PDA

View Full Version : Վկայություն

KODAK
25 May 07, 18:03
Վկայություն

Սեղմեք այստեղ (http://www.gave.nl/gave/download/gnk/goednieuwskrant__armeens__p3.pdf)կարդալու համար մի անձի վկայոթյուն, որը գալով Հոլանդիա գտել է իր հանգիստը Աստծո մեջ: Այս վկայությունը վերցված է Բարի Լուր թերթից, որը լույս է տեսել փախստականների համար: Հոլանդերեն լեզվով թարքմանությունը կգտնեք այստեղ: (http://www.gave.nl/gave/download/gnk/armeens_hakob_vert.pdf)

Սեղմեք այստեղ (http://www.gave.nl/gave/download/gnk/goednieuwskrant.pdf) կարդալու համար թերթը ամբողջությամբ:

KODAK
25 May 07, 18:12
Ցանկալի կլիներ որ բոլորը կարդաին աիս վկայութիունը
շատ հետաքրքիր է

MONK
25 May 07, 18:56
KODAK ջան, կներեք, բարեկամս, բայց այս անգամ Դուք շփոթության մեջ եք: Ձեր բացած այս թեմաները` այս վկայությունը, 4 օրենքները, պատասխանները, ինչպես և դրանց հեղինակները, աղանդավորական են: Սա Կյանքի խոսք աղանդի գրականություններից ու վեբսայթերից են: Այս աղանդը և նրա տարբեր ճյուղերը հայտնի են նաև Ավետարանի հավատքի քրիստոնյաներ, խարիզմատներ, Աստծո խոսք, հոգեգալստականներ, պենտեկոստեականներ, հիսունականներ և բազում այլ անվանումներով: Աղանդի ուսմունքի ընկած է այն, որ որ չեն ընդունում Եկեղեցու խորհուրդները և վավերական են համարաում իրենց <Սուրբ Հոգով մկրտությունը>, որից հետո սկսում են տարբեր լեզուներով <խոսել>, հավակնում են բուժել բոլոր հիվանդությունները և այլն և այլն: Իրականում սա ամնեվտանգավոր տոտալիտար աղանդներից մեկն է, և խորհուրդ կտայի հեռու մնալ նրանից: Եթե կլինեն հարցեր, խնդրեմ:
MONK

KODAK
25 May 07, 19:22

MONK ջան ես ընդարապես հերու եմ ուղակի յես ինչու համար բացեցի աիս տեմաները որով հետև ես սրանք երեկ եմ ստացել ուղակի զուտ կարդացի ու վերջ, ուղակի հետաքրքիրեր դրա համար աիստեխել քցեցի ետ տեմաները ուղակի զրուցելու, տես օրինակ դու բացատրեցիր կան մարդիկ չգիտեն դրա համար

MONK
25 May 07, 19:54

Իսկ ոնց եք ստացել սրանք?

MONK
25 May 07, 19:58
Ես մյուս երկու թեմաներում էլ այս մեկի լինկը դրեցի, որպեսզի տեղեկանան, որ սրանք միմյանց հետ կապված են և երեքն էլ աղանդավորական բնույթ ունեն:

KODAK
25 May 07, 21:11
Իսկ ոնց եք ստացել սրանք?

Մոնկ ջան իրանք են բերում տներում բաջանում գիտիեն տե վորդեխ Հաջ կա բերումեն համարի աման ամիս 2 անգամ բերումեն ետ թերթերը

MONK
25 May 07, 21:18
Մոնկ ջան իրանք են բերում տներում բաջանում գիտիեն տե վորդեխ Հաջ կա բերումեն համարի աման ամիս 2 անգամ բերումեն ետ թերթերը

Դա աղանդավորների գործելաոճերից է: Մի վերցրեք այդ թերթերը և Ձեր ծանոթներին էլ զգուշացրեք, որ ընդհանրապես շփում չունենան:

KODAK
25 May 07, 21:41
Դա աղանդավորների գործելաոճերից է: Մի վերցրեք այդ թերթերը և Ձեր ծանոթներին էլ զգուշացրեք, որ ընդհանրապես շփում չունենան:

OK Մոնկ ջան շնորակալութիուն;)
ես օրինակ չգիտեի ասումեմ
շատ ուրախ եմ որ ասեցիր ինզ շնորակալութիուն

HayArtsiv
27 May 07, 00:50
Ի միջի այլոց՝ նշված աղանդը, ցավոք, չափից դուրս շատ է տարածված Հոլանդահայերի շրջանակներում..
Ինչպես արդեն նշեց Կոդակը - նրանք թերթեր, թղթեր և տարբեր տեսակի ամսագրեր են տարածում բոլոր հասցեներով, ուր Հայեր են բնակվում..
Շատ դեպքերում, նույնիսկ, տարածողները հենց Հոլանդացիներ են, որոնք տիրապետում են Հայերեն լեզվին, կամ, վատթարագույն դեպքում՝ Ռուսերեն լեզվին..

Ես արդեն հոգնել եմ ասել ծանոթներիս, որ գործ չունենան դրանց հետ..

Շատերը մատնանշում են այդ աղանդի թվացյալ "առավելությունը" մյուսների նկատմամբ, իբր նրանք քարոզում են նաև Հիսուս Քիստոսի անունը, ինչը չի կարելի նկատել այլ աղանդների մոտ..
"Սա մեր Եկեղեցու հետ կապ ունի.. Քրիստոսի անունն է տալիս.."
"Է ինչ անենք, թե Առաքելական չեն.. էլի հայ են էլի.. քրիստոնյաներ.."

այս ամենն ասելով, մարդիկ գնում են նրանց բազմամարդ հավաքատեղիներ, ուր մարդիկ ելույթ են ունենում և պատմում հայ հասարակությանը, թե ինչպես գալով "հավատքի" նրնաք փրկվել են և ազատվել չարից..

ամեն անգամ նորանոր մարդիկ, որոնք տրադիցիոն համարում են իրենց Հայ Առաքելական Եկեղեցու հետևորդներ, սկսում են պարտաճանաչորեն հետևել և հաճախել հիշյալ աղանդի ամենշաբաթյա հավաքույթները..

MONK
31 May 07, 17:54
HayArtsiv ջան, նշված աղանդը ամենամեծ տարածում ունեցողներից է: Այն պատկանում է <Պենտեկոստեական շարժում> աղանդավորական հոսանքին, որ երկու ակունք ունի` ամերիկյան և շվեդական: Այս մեկն ամենատարածվածներից է և պատկանում է շվեդական ճյուղին: Այդ շարժումն այնքան լայն թափ է առել, որ բողոքականությունից հետո կոչվում է 3-րդ քրիստոնեություն: Սակայն քրիստոնեությունն իրականում միայն մեկը կարող է լինել:
Ինչ վերաբերում է Հիսուս Քրիստոսի անունը քարոզելուն, ապա ասեմ, որ ոչ մի աղանդ էլ չի քարոզում Հիսուս Քրիստոսի անունը : Անվան շահարկումը դեռ չի նշանակում քարոզել այն: Աղանդները քարոզում են միայն իրենց անունը` սեփական շահը հետապնդելով: Եթե քրիստոնեություն են ուզում քարոզել, թող դա անեն ոչ քրիստոնյա երկրներում: Ինչ իմաստ ունի քրիստոնյաներին քրիստոնեություն քարոզելը? Մինչդեռ աղանդներն իրենց քարոզչությունը բացառապես տանում են քրիստոնեական երկրներում:
Իսկ այդ <դարձի պատմությունները> հիմնականում թափառող թեմաներ են, ես դրանք արդեն գրեթե անգիր գիտեմ: Հիմնականում նույն հեքիաթներն են: Դրանցից մեկն էլ այս <վկայությունն> էր:
Զգուշացրեք Ձեր ծանոթներին, որ կրկնակի մահացու վտանգի են ենթարկվում: 1-ինը` հոգևոր, քանի որ վտանգում են իրենց հոգու փրկությունը, և 2-րդ` ֆիզիկական, քանի որ այդ քաղաքականությունը նպատակ ունի ձուլել փոքր ազգերին` թե իրենց հայրենիքներում և թե առավել ևս սփյուռքում: Ես էլ չեմ խոսում տոտալիտար աղանդի` հասարական, ընտանեկան ու անհատական կյանքում հասցրած չարիքների մասին:
Լավագույն միջոցը` ՊԱՐԶԱՊԵՍ ՄԻ ՇՓՎԵՔ;

HayArtsiv
31 May 07, 20:34

Մարդկանց ես կարող եմ միայն խորհուրդով հետ պահել դրանց շարքերն անցնելուց..
Այլ միջոց չունեմ ձեռքի տակ..

Կրոնական հարցերում, մեծ ցավով պիտի նշեմ, որ ամենաուժեղը չեմ, և շրջապատում էլ չկա այդպիսի մարդ, որ խոսի մարդկանց հետ՝ իրենց կրոնական ու հոգևոր պահանջները բավարարելու և հոգու ամայությունը Հավատքով լցնելու համար:
Իսկ մարդիկ դրա կարիքը զգում են, և, ինչոր-տեղ նաև խաբվելով ու հրապուրվելով գնում են այդ հավաքներին..

Ամենազարմանալին ու ամենացավալին, սակայն այլ է..
Ամաչելով Ազգիս սին գաղափարներից ու պատկերացումներից՝ պիտի նշեմ, որ հիմիկվա իմ բնակատեղիից ոչ շատ հեռու (մոտ կես ժամ գնացքով) գործում է Հայ Առաքելական Եկեղեցի: Այդ Եկեղեցին, այստեղից, չնչին տարբերությամբ է քիչ հեռու, քան այդ աղանդավորականների հավաքատեղին:

Ինչու են մարդիկ գնում այդ հավաքատեղի և ոչ բուն Եկեղեցի, միայն արիներն են խոստովանում բուն պատճառը, որը համարում եմ Ազգիս ԱՄԵՆԱՄԵԾ պրոբլեմը..

Հարցը նրանում է, որ այս Եկեղեցին կառուցվել է ոչ շատ վաղուց, մի քաղաքում, ուր հազարավոր Հայերն են բնակվում.. Ամենախիտ Հայաբնակ քաղաքն է ողջ Հոլանդիայում..
Բայց այնտեղի Հայությունը, հիմնականում, Սփյուռքահայեր են (մեծամասամբ՝ Պոլսահայեր)..

և Հայաստանցին վարանում է մտնել այդ միջավայր.. "տո լավ դրանք ովքեր են արա.. բա կարգին հայը իրա եկեղեցում թուրքերեն կամ քրդերեն կխոսա՞.. թո կորեն, ես դրանց........"

MONK
31 May 07, 20:42
Եթե այդ հարցն այդքան հուզում է իրենց, թող գնան և իրենք սկսեն հայերեն խոսել ու դրանով էլ ուրիշներին քաշեն իրենց կողմը: Բայց եթե մարդ մի բան չի ուզում, հազար ու մի պատրվակ կգտնի իր անգործությունն արդարացնելու համար: Իսկ եթե մտքին տեղ անի, ցանկացած դժվարություն կարող է հաղթահարել:
Իսկ ազգիս մեծագույն դժբախտությունն էլ այն է, որ մի փոքրիկ ազգ հարյուրավոր բաժանումներ ունի: Սկսած ղարաբաղցի-հայաստանցի-ախպար բաժանումից մինչև չգիտեմ ուր: Բաժանված ենք, դրա համար էլ մեզ վրա հեշտ է տիրություն հաստատելը:

HayArtsiv
31 May 07, 21:11

Լիովին Համաձայն եմ..
Հպարտ եմ, որ չեմ տառապում նման, ազգիս համար մահացու, հիվանդությամբ:
Անձամբ ճանաչում եմ Սփյուռքահայերի, որոնք շատ ավելի արժեք են իրենցից ներկայացնում, որպես Հայ, քան 100 արևելահայեր..
Բայց դե, շատ մարդիկ քաղաքականացնում են նաև Եկեղեցու հետ կապված հարցերը..

Սա նաև նման է Ամերիկահայերի շրջանակներում գործող ուրույն գաղափարներին, որոնց հետևելով, Ամերիկահայը այցելում է միայն որոշակի թվով Հայ Եկեղեցիներ, իսկ մյուսների, թեկուզ մահացու վտանգի տակ, երբեք չի այցելի, ինչը գալիս է իր կուսակցական պատկանելիությունից.. այս խնդիրն էլ բխում է նրանից, որ որոշ քանակի Եկեղեցիներ կառուցվել են ու հովանավորում/հովանավորվում են "Դաշնակցություն" կուսակցության կողմից.. մնացածները՝ Արմենականներ, Ռամկավար-Ազատականներ և այլ..

Ամոթ է պարոնայք Հայեր, շատ ամոթ..

Իսկ ազգիս մեծագույն դժբախտությունն էլ այն է, որ մի փոքրիկ ազգ հարյուրավոր բաժանումներ ունի: Սկսած ղարաբաղցի-հայաստանցի-ախպար բաժանումից մինչև չգիտեմ ուր: Բաժանված ենք, դրա համար էլ մեզ վրա հեշտ է տիրություն հաստատելը:

ղարաբաղցիները իրենց հերթին են բաժանվում իրար մեջ..
հայաստանցիները՝ իրենց հերթին..
արևմտահայերը՝ իրենց հերթին..

սա դեռ քիչ է՝ մի քաղաքի մեջ բնակվող մարդիկ էլ են տարաբաժանվում՝ իրենց վերագրելով այս կամ այն շրջանի կամ արվարձանի բնակիչ..
այնտեղ էլ արդեն, իրենց հերթին, բաժանվում են "ախպերություն"-ների..

ստրկամիտ, ինքներս մեզ բաժանած և իրար կոկորդ կրծող ազգ ենք Հայեր..
մարդիկ իրենց ծնողից ծնված հարազատ եղբորն են ուրանում, ում հետ մի կրծքից են կաթ կերել, ուր մնաց թե իրենց հավատքը չուրանան..

էս ինչ կեղտոտ բան դուրս եկանք այ մարդ..

KODAK
31 May 07, 23:50
mi ban nel ye asem baic da chi nshanakum wor axparnerin chem sirum uxaki iranqen @tenc anum wor iranc chsirenq orinak inz het sahta patahel wor uzecelem motikutiun anem chi stacwel wortew iranq iranc hayi pes chem pahum 2 hertinel mez ches sirum axis asumen RUSI....... ba et aselu bana mer haikakan yekexecin bajanelen 2 masi Dashnakner u hnchakner@ jameroven gnum yekeeci wor irar chtenan dra haar yes mer Almeloi Yekexecin chm gnum .

Ich wor el weraberwuma mer moti ekexecinerin Hollandum
asem inchi shat mard chi gnum ykexeci wor asume jamanak chunenq suta law el uni xi iranq jamank unen ( Spitakci Haikoi hamergin gnan Tatuli hamrgin gnan kam ail rabiz mardkanc hamrgenrin ) isk jamank chunen gone shapet@ mi or kiraki gnan pataraqi orinak inz shat hoqe harazata gnam shabat@ mi or pataraqi qn worewe mieki rabiz hamergin
qext Ter Hair@ meraw aselow kanchelow woshmek chi ganum mer Amsterdami Ter Hair@ shat alw Anznaworutiuna Mardkanc &akatin asox baic de et el chi ognum inch asem shat Wata Mer hayeri Wi&ak@ Shat Wat

Մոնկ ջան չգիտեմ տեսել ես թեչե ես տեման մտի նաի չնայատ հոլլանդերենա բաից նկարներ շատ կան հայերին վերաբերվող
http://viparmenia.com/vb/showthread.php?p=106345#post106345

KODAK
01 Jun 07, 01:13
Մոնկ ջան հեսա մեր Ալմելոի Հայկական Եկեղեցին շատ գեղեցիկ Եկեղեցիա շատ հիանալի

http://www.armeensekerk.nl/Pics/Nieuw.jpg
http://www.fotoraaf.nl/artarm/armart2kerk.jpg

KODAK
01 Jun 07, 01:17
ես ել մեր Ցեղասպանութիան Հուշարձանա
http://www.fotoraaf.nl/artarm/armartgedenk.jpg

Հայ Քրիստոնյա
07 Nov 07, 07:02
KODAK ջան, կներեք, բարեկամս, բայց այս անգամ Դուք շփոթության մեջ եք: Ձեր բացած այս թեմաները` այս վկայությունը, 4 օրենքները, պատասխանները, ինչպես և դրանց հեղինակները, աղանդավորական են: Սա Կյանքի խոսք աղանդի գրականություններից ու վեբսայթերից են: Այս աղանդը և նրա տարբեր ճյուղերը հայտնի են նաև Ավետարանի հավատքի քրիստոնյաներ, խարիզմատներ, Աստծո խոսք, հոգեգալստականներ, պենտեկոստեականներ, հիսունականներ և բազում այլ անվանումներով: Աղանդի ուսմունքի ընկած է այն, որ որ չեն ընդունում Եկեղեցու խորհուրդները և վավերական են համարաում իրենց <Սուրբ Հոգով մկրտությունը>, որից հետո սկսում են տարբեր լեզուներով <խոսել>, հավակնում են բուժել բոլոր հիվանդությունները և այլն և այլն: Իրականում սա ամնեվտանգավոր տոտալիտար աղանդներից մեկն է, և խորհուրդ կտայի հեռու մնալ նրանից: Եթե կլինեն հարցեր, խնդրեմ:
MONK

Հարգելի MONK:hi: ես քեզ խնդրում եմ անուններ մի շոշափի այստեղ, դու լավ չգիտես Ավետարանի Քրիստոնյաներ Եկեղեցու գործունեությունը և շատ մյուսների որ այստեղ վարքաբեկում ես նրանց անունները: Ուրեմն Մի՛ դատիր որ չդատվես, ինչպես ասում է Աստվածաշունչը: Կարծում եմ դու Առաքելական Եկեղեցու զավակ ես ճի՞շտ է, դու կարծում ես բացի Առաքելական Եկեղեցուց մնացածը աղանդ են ճի՞շտ է, բայց ես կասեմ քեզ որ ով որ Աստծու խոսքից շեղվելն է աղանդավորություն, այնպես որ ես ինքս Ավետարանի Հավատքի Եկեղեցու զավակ ես և ընդունում եմ Աստծո խոսքը այնպես ինչպես գրված է Սուրբ Գրքում: Հետո էլ մեր եկեղեցու հայրերը ճիշտ ուղղու վրա կառուցեցին մեր Հայ Առաքելական Եկեղեցին, բայց ցավոք սրտի ոմանք շեղեցին այն ինչպես որ հիմա է կատարվում: Ես սիրում եմ իմ ազգը բայց Աստծո խոսքը իմ համար ավելի բարձր է քան իմ ազգությունը: Հիմա կասես թե ես աղանդավոր եմ երևի, բայց դա ինձ համար կարևոր չէ, կարևորը այն է թե Աստված ինչ կարծիք ունի իմ մասին այլ ոչ թե դու կամ մյուսները: Աստված օրհնի քեզ և տա քեզ իմաստություն Աստվածաշունչը լավ ըմբռնելու և զանազանելու թե ինչ է կոչվում աղանդ: Իսկական Քրիստոնյան սիրում է , ներում է, չարը չի մտածում եղբոր մասին: Աղանդ նշանակում է Աստծո խոսքից շեղվել եղբայրս, հույսով եմ հասկացար ինձ;) : Եթե հարցեր ունես գրի կպատասխանեմ, կարող ենք հանդիպել եթե մոտ ես ինձ, ապրում եմ ԱՄՆ ում, ինտերնետի հասցես Kingdomofjesus@yahoo.com

Հայ Քրիստոնյա
07 Nov 07, 07:08
Հարգելի MONK:hi: ես քեզ խնդրում եմ անուններ մի շոշափի այստեղ, ես խոսում եմ Ավետարանի Քրիստոնյաներ Եկեղեցու մասին և ուզում եմ ասել որ դու լավ չգիտես Ավետարանի Քրիստոնյաներ Եկեղեցու գործունեությունը և շատ մյուսների որ այստեղ վարքաբեկում ես նրանց անունները: ,ուրեմն Մի՛ դատիր որ չդատվես, ինչպես ասում է Աստվածաշունչը: Կարծում եմ դու Առաքելական Եկեղեցու զավակ ես ճի՞շտ է, դու կարծում ես բացի Առաքելական Եկեղեցուց մնացածը աղանդ են ճի՞շտ է, բայց ես կասեմ քեզ որ ով որ Աստծու խոսքից շեղվելն է աղանդավորություն, այնպես որ ես ինքս Ավետարանի Հավատքի Եկեղեցու զավակ ես և ընդունում եմ Աստծո խոսքը այնպես ինչպես գրված է Սուրբ Գրքում: Հետո էլ մեր եկեղեցու հայրերը ճիշտ ուղղու վրա կառուցեցին մեր Հայ Առաքելական Եկեղեցին, բայց ցավոք սրտի ոմանք շեղեցին այն ինչպես որ հիմա է կատարվում: Ես սիրում եմ իմ ազգը բայց Աստծո խոսքը իմ համար ավելի բարձր է քան իմ ազգությունը: Հիմա կասես թե ես աղանդավոր եմ երևի, բայց դա ինձ համար կարևոր չէ, կարևորը այն է թե Աստված ինչ կարծիք ունի իմ մասին այլ ոչ թե դու կամ մյուսները: Աստված օրհնի քեզ և տա քեզ իմաստություն Աստվածաշունչը լավ ըմբռնելու և զանազանելու թե ինչ է կոչվում աղանդ: Իսկական Քրիստոնյան սիրում է , ներում է, չարը չի մտածում եղբոր մասին: Աղանդ նշանակում է Աստծո խոսքից շեղվել եղբայրս, հույսով եմ հասկացար ինձ;) : Եթե հարցեր ունես գրի կպատասխանեմ, կարող ենք հանդիպել եթե մոտ ես ինձ, ապրում եմ ԱՄՆ ում, ինտերնետի հասցես Kingdomofjesus@yahoo.com

Ավետարանի Քրիստոնյաներ Եկեղեցին մի համեմատիր խարիզմատների հետ, եթե այսօր մի տեղ Աստվածապաշտություն կա դա այդ եկեղեցում է և այդ եկեղեցին չի զբաղվում ծիսակատարություններով և նման այլ բաներով որ ունայն բաներ են Աստծո խոսքի համաեմատ::bye:

MONK
08 Nov 07, 18:36
Հարգելի MONK:hi:
Հարգանքներիս հավաստիքը, Հայ Քրիստոնյա : Ուրախ եմ Ձեզ ողջունելու:hi:

ես քեզ խնդրում եմ անուններ մի շոշափի այստեղ, դու լավ չգիտես Ավետարանի Քրիստոնյաներ Եկեղեցու գործունեությունը և շատ մյուսների որ այստեղ վարքաբեկում ես նրանց անունները: Ուրեմն Մի՛ դատիր որ չդատվես, ինչպես ասում է Աստվածաշունչը:
Ներողություն, բայց այդ Դուք լավ չգիտեք, թե ինչ գիտեմ ես, ուստի կխնդրեի չշտապել եզրահանգումներ անելուց և Սուրբ Գրքից մեջբերում անելուց առաջ չէր խանգարի, եթե նախ ինքներդ խորամուխ լինեիք դրա իմաստի մեջ:

Կարծում եմ դու Առաքելական Եկեղեցու զավակ ես ճի՞շտ է,
Ես ոչ միայն Հայ Առաքելական Եկեղեցու զավակ եմ, այլև հոգևորական:

դու կարծում ես բացի Առաքելական Եկեղեցուց մնացածը աղանդ են ճի՞շտ է,
Ոչ, ճիշտ չէ: Հայաստանյայց Առաքելական Եկեղեցին անբաժան մասն է մեր Տիրոջ և Նրա Առաքյալների կողմից հաստատած Ընդհանրական Եկեղեցու, որ կազմում են քույր Եկեղեցիները` արևելյան հնագույն հինգ ազգային Եկեղեցիները (Հայ Առաքելական, Ղպտի, Ասորի, Հնդիկ Մալաբար և Եթովպական), Կաթոլիկ և Ուղղափառ Եկեղեցիները:

բայց ես կասեմ քեզ որ ով որ Աստծու խոսքից շեղվելն է աղանդավորություն, այնպես որ ես ինքս Ավետարանի Հավատքի Եկեղեցու զավակ ես և ընդունում եմ Աստծո խոսքը այնպես ինչպես գրված է Սուրբ Գրքում:
Դուք ցանկանում եք ասել, որ Քրիոստոնեական Առաքելահաստատ Եկեղեցին շեղվել է Աստծո Խոսքից...? Ավետարանի Խոսքը մեկն է, և ուղղափառ դավանությամբ քրիստոնյաները այդ Ավետարանի հետևորդն են: Ես միայն կհիշեմ Սրբազան Առաքյալի խոսքերը. <Եթե անգամ երկնքից մի հրեշտակ քարոզի ձեզ այլ Ավետարան, որ մենք չքարոզեցինք, թող նզովյալ լինի>:

Հետո էլ մեր եկեղեցու հայրերը ճիշտ ուղղու վրա կառուցեցին մեր Հայ Առաքելական Եկեղեցին, բայց ցավոք սրտի ոմանք շեղեցին այն ինչպես որ հիմա է կատարվում:
Քանի որ նման բեռ եք վերցնում Ձեզ վրա` շեղված հայտարարել մեր բոլորիս Մայր Եկեղեցին, ապա նաև բարի եղեք բացատրություն տալ Ձեր խոսքերի համար: Միայն աղոթում եմ, որ գեթ մի փոքր հետևեիք Ձեր մեջբերած <Մի՛ դատիր, որ չդատվես> պատգամին::sad:

Ես սիրում եմ իմ ազգը բայց Աստծո խոսքը իմ համար ավելի բարձր է քան իմ ազգությունը:
Ի տարբերություն Ձեզ` իմ ազգությունը և իմ հավատը ինձ համար բարձր կամ ցածր լինելու խնդիր չեն ներկայացնում: Երկուսն է լ ես ընդունում եմ իբրև Աստծո օրհնությունը ինձ:

Հիմա կասես թե ես աղանդավոր եմ երևի, բայց դա ինձ համար կարևոր չէ, կարևորը այն է թե Աստված ինչ կարծիք ունի իմ մասին այլ ոչ թե դու կամ մյուսները:
Ես Ձեզ ոչինչ էլ չեմ ասի, բացի Տիրոջ Խոսքից <Դու ասացիր>:

Աստված օրհնի քեզ և տա քեզ իմաստություն Աստվածաշունչը լավ ըմբռնելու և զանազանելու թե ինչ է կոչվում աղանդ: Իսկական Քրիստոնյան սիրում է , ներում է, չարը չի մտածում եղբոր մասին: Աղանդ նշանակում է Աստծո խոսքից շեղվել եղբայրս, հույսով եմ հասկացար ինձ;) :
Ես ևս աղոթում եմ Ձեզ համար և հավատում, որ Դուք մի օր, ըստ Տիրոջ Խոսքի, <Կճանաչեք Ճշմարտությունը, և Ճշմարտությունը կազատի ձեզ>:

Եթե հարցեր ունես գրի կպատասխանեմ, կարող ենք հանդիպել եթե մոտ ես ինձ, ապրում եմ ԱՄՆ ում, ինտերնետի հասցես Kingdomofjesus@yahoo.com
Ես ապրում եմ ամենայն հայոց հոգևոր կենտրոնում` Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում: Միշտ ուրախ կլինեմ հյուրընկալելու: :caxik:

MONK
08 Nov 07, 18:41
Ավետարանի Քրիստոնյաներ Եկեղեցին մի համեմատիր խարիզմատների հետ, եթե այսօր մի տեղ Աստվածապաշտություն կա դա այդ եկեղեցում է և այդ եկեղեցին չի զբաղվում ծիսակատարություններով և նման այլ բաներով որ ունայն բաներ են Աստծո խոսքի համաեմատ::bye:
Խարիզմատները Հայաստաբում գրանցված են <Ավետարանի Հավատքի Քրիստոնյաներ> անունով:
Ես չգիտեմ թե ինչ նկատի ունեք` <այլ բաներ> ասելով, բայց քանի որ նշում եք ծիսակատարությունը, ապա տեղեկացնեմ, որ ծիսակատարության բովանդակությունը աղոթքն ու Սուրբ Հոգու շնորհաբաշխությունն են: Եթե Դուք ունայն բաներ եք համարում դրանք, ապա ես ասելու ոչինչ չունեմ Ձեզ:

Հայ Քրիստոնյա
21 Nov 07, 06:50

Հարգելի Monk,
Ես շատ կուզենայի իմանալ դու հավա՞տում ես որ Հիսուս Քրիստոսի ընտրյալները փառավոր մարմնով հավիտյան պետք են ապրեն Աստծո Արքայության մեջ ( դրախտում ), թե ոչ: Դու հավա՞տում ես որ Հիսուս Քրսիստոս պետք է իր ընտրյալներին այս աշխարհի վրայից վերցնի, թե ոչ: Դու հավա՞տում ես որ կա հավիտյան փրկություն և կա հավիտյան դատապատություն: Ես շատ կցանկանայի իմանալ քո սեփական կարծիքը դրա մասին:
Հիսուս Քրիստոս պատվիրեց մեզ ապրել Ավետարանի Հավատքի կյանքը, իսկ եթե մեկը չի անում դա և առավել ևս շեղվում է ուրիշ բաների կողմ լինի դա ծիսակատարություն կամ ուրիշ շատ բաներ, դրանք բոլորն էլ Հին Կտակարանի միջից են, բայց Նոր Կտակարանը՝ որը Հիսուս Քրսիտոսն է սովորեցնում է թե ինչ պետք է անի մարդ որ փրկվի գալիք դատաստանից: Ես չեմ ասում որ ծիսակատարությունները և այլն ունայն բաներ են այլ ուզում եմ ասեմ որ Հին Կտակարանը Նոր կտակարանի շուքն է և մարդը կարևոր բաներ ունի անելու որպիսի փրկությունը կարողանա պահել, ճիշտ է դա ձրի պարգև է Աստծո կողմից տրված բայց դրա համար Ս. Արյուն է թապել մեր Տեր Հիսուս Քրիստոսը, ուրեմն մենք մեր ժամանակը ավելի կարևոր բաների վրա ծախսենք, ինչպիսին մեր Տերն է պահանջում մեզանից:Ես նորից եմ շեշտում 1700 տարի " Քրիստոնյա " լինելով և կարծելով որ՝ 1700 տարվա Քրիստոնեություն ունենք դե ուրեմն կփրկվենք, :no: դա շատ քիչ է եղբայր: Երբև մտածել ես 10 կույսերի առակի վրա,Մաթևոս 25-1, ի՞նչ էր փորձում մեր Տերը ասել մեզ դրանով, չէ որ 10 էլ հավատացյալ էին, չէ որ 10 էլ սպասում էին, չէ որ բոլորն էլ կարծում էին իրենց փրկված, բայց ի՞նչ եղավ, Հիսուսն եկավ 5 ին տարավ իսկ մյուս հինգը մնացին դռան ետևում: Կարծում եմ շատ լավ գիտես պատասխանը որ նրանցից 5 ը իրենց հետ յուղ էին վերցրել իսկ մյուս 5 ը ոչ, յուղը խորհրդանշում է Աստո խոսքը, այսինքն 5ը պատրաստ սպասում էին Հիսուսին իսկ մյուս 5ը անհոգ էին սպասում, կարծելով որ դե Աստված Սեր է միթե իրենց կթողնի այս երկրի վրա: Ես ուզում եմ ասել որ իրապես Աստված Սեր է , բայց մյուս կողմից նա մեծ դատավոր է և այդպես է դատաելու աշխարհը վերջին օրում, ուրեմն սիրելի եղբայր ինչպես որ կուզես ինձ ընդունիր՝ թե աղանդ, թե ուրիշ բան, ես քեզ միայն մի բան կասեմ որ եթե ես կամ դու կամ որևէ ուրիշ մեկը առհամարում ենք Գողգոթայի խաչի վրա թափված սուրբ արյունը ուրեմն մենք կրկին խաչում ենք մեր տիրոջը՝ Հիսուս Քրիստոսին:cry: : Մենք հիմա շնորհքի մեջ ենք ապրում և այդ փրկությունը ձրի է դեռ, բայց կգա մի օր որ նա չի լինի և մի մոռացիր որ Աստված սիրում է մեղավորին:) , բայց ատում է մեղքը:x : Հույսով եմ ինձ շատ լավ հասկացար և ինչ էլ որ դու ինձ անվանես սրանից հետո միևնույն է ես քեզ հարգում եմ որպես հոգևոր եղբայր: Հիսուս Քրիստոսի սերը և խաղաղությունը քեզ հետ և նրանց հետ ովքեր ճշմարտապես փնտրում են նրան, ԱՄԵՆ::)
Լրացուցիչ համարներ՝
Հակոբոս 1-26,27 2-12,13 4-4,
Ա Կորնթացիս 6-9

Հայ Քրիստոնյա

revelation
27 Nov 07, 23:01
Մի քանի խոսք էլ ես ասեմ, եթե կարելի է։ Որպես բավական մեծ փորձ ունեցող բողոքական։ Եղել եմ «Կյանքի խոսք» «եկեղեցու» անդամ, նույնիսկ ավարտել եմ նրա «աստվածաշնչյան դպրոցը», ապա՝ «հիսունականների» հավաքույթներին եմ հաճախել։ Այժմ փորձում եմ Հայ Առաքելական Եկեղեցու զավակ դառնալ։

«Կյանքի խոսք» եմ գնացել 2004 թվականի(եթե չեմ սխալվում) ապրիլի 19–ին (Զատկի տոնի օրը)։ Քարոզում էր Շվեդիայից ժամանած հիմնադիր «հովիվը»՝ Ուլֆ Էկմանը։ Բավական ժամանակ հաճախել եմ տնային հավաքույթներին, նաև «մեծ ծառայություններին»։ Ապա սովորել եմ «աստվածաշնչյան դպրոցում»։ Ամենը, ինչի մասին գրում է MONK–ը, ինձ քաջ հայտնի է։ Ինձ համար բավականին շատ բաներ էին խորթ այնտեղ, որոնց ես այդպես էլ չսովորեցի։

Օրինակ՝«աստվածաշնչյան դպրոցում» զգալի մաս էին զբաղեցնում բարգավաճման և լավ կյանքի մասին քարոզները (մի շարք հյուրեր էին գալիս և սովորեցնում, թե ինչ է պետք անել՝ բարգավաճ կյանքով ապրելու համար)։ Նման «դասախոսությունների» ժամանակ յուրաքանչյուրը նստում էր՝ որտեղ ցանկանում էր (իսկ սովորաբար տեղերը ֆիքսված էին)։ Ինձ մի բան էր շատ զարմացնում. շատերը ձգտում էին դիմացը նստել, որսում էին քարոզիչների բառերը, մեծ եռանդով գրի էին առնում։ Իսկ ես մինչև այսօր էլ չեմ հասկանում, թե ինչպես կարելի է քրիստոնեությունը համատեղել հարուստ և շքեղ կյանքի հետ։ Դա առաջին վանող բանը՝ հարստության մասին այդքան շատ խոսելը։

Երկրորդը՝ մեղքի և տանջանքի մասին քիչ խոսելը։ «Դու փրկված ես, դու ազատ ես», – հնչում էր յուրաքանչյուր քարոզի ժամանակ, սակայն շատ հազվադեպ էր խոսվում նրա մասին, որ քրիստոնյան պետք է տանջանքեր ունենա՝ մեղքից մաքրվելու և Աստծուն էլ ավելի մոտենալու համար (վերջիվերջո, Տերն Ինքը զգուշացրեց դրա մասին)։
Երրորդը՝ խոստովանության բացակայությունը. խոստովանում ես Աստծուն կարճ աղոթքի ընթացքում։

Եվ վերջապես, ամենավանողը, որն ինձ վերջնականապես հաստատեց այդ հավաքը թողնելու մտքի մեջ՝ Հաղորդության անպատշաճ ձևով ընդունումը։ Ներկա լինելով «ավագների ծառայությանը» մեկ անգամ, ես լսեցի, որ բեմից խոսվում էր նրա մասին, որ պետք է յուրաքանչյուր շաբաթ ընդունվի հաղորդություն։ Հաղորդությունից առաջ՝ մի կարճ աղոթք (ի՞նչ պետք է հիշես այդ 5 րոպեի ընթացքում և ի՞նչը խոստովանես Աստծուն), ապա ընդունում ես Քրիստոսի Արյունն ու Մարմինը։ Երբ ես սկսեցի խորհելլ դրա մասին դահլիճում, որտեղ անցնում էր հավաքը, սկսեցի մտածել թե ի՜նչ մեծ անարգանք է և սրբապղծություն՝ նման ձևով Հաղորդությանը մոտենալը։ Ապա ՝ հրաժարվեցի այն ընդունելուց (առաջացնելով կողքս կանգնած կնոջ զարմանքը)։

Չեմ ուզում շատ երկար պատմել, ի մի բերեմ խոսքս, պարզապես։ Նմանօրինակ հավաքներում շեշտը դրվում է ուրախ բաների վրա, ամեն մի չարիք համարվում է «սատանայից», մոռանալով, որ, օրինակ Հոբն ասում է, որ Աստծո ձեռքից բարիքն էլ է պետք ընդունել, չարիքն էլ։ Սկսում ես ինքդ ձեզ խաբել, ինչը ամենացավալին է՝ սկսում ես քեզ սուրբ կարծել։ Եվ ուրիշներին էլ համոզել, որ սուրբ դառնալը մի քանի օրվա կամ ամսվա գործ է։

Բացի դրանից, մի բանի վրա էլ հրավիրեմ բոլորի ուշադրությունը՝ հաճախ հնչում է արտահայտություն (այսօրինակ հավաքույթների անդամների մոտ), որ հայ լինելը, իհարկե, լավ է, բայց Աստծո Խոսքին հետևելն ավելի կարևոր է (Հայ Քրիստոնյան և MONK–ը նաև դրա մասին էին խոսում)։ Ես այդ հակադրությունը չեմ հասկանում. մի՞թե հայ լինելը հակասում է քրիստոնյա լինելուն։ Չես վստահում ժամանակակից հոգևորականներին, լավ, չէ որ ունես հոգևոր հայրեր Հայ Առաքելական Եկեղեցու, ինչու՞ չես նրանց գործերն ուսումնասիրում, ապրում նրանց տված խրատների համաձայն և նրանց ավանդած ուսմունքով։ Մի"թե շվեդացի կամ այլազգի մեկ այլ քարոզիչ ավելի լավ և ճիշտ է հասկանում Աստծո Խոսքը, քան քո ազգակիցները, որոնք քարոզելուց բացի, իրենց կյանքերն են զոհել քրիստոնեական հավատքի համար (այս հարցը ես ինքս ինձ էլ եմ տալիս), ապրել են այդ հավատքի կյանքը։

Հայ Քրիստոնյա
28 Nov 07, 04:44
Մի քանի խոսք էլ ես ասեմ, եթե կարելի է։ Որպես բավական մեծ փորձ ունեցող բողոքական։ Եղել եմ «Կյանքի խոսք» «եկեղեցու» անդամ, նույնիսկ ավարտել եմ նրա «աստվածաշնչյան դպրոցը», ապա՝ «հիսունականների» հավաքույթներին եմ հաճախել։ Այժմ փորձում եմ Հայ Առաքելական Եկեղեցու զավակ դառնալ։

:hi: Հարգարժան հայրենակից կամ հայրենակցուհի, ես ուզում եմ քեզ մի բան ասեմ որ մինչև Հիսուս Քրիստոսի աշխարհ գալը, այսինքն Հին կտակարանում Աստված բնակվում էր տաճարներում որոնք մարդիկ էին կառուցել և այնտեղ էր գտնվում Սրբության Խորանը որտեղ մտնում էր մի միայն քահանայապետը, այն էլ տարին միայն մեկ անգամ ոչ ավել, դա Աստծո պատվիրանն էր ուղղված Մովսեսին և այդպես էին կատարում քահանայապետները: Այժմ, այսինքն Հիսուսի Քրիստոսի աշխարհ գալուց սկսած, այսինքն Նոր կտակարանում Աստված մեզ ուրիշ բան է ասում և սա է ասում որ. Դուք Սուրբ Հոգու տաճարն եք, այն էլ անձեռագործ տաճար, ոչ թէ մարդկանց կառուցած տաճար, քանի որ այժմ ըստ Աստծո խոսքի Սուրբ Հոգին բնակվում է մեզանից յուրաքանչյուրի մեջ, ՈՎ ՀԱՎԱՏՈՒՄ է ՈՐ ՀԻՍՈՒՍ ՔՐԻՍՏՈՍ ԱՍՏԾՈ ՈՐԴԻՆ Է ԵՎ ՆԱ ԽԱՉՎԵՑ ՄԵՐ ՄԵՂՔԵՐԻ ՀԱՄԱՐ և ՀԱՐՈՒԹՅՈՒՆ ԱՌԱՎ ՄԵԶ ԱՐԴԱՐԱՑՆԵԼՈՒ ՀԱՄԱՐ: Այնպես որ ինձանից քեզ խորհուրդ (եթե կնդունես), եկեղեցի փոխելով մարդ չի փոխվի, մենք ինքներս պետք է փոխվենք, որովհետև հիմա մենք ենք Սուրբ Հօգու կենդանի տաճարը որտեղ Աստված բնակվում է: ՀԻՍՈՒՍՆ ԱՍԱՑ. ԱՅՆՏԵՂ ՈՐՏԵՂ 2-3 ՀՈԳԻ ԻՄ ԱՆՈՒՆՈՎ ՀԱՎԱՔՎԵՆ ԵՍ ԱՅՆՏԵՂ ԵՄ, ԱՄԵՆ::)

Սիրով Հայ Քրիստոնյա

Հայ Քրիստոնյա
28 Nov 07, 05:33
Օրինակ՝«աստվածաշնչյան դպրոցում» զգալի մաս էին զբաղեցնում բարգավաճման և լավ կյանքի մասին քարոզները (մի շարք հյուրեր էին գալիս և սովորեցնում, թե ինչ է պետք անել՝ բարգավաճ կյանքով ապրելու համար)։ Նման «դասախոսությունների» ժամանակ յուրաքանչյուրը նստում էր՝ որտեղ ցանկանում էր (իսկ սովորաբար տեղերը ֆիքսված էին)։ Ինձ մի բան էր շատ զարմացնում. շատերը ձգտում էին դիմացը նստել, որսում էին քարոզիչների բառերը, մեծ եռանդով գրի էին առնում։ Իսկ ես մինչև այսօր էլ չեմ հասկանում, թե ինչպես կարելի է քրիստոնեությունը համատեղել հարուստ և շքեղ կյանքի հետ։ Դա առաջին վանող բանը՝ հարստության մասին այդքան շատ խոսելը։

Երկրորդը՝ մեղքի և տանջանքի մասին քիչ խոսելը։ «Դու փրկված ես, դու ազատ ես», – հնչում էր յուրաքանչյուր քարոզի ժամանակ, սակայն շատ հազվադեպ էր խոսվում նրա մասին, որ քրիստոնյան պետք է տանջանքեր ունենա՝ մեղքից մաքրվելու և Աստծուն էլ ավելի մոտենալու համար (վերջիվերջո, Տերն Ինքը զգուշացրեց դրա մասին)։
Երրորդը՝ խոստովանության բացակայությունը. խոստովանում ես Աստծուն կարճ աղոթքի ընթացքում։

Եվ վերջապես, ամենավանողը, որն ինձ վերջնականապես հաստատեց այդ հավաքը թողնելու մտքի մեջ՝ Հաղորդության անպատշաճ ձևով ընդունումը։ Ներկա լինելով «ավագների ծառայությանը» մեկ անգամ, ես լսեցի, որ բեմից խոսվում էր նրա մասին, որ պետք է յուրաքանչյուր շաբաթ ընդունվի հաղորդություն։ Հաղորդությունից առաջ՝ մի կարճ աղոթք (ի՞նչ պետք է հիշես այդ 5 րոպեի ընթացքում և ի՞նչը խոստովանես Աստծուն), ապա ընդունում ես Քրիստոսի Արյունն ու Մարմինը։ Երբ ես սկսեցի խորհելլ դրա մասին դահլիճում, որտեղ անցնում էր հավաքը, սկսեցի մտածել թե ի՜նչ մեծ անարգանք է և սրբապղծություն՝ նման ձևով Հաղորդությանը մոտենալը։ Ապա ՝ հրաժարվեցի այն ընդունելուց (առաջացնելով կողքս կանգնած կնոջ զարմանքը)։

:hi: Սիրելի հայրենակից ես լիովին համաձայն եմ և ձեր մտքը կիսում եմ, շատ ցավալի է բայց դուք շատ ճիշտ եք: Այո կան շատ եկեղեցիներ (կարելի է և անունները չտալ, միևնույն է դա չի փոխի որևէ բան) որ կարելի է ասել նաև որ (պղծում) են մեր տիրոջ սուրբ անունը, ինչպես որ դուք եք ասում քարոզում են ամեն ինչ, ինչ որ մտքովտ կանցնի որինակ. ինչպես օրհնություն ստանալ ֆինանսական աշխարհում, ինչպես ապրել բարգավաճ կյանք, ինչպես հասնել լավ կյանքի և նեղություններ չքաշել այս կյանքում և շատ ուրիշ բաներ որ կապ չունի Քրիստոնեության հետ, բայց մոռանում են քարոզել ԽԱՉՅԱԼ ՔՐԻՍՏՈՍ: Պողոս առաքյալը որ շատ նեղություն կրեց Քրիստոսի անվան համար և վերջում էլ քլուխը կտրեցին դրա համար ասում է. Հրեաները փնտրում են նշաններ, իսկ Հույները՝ իմաստություն, իսկ մենք քարոզում ենք Քրիստոս՝ այն էլ Խաչն ելած, ուրեմն Հրեաներին՝ գայթակղություն, իսկ Հույներին՝ հիմարություն: Պողոս առաքյալ նաև ասում է. Մենք աղքատություն քաշեցին որ դուք հարստանաք, մենք սով քաշեցինք որ դուք կշտանաք, մենք մեզ զկեցինք որ դուք չզրկվեք և վերջապես մենք առաքյալներս աշխարհի մեջ ամենահետինն եղանք որ դուք առաջինը լինեք: Սիրելի հայրենակից իսկ հիմա ի՞նչ է կատարվում: Մարդիկ Աստծո խոսքով փող են դիզում, ուրիշներին հարստահարում որ իրենք լավ ապրեն, հետո էլ գալիս եկեղեցի Քրիստոս քարոզում: ՔՐԻՍՏՈՍ ՔԱՐՈԶԵԼ ՊԵՏՔ ՉԷ, ՔՐԻՍՏՈՍ ԱՊՐԵԼ Է ՊԵՏՔ: Նա Աստծո որդին էր եկավ աշխարհ բայց գլուխը դնելու տեղ չունեցավ, իսկ հիմա շատ մարդիկ բարգավաճում են նրա խոսքով: Սխալ չհասկանաք ինձ ես դատել չեմ ուզում նրանց, բայց մի բան կասեմ. ամեն մարդ իր արածի համար պատասխան է տալու վերջին օրը: Հիսուսն ասաց. Ճշմարիտ հովիվը իր կյանք դնում է իր ոչխարհների համար, իսկ սուտ հովիվը՝ ոչ, որովհետև հենց որ փորձությունը եկավ նա կթողնի ու կփախնի ( իր հետ տանելով եկեղեցու գանձանակը )
Հաղորդության համար ասեմ որ անիմաստ է մարդու համար հաղորդություն ընդունելը եթե նա չի հավատում Քրիստոսին կամ նա չի ապրում նրա համար և չի էլ զգում իր մեղավոր լինելը: Աստվածաշնչում շատ պարզ ձևով զգուշացնում է որ Հաղորդությունը շատերի համար արդարություն է լինելու, իսկ շատերի համար դատապարտություն, քանի որ եթե մենք հաղորդություն ենք ընդունում դա նշանակում է որ մենք տիրոջ հետ մեկ մարմին ենք լինում, իսկ եթե հաղորդություն ենք ընդունում մեղքերը չխոստովանած, դա մեզ համար դատապարտություն է լինելու: Ուրեմն մարդիս համար ավելի լավ է մեղքերը խոստովանել անկեղծ սրտով և հետո ընդունել հաղորդություն ( և նորից չգնալ նույն կյանքով ապրել, ինչպես անում էիր մեղավոր ժամանակտ )
Այսօր շատ շատ են մարդկանց գլխի տակ փափուկ բարձ դնում ու ասում դու փրկված ես, ընդունիր Հիսուսին որպես փրկիչ և խոստովանիր մեղքերտ ու փրկված ես: Շատ հեշտ ձև են գտել: Ես այդպիսի եկեղեցի էի հաճախում և բնականաբար ոչ մի քարոզ չկար մեղքի վերաբերյալ, մի միայն ընդուիր Հիսուսին ու կփրկվես::) Իհարկե ես հասկանում եմ որ փրկությունը նվեր է աշխարհի բոլոր մարդկությանը, բայց մենք չպետք է մոռանանք որ դրա համար գին է վճարված: Աստված իր միածին որդուն տվեց որ նա մեզ համար մեռնի այն էլ խաչի վրա, ինչպես որ Եսայի մարգարեն է ասում. Նա մեր խաղաղության պատիժը իր վրա առավ և մորթվելու տարվավ խելոք գառի պես իր բերանը բնավ չբացելով: Նա օրհնեց մեզ խաչի վրայից և ասեց հորը. Ներիր հայր, քանի որ նրանք չգիտեն թե ինչ են անում: Հալելույա քեզ Տեր Հիսուս այս սուրբ խոսքերիտ համար, քանի որ եթե դու մեզ չներեյիր մենք փրկություն չէինք ստանա, քանի որ փրկությունը մի միայն քեզանով է և մի միայն քո սուրբ արյունը կարող է մեզ մաքրել մեր մեղքերից, Ամեն:
Հույսով եմ կարողացա ինչ որ չափով քեզ ոգնել հասկանալու ճշմարտությունը ստությունից, քանզի քրված է վերջին ժամանակները շատ սուտ մարգարեններ վեր կելնեն (գայլեր քառան մորթիով) և կասեն ահա այստեղ է Քրիստոսը, բայց դուք նրանցից հեռու փախեք, ասում է Հիսուս Քրիստոս: Ուզում եմ վերջացնեմ նամակս ասելով այս վերջին խոսքերս, ճշմարտությունը մի միայն Աստվածաշնչում է, խնդրիր Աստծուց նա քեզ կօգնի և կառաջնորդի կարդալուց և հասկանալուց: Տեր Հիսուսի անունով, Ամեն::)

Եթե կան հարցեր կփորձեմ պատասխանել Քրիստոսի և Սուրբ Հոգու օգնությամբ:
Հիսուս Քրիստոսի սիրով՝ Հայ Քրիստոնյա:bye:

Հայ Քրիստոնյա
28 Nov 07, 05:59
։ Բացի դրանից, մի բանի վրա էլ հրավիրեմ բոլորի ուշադրությունը՝ հաճախ հնչում է արտահայտություն (այսօրինակ հավաքույթների անդամների մոտ), որ հայ լինելը, իհարկե, լավ է, բայց Աստծո Խոսքին հետևելն ավելի կարևոր է (Հայ Քրիստոնյան և MONK–ը նաև դրա մասին էին խոսում)։ Ես այդ հակադրությունը չեմ հասկանում. մի՞թե հայ լինելը հակասում է քրիստոնյա լինելուն։ Չես վստահում ժամանակակից հոգևորականներին, լավ, չէ որ ունես հոգևոր հայրեր Հայ Առաքելական Եկեղեցու, ինչու՞ չես նրանց գործերն ուսումնասիրում, ապրում նրանց տված խրատների համաձայն և նրանց ավանդած ուսմունքով։ Մի"թե շվեդացի կամ այլազգի մեկ այլ քարոզիչ ավելի լավ և ճիշտ է հասկանում Աստծո Խոսքը, քան քո ազգակիցները, որոնք քարոզելուց բացի, իրենց կյանքերն են զոհել քրիստոնեական հավատքի համար (այս հարցը ես ինքս ինձ էլ եմ տալիս), ապրել են այդ հավատքի կյանքը։

Սիրելի հայրենակից, Ես կրկին համամիտ եմ քո ասածների հետ: Ես և Monk-ը խոսում էինք մի հարցի շուրջ որ Քրիստոնյան պետք է Քրիստոսին հետևող լինի, որին ես կարծում եմ որ դու էլ ես համաձայն, ճի՞շտ է: Ես հպարտանում եմ որ ես Հայ եմ և ավելի հպարտանում եմ որ ես Հայ Քրիստոնյա եմ::) Ես շատ եմ ուսումնասիրել մեր Հայ ազգի պատմությունը և հիմա էլ անում եմ դա: Իրոք մենք մեր եկեղեցում հայրեր ենք ունեցել որ իրնց կյանքը չեն խնայել մեր ազգի փրկության համար, որը շատ ճիշտ է: Ես այդպիսի հարցով խոսում էի Դար Ակումբ ֆորումում ու հետաքրքիրն այն է որ շատ հայազգի զավակներ ինձ դեմ բողոքեցին ասելով որ ճիշտ չէր Քրիստոնեության ընդունումը, որը շատ զարմանալի էր ինձ համար::) Մի խոսքով շատ փորձեցի հասկացնել որ դուք շատ սխալ եք այդ հարցում և չպետք է մոռանալ որ մեր հայրերը արյուն են թափել Քրիստոնեության համար: Ինչ որ է, ես մի բան կասեմ որ եթե կոչվում ես Հայ ուրեմն պետք չէ փոխես հավատքտ և դառնաս ուրիշ հավատքի, կամ անհավատ: Ես շատ եմ սիրում մեր Հայ առաքելական եկեղեցին, բայց ես առավել սիրում եմ Աստվածաշունչը: Ի դեպ եթե չլիներ Աստվածաշունչը ապա չէր լինի նաև Հայ առաքելական եկեղեցին, Ճի՞շտ է: Ես բազմիցս անգամներ զարմանում եմ որ մարդիկ ասում են որ ընդունում են մեր Հայ առաքելական եկեղեցին, բայց ինչ որ Աստվածաշնչից ասում ես չեն ընդունում,:) ինչ՞ու, չեմ հասկանում: Ամեն ճշմարիտ եկեղեցու հիմքը պետք է լինի մի միայն Աստվածաշունչը, պետք չէ ասել որ դա Հրեայի պատմություն է, խնդրում եմ սիրելիներ: Աստված բոլորինն է, մի մոռացեք որ Հիսուս բոլորի համար խաչվեց: Monk- ի համար էլ ասեմ որ ճիշտ է չեմ ճանաչում իրեն բայց շատ լավ եղբայր է երևում Քրիստոսով և ես օրհնում եմ նրան Հիսուսի Քրիստոսի անունով, Ամեն:
Եթե հարցեր ունես, խնդրեմ կարող ենք կիսվել::)

Սիրով: Հայ Քրիստոնյա:

revelation
29 Nov 07, 00:39
Շնորհակալ եմ մեկնաբանությունների համար։

Ես շատ եմ սիրում մեր Հայ առաքելական եկեղեցին,
Ինչպե՞ս եք արտահայտում Ձեր սերը։

բայց ես առավել սիրում եմ Աստվածաշունչը:
Ստացվում է, որ Դուք որոշ իմաստով հակադրում եք Աստվածաշունչը Հայ Առաքելական Եկեղեցուն։:huh:
Ինչպե՞ս եք համարում, սուրբ հայրերի ավանդած ուսմունքը Աստվածաշու՞նչ է, թե՞ ոչ (Սուրբ Հոգու՞ց է ներշնչված, թե՞ ոչ)։

Ի դեպ եթե չլիներ Աստվածաշունչը ապա չէր լինի նաև Հայ առաքելական եկեղեցին, Ճի՞շտ է:
Ես կասեի այսպես. եթե չլիներ Տիրոջ գալուստը և խաչելությունը մարդկանց մեղքերի թողության համար, չէր լինի Եկեղեցին։

Ես բազմիցս անգամներ զարմանում եմ որ մարդիկ ասում են որ ընդունում են մեր Հայ առաքելական եկեղեցին, բայց ինչ որ Աստվածաշնչից ասում ես չեն ընդունում,:) ինչ՞ու, չեմ հասկանում:
Չեմ կարծում, որ այդ մարդիկ ճշմարտապես ընունում են Հայ Առաքելական Եկեղեցու ուսմունքը, քանի որ այն, լինելով քրիստոնեական, որպես հիմք ունի Աստծո Խոսքը։

Մի բան ևս ճշտեմ. ասելով Եկեղեցի՝ ես ևս ի նկատի չունեմ քարե կառույցը, որտեղ հավաքվում է հավատացյալ ժողովուրդը (դա չի նշանակում սակայն, որ ես յուրաքանչյուր կառույց համարում եմ եկեղեցի), այլ Քրիստոսի կենդանի մարմին հանդիսացող քրիստոնյա հավատացյալների ամբողջությունը, որը ներառում է սուրբերին և առաքյալներին, մարգարեներին ու մարտիրոսներին, որի Գլուխը Քրիստոսն է։

Այսպիսով, իմ հարցերը ձևակերպված են այս հաղորդագրության սկզբում, և ես շնորհակալ կլինեի, եթե Դուք պատասխանեիք նրանց։

Հարգանքներով,
revelation.

Հայ Քրիստոնյա
29 Nov 07, 02:24
Ինչպե՞ս եք արտահայտում Ձեր սերը։
Անկեղծ ասած, ավելի ճիշտ կլինի ասել որ շատ եմ սիրել իմ եկեղեցուս անցած ուղին, բայց ոչ ներկայիս: Որովհետև երբ նայում ես դեպի անցայլ, տեսնում ես որ իրապես մեր Հայ եկեղեցին ճիշտ տեսիլքի վրա կառուցվեց Գրիգոր Լուսավորչի կողմից և ընթանում էր ըստ Աստվածաշնչի, բայց հիմա ցավոք սրտի ինչը որ Աստված է մեզանից պահանջում, մենք թողել ենք:
Թող ինձ ներեն մեր Հայ Առաքելական եկեղեցու առաջնորդները, ես ոչ մեկին չեմ վիրավորում և իմ ասածներս էլ եկեղեցու անհատներին չի վերաբերվում այլ կառույցին: Սրտիս խորը ցավով եմ սա ասում:

Ստացվում է, որ Դուք որոշ իմաստով հակադրում եք Աստվածաշունչը Հայ Առաքելական Եկեղեցուն։
Ինչպե՞ս եք համարում, սուրբ հայրերի ավանդած ուսմունքը Աստվածաշու՞նչ է, թե՞ ոչ (Սուրբ Հոգու՞ց է ներշնչված, թե՞ ոչ)։
Ես ինչպես վերը նշեցի նորից կրկնում եմ: Մեր եկեղեցու հայրերը ավանդել են այն ինչ որ Սուրբ Հոգին է թելադրել նրանց, բայց հիմա ես չեմ կարծում որ Սուրբ Հոգուն թողնում են որ նա գործի եկեղեցիներում: Եթե մարդը թույլ չտա որ Սուրբ Հոգին գործի, ուրեմն Նա չի գործի: Հույսով եմ հասկացար միտքս բարեկամս: Մեր եկեղեցու հայրերը ներշնչված են եղել մի միայն են Սուրբ Հոգուց:

Ես կասեի այսպես. եթե չլիներ Տիրոջ գալուստը և խաչելությունը մարդկանց մեղքերի թողության համար, չէր լինի Եկեղեցին:
Այո, այո և նորից այո, չէր լինի եկեղեցին: Ես կրկին ձեզ հետ համամիտ եմ բարեկամ և ուրախ եմ որ դուք ընդունում եք այդ շնորհքը::)

Չեմ կարծում, որ այդ մարդիկ ճշմարտապես ընունում են Հայ Առաքելական Եկեղեցու ուսմունքը, քանի որ այն, լինելով քրիստոնեական, որպես հիմք ունի Աստծո Խոսքը։
Ես կասեի Հիսուս Քրիստոսի ուսմունքը , որովհետև եթե չլիներ Նա, չէին լինի նաև առաքյալները և եկեղեցին):;)
Նա է Բանը, այսինք Աստծո կենդանի խոսքը որ աշխարհ եկավ:

Մի բան ևս ճշտեմ. ասելով Եկեղեցի՝ ես ևս ի նկատի չունեմ քարե կառույցը, որտեղ հավաքվում է հավատացյալ ժողովուրդը (դա չի նշանակում սակայն, որ ես յուրաքանչյուր կառույց համարում եմ եկեղեցի), այլ Քրիստոսի կենդանի մարմին հանդիսացող քրիստոնյա հավատացյալների ամբողջությունը, որը ներառում է սուրբերին և առաքյալներին, մարգարեներին ու մարտիրոսներին, որի Գլուխը Քրիստոսն է։
Փառք մեր Աստծուն քեզ համար բարեկամ որ քեզ էլ է բացված եկեղեցու խորհուրդը, դու գիտե՞ս որ շատերին դա բացված չէ: Աստված Եսայի մարգարեյի բերանով ասում է. Լսելով պիտի լսեք բայց չիմանաք, տեսնելով պիտի տեսնեք բայց չճանաչեք: Այնպես որ դուք միանգամայն ճիշտ եք բարեկամ:

Եթե ինչ որ բան անհասկանալի է քեզ համար, սիրով կփորձեմ կրկին պատասխանել Տիրոջ ողորմությամբ:

Հարգանքներով Հայ Քրիստոնյա:)

Մարդու մեջ աստծո կարիքը կա, և Աստծո մեջ՝ մարդու: Աստված ունենալ, ասել է թե՝ հարստանալ անպատմելիորեն, իրեն աստված համարել, ասել է թե՝ աղքատանալ անսահմանորեն: