PDA

View Full Version : Խոսքի ուժը



KODAK
25 May 07, 21:53
1. Ի՞նչ է խոսքը, ի՞նչպիսի հզոր ուժ ունի այն:
2. Ի՞նչպես եք օգտագործում այդ ուժը:

Ըստ իս, խոսքը դա բառ է, որի (որոնց) միջոցով կազմում ենք նախադասություն և հենց այդ նախադասության (ների) միջոցով շփվում ենք մարդկանց հետ, արտահայտում ենք մեր մտքերը, զգացմունքները …
Խոսքի ուժը կարող է շատ մեծ լինել: Ժողովրդական առածն ասում է. «Սրի, թրի կտրածը կլավանա, բայց լեզվի կտրածը չի լավանա»: Բայց նաև շատ կարևոր է, թե ում կողմից է ասվում խոսքը: Մեկի ասած խոսքը կարող է ոչ մի նշանակություն չունենալ, մյուսինը՝ հակառակը, այնքան նշանակություն ունենա, որ սկսես խորտակվել նրա ասած խոսքի նշանակության խորքերում: Այնպես, որ խոսելուց առաջ պետք է լավ ծանր ու թեթև անել ու իմանալ, ում մոտ ինչ տոնով պետք է խոսես և ընդհանրապես, որ պարագայում, ինչ պետք է խոսես: Ու նաև շատ կարևոր է, որ ասածդ խոսքով չվիրավորես դիմացինիդ, այլ մտքերդ այնպես ձևակերպես, որ ասածներդ ճիշտ հասկացվի դիմացինիդ կողմից:
Առայժմ այսքանը: http://forum.zhamanc.am/style_emoticons/2/ab.gif




Թեման հիմնականում բացվատ է Հայերեն Լեզվի օրվա Համար :smiles:

KODAK
26 May 07, 16:02
Հուիսովեմ որ աիսորվանից հետո ամն շաբատ կնտնա մեր Հայոց լեզւի օրը

HayArtsiv
27 May 07, 01:01
«Սրի, թրի կտրածը կլավանա, բայց լեզվի կտրածը չի լավանա»:

:respect: :respect:

Margaryan
28 May 07, 13:53
«Սրի, թրի կտրածը կլավանա, բայց լեզվի կտրածը չի լավանա»

Հայերի ամենա թուլ տեղնա