00 Ամենանյն Հայոց Կաթողիկոսի ժամանում
9:00 – 10:00 Արեւագալի Ժամերգութիւն
10:00 – 12:00 - Առաջնորդ Սրբազան Հօր բարի գալստեան խօսքը
- Ամենայն Հայոց Կաթողիկոսի պատգամը
- Զրոյց Նորին Սրբութեան հետ
Յետ միջօրէի ժամը`
12:00 – 1:00 Կէսօրուան ճաշ
1:00 – 1:05 Խմբային նկար
1:05 – 1:30 Դադար
1:30 – 2:15 ՙՊետութեան եւ Եկեղեցիի Յարաբերութիւնը՚
Գերշ. Տ. Արշակ Եպս. Խաչատրեան
Դիւանապետ Մայր Աթոռ Ս. Էջմիածնի
Ներկայացուած նիւթին մասին հարց-պատասխան
2:15 – 2:30 Դադար
2:30 – 3:15 ՙՌուսիոյ Հայոց Առաջնորդական Թեմը՚
Գերշ. Տ. Եզրաս Եպս. Ներսիսեան
Առաջնորդ Նոր Նախիջեւանի եւ Ռուսաստանի Հայոց Թեմի
Ներկայացուած նիւթին մասին հարց-պատասխան
Նոյն երեկոյեան Նորին Սրբութիւնը, Իր շքախումբին հետ, Լոնկ Այլընտի օդանաւակայանէն պիտի մեկնի դէպի Պոսթոն:
ԴԻՒԱՆ ԱՌԱՋՆՈՐԴԱՐԱՆԻ
ԱՄՆ ՀԱՅՈՑ ԱՐԵՒԵԼԵԱՆ ԹԵՄԻ
Հոկտեմբեր 5, 2007
Նիւ Եորք, Ն. Ե.
ՀԱՂՈՐԴԱԳՐՈՒԹՅՈՒՆ
Հոկտեմբերի 8, 2007թ.
Հանդիպում 300 երիտասարդների հետ
Հոկտեմբերի 5-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսն իր շքախմբով ժամանեց Բոսթոն, ուր երեք օրերի ընթացքին մասնակցեց մի շարք միջոցառումների և արարողությունների:
Վեհափառ Հայրապետը Վոթերթաունի Սուրբ Հակոբ եկեղեցում հանդիպում ունեցավ մանուկների հետ: Կիրակի Քեմբրիջի Սուրբ Երրոդություն եկեղեցում մատուցվեց Հայրապետական Սուրբ Պատարագ: Նորին Սրբությունն այցելեց նաև Քենեդու գրադարան, եղավ Ամերիկայի թանգարանում: Այս օրերին Ամենայն Հայոց Կաթողիկոսը կկատարի նաև Բոսթոնից հյուսիս գտնվող Հայ Փոյնթեում կառուցվող հայկական եկեղեցու հիմնարկեքի արարողությունը, կայցելի Հոլոքոսթի հուշահամալիր:
Ուրբաթ երեկոյան Նորին Սրբությունը հանդիպում ունեցավ 18-45 տարեկան բոստոնաբնակ երեք հարյուր հայորդիների հետ: Հայոց Հայրապետի այցի առիթով կազմակերպվել էր հանդիսություն, որի ընթացքին երիտասարդները հանդես եկան երաժշտական կատարումներով և ասմունքով: Մի քանի գեղեցիկ համարներ ներկայացրեց Բոսթոնի ՙՍայաթ-Նովա՚ պարային համույթը:
Հանդիսության ընթացքին ԱՄՆ Հայոց Արևելյան թեմի առաջնորդ Տ. Խաժակ արքեպիսկոպոս Պարսամյանը երեկույթի մասնակիցներին ներկայացրեց Ամենայն Հայոց Հայրապետին, ապա շնորհակալություն հայտնեց հայորդիներին իրենց մասնակցության համար այս կարևոր հանդիպմանը. ՙԴուք ճշմարտապես վկայում եք ձեր հավատի մասին` կատարելով ձեր ընտրությունը և ձեր մասնակցությամբ արտահայտելով ձեր սերն ու հարգանքը ձեր հավատի, Եկեղեցու և մեր սիրեցյալ Հայրապետի հանդեպ՚: ՙՆորին Սրբության Հովվապետական այցն անց է կացվում ՙՀովվական ճամփորդություն - հավատը` մեր հարկերին՚ կարգախոսի ներքո: Ինչպես տեսնում եք, Նորրին Սրբությունը սիրում է իր զավակներին և ցանկանում է լսել ձեր մտահոգությունների, կարիքների և ակնկալիքների մասին: Ձեր ներկայությունն այստեղ հնարավորություն է ընձեռում Վեհափառ Հայրապետին լսելու ձեզ, ավելին ճանաչելու և սիրելու ձեզ՚,- նշեց Սրբազան Հայրն իր խոսքում:
Հանդիսության ավարտին իր պատգամը ներկաներին փոխանցեց Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսը` իր գնահատանքն ու օրհնությունը հայտնելով նրանց խանդավառության ու բացառիկ ընդունելության համար: ՙՁեր խանդավառությունը մեծապես ներշնչել է մեզ և մեծ բերկրանք պարգևել մեր հոգուն: Սա պտուղն է ձեր ծնողների և ձեր հոգևոր հովիվների, ովքեր ջանացել են կրթելու ձեզ իբրև հավատարիմ զավակներ մեր Մայր Եկեղեցու՚, - նշեց Նորին Սրբությունը` կարևոր նկատելով հայոց քրիստոնեական հավատի առկայությունն իրենց կյանքում և հրավիրելով բոլոր հայորդիներին` իրենց հավատին հավատարիմ ապրել: ՙԿիրակի, երբ ձեզ հետ միասին մասնակցում ենք Սուրբ Պատարագի, մենք վկայում քրիստոնեական մեր հավատն ու ժառանգությունը, որ 1700 տարի շարունակ մեզ են փոխանցել մեր հայրերը և մայրերը: Մոտեցեք Աստծուն, սիրեցեք ձեր Եկեղեցին, եղեք հավատավոր ամերիկացիներ և երբեք մի մոռացեք ձեր հայ քրիստոնեական ինքնությունը` այն բելերով ձեր հարկերից ներս իբրև անբաժանելի մաս ձեր ամենօրյա կյանքի՚, - ասաց Հայոց Հայրապետը:
30-օրյա Հովվապետական այցի ընթացքում Ամենայն Հայոց Կաթողիկոսն այցելելու է ԱՄՆ 13 նահանգների 18 քաղաքներ:
###
ՀԱՂՈՐԴԱԳՐՈՒԹՅՈՒՆ
Հոկտեմբերի 8, 2007թ.
Ճաշկերույթ ի պատիվ Ամենայն Հայոց Կաթողիկոսի
Հոկտեմբերի 6-ին Բոսթոնի Ֆեյրմոնթ Քոփլի հյուրանցում տեղի ունեցավ ճաշկերույթ ի պատիվ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի, որին մասնակցում էին շուրջ 350 հյուրեր: Երեկույթի ընթացքին Նորին Սրբությանը ողջունեցին Բոսթոնի Հույն Ուղղափառ Եկեղեցու Մետրոպոլիտ Մեթոդիոսը, Հռոմեակաթոլիկ Եկեղեցու Բոսթոնի թեմի կարդինալ Շոն Օ’ Մելլին և Գերագույն Հոգևոր խորհրդի անդամ, ԱՄՆ Արևելյան թեմի թեմական խորհրդի գանձապահ պրն. Ջեյմս Գալուստյանը, ով հանդիսանում է հովվապետական այցի կոմիտեի նախագահը, Նյու Ինգլանդ նահանգի` հովվապետական այցի կազմակերպիչ տարածքային կոմիտեի նախագահ պրն. Հայկ Դերանյանը: Իր խոսքում Պրն. Գալուստյանը նշեց. ՙՀայ քրիստոնեական ոգին և հոգին կենդանի են Ամերիկայի հայորդիների մեջ: Մենք ողջունում ենք Ձեզ և աղոթում, որ Տերը շարունակ ձեզ շնորհի ուժ, իմաստություն և քաջառողջություն, որպեսզի իրականացնեք Տիրոջ կամքը հանուն մեր սիրեցյալ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի, Հայ Առաքելական Եկեղեցու և Ձեր սիրելի զավակների՚: Բոսթոնի Հույն Ուղղափառ Եկեղեցու Մետրոպոլիտ Մեթոդիոսն իր հերթին գնահատանքի խոսքեր ուղղեց Ամենայն Հայոց Կաթողիկոսին և հորդորեց ներկաներին հավատարիմ մնալ սեփական ժառանգությանը, ավանդույթներին ու մշակույթին: ՙՀույն և հայ համայնքներն իրենց մեծ ներդրումն ունեն աշխարհի պատմության մեջ: Ես կցանկանայի, որ դուք մաս չդառնայիք ամերիկյան խառնարանի, այլ շարունակեիք մնալ իբրև հայկական խճանկարի մաս, ուր մենք նպաստում ենք այդ ազգի մեծությանը` առանց զոհաբերելու մեր ինքնությունը՚: Կարդինալ Շոն Օ’Մելլին ևս իր բարեմաղթանքներն ուղղեց Նորին Սրբությանը` մասնավորապես ասելով. ՙՁեր Կաթողիկոսը ոչ միայն ձեր հոգևոր առաջնորդն է, այլև ճանաչված է որպես հզոր կրոնապետ ողջ աշխարհում՚: Իր խոսքում նա անդրադարձավ նաև միջեկեղեցական հարաբերություններին` հորդորելով հավաքվածներին հանուն միասնականության աղոթելու անհրաժեշտության մասին:
Այնուհետև ներկաներին Ամենայն Հայոց Կաթողիկոսին ներկայացրեց ԱՄՆ Արևելյան թեմի առաջնորդ Տ. Խաժակ արքեպիսկոպոս Պարսամյանը. ՙԳարեգին Բ Ամենայն Հայոց Հայրապետի ուսերին է հայոց պատմության, քրիստոնեական ժառանգության և ինքնության ողջ ծանրությունը: Սակայն փոխարեն լծի, Վեհափառ Հայրապետը ուրախ և խոնարհ սրտով կրում է այդ պատասխանատվությունը` բոլորիս կոչելով Քրիստոսակենտրոն կյանքի՚: Սրբազանը նշեց, որ Հայրենիքը և ողջ Սփյուռքը Հայոց Հայրապետի առաջնորդությամբ կարող են զորության, հոգևոր առաջնորդության և խոստումնալի ապագայի վստահություն ունենալ՚:
Այնուհետեւ ներկաներին իր պատգամն ուղղեց Գարեգին Բ Ամենայն Հայոց Հայրապետը: ՙՄեր երկիրը և պատմությունը կրում են վկայությունը Աստծո խնմաքի և հոգածության մասին: Մեծ ջրհեղեղից հետո Աստված Արարատ լեռան ստորոտում վերահաստատեց մարդկության կյանքը, և այդ նույն սրբազան վայրում Նա ուխտ կապեց արդար Նոյ նահապետի հետ` Աստծո և մարդու միջև առաջին ուխտը: Հետագային Աստված մեր ժողովրդին մեկ անգամ ևս շնորհեց Միածին Որդու Էջքը, և հայոց հողի վրա Իր ընտրյալ ազգի` առաջին քրիստոնյա ազգի համար հաստատեց աղոթքի Իր տունը՚, - նշեց Նորին Սրբությունը:
###
ՀԱՂՈՐԴԱԳՐՈՒԹՅՈՒՆ
Հոկտեմբերի 9, 2007թ.
Ամենայն Հայոց Կաթողիկոսը Բոստոնում ծաղկեպսակ դրեց Հոլոքոստի զոհերի հիշատակին նվիրված հուշարձանին
Հոկտեմբերի 8-ին Բոսթոնում Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսն այցելեց Հոլոքոստի զոհերին նվիրված հուշարձան` իր հարգանքի տուրքը մատուցելու Հոլոքոստի զոհերի հիշատակին: Ամենայն Հայոց Հայրապետին ուղեկցում էին Բրուքլինի Բեթ Զիոն տաճարի հովիվ Ռաբբի Մոշե Ուոլդոկսը, Նյու Ինգլանդի լիգայի տարածքային ղեկավար Էնդրյու Տերսեյը և ԱՄՆ Արևելյան թեմի առաջնորդ Տ. Խաժակ արքեպիսկոպոս Պարսամյանը:
Ամենայն Հայոց Վեհափառ Հայրապետը ծաղկեպսակ զետեղեց, ապա Նորին Սրբությունը և Ռաբբի Մոշե Ուոլդոկսը աղոթեցին նահատակների համար` աղերսելով Աստծուն, որ նման ոճրագործություններ այլևս տեղի չունենան ոչ մի ազգի կյանքում: Երկու հոգևոր առաջնորդները մտահոգություն հայտնեցին, որ այսպիսի դաժանությունների ճանաչումը, դատապարտումը և կանխումը լինի հաստատուն, հատկապես Դարֆուրի ժողովրդի համար, որոնց հանդեպ այժմ ցեղասպանություն է իրականցվում:
Ռաբբի Ուոլդոկսին Վեհափառ Հայրապետին ներկայացրեց նաև հուշարձանի յուրաքանչյուր տարրի բացատրությունը` վերհիշելով, որ հրեաներն ունեն իրենց նշանակալի ներդրումը մարդկության պատմության և մշակույթի մեջ և որքան հաճախ են նրանք արյունահեղության և անհանդուրժողականության ենթարկվել:
Հոլոքոստի հուշարձանի տարածքում շրջելուց հետո Ամենայն Հայոց Կաթողիկոսն իր գոհունակությունը հայտնեց պրն. Էնդրյու Տերսեյին` դատապարտելու համար բոլոր նրանց, ովքեր հրաժարվում են ընդունել Հայոց ցեղասպանությունը` բարոյապես աններելի նկատելով այդ մոտեցումը: Վեհափառ Հայրապետը շնորհակալություն հայտնեց նաև Ամերիկայի հրեական համայնքի նախկին նախագահ պրն. Ջեյմս Կոֆմենին` մարդկության բարօրությանն ուղղված նրա ներդրումների համար:
ՙՄեզ համար մեծ պատիվ է, որ Նորին Սրբությունը եկել է հարգանքի տուրք մատուցելու Հոլոքոստի անմեղ զոհերի հիշատակին: Մենք բարձր ենք գնահատում Հայոց Հայրապետի միասնականության դրսևորումը և ցանականում ենք, որ նա գիտենա, որ մենք նրան և հայ ժողովրդի հետ ենք. մի ժողովուրդ, որ տառապել է և 1915-1918 թթ. դաժան Ցեղասպանության ընթացում 1,5 միլիոն զոհ է տվել՚- ասաց պրն. Կոֆմենը:
Այցի ընթացում ներկա էր նաև Ամերիկայի Հայկական Համագումարից պրն. Էնթոնի Պարսամյանը:
###
ՀԱՂՈՐԴԱԳՐՈՒԹՅՈՒՆ
Հոկտեմբերի 9, 2007թ.
Կարդինալ Շոն Օ’Մելլին և Մասաչուսեթս նահանգի Եկեղեցիների խորհուրդը
ճանաչում են Հայոց ցեղասպանությունը և խրախուսում Բոսթոնում Հայոց ցեղասպանությանը նվիրված հուշարձանի կառուցումը
Հոկտեմբերի 8-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսին հյուրընկալվեց Հռոմեակաթոլիկ Եկեղեցու Բոսթոնի թեմի արքեպիսկոպոս կարդինալ Շոն Օ’Մելլիի կողմից: Հանդիպմանը ներկա էին նաև այլ հոգևոր առաջնորդներ և Մասաչուսեթսի Եկեղեցիների խորհուրդի անդամներ:
Մասաչուսեթսի Եկեղեցիների խորհուրդը բաղկացած է 17 Ուղղափառ և Բողոքական Եկեղեցիներից: Դիտորդի կարգավիճակով Խորհուրդի աշխատանքներում մասնակցություն ունի նաև Հռոմի Կաթոլիկ Եկեղեցին:
Հանդիպմանը Խորհուրդի գործադիր տնօրեն Հայր Ջեք Ջոնսոնը ընթերցեց հետևյալ բանաձևը`
ՙՄասաչուսեթս նահանգի Եկեղեցիների խորհուրդը հաստատապես ճանաչում է 1915թ. ապրիլի 24-ից մինչև 1923թ. տեղի ունեցած Հայոց ցեղասպանությունը, որի արդյունքում Օսմանյան Կայսրությունում 1.5 միլիոն հայեր բնաջնջման ենթարկվեցին, և Փոքր Ասիայում իրենց նախնյաց երկրից վտարվեց գրեթե ողջ հայ բնակչությունը: Հայոց Եղեռնը ցեղասպանության ժամանակակից առաջին դեպքն էր, որը պետության քաղաքականությունն էր...
Մասաչուսեթսի Եկեղեցիների խորհուրդը վճռում է`
1. Դիմադրել և կշտամբել Ցեղասպանությունը հերքողներին
Monk molodec ! ! ! ! ! Odobryayu........:respect:
Merci :)
Մայր Աթոռ Ս. Էջմիածին
Տեղեկատվական Համակարգ
Հեռ.: (374 10) 517 128
Հեռատիպ: (374 10) 517 301
Էլ-փոստ: holysee@etchmiadzin.am
Տնօրեն` Տ. Վահրամ քհն. Մելիքյան
ՀԱՂՈՐԴԱԳՐՈՒԹՅՈՒՆ
Հոկտեմբերի 12, 2007 թ.
Ամենայն Հայոց Կաթողիկոսն աղոթք կատարեց ԱՄՆ Կոնգրեսում
Հոկտեմբերի 10-ին ԱՄՆ 110-րդ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի նիստը բացվեց Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի աղոթքով: Նորին Սրբությունը հրավիրված էր Ներկայացուցիչների պալատ ԱՄՆ Հայոց Արևելյան թեմ Հովվապետական այցի շրջանակներում:
Ամենայն Հայոց Կաթողիկոսին կոնգրեսականներին ներկայացրեց ԱՄՆ Կոնգրեսի խոսնակ Նենսի Փելոսին /Կալիֆորնիա/:
Կոնգրեսում հնչեցրած իր աղոթքում Վեհափառ Հայրապետը մասնավորապես ասաց. ՙՏե'ր, գոհություն ենք հայտնում Քեզ, որ շնորհեցիր մեզ այսօր աղոթելու այս ազգի առաջնորդների համար, ովքեր ջանում են հանուն աշխարհում ազատության և արդարության հաստատման: Ավելացրու նրանց իմաստությունն ու վճռականությունը: Նրանց գործերը ոգեշնչում և իրագործում են շնորհում յուրաքանչյուրի սրտում ապրող ձգտմանն արդարության: Հա'յր մեր, որ երկնքում ես, առաջնորդիր բոլոր ազգերին, Հայաստանի Հանրապետությանը` մեր Հայրենիքին, և մեր հավատի հոգևոր կենտրոն Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնին:
Մենք հիշում ենք Հայոց ցեղասպանության զոհերին, որի հետևանքները դեռևս ապրում է ողջ աշխարհը ցեղասպանության նորանոր դրսևորումներով: Հանգստություն շնորհիր մարդկության դեմ գործած ոճիրների բոլոր զոհերի հոգիներին և նրանց հետնորդներին խաղաղություն ու արդարություն շնորհիր: Կանգնեցրու նրանց, ովքեր ոտնահարում են կյանքը, ազատությունը և երջանկության փնտրտուքը:
Տե'ր, օրհնիր այս երկիրն ու ժողովրդին: Խաղաղություն և ապահովություն շնորհիր Ամերիկայի զավակներին, ովքեր իրենց ազգին ծառայում են արտասահմանում…՚:
Նիստի բացումից հետո Ամենայն Հայոց Կաթողիկոսը հանդիպում ունեցավ տիկ. Նենսի Փելոսիի հետ: Ի դեմս Կոնգրեսի խոսնակի Նորին Սրբությունն իր գնահատանքը հայտնեց ԱՄՆ իշխանություններին հայ համայնքի նկատմամբ ցուցաբերվող հարգանքի և հոգածության համար, որի շնորհիվ ամերիկաբնակ հայորդիները հնարավորություն ունեն ազատորեն դավանելու իրենց քրիստոնեական հավատը: Նորին Սրբությունն անդրադարձավ նաև Միացյալ Նահանգների` Հայաստանին ցուցաբերած օգնության մասին` նշելով, որ այն մեծապես նպաստել է Հայաստանի վերակառուցմանը, և հատկապես ընդծելով Միացյալ Նահանգների մեծ ջանքները` ուղղված Հարավ Կովկասյան տարածաշրջանում կայուն և ապահով միջավայրի հաստատմանը: Հանդիպման վերջում Նորին Սրբությունն իր երախտագիտությունը հայտնեց Նենսի Փելոսիին և մյուս կոնգրեսականներին, ովքեր հանձն են առել տեղեկացնել և հասնել Հայոց ցեղասպանության պաշտոնական ճանաչմանը:
Նույն օրը Կոնգրեսի Արտաքին գործերի հանձնաժողովը ընդունեց թիվ 106 բանաձևը, որով ճանաչեց Հայոց ցեղասպանությունը:
###
ՀԱՅՐԱՊԵՏԱԿԱՆ Ս. ՊԱՏԱՐԱԳ ՀԻՒՍԹԸՆԻ (ԹԷՔՍԱՍ) Ս. ԳԷՈՐԳ ԵԿԵՂԵՑՒՈՅ ՄԷՋ
Կիրակի Հոկտեմբեր 21, 2007
Հայրապետական Ս. Պատարագ
Առաւօտեան ժամը 10:00-ին` Ամենայն Հայոց Կաթողիկոս Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ. Իր շքախումբով ժամանեց Հիւսթընի Ս. Գէորգ Եկեղեցին: Ամպհովանիի ներքեւ Նորին Սրբութիւնը առաջնորդուեցաւ Եկեղեցի, ուր մեծ թիւով հաւատացեալներ ներկայ էին: Ամենայն Հայոց Հայրապետը ձեռաց խաչով օրհնեց ներկաները եւ Ս. Խորան բարձրացաւ Ս. Պատարագ մատուցանելու համար: Փէշակիրներն էին Առաջնորդական Փոխանորդ Հոգշ. Տ. Հայկազուն Ծ. Վրդ. Նաճարեան եւ Վեհափառ Հայրապետի գաւազանակիր Հոգշ. Տ.Յովնան Աբղ. Յակոբեան: Առընթերակաները` Թեմական Պատուիրակ Գերշ. Տ. Վիգէն Արք. Այգազեան եւ Նոր Նախիջեւանի եւ Ռուսիոյ Հայոց Առաջնորդ Գերշ. Տ. Եզրաս Եպս. Ներսիսեան: Ս. Պատարագի երգեցողութիւնը կատարեց Եկեղեցւոյ դպրաց դասը` ղեկավարութեամբ խմբավար Խորէն Մէյխանէճեանի:
Հայրապետական Ս. Պատարագին ներկայ էր նաեւ Ամերիկայի հայազգի դեսպան Էտուըրտ Ճէրէճեան:
Թեմակալ Առաջնորդ Գերշ. Տ. Խաժակ Արք. Պարսամեան ներկայացուց Նորին Սրբութիւնը ըսելով. ՙԱյսօր բացառիկ օր մըն է Հիւսթընի Ս. Գէորգ Եկեղեցւոյ հաւատացեալներուն համար` որովհետեւ առաջին անգամն է որ Ամենայն Հայոց Կաթողիկոս մը կ’այցելէ Հիւսթըն եւ Ս. Պատարագ կը մատուցանէ: Ես վստահ եմ որ այս բացառիկ օրը պատմական նշանակութեամբ պիտի արձանագրուի Հիւսթընի Ս. Գէորգ Եկեղեցւոյ պատմութեան մէջ՚:
Վեհափառ Հայրապետը Իր քարոզի ընթացքին ըսաւ. ՙ... պատմութեան քառուղիներէն հայկական պետականութեան բացակայութեան ժամանակ ընտանիքը եւ եկեղեցին եղել են հայապահպանութեան այն ապառաժ վէմը, որին վրայ հիմուել ու գոյատեւել է Հայ ժողովուրդը: Այսօրուան մեր ազատ ու անկախ Հայաստանում, նաեւ սփիւռքում, հայ ընտանիքի առջեւ ծառացած բազում խնդիրներին ու մարտահրաւէրներին ընդառաջ մենք պէտք է անկասկած վերագտնենք հայ նահապետական ընտանեկան հիւսուածքի կարեւորութիւնը, որ հիմնական կորիզն է հասարակութեան եւ մանրակերտը եկեղեցական համայնքի՚:
Ս. Պատարագի ընթացքին Նորին Սրբութիւնը Հայրապետական Կոնդակ եւ շքանշան շնորհեց Քըրք Խաչիկեանին` իր նուիրումին համար հանդէպ Մայր Աթոռ Ս. Էջմիածնին եւ որպէս բարերար Ս. Գէորգ Եկեղեցւոյ: Սրբատառ Կոնդակը կարդաց Գերշ. Տ. Եզրաս Եպս. Ներսիսեան: Վեհափառ Հայրապետը Ս. Գէորգ Եկեղեցւոյ նուիրեց սրբանկար մը, իսկ եկեղեցւոյ հովիւ Արժշ. Տ. Զենոբ Ա. Քհնյ. Նալպանտեանին` լանջախաչ մը:
Յաւարտ Ս. Պատարագի` Եկեղեցւոյ սրահին մէջ տեղի ունեցաւ հանդիսաւոր ճաշկերոյթ, որուն բացումը կատարուեցաւ դրօշակներու արարողութեամբ եւ բոլոր ներկաներուն կողմէ երգուած ամերիկեան եւ հայկական օրհներգներով:
Ճաշկերոյթի բացման խօսքը կատարեց Եկեղեցւոյ Ծխական Խորհուրդի ատենապետ Վրէժ Գոլանճեան, իսկ Տէյվիտ Օհանեան կարդաց Թէքսասի նահանգապետի բարի գալսեան խօսքը` ուղղուած Ամենայն Հայոց Հայրապետին: Խօսք առաւ նաեւ Եկեղեցւոյ հովիւ Արժշ. Տ. Զենոբ Ա. Քհնյ. Նալպանտեան: Գերշ. Տ. Վիգէն Արք. Այգազեան ներկայացուց դեսպան Էտուըրտ Ճէրէճեանը, որ իր խօսքին մէջ անդրադարձաւ արտասահմանի հայերու, մասնաւորաբար Ամերիկայի, եւ Հայաստանի ու եկեղեցւոյ յարաբերութեանց մասին:
Գործադրուեցաւ գեղարուեստական յայտագիր եւ ցուցադրուեցաւ ժապաւէն մը` Մայր Աթոռի գործունէութեանց մասին:
Փակման խօսքին մէջ Ամենայն Հայոց Հայրապետը խոստացաւ դարձեալ առիթ ստեղծել այցելելու Հիւսթըն, նոյն ատեն յորդորեց որ արտասահմանի հայերը յաճախ այցելեն Մայր Հայրենիք:
ԴԻՒԱՆ ԱՌԱՋՆՈՐԴԱՐԱՆԻ
ԱՄՆ ԱՐԵՒԵԼԵԱՆ ՀԱՅՈՑ ԹԵՄԻ
Հոկտեմբեր 21, 2007
Նիւ Եորք, Ն.Ե.
ԱՄԵՆԱՅՆ ՀԱՅՈՑ ԿԱԹՈՂԻԿՈՍԸ ԿԸ ՇԱՐՈՒՆԱԿԷ ԻՐ ՀՈՎՈՒԱՊԵՏԱԿԱՆ ԱՅՑԵԼՈՒԹԻՒՆՆԵՐԸ ԱՄԵՐԻԿԱՅԻ ԱՐԵՒԵԼԵԱՆ ԹԵՄԷՆ ՆԵՐՍ
Հինգշաբթի Հոկտեմբեր 17, 2007
Տալլաս Թէքսաս
Նորին Սուրբ Օծութիւն Տէր Տէր Գարեգին Բ. Ամենայն Հայոց Հայրապետը յետ միջօրէի ժամը 2:00-ին` Իր շքախումբով ժամանեց Տալլասի <Թէքսաս> օդնաւակայանը, ուր Զինք դիմաւորելու եկած էին համայնքի ներկայացուցիչներ եւ փոքր մանուկներ: Աղ ու հացի օրհնութենէն ետք` շքախումբը առաջնորդուեցաւ դէպի պանդոկ:
Յետ միջօրէի ժամը 6:00-ին` Տալլասի Ս. Սարգիս Եկեղեցւոյ սրահին մէջ Նորին Սրբութիւնը հանդիպում ունեցաւ պատանիներու եւ երիտասարդներու հետ: Գործադրուեցաւ յաջող յայտագիր մը, որուն աւարտին Ամենայն Հայոց Հայրապետը Իր խօսքը ուղղելով պատանիներուն եւ երիտասարդներուն ըսաւ. ՙՁեր հոգին կը լեցուի հայկական սիրով, հայկական հպարտութեամբ` եթէ դուք ձեր պատմութիւնը գիտէք, եթէ դուք ձեր անցեալը գիտէք: Ինչպէս կարող ես հպարտ լինել քեզանով` եթէ դուն քեզ չես ճանաչում: Եթէ ես չգիտեմ ես ո’վ եմ` ինչպէս կարող եմ ինձ ներկայացնել, եւ ինչպէս կարող եմ ես ինքնավստահ եւ հաստատուն քայլել: Նրա համար դուք պիտի գնաք եւ ձեր մայրիկին ու հայրիկին ասէք թէ ինչ որ գիտեն մեր ժողովուրդի պատմութիւնից, մեր ժողովուրդի մշակոյթից, մեր ժողովուրդի հաւատքից` պէտք է որ ձեզ սովորեցնեն: Դուք արդէն հասուն երիտասարդներ էք: Այսօր թէքնիքական հնարաւորութիւնները այնքան մեծ են, այնքան լայն հնարաւորութիւններ են տալիս. բացէք Հայաստան, Ս. Էջմիածին, Ղարաբաղ: Ղարաբաղի մէջ ձեզ պէս եօթը հազար երիտասարդներ գնացին զոհուեցին, իրենց կեանքը տուեցին, արիւն թափեցին, որպէս զի Ղարաբաղի իրենց եղբայրներն ու քոյրերը ազատ ապրեն, որպէս զի Ղարաբաղի սրբութիւնները չոչնչացուեն ու չբղծուեն ազըրպէյճանցիների կողմից, որպէս զի այնտեղ ապրող հայը կարենայ ազատ Հայերէն խօսել, կարողանայ դպրոց գնալ, իր լեզուն սովորել. որովհետեւ թոյլ չէին տալիս, Ղարաբաղի մէջ թոյլ չէին տալիս որ հայը Հայերէն խօսի, որ հայը դպրոց ունենայ, որ հայը եկեղեցի կարենայ մտնել եւ աղօթել: Եկեղեցիի դռները փակ էին, մէկ քահանայ, մէկ վարդապետ չկար. եւ ժողովուրդը ոտքի ելաւ, ոտքի ելաւ եւ ասեց ես ուզում եմ Հայերէն խօսել, ես սիրում եմ իմ մայրենին, սիրում եմ իմ պատմութիւնը եւ ես սիրում եմ իմ եկեղեցին, իմ հաւատքը, իմ Քրիստոսին. ես չեմ ուզում այլ հաւատք ունենալ՚:
Ապա, բոլոր ներկայ պատանիներն ու երիտասարդները, ինչպէս նաեւ տարեցները, մօտեցան իրենց սիրելի Հայրապետին, Անոր Աջը համբուրեցին եւ ստացան օրհնութիւններ ու յուշանուէրներ:
Ուրբաթ Հոկտեմբեր 19, 2007
Հանդիպում տարբեր եկեղեցիներու բարձրաստիճան ներկայացուցիչներու հետ
Կէսօրուան ճաշի սեղանի շուրջ Ամենայն Հայոց Հայրապետը հանդիպում ունեցաւ տարբեր եկեղեցիներու բարձրաստիճան ներկայացուցիչներուն հետ: Այս առիթով, Նորին Սրբութիւնը խօսեցաւ Հայ Եկեղեցւոյ հիմնախնդիրներու մասին եւ ծանրացաւ Հայոց Ցեղասպանութեան վրայ: Հայոց Հայրապետին խօսքերը մեծ տպաւորութիւն գործեցին ներկաներուն վրայ` որոնք արտայայտուեցան պատմական Հայ Եկեղեցւոյ եւ Հայկական Ցեղասպանութեան ճանաչման մասին:
Այցելութիւն Ողջակիզման Թանգարանին
Յետ միջօրէի ժամը 1:30-ին Ամենայն Հայոց Հայրապետը Իր շքախումբով այցելեց Ողջակիզման Թանգարանը, ուր դիմաւորուեցաւ Թանգարանի պատասխանատուներուն կողմէ: Շքախումբը այցելեց Թանգարանի բաժանմուքները, ուր ցուցադրուած լուսանկարները սահմռկեցուցիչ էին. տեղին է յիշել մեծանուն գիտնական Այնշթայնի հետեւեալ խօսքը. ՙԱշխարհի վրայ ոչ այնքան յանցաւոր են չարիք գործողները, որքան այդ չարիքին հանդէպ անտարբեր մնացողները՚: Նորին Սրբութեան կ’ընկերակցէր նաեւ Տալասի Սէնաթըր Հարիսընը` որ իր կարգին դատապարտելով Հայոց Ցեղասպանութիւնը փոքրիկ յուշանուէր մը տուաւ Ամենայն Հայոց Կաթողիկոսին:
Հրաշափառի արարողութիւն
Երեկոյեան ժամը 7:00-ին` Տալլասի Ս. Սարգիս Եկեղեցւոյ մէջ տեղի ունեցաւ Հրաշափառ արարողութիւն, որուն ներկայ գտնուեցան հոծ թիւով հաւատացեալներ: Դէպի Խորան Իր ճամբուն վրայ Ամենայն Հայոց Հայրապետը օրհնեց ներկայ հաւատացեալները: Առաջնորդ Գերշ. Տ. Խաժակ Արք. Պարսամեանի բարի գալստեան խօսքէն ետք, Նորին Սրբութիւնը Իր պատգամին մէջ ըսաւ. ՙՍիրելի բարեպաշտ զաւակներ Մեր, փառք եւ գոհութիւն ենք բարձրացնում մեր հոգուց առ Աստուած, որ Տէրը Մեր քայլերը առաջնորդեց հովուապետական այցի դէպի Միացեալ Նահանգների Արեւելեան Թեմը, այցելելու ձեզ, հանդիպելու ձեզ հետ, ձեզ հետ աղօթելու, Մեր օրհնութիւնը եւ մեր պատգամը ձեզ բերելու եւ փոխանցելու: Եւ այսօր իրապէս խնդութիւն է ապրում Իմ հոգին, որ այս համեստ, որ այս խոնարհ յարկի ներքոյ համախմբուել ենք մենք, մեր հոգիներով պայծառ, մեր հաւատքով զօրեղ, մեր սիրով միասնական, մեր ինքնութեամբ հաստատուն, հաւաքուել ենք վերանորոգելու մեր ուխտը առ Աստուած` որ պիտի շարունակենք մեր բարի ընթացքը` մեր ազգային արժէքներին, մեր քրիստոնէական սուրբ հաւատքին հաւատարիմ՚:
Արարողութեան աւարտին` Ամենայն Հայոց Հայրապետը հանդիպում ունեցաւ ու խօսեցաւ Իր հօտի անդամներուն հետ, որոնց ուրախութիւնն ու հպարտութիւնը անսահման էին:
Շաբաթ Հոկտեմբեր 20, 2007
Հիւսթըն Թէքսաս
Ամենայն Հայոց Սրբազանգոյն Կաթողիկոսը Հիւսթընի օդանաւակայանը ժամանեց առաւօտեան ժամը 11:00-ին: Նորին Սրբութիւնը դիմաւորեցին համայնքի ներկայացուցիչներ եւ դպրոցական աշակերտներ, որոնցմէ երկու հոգի, հայկական տարազ հագած, աղ ու հաց ներկայացուցին Հայոց Հայրապետին որպէս զի օրհնէ:
Հանդիպում պատանիներու հետ
Շքախումբը առաջնորդուեցաւ Հիւսթընի Ս. Գէորգ Եկեղեցին, որուն սրահին մէջ, յետ միջօրէի ժամը 1:00-ին, Հայ Դպրոցի հիւրասիրութեամբ կէսօրուան ճաշ սպասարկուեցաւ: Աշակերտներուն կողմէ գործադրուեցաւ յայտագիր մը, որուն ընթացքին անոնք երգեցին, արտասանեցին, պարեցին ու նուագեցին: Նորին Սրբութիւնը օրհնեց բոլոր պատանիները եւ անոնց յանձնեց յուշանուէրներ:
Հանդիպում երիտասարդներու հետ
Յետ միջօրէի ժամը 2:00-ին Վեհափառ Հայրապետը հանդիպում ունեցաւ շրջանի Հայ երիտասարրդներուն հետ: Երիտասարդները Նորին Սրբութեան ուղղեցին Հայ Եկեղեցին յուզող հարցեր, ինչպէս նաեւ Հայ երիտատասարդները Հայ Եկեղեցւոյ մօտեցնելու միջոցներու, Ամենայն Հայոց Կաթողիկոսութեան եւ Մեծի Տանն Կիլիկիոյ Կաթողիկոսութեան յարաբերութեանց եւ այլ հարցերու մասին: Նորին Սրբութիւնը անկեղծութեամբ իւրաքանչիւր հարցումին համգամանալից եւ համոզիչ պատասխաններ տուաւ:
Հրաշափառի արարողութիւն
Երեկոյեան ժամը 7:00-ին` Ս. Գէորգ Եկեղեցւոյ մէջ տեղի ունեցաւ Հրաշափառի արարողութիւն, որուն ընթացքին Վեհափառ Հայրապետը անդրադարձաւ հայոց հաւատքի զօրութեան մասին, որուն շնորհիւ դարեր շարունակ Հայ Ժողովուրդը պահպանած է իր ինքնութիւնը:
Տնօրհնէքի արարողութիւն
Արարաողութենէն ետք` բոլոր ներկաները համախմբուեցան Ս. Գէորգ Եկեղեցւոյ Հէքիմեան Սրահին մէջ, ուր Նորին Սրբութիւնը տնօրհնէքի արարողութիւն կատարեց: Ներկաները առիթը ունեցան մօտենալու Ամենայն Հայոց Հայրապետին, Անոր Աջը համբուրելու եւ նկարուելու Անոր հետ:
Ամենայն Հայոց Հայրապետը կ’արտայայտուի հովուապետական Իր այցելութեան մասին
Նիւ Եորքի ՙԱրձագանգ՚ հեռուստակայանի խօսնակի հարցումին պատասխանելով Վեհափառ Հայրապետը ըսաւ. ՙՄիշտ գոհութիւն եւ փառք յայտնում ենք Աստուծուն, որ առիթը ընծայեց Մեզ Հովուապետական երկրորդ այցով գտնուել Միացեալ Նահանգներու Արեւելեան Թեմը` Մեր օրհնութիւնը բաշխելու Մեր հաւատաւոր զաւակներին: Այցելութեան այս ընթացքին նախատեսուած է հանդիպում 18 քաղաքներում ապրող Մեր զաւակների հետ: Արդէն իսկ տասից աւելի համայնքներում եղանք եւ ամենուր հոգեւոր ուրախութիւն ապրեցինք` տեսնելով ազգային եւ հոգեւոր շէն կեանքը Մեր ժողովուրդի հաւատաւոր զաւակներին: Տեսնելով նրանց նախանձախնդրութիւնը հանդէպ իրենց ազգային սրբութիւնները, հանդէպ իրենց ազգային ինքնութիւնը, նրանց սէրը հանդէպ Մայր Եկեղեցին, Մայր Աթոռ Ս. Էջմիածինը, հանդէպ Հայոց Հայրենիքը` Հայաստան եւ Արցախ մեր երկիրը: Ծանօթացանք նաեւ որոշակի իրենց խնդիրներին, դժուարութիւններին, սակայն լաւատես ենք որ պիտի կարողանան իրենք` իրենց հաւատքի զօրութեամբ ազգային մեր սրբութիւնների հանդէպ իրենց սիրով ու նուիրումով, ազգային ժառանգութիւնները պաշտպանելու նախանձախնդրութեամբ, յաղթահարել այդ ամէն դժուարութիւնները: Ծաղկող համայնքներ են` հայկական ոգով եւ հայկական շնչով ապրող: Յատկապէս յուզիչ էր մեզ համար հանդիպումները երեխաների եւ պատանիների հետ, որոնք ծնուած հեռաւոր այս ափերում, երկրորդ-երրորդ սերունդը լինելով, խօսում են հայերէն, աղօթում են Հայերէն, արտասանում են հայկական բանաստեղծութիւններ եւ երգում հայկական երգեր. Հայ հոգին է խօսում իրենց մէջ, Հայ զգացումը եւ Հայու հպարտութիւնը: Ես հաւատում եմ որ հպարտութեան այդ զգացումով մեր ժողովուրդը պիտի գոյատեւի այս ափերում` վերանորոգելով իր ուժերը, վերակազմակերպելով իր ուժերը, եւ Աստուծոյ օգնականութեամբ: Այն որ գրեթէ Մենք ամէնուրեք տեսանք` սիրով համախմբուած ծուխեր, մեծ կամ փոքր, ծառայական ոգով սպասաւորում են միմեանց, օգտակար են դառնում միմեանց` գիտակցութեամբ որ իրենց ծառայութեամբ է որ պիտի ծաղկի ու զօրանայ իրենց համայնքը, պիտի դառնայ ցանկալի օճախ ու տուն իւրաքանչիւր հայորդու համար, եւ ոգին այդ միասնական, ոգին այդ համախմբումի իրապէս դրական արգասիքներ են ստեղծել ու արձանագրել իրենց կեանքից ներս. իւրաքանչիւրը նուիրում ունի ազգային կեանքին, իր ներդրումն է բերում, մէկը իր նիւթականն է ծառայեցնում, միւսը իր ժամանակը, միւսը իր աշխատանքը եւ միւսը իր տաղանդը. եւ այսպէս շէնանում են, շէնանում է ազգային կեանքը փոքրիկ այս համայնքների մէջ: Մենք աղօթող ենք որպէս զի Տէրը Իր օրհնութիւնը եւ Իր շնորհը հովանեալ պահի Մեր ազգի զաւակների վրայ ամէնուրեք` ի սփիւռս աշխարհի. եւ Մեր ազգի զաւակունք կարողանան իրենց առ Աստուած սիրով եւ առ հայրենին սիրով շարունակեն ապրել եւ փառաւորել Մեր ժողովուրդի անունն ու պատիւը՚:
ԴԻՒԱՆ ԱՌԱՋՆՈՐԴԱՐԱՆԻ
ԱՄՆ ՀԱՅՈՑ ԱՐԵՒԵԼԵԱՆ ԹԵՄԻ
Հոկտեմբեր 22, 2007
Նիւ Եորք, Ն.Ե.
Վեհափառի այցին մանրամասնորեն ծանոթանալու հատկապես տեսանյութերի միջոցով կարելի է ԱՄՆ Հայոց Արևելյան թեմի հատուկ կայքէջում.
http://www.pontificalvisit.org/
ԱՄԵՆԱՅՆ ՀԱՅՈՑ ՀԱՅՐԱՊԵՏԸ ԳԼԻՎԼԸՆՏԻ (ՕՀԱՅՕ) ԵՒ ՄՈՒԻԼՈՒՈՔԻԻ ԵՒ ՌԷՅՍԻՆԻ (ՈՒԻՍՔԱՆՍԸՆ) ՄԷՋ
Երկուշաբթի Հոկտեմբեր 22, 2007
Ժամանում Գլիվլընտ
Երկուշաբթի Հոկտեմբեր 22, կէսօրուան ժամը 12:00-ին` Ամենայն Հայոց Կաթողիկոս Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ. Հայրապետը եւ Իր շքախումբը փոխադրող օդանաւը ժամանեց Գլիվլընտի օդանաւակայանը, ուր Նորին Սրբութիւնը դիմաւորելու եկած էին Ս. Գրիգոր Նարեկացի Եկեղեցւոյ ծուխի անդամները եւ մանուկներ` գլխաւորութեամբ Եկեղեցւոյ հոգեւոր մատակարար Բրշ. Տ. Արտակ Սրկ. Խաչիկեանի: Աղ ու հացի օրհնութենէն ետք` Ամենայն Հայոց Հայրապետը ապրեցաւ շատ յուզիչ պահ մը` երբ մանուկներէն մէկուն անմեղ շրթներէն լսուեցաւ հետեւեալ խօսքը. ՙԱստուած Պապան մեզի եկած է՚: Վեհափառ Հայրապետը ողջագուրեց բոլոր մանուկները եւ ճամբայ ելաւ դէպի պանդոկ:
Հանդիպում պատանիներու եւ երիտասարդներու հետ
Յետ միջօրէի ժամը 4:00-ին Գլիվլընտի Ս. Գրիգոր Նարեկացի Եկեղեցւոյ սրահին մէջ` Ամենայն Հայոց Հայրապետը հանդիպում ունեցաւ Եկեղեցւոյ Կիրակնօրեայ Վարժարանի եւ Հայ Դպրոցի աշակերտներուն, ինչպէս նաեւ Կրտսեր Երիտասարդաց Կազմակերպութեան անդամներուն հետ: Գործադրուեցաւ յայտագիր:
Ժամը 5:00-ին` երիտասարդներուն հետ ունեցած հանդիպումի ընթացքին` Նորին Սրբութեան ուղղուեցան զանազան հարցումներ, զորս ունկնդրեց համբերութեամբ եւ անոնց տուաւ համոզիչ պատասխաններ:
Հրաշափառի արարողութիւն
Ժամը 6:30-ին` տեղի ունեցաւ Հրաշափառի արարողութիւն Ս. Գրիգոր Նարեկացի Եկեղեցւոյ մէջ, ուր համախմբուած էին հոծ թիւով հաւատացեալներ: Արարողութեան ընթացքին` Ամենայն Հայոց Հայրապետը Իր պատգամին մէջ ըսաւ. ՙ. . . Մեր յորդորն ու պատգամն է սիրելիներ` որ արժանաւոր զաւակները լինէք այս երկրին, հպարտ քաղաքացիները. այդպէս է որ պիտի կարողանաք դուք ձեր օժանդակութիւնը բերել Հայրենիքին, այդպէս է որ դուք պիտի կարողանաք ձեր նպաստը բերել ազգին, շէնացնել ձեր ազգային կեանքը: Գիտեմ, որ դուք Աստուածոյ հաւատարին ժողովուրդ էք եղել եւ նաեւ երախտագէտ ժողովուրդ այն երկրներին, ովքեր ձեզ յարկ են տուել, հիւրընկալել, եւ ձեր կեանքը վերստին կազմակերպելու հնարաւորութիւն ստեղծել՚:
Ապա, Նորին Սրբութիւնը սրբապատկեր մը նուիրեց եկեղեցւոյ, եւ Հայրապետական Կոնդակ ու շքանշան` եկեղեցւոյ երկարամեայ անդամ Մոնա Գարօղլանեանի, որ իր ժամանակն ու կարողութիւնները անսակարկ կերպով նուիրաբերած է Ս. Գրիգոր Նարեկացի Եկեղեցւոյ:
Սէնաթըր Լաս Մէյսընը Օհայոյի նահանգապետի անունով ողջոյնի պաշտօնագիր յանձնեց Ամենայն Հայոց Կաթողիկոսին:
Ընդունելութիւն ի պատիւ Ամենայն Հայոց Հայրապետին
Երեկոյեան ժամը 7:30-ին ընդունելութիւն մը կազմակերպուած էր ի պատիւ Ամենայն Հայոց Հայրապետին: Ամերիկեան եւ Հայկական օրհներգներու կատարումէն ետք` բացման խօսքը կատարեց Ս. Գրիգոր Նարեկացի Եկեղեցւոյ Ծխական Խորհուրդի ատենապետ Տոքթ. Արշաւիր Անտոնեան: Շնորհակալութեան խօսքով հանդէս եկաւ Հովուապետական Այցելութեան Յանձնախումբի ատենապետուհի Մոնա Գարօղլանեան: Խօսք առաւ նաեւ Եկեղեցւոյ հոգեւոր մատակարար Բրշ. Արտակ Սրկ. Խաչիկեան: Իր սրտի խօսքը ըսաւ Նոր Նախիջեւանի եւ Ռուսիոյ Հայոց Առաջնորդ Գերշ. Տ. Եզրաս Եպս. Ներսիսեան: Թեմակալ Առաջնորդ Գերշ. Տ. Խաժակ Արք. Պարսամեան իր խօսքը աւարտեց հրաւիրելով Ամենայն Հայոց Հայրապետը` որպէս զի Իր պատգամը տայ:
Նորին Սրբութիւնը ի մէջ այլոց ըսաւ. ՙՀայոց կեանքի հորիզոնի վրայ նոր արեւածագ է, նոր ուժգնութեամբ է ճառագայթում յոյսի ու հաւատի լոյսը մեր կեանքի վրայ. մենք այս ժամանակի օրհնեալ զաւակներն ենք, որ առաւելաբար պարտք ունենք մեր հայրենիքի այդ լոյսը, մեր հայրենիքի ապագային հաւատքը առաւել զօրացնելու, ամրացնելու, աննահանջ դարձնելու, անդառնալի դարձնելու: Այսօր Հայաստանն ազատ է, անկախ է, Արցախը ազատագրուած է. հակառակ բոլոր դժուարութիւններին մենք տեսնում ենք զարգացումը, յառաջընթացը մեր կեանքին: Տարիներ առաջ ցուրտ ու մութ օրերին, երբ հայորդիք թողնում էին Հայաստանը, այսօր հակառակն է. հայորդիք վերադառնում են հայրենի երկիր, գալիս են իրենց տունը կառուցելու` մեր հայրենի սրբազան հողում: Նորոգւում են դպրոցներ, բացւում են ճանապարհներ, գեղեցկանում է Երեւանը, բարւօքւում է Հայ անհատի կեանքը` յոյսով, հաւատով, լաւատեսութեամբ լեցուած՚:
Ընդունելութիւնը աւարտեցաւ Ամենայն Հայոց Հայրապետի օրհնութեամբ եւ բոլոր ներկաներուն կողմէ երգուած Տէրունական Աղօթքով:
Երեքշաբթի Հոկտեմբեր 23, 2007
Առաւօտեան ժամը 11:00-ին` Ս. Գրիգոր Նարեկացի Եկեղեցւոյ ծխականները անհամբեր կը սպասէին Ամենայն Հայոց Հայրապետին, որ Եկեղեցւոյ բակին մէջ մշտադալար ծառի օրհնութենէն ետք` տնօրհնէքի արարողութիւն կատարեց Եկեղեցւոյ սրահին մէջ եւ Իր հրաժեշտի խօսքը ըսաւ Գլիվլընտէն մեկնելէն առաջ:
Ժամանում Միլուոքի (Ուիսքանսըն)
Ամենայն Հայոց Հայրապետը Իր շքախումբով Միլուոքիի օդանաւակայանը ժամանեց Երեքշաբթի Հոկտեմբեր 23, յետ միջօրէի ժամը 1:30-ին: Օդանաւակայան իրենց Հայրապետը դիմաւորելու եկած էին շրջանի հայկական ծուխերու ներկայացուցիչներ, ինչպէս նաեւ Կաթոլիկ Առաջնորդարանի ներկայացուցիչը:
Նորին Սրբութիւնը Իր շնորհակալութիւնը յայտնեց բոլոր ներկաներուն եւ ինքնաշարժով ուղղուեցաւ դէպի Սէյնթ Ֆրանսիս Սէմինըրի, ուր Միլուոքիի Կաթոլիկ Առաջնորդարանի Արքեպիսկոպոս Թիմըթի Տոլըն ընդունելութիւն մը կազմակերպած էր` միջ-եկեղեցական կազմակերպութիւններու ներկայացուցիչներու մասնակցութեամբ:
Ամենայն Հայոց Հայրապետը Իր շնորհակալութեան խօսքին մէջ ըսաւ. ՙՈւրախ եմ որ գտնուելով Միացեալ Նահանգներ հովուապետական այցով եւ ջերմօրէն ողջունուելով եւ ընդունուելով ինչպէս մեր ժողովուրդի հաւատաւոր զաւակների կողմից, բայց նաեւ մեր քոյր եկեղեցիների եւ տարբեր կրօնների ներկայացուցիչներու կողմից, որ մեզ անհուն ուրախութիւն, մխիթարութիւն եւ խանդավառութիւն է պարգեւում: Գիտենք որ դա թերեւս ամերիկեան կեանքի մի բնորոշ յատկանիշն ու դրսեւորումն է` բայց մենք դիտարկում են նաեւ որպէս մեր ժողովուրդի անդամագրումը ամերիկեան ժողովրդի կեանքի մէջ ամբողջականօրէն ու լիարժէքօրէն: Ուրախ ենք որ մեր ժողովուրդի զաւակունք միասին աշխատում են, միասին աղօթում են, միասին տքնում են ի սէր այս երկրի եւ ի փառս Աստուծոյ՚: Իր խօսքի աւարտին` Նորին Սրբութիւնը Մայր Աթոռ Ս. Էջմիածինէն բերած լանջախաչ մը նուիրեց Գերշ. Տ. Թիմըթի Արք. Տոլընի: Փոխադարձ ողջագուրումներէ ետք` Նորին Սրբութիւնը հրաժեշտ տուաւ եւ մեկնեցաւ դէպի Ռէյսինի (Ուիսքանսըն) Սիէնա Կեդրոնը, ուր հանդիպում ունեցաւ շրջանի հայ Եկեղեցիներու Ծխական Խորհուրդներու ատենապետներուն եւ անդամներուն, Հայ Վարժարաններու ուսուցիչներուն, Երիտասարդաց Կազմակերպութեանց եւ Տիկնանց Միութեանց անդամներուն հետ: Այս հանդիպումի ընթացքին խորհրդակցութեան նիւթ եղան ընդհանրապէս Հայ Եկեղեցին հետաքրքրող հարցեր:
Հրաշափառի արարողութիւն Ռէյսինի Ս. Մեսրոպ Եկեղեցւոյ մէջ
Երեկոյեան ժամը 7:00-ին` Հրաշափառի արարողութեամբ Ամենայն Հայոց Հայրապետը մուտք գործեց Ռէյսինի Ս. Մեսրոպ Եկեղեցին, ուր իր Հովուապետին կը սպասէր հաւատացեալներու հոծ բազմութիւն մը: Թեմակալ Առաջնորդ Գերշ. Տ. Խաժակ Արք. Պարսամեան որդիական սիրով ողջունեց Ամենայն Հայոց Հայրապետը ըսելով. ՙԱմերիկայի Արեւելեան Թեմին համար բացառիկ ուրախութեան առիթ է Ամենայն Հայոց Կաթողիկոսի Հովուապետական այցելութիւնը` երբ բոլորս Հիւսիսէն-Հարաւ, Արեւելքէն-Արեւմտուտք կը վայելենք ներկայութիւնը մեր սիրելի Հայրապետին` Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ.ի: “Հովուական այցելութիւն` հաւատքը տուն բերող” կարգախօսն է այցելութեանը Նորին Սրբութեան, որ որպէս բարի հովիւ` Ամենայն Հայոց Հայրապետը կ’այցելէ մեր թեմի մեծ ու փոքր ծուխերը` ցոյց տալու համար իր հոգածութիւնն ու սէրը Իր հօտին հանդէպ, Իրեն հետ բերելով Մայր Աթոռ Ս. Էջմիածնի օրհնութիւնները եւ ողջոյնները մեր հայրենի քոյրերուն եւ եղբայրներուն՚: Ամենայն Հայոց Հայրապետը այս անգամ Իր պատգամը տուաւ Անգլերէն լեզուով` ըսելով. ՙՓառք կու տամ Աստուծոյ որ Իմ ժողովուրդս կը շարունակէ ապրիլ որպէս արժանաւոր զաւակները Քրիստոսի. մեր հաւատքը մեր մորթի գոյնին վերածուած է, այս է պատճառը որ երբ կ’ըսենք ՙհայ՚` կը հասկնանք ՙքրիստոնեայ՚: Հայը միայն կրնայ ըլլալ այն անձը, որ կ’երկրպագէ Աստուծոյ, որ կը փառաւորէ զԱստուած: Հայը քրիստոնեայ է, եւ այդ քրիստոնէական հաւատքը որ ունինք Աստուծոյ հանդէպ ազատած է մեզ ամէն տեսակի վտանգներէ: Աստուծոյ սիրոյն համար մենք նահատակուեցանք, Աստուծոյ սիրոյն համար Գողգոթա բարձրացանք` սակայն միշտ յարութեան հաւատքով, որովհետեւ մենք երբեք չհեռացանք մեր Տիրոջմէ, եւ Տէրը երբեք մեզ առանձին չձգեց մեր տառապանքին մէջ: Յարութիւնը ընկերակցած է մեր ժողովուրդին պատմութեան ընթացքին. յարութիւնը այս եկեղեցին է` որ ձեր հայրերը կառուցած են, եւ ուր դուք կ’աղօթէք առ Աստուած: Պահեցէք ձեր հաւատքը առկայծ եւ բարի գործեր կատարեցէք ձեր հաւատքին ընդմէջէն՚:
Պատգամի աւարտին` Նորին Սրբութիւնը սրբանկար մը նուիրեց Ս. Մեսրոպ Եկեղեցւոյ եւ լանջախաչ մը` Եկեղեցւոյ հովիւ Արժշ. Տ. Եփրեմ Ա. Քհնյ. Գըլըճեանին:
Եկեղեցւոյ յարակից սրահին մէջ ներկայ հաւատացեալները առիթը ունեցան անձնապէս մօտենալու Ամենայն Հայոց Հայրապետին, համբուրելու Անոր Աջը եւ նկարուելու Անոր հետ:
ԴԻՒԱՆ ԱՌԱՋՆՈՐԴԱՐԱՆԻ
ԱՄՆ ՀԱՅՈՑ ԱՐԵՒԵԼԵԱՆ ԹԵՄԻ
Հոկտեմբեր 24, 2007
Նիւ Եորք, Ն. Ե.
Powered by vBulletin® Version 4.2.2 Copyright © 2025 vBulletin Solutions, Inc. All rights reserved.