PDA

View Full Version : Մանկության հուշեր…



KODAK
10 Jun 07, 23:24
Տարիները գլորվում են և ներկայիս յուրաքանչյուր վայրկյանը դառնում է անցյալ… Բոլորս էլ ունեցել ենք մանկություն, մանկական երազանքներ և հուշեր… Եկեք փորձենք վերհիշել մեր մանկությունը, մանկական մեր երազները… Տեսնենք, արդյոք գոնե չնչին չափով իրականացել են դրանք թե ոչ… և արդյոք մեր ներկայիս ձևավորված բնավորությունը որևէ կապ ունի մեր մանկության երազանքների հետ…

HayArtsiv
17 Jun 07, 00:41
մանկության ամենամեծ երազանքներից մեկը, սովորաբար, մեծանալն է..
տարիների հետ, մեծանալով, համարյա ամեն ոք կամաց-կամաց սկսում է երազել, գոնե մի քանի վայրկյանով, կրկին հայտնվել մանկական աշխարհում՝ թեկուզ և երազում.. :puchik: