PDA

View Full Version : Ծախված ժողովու՞րդ" ???



KODAK
11 Jun 07, 00:52
Բավական ժամանակ է, ով որ չի ալարում, տեղից վեր է թռնում ու բեզարած տեսքով բարբաջում վերջին ընտրություններում ժողովրդի /???/ ծախվածության մասին:
Էս մի քանի օր է, իմ շրջապատում /ծանոթ, բարեկամ, ընկեր.../ բոլորին մի հարց եմ տալիս
- Երբևէ, որևիցէ մի ընտրության նախորդող ժամանակ, որևիցէ մեկը ձեզ առաջարկել՞ է ընտրակաշառք:
Բոլորի պատասխանը միանշանակ "Ոչ" է:

Ինչպե՞ս սա հասկանանք:
Մեր ապաշնորհ, դատարկախոս, դատարկաբան ու ոտքից գլուխ վարկաբեկված ընդիմությունը իր խայտառակ ու քնձռոտ վիճակի համար ուրիշ արդարացում չունի, այժմ էլ մեզ բոլորի՞ս է վարկաբեկում ու իրեն հավասարեցնում:
Ու դեռ շատ պետք է սրանց "քարոզներն" ու վարկաբեկումները հանդուրժենք:
http://www.akumb.am/images/smilies/angry2.gif

voter
11 Jun 07, 18:32
Kodak ջան, պետք չի դաշնակցականներին արդարացնել, նույնիսկ եթե նրանց համակրում ես, նրանք էլ են գնել ժողովրդի այնզանգվածին, որն վաճառվում էր։

Իսկ որ հային հարցնում ես, փող ստացել ես, ասում է չէ, դեռ ոչինչ չի նշանակում...

Охотница
13 Jun 07, 09:26
Երևի իրոկ, ժողովրդի մեջ շատերին ել վաճառվում են: Այդ սրիկաներն ել դա իրենց լեզվի պատհատան են սարքել: